TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները․ ՊՆ խոսնակ

12:27 23.07.2020

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակն ամբողջությամբ փաստագրվել է և այժմ ընթացող ՀՕՊ վարժանքների շրջանակներում արտապլանային կարգով իրականացվում են օբյեկտիվ հսկման միջոցների արխիվների ուսումնասիրություններ։ Հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ու կից լուսանկարներ […]

̰
Ավարտվել է մի խումբ անձանց կողմից Ա.Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը

12:05 23.07.2020

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Ա.Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները, շարժառիթը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին` ժամը 22:30-ի սահմաններում, աննշան հարցի պատճառով վիճաբանություն է սկսվել Ա.Մխիթարյանի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Հ.Գրիգորյանի միջև, որի ժամանակ վերջիններս սկսել են միմյանց քաշքշել ու […]

̰
Հայոց բանակը վերահաստատեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակի համարումը. Փաշինյանի խոսքը կառավարության նիստում

12:00 23.07.2020

«Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, ս/թ հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց Տավուշի մարզի մեր սահմանապահ դիրքերի ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը ոչ միայն հետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրան պատճառեցին էական վնասներ: Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական […]

̰
Հայաստան մշտական բնակության տեղափոխվող 30 քաղաքացի արդեն ստացել է անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորություն

11:49 23.07.2020

Հայաստան մշտական բնակության տեղափոխվող 30 քաղաքացի արդեն ստացել է անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորություն: Այս մասին այսօր հայտնել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության ոչ սակագնային կարգավորման և մաքսային ընթացակարգերի համակարգման բաժնի պետ Վաղինակ Ջանինյանը: Նա տեղեկացրել է, որ «Մաքսային կարգավորման մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո պարզեցվել են նաև ընթացակարգերը. հայրենադարձն […]

̰
Կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր․ մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ

11:28 23.07.2020

Այսօր մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։ Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ […]

̰
Մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության ու համախմբվածության նոր մակարդակի են հասել․ Փաշինյան

11:02 23.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, դրան հետեւած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության ու համախմբվածության նոր մակարդակի են հասել: Մեզ կարելի է ոգեւորվել […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք, 478 պացիենտ առողջացել է

10:52 23.07.2020

Հուլիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36162 դեպք, որոնցից 25244-ն` առողջացած, 688-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10013 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 151879 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1981 թեստ, որից 1512-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների […]

̰
Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման և վերազինման համար

10:47 23.07.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման և վերազինման համար»։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Եղեգնաձորում վերանորոգվում են 1970-ականներին կառուցված մանկապարտեզները

10:40 23.07.2020

Կառուցենք Հայաստանը նորովի․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հերթական տեսանյութն է հրապարակել։ Եղեգնաձորում վերանորոգվում են 1970-ականներին կառուցված մանկապարտեզները։ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով հիմքից կառուցվում է թիվ 1 հիմնական դպրոցը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նախադեպային որոշում՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների լիազորությունների վերաբերյալ

10:27 23.07.2020

ՀՀ Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշման կայացումից հետո, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, Սահմանադրական դատարանի առջև […]

̰
Կառավարության կողմից առաջադրվող ՍԴ դատավորի թեկնածուի անունը հայտնի է

10:21 23.07.2020

ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու կառաջադրի Վահրամ Ավետիսյանին: Հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։ «Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»,-ասված է որոշման նախագծում: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՍԴ 3 դատավորների լիազորությունները դադարեցվել են: Թեկնածու առաջադրելու իրավունք […]

̰
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դատապարտել է ադրբեջանցիների հրահրած միջադեպը

10:13 23.07.2020

Լոս Անջելեսում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ հայտարարություն է տարածել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Հյուպատոսությունը խստորեն դատապարտել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպը: Ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է: «Դատելով դեպքերի հաջորդականությունից` ակնհայտ է, որ հայ համայնքի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելն ու ցուցարաներին […]

̰
Հայ-ադրբեջանական «բանաձևային» պատերազմը ԱՄՆ Կոնգրեսում հասնում է իր բարձրակետին․ Սուրեն Սարգսյան

10:04 23.07.2020

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայ-ադրբեջանական «բանաձևային» պատերազմը ԱՄՆ Կոնգրեսում հասնում է իր բարձրակետին Քանի հայ-ադրբեջանական սահմանին հայկական բանակը ամրապնդում է իր դիրքերը, հայ-ադրբեջանական լոբբիստական իսկական պատերազմ է ընթանում Կոնգրեսում` դիրքեր ամրապնդելու համար: Բյուջետային հատկացումների ֆոնին մի շարք բանաձևեր են բերվում օրակարգ: Այս պահին ունենք հետևյալ վիճակը: 1. Մեր կողմից բերված` Ֆ. […]

̰
Ադրբեջանը փորձում է խուսափել Մեծամորի ԱԷԿ-ին մասին հայտարարության պատասխանատվությունից

09:45 23.07.2020

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը փորձում է լուծումներ գտնել Պաշտպանության նախարարության արած անզգույշ հայտարարության հետևանքների պատասխանատվությունից խուսափելու համար: Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ ռազմական գործողությունների դեպքում պատրաստ է հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմը պնդում է, որ Բաքվում չունեն մնան մտադրություն: Բարձրաստիճան պաշտոնյաներից ու՞մ հրաժարականը կարող է հետևել Մամեդյարովի հրաժարականին:

̰
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ բարեվարքության ստուգման առաջին արդյունքների մասին

09:37 23.07.2020

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնում է բարեվարքության ստուգման առաջին արդյունքների և հաջողությունների մասին։ 2020 թվականի հունիսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանում առաջին անգամ իրականացրել է պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության ստուգում: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների բաց մրցույթի 23 թեկնածու և ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի 3 թեկնածու լրացրել են Հանձնաժողովի […]

̰
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 43 կրակոց

09:26 23.07.2020

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց: Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

08:10 23.07.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Աբովյան փ. 30-36 շենքեր, Մոսկովյան փ. 7, 9 շենքեր, Մաշտոցի պող. 33/1, 35, 37 շենքեր, Թումանյան փ. 38 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ Նովա նրբ․ 76-84 սեփական տներ, Նալբանդյան փ. 25/14, Պուշկին փ. 37, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:45 22.07.2020

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 22-ին, 25-ին, 27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 22-ի  երեկոյան, 23-24-ի  գիշերը […]

̰
Սա է այն ամբողջ խառնաշփոթի էությունը, որ առաջացել է ԱԻՆ-ի փրկարարի՝ ինձ զինվորական պատիվ տալու շուրջ․ Աննա Հակոբյան

23:31 22.07.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում  տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ԱԻՆ փրկարարի` իրեն զինվորական պատիվ տալուն։ «2019թ. հուլիսն է. Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելության ռազմաբազայում եմ։ Ինձ դիմավորում է միջազգային խաղաղապահ զորքերի իտալացի հրամանատար, գեներալ Բրունո Պոսչիոտան։ Գեներալ Պիսչիոտան ինձ ողջունում է զինվորական պատիվ տալով։ Ինչո՞ւ։ Կարծում եմ Ռազմական հանրագիտարանների, դոկտորական […]

̰
Երեկ լույս աշխարհ է եկել Լենա Նազարյանի առաջնեկը

22:41 22.07.2020

ArmDaily.am-ը հայտնել էր, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը սպասում է առաջնեկին: Կայքի տեղեկություններով՝ երեկ լույս աշխարհ է եկել Լենա Նազարյանի առաջնեկը. նա որդի է ունեցել:

̰
ՊՊԾ գնդի ոստիկանները հետապնդել ու բռնել են կնոջ ոսկեղենը կողոպտած անձին․ նա ձերբակալվել է

22:20 22.07.2020

Հունիսի 20-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկաններին մի կին մոտեցավ ու հայտնեց, որ մի տղամարդ բացահայտ հափշտակել է իր ոսկյա զարդերն ու փախել։ Ոստիկանները ճշտեցին կասկածվողի փախուստի ուղղությունն ու սկսեցին հետապնդել։ Արագ արձագանքելու և ճիշտ կողմնորոշման շնորհիվ Տիգրան Մեծի պողոտայի առաջին նրբանցքում ոստիկանները բռնեցին տղամարդուն և կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու […]

̰
Դրական միավոր ստացած դիմորդներին առաջարկվում է առանց քննության ընդունվել բուհ․ ԿԳՄՍՆ

22:09 22.07.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն այսօր հանդիպում է ունեցել բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն բուհերի իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների ներկայացուցիչների հետ։ Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության մոտեցումը՝ Գ․ Թամրազյանը նշել է, որ դրական միավորներ ստացած դիմորդները կարող են մասնակցել բուհերի թափուր տեղերի մրցույթին, ինչպես նաև […]

̰
Բողոքի ակցիա՝ ԱԺ քննարկմանը զուգահեռ․ ինչպե՞ս լուծել բարձր բալերով բուհ չընդունված դիմորդների խնդիրը

21:53 22.07.2020

Այսօր ԱԺ-ում քննարկվել է բուհեր չընդունված դիմորդների հարցը: Քննարկվել են խնդրի լուծման տարբերակներ, որոնք պետք է փոխանցվեն նախարարին, իսկ մինչ քննարկումը ԱԺ դիմաց բողոքի ակցիա են անցկացրել դիմորդներն ու նրանց հարազատները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սևանա լիճը կրկին ծաղկել է․ ինչո՞ւ ոչ մի կերպ դա չկանխվեց

20:57 22.07.2020

Սևանա լիճն այս տարի ևս ծաղկել է: Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներն են այսօր անդրադարձել խնդրին՝ պարզաբանելով, թե ինչու իրավիճակն այդպես էլ դրական լուծում չի ստանում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ավտոճանապարհին մեքենան գլորվել է դեպի ձորակը․ վարորդը հոսպիտալացվել է

20:48 22.07.2020

Հուլիսի 22-ին` ժամը 18։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Մարտի 8 փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչիկ Ղ․) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Այս շտապօգնության մեքենաները կանչեր են իրականացնելու գյուղական, դժվարանցանելի վայրերում. Թորոսյան

20:34 22.07.2020

Այս շտապօգնության մեքենաները կանչեր են իրականացնելու գյուղական, դժվարանցանելի վայրերում, ինչը նրանց անփոխարինելի է դարձնում։ Ի դեպ այս մոդելի (բարձր տանիքով և հագեցվածությամբ) ՈՒԱԶ մեքենաներ կարծես թե առաջին անգամ են նման խմբաքանակով գնվում պետության կարիքների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Եվս 20 նման մեքենա էլ գնվել են մեր […]

̰
Դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համաճարակը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

20:18 22.07.2020

«Չնայած առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մի փոքր նվազել է, սակայն դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համաճարակը: Ուստի դիմակների ճիշտ կրումը, սոցիալական հեռավորության պահպանումն ու ձեռքերի հաճախակի ախտահանումը շարունակում են մնալ որպես վիրուսի տարածումը կանխող հիմնական գործիքներ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պահպանեք զգոնություն և հիշեք, որ դիմակ […]

̰
ԲԸՏՄ-ի ուշադրության կենտրոնում են զբոսաշրջային վայրերը

19:30 22.07.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցների մասնագիտական խումբը հուլիսի 22-ին ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքների ընթացքում ստուգայց են իրականացրել Վանաձոր քաղաքի ջրային տարածքներ և զբոսաշրջային վայրեր։ Արհեստական լճերը և զբոսայգիները եղել են բազմամարդ, սակայն մարդկային կուտակումներ չեն նկատվել: Դիտարկումների արդյունքում դիմակ չկրելու դեպքեր չեն արձանագրվել, այնուամենայնիվ […]

̰
Կրկին խոր ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում. Նիկողոսյան

19:21 22.07.2020

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, որ մահվան դեպք կա բուժաշխատողների շրջանում: «Կրկին խոր ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր: Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ […]

̰
Ուժեղացված վերահսկողություն Վանաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություններում

19:14 22.07.2020

ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներն այսօր ստուգայցեր են իրականացրել Վանաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ստուգայցերի ընթացքում վերահսկողություն է իրականացվել հաստատությունների կողմից ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման նկատմամբ: Ուշադրության կենտրոնում են հատկապես խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի պարագաների, ծորակային կահավորման համապատասխանությունը սահմանված կանոններին, ինչպես նաև երեխաների և […]

̰
BACK_TO_TOP