11:29 22.07.2020
Այս պահին պաշտոնապես հայտարարվում է աշխարհահռչակ Starmus VI գիտական, մշակութային երաժշտական փառատոնի՝ 2021 թվականին Հայաստանում անցկացվելու մասին: Մասնակիցներն են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Starmus փառատոնի համահիմնադիր, տնօրեն և Խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, Starmus փառատոնի Խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը (Jill Tarter), […]
11:10 22.07.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ: Շնորհակալ ենք բժշկուհուն իր պատասխանատու և նվիրումով աշխատանքից, հոգատար վերաբերմունքից: Այս դժվարին փորձությամբ անցնում է նաև նրա […]
11:01 22.07.2020
2020թ. հուլիսի 16-ին Արարատի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն մարզի բժշկական հաստատության աշխատակցի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել և 2020թ. հուլիսի 13-ին իր նորածին դստերը 2.000 ԱՄՆ դոլարով վաճառել է երևանաբնակ ամուսինների: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի […]
10:53 22.07.2020
Հուլիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35693 դեպք, որոնցից 24766-ն` առողջացած, 678-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 16-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10032 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 149898 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1718 թեստ, որից 1279-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների […]
10:22 22.07.2020
ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ քիչ առաջ ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ։ Թեմայի վերաբերյալ գրառում է արել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, […]
10:18 22.07.2020
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեկվա բանաձևը ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական է. Բանաձևը դրվել է շրջանառության մեջ Ադրբեջանի դեսպանության կողմից ֆինանսավորվելով, վստահ եմ տեքստը նույնպես նրանք են գրել: Ունեմ բավարար հիմքեր (պայմանագրեր, նամակագրության և այլն) ապացուցելու, որ Ադրբեջանը ֆինանսավորել […]
09:59 22.07.2020
Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու վերջին օրերին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին։ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն […]
09:53 22.07.2020
Հուլիսի 21-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2 հա, Դավթաշեն վարչական շրջանում՝ 4000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 800 քմ, Ավան վարչական շրջանում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3 հա, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 300 քմ, Աշտարակ-Փարպի […]
09:10 22.07.2020
«Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը․ այցելի՛ր DEFENDARMENIA.COM՝ միջնորդագիրը ստորագրելու համար»։ SOAD հանրահայտ խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում այսպիսի կոչով է հանդես եկել։ Նա նշել է, որ 1992 թվականից ի վեր ամերիկացի հարկատուների գումարներից ավելի քան 1․5 մլրդ դոլար է ծախսվել ավտոկրատ կառավարությանը ֆինանսավորելու համար։ Բացի այդ, ԱՄՆ ՊՆ-ը 2018 և 2019 […]
08:22 22.07.2020
Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Քիչ առաջ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, […]
08:19 22.07.2020
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց: Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ։ Այգեպար […]
08:09 22.07.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Լալայանց փ. 47ա, Մաշտոցի պող. 33/1, Նալբանդյան փ. 25/14, Աբովյան փ. 39 շենքեր, Այգեստան 11 փողոցի սեփական տներ մասնակի, Թումանյան փ. 32, 34 շենքեր, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կասյան փ. 4 […]
23:55 21.07.2020
Այսօր՝ ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ-ից։ Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի:
23:00 21.07.2020
Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 21-ին, 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 21-ի երեկոյան, 22-24-ը` […]
22:36 21.07.2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ գործողություններում կարևոր է սահմանված կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, որտեղ զգալի դեր է վերապահված Տեսչական մարմիններին: Այսպիսով. Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում տեսչական մարմինների կողմից մինչ օրս իրականացվել է 54013 ստուգում: Սահմանված նորմերի խախտման դեպքերով նույն ժամանակահատվածում կայացվել է 4669 կազմակերպության գործունեության կասեցման որոշում: […]
22:35 21.07.2020
Այսօր Գյումրիում ստուգումներ են իրականացրել կառավարության ենթակա շուկայի վերահսկողության, բնապահպանության և ընդերքի, տրանսպորտի, սննդի, առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինները։ 5 տեսչական կառույցներից յուրաքանչյուրը դիտարկումներն իրականացրել է իր ոլորտի շրջանակում։ Ստուգումներ են արվել բենզա և գազալցակայաններում, հանրային տրանսպորտում, սպասարկման օբյեկտներում, Գյումրիի տեքստիլ արտադրության այն ընկերություններում, որոնցում աշխատակիցների թիվը 100-ից ավելի է։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մշտադիտարկման […]
21:52 21.07.2020
Մի խումբ դիմորդներ և ծնողներ այսօր առավոտից հավաքվել էին Գնահատման և թեստավորման կենտրոնի մոտ և բողոքում էին բուհերի ընդունելության մրցույթների արդյունքներից։ Ավելի ուշ բողոքը տեղափոխվել է ԱԺ-ի մոտ։ Բանն այն է, որ բարձր միավորներ ստացած բազմաթիվ դիմորդներ դուրս են մնացել մրցույթներից, փոխարենը ավելի ցածր միավորներ հավաքածները ընդունվել են։ Մի կողմից՝ սա անարդարացի է, մյուս կողմից՝ […]
21:37 21.07.2020
Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել դիմում-բողոքներ բուհերի դիմորդներից և նրանց ծնողներից՝ կապված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության հետ։ Մասնավորապես, բողոքներով դիմորդները և ծնողները մտահոգություններ են հայտնել, 2020-2021 թվականի պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին մասնակցելու արդյունքում «12.0»-ից «18.75» միավոր ստանալու պարագայում՝ միավորները 1-ին հայտով նշված բուհ ընդունվելուն չբավականացնելու պատճառով իրենց երեխաները (դիմորդները) չեն ընդունվել կամ ընդունվել են […]
21:04 21.07.2020
Շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. դատարանը քննել է պաշտպանների՝ նախորդ նիստին ներկայացրած միջնորդությունը: Հիշեցնենք՝ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Սեյրան ՕՀանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել էին դատակոչի ցուցակը լրացնել և հարցաքննել մի խումբ նախկին պաշտոնյաների: Դատարանը հետաձգել է այդ միջնորդությունների լուծումը մինչ ապացույցների հետազոտումը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:59 21.07.2020
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն տիար Աշոտ Բլեյանի հախուռն վարքը կարող է օրինակելի լինել՝ առնվազն սեփական կամ կորպորատիվ շահը պաշտպանելու հարցում: Խնդրահարույցը կորպորատիվ շահը որպես հանրային շահ ներկայացնելու նրա ձգտումն է: Այս մասին ֆդեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ «Ինչպես գիտենք, Սեբաստացի կրթահամալիրի վճարովի մանկապարտեզի հարևանությամբ երկու համայնքային անվճար մանկապարտեզներ կան, որոնցից մեկը […]
20:46 21.07.2020
Պաշտպանության նախարարությունը լրագրողներին ցուցադրել է հայ – ադրբեջանական սահմանի 6 օրյա մարտերի ժամանակ ոչնչացված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները: Հուլիսի 12-17-ն ընթացած մարտերի ժամանակ հայկական ՀՕՊ-ը չեզոքացրել է անօդաչու 14 սարք` 10 հարվածային, 4 հետախուզական: Դրանց թվում եղել է նաև իսրայելական արտադրության Հերմես-900 մարտավարական- հետախուզական անօդաչու սարքը: Ոչ թե հակառակորդն է եղել ոչ պրոֆեսիոնալ, այլ հայկական ԶՈւ-ն […]
20:40 21.07.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 22-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
20:12 21.07.2020
«Ինչպես գիտեք, Հայաստանը նախագահում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը, իսկ հուլիսի 1-ին Հայաստանն ընտրվել է «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր: Սա ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու գենդերային հավասարության ապահովման և կանանց նկատմամբ բռնության վերացման ուղղությամբ գլոբալ ջանքերին»,- այս մասին ասել է Աշխատանքի և սոցիալական […]
20:07 21.07.2020
Շարունակում ենք հետևել հակահամաճարակային կանոններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։ «Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք: Սա սակայն չի նշանակում, որ պիտի թուլացնենք մեր զգոնությունը. ընդհակառակը` հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետևողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար: Միայն […]
19:20 21.07.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև: «3 հարց COVID-19-ի մասին. Որո՞նք են նոր կորոնավիրուսային հիվանդության ախտանշանները Ի՞նչ պետք է անել նման ախտանշաններ ունենալու դեպքում Ինչպիսի՞ն են COVID-19-ի բուժման սկզբունքները»,- ասվում է հրապարակված տեսանյութին արված գրառման մեջ:
19:13 21.07.2020
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ հանդիպել է ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման, Մինսկի խմբի հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ: