TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նորածնի վաճառքի ցավալի դեպքը չէր կարող տեղի ունենալ Արտաշատի ԲԿ-ում. պարզաբանում

18:32 21.07.2020

Արտաշատի ԲԿ-ն պարզաբանում է տարածել՝ հայտնելով, որ համացանցում շրջանառվող՝ նորածնի վաճառքի վերաբերյալ մասին հաղորդագրությունում ցավալի սխալմունք է առկա: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Հաղորդագրությունում նշվում է՝ «Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ արտամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ ծննդաբերությունից հետո, […]

̰
ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Գյումրիում, կասեցումներ` Երևանում

18:12 21.07.2020

Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Գյումրի քաղաքում և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Գյումրիում տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները խախտումներ չեն հայտնաբերել: Երևանի կենտրոն վարչական շրջանի «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայում ՇՎՏՄ-ի մշտադիտարկում իրականացնող խումբը դիտարկել է թերություններ կապված ջերմաչափման գրանցամատյանների հետ, որոնք տեղում շտկվել են: Տեսչական […]

̰
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Գանձասար-Կապան»

18:11 21.07.2020

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը «Ալաշկերտից» տեղափոխվել է «Գանձասար-Կապան»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 31-ամյա Հայկ Իշխանյանը, որը արդեն իսկ ունի բավականին մեծ փորձ կապանյան թիմի շարքերում, 1 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: «Գանձասար-Կապանի» է տեղափոխվել նաև «Լոռիի» ֆուտբոլիստ Դիոգո Մանուել Գոնսալեզ Կոելյոն: 28-ամյա պորտուգալացին մինչ «Լոռի» տեղափոխվելը հանդես էր գալիս […]

̰
Ադրբեջանական ԶՈՒ-ն դիպուկահար հրացաններից կրակ է վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. Շուշան Ստեփանյան

18:01 21.07.2020

Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդորր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ադրբեջանական ԶՈՒ-ն դիպուկահար հրացաններից կրակ է վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։ Ադրբեջանի ԶՈՒ-ն հետևանքների մասին նախազգուշացվել է համապատասխան կապի միջոցներով»,- գրել է Ստեփանյանը։

̰
Վահե Ղազարյանը տեսակապով զրուցել է ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ

17:50 21.07.2020

Հուլիսի 21-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը տեսակապի միջոցով զրույց ունեցավ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Տիկին դեսպանը, ողջունելով Վահե Ղազարյանին, շնորհավորեց ոստիկանության պետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անդրեա Վիկտորինը շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը համավարակի դեմ իրավապահների գերազանց ծառայության համար: Նա նաև անդրադարձավ ԵՄ-ՀՀ ոստիկանություն համագործակցությանը: Խոսվեց, մասնավորապես, Եվրոպական միության ԹԱՅԵՔՍ և Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում […]

̰
Ոստիկանները բացահայտել են Արամուսի համայնքապետի ապօրինությունները

17:38 21.07.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2007-ից 2018 թվականների ընթացքում համայնքապետարանում որպես վարորդներ և քարտուղարուհի է հրամանագրել մի շարք անձանց, ինչպես և կնքել է աշխատանքային պայմանագիր […]

̰
Ոստիկանության պարզաբանումը երիտասարդ աղջիկներին բերման ենթարկելու վերաբերյալ

17:29 21.07.2020

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել համացանցում «Ոստիկանները ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին դիմակ չկրող երկու աղջկա» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ: «Տեղեկացնենք, որ քաղաքացիները վարչական ձերբակալման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար»,- ասվում է ոստիկանության ֆեյսբուքյան գրառման մեջ:

̰
ՀՌՀ-ն հուլիսի 20-ին հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթ է հայտարարել. Վահագն Թևոսյանը մանրամասներ է հայտնել

17:18 21.07.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը պարզաբանում է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կապված հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթի հետ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Կարևոր պաշտոնական պարզաբանում՝ ի գիտություն հեռուստաընկերությունների և լայն հանրության․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 20-ին հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթ է հայտարարել: Ներկայացված պահանջներից կարելի է հասկանալ, որ մրցույթը հայտարարվել է գործող […]

̰
Այս տարի մրցում են մասնագիտության համար, ոչ թե անվճար հայտի. ԳԹԿ-ն՝ դժգոհող դիմորդներին և ծնողներին

17:02 21.07.2020

Այսօր բողոքի ակցիա են իրականացրել համալսարանի ընդունելության քննություններից դուրս մնացած դիմորդների ծնողները: Բանն այն է, որ այս տարի գերակայությունը տրվել է առաջին հայտին, այսինքն՝ եթե ուսանողն առաջին հայտով նշել է որևէ ֆակուլտետ և հավաքել X միավոր, բայց այդ ֆակուլտետի համար անցողիկ շեմը եղել է Y-ը, մեխանիկորեն դուրս է մնացել մրցակցությունից: Ինչ վերաբերում է հաջորդող հայտերով […]

̰
Ակներ գյուղում ՈՒԱԶ է այրվել․ տուժածներ չկան

17:00 21.07.2020

Հուլիսի 21-ին՝ ժամը 13։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակներ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թևոս Մ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:14-ին, մարվել՝ 14:28-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի […]

̰
Պետք է դեմքով ճանաչենք մեր հերոս զինվորների թիկունքը ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին. Աննա Հակոբյան

16:45 21.07.2020

Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ: Այցելել եմ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր գյուղեր և Բերդ քաղաք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին։ Ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլև ֆիզիկապես։ Այս գրառման հետ և հետագայում […]

̰
Շուրջ 160,728,000 դրամի նվիրաբերություն՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

16:34 21.07.2020

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 17․07․2020-21.07.2020թ. ընթացքում ժամը 14։30-ի դրությամբ կատարվել է շուրջ 160,728,000 ՀՀ դրամի նվիրաբերություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Նկարում կարող եք ծանոթանալ կատարված նվիրաբերությունների հարաբերակցությանը՝ ըստ երկրների»,- գրել է Ստեփանյանը:

̰
Ովքե՞ր կարող են օգտվել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարած եկամտային հարկի գումարների վերադարձի հնարավորությունից

16:18 21.07.2020

Ովքե՞ր կարող են օգտվել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարած եկամտային հարկի գումարների վերադարձի հնարավորությունից: ՊԵԿ-ից մանրամասնում են․ «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո […]

̰
Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ սառը զենք են հայտնաբերել

16:18 21.07.2020

Հուլիսի 20-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, ոստիկանության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սառը զենք կրելու կասկածանքով, մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումից բաժին բերման են ենթարկել 18-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են կռփազենք։ Այն առգրավվել է դատատեխնիկական փորձաքննության ուղարկելու համար։ Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]

̰
Նոր Հաճնի դպրոցականները մարզադահլիճ կունենան․ աշխատանքներն ավարտական փուլում են

16:13 21.07.2020

Նոր Հաճնի դպրոցականները մարզադահլիճ կունենան․ աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համայնք-պետություն համագործակցությամբ իրականացվող ծրագրերը քայլ առ քայլ տեսանելի արդյունքներ են գրանցում: ➡️Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեր մարզի Նոր Հաճն համայնքում իրականացվում են քաղաքային մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքներ: ✅Ծրագրի արժեքը 35.670.000 […]

̰
Բերման են ենթարկվել Աշոտ Բլեյանն ու Վիգեն Ավետիսը. hraparak.am

16:07 21.07.2020

«Ֆեյսբուք» սոցցանցում տեսանյութ է հրապարակվել այն մասին, թե ինչպես են բերման ենթարկում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին ու քանդակագործ Վիգեն Ավետիսին:

̰
Ապրել՝ տվյալ օրվա լավագույն, օգտակար հաճույքները վերցնելով. հոգեբանը տագնապներից խուսափելու խորհուրդներ է տվել

16:01 21.07.2020

Հոգեբան Խաչատուր Գասպարյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում պատմել է, թե որ դեպքերում է տագնապն անվտանգ մարդու համար, իսկ ինչ նախանշանների դեպքում է անհրաժեշտ դիմել մասնագետի օգնությանը: Թեման, ըստ մասնագետի, արդիական է հատկապես կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում: «Եթե դուք միշտ ունեցել եք մի փոքր անհանգստություն տագնապային իրավիճակում, և դա նույն չափով շարունակվում է, ապա դա կնշանակի, […]

̰
ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

16:00 21.07.2020

Պաշտպանության նախարարությունը լրագրողներին է ցուցադրել հայ-ադրբեջանական սահմանի 6-օրյա մարտերի ժամանակ ոչնչացված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները: Հուլիսի 12-17-ն ընթացած մարտերի ժամանակ հայկական ՀՕՊ-ը չեզոքացրել է անօդաչու թռչող 14 սարք՝ 10 հարվածային, 4 հետախուզական:

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 55 հիվանդ է բուժվում

15:44 21.07.2020

Հուլիսի 21-ի ժամը 11։30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 55 բնակիչ է բուժվում։ Այս մասին հաղորդում են Շիրակի մարզպետարանից։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6628 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 20-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5274 նմուշառման հետազոտություն, հուլիսի 20-ին հաստատվել […]

̰
Ինչպես օգտագործել կորոնավիրուսային իրավիճակը՝ հօգուտ անձի զարգացման. հոգեբանը խորհուրդներ է տվել

15:40 21.07.2020

Երբեք հուզական գնահատականներ մի տվեք իրավիճակին: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում խորհուրդ տվեց հոգեբան Խաչատուր Գասպարյանը: «Մեր հույզերը երբեմն կարող են լինել մեր թշնամին, դրանք հաճախ իռացիոնալ են»,- ասաց հոգեբանը: Նա նշեց, որ կորոնավիրուսը բացահայտեց հոգեբանական մի երևույթ, թե որքանով է յուրաքանչյուրը պատրաստ հանգիստ ապրելու ինքն իր հետ: «Այն դեպքում, երբ անձն ունի նմանատիպ խնդիր, […]

̰
Տավուշի առաջնագծից՝ Երևան. ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

15:30 21.07.2020

Պաշտպանության նախարարությունը լրագրողներին է ցուցադրել հայ-ադրբեջանական սահմանի 6-օրյա մարտերի ժամանակ ոչնչացված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները: Հուլիսի 12-17-ն ընթացած մարտերի ժամանակ հայկական ՀՕՊ-ը չեզոքացրել է անօդաչու թռչող 14 սարք՝ 10 հարվածային, 4 հետախուզական: Դրանց թվում է եղել է նաև իսրայելական արտադրության «Հերմես-900» մարտավարական-հետախուզական ԱԹՍ: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Նկարում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներն են

15:18 21.07.2020

Այսքանից հետո դեպի հայկական օդային տարածք չարժե այցելել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Նկարում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներն են»,- գրել է նա:

̰
Մի խումբ նախկին պաշտոնյաների դատակոչելու միջնորդությունները մերժվեցին

15:14 21.07.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. դատարանն ուսումնասիրել է պաշտպանների՝ նախորդ նիստին ներկայացրած միջնորդությունը: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատակոչի ցուցակը լրացնել և հարցաքննել մի խումբ նախկին պաշտոնյաների՝ 2008 թվականին ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, ՍԴ նախկին դատավոր […]

̰
ՃՏՊ Արտաշիսյան և Հ․ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում

14:50 21.07.2020

Հուլիսի 21-ին՝ ժամը 09:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի սկզբնամասում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշիսյան և Հ․ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Արմեն Ա․) և «Opel Astra […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն

14:26 21.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի միջանկյալ հաշվետվությունը: Քննարկման ընթացքում մանրամասներ են ներկայացվել պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ: Զեկուցվել է, որ արտերկրի ներդրողների հետ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում նախատեսվող 6-7 ներդրումային ծրագրեր, որոնց հնարավորինս […]

̰
ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնել վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակից

14:01 21.07.2020

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների մոտ դրական դինամիկա կա, 4 զինծառայող արդեն լավ է զգում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Ամբողջ ընթացքում հայկական կողմից վիրավորում էր ստացել ընդհանուր 36 հոգի: «Նրանցից 20-ն է բուժօգնություն ստացել, մյուս 16-ը […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Շինարարների փողոց-Արզումանյան փողոց և Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց խաչմերուկների հատվածներում

13:58 21.07.2020

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Արզումանյան փողոց և Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց խաչմերուկների հատվածներում 2020 թվականի հուլիսի 22-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության արդյունքում՝ նշված խաչմերուկների տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարձրացման նպատակով Շինարարների և Հալաբյան փողոցների վերոնշյալ խաչմերուկներին հարակից հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։

̰
Ոստիկանները նորածնի վաճառքի դեպք են բացահայտել

13:15 21.07.2020

Ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նույն բաժնի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նորածին երեխայի վաճառքի դեպք են բացահայտել։ Հուլիսի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժին հրավիրված Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ արտամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, […]

̰
Ուրախությամբ կպարզաբանեի ադրբեջանական կողմի դիրքորոշումը, եթե արգելք չլիներ. Քննարկում ռուսական «Առաջին ալիքի» տաղավարում

13:04 21.07.2020

Ռուսական Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» հաղորդման շրջանակներում քննարկման թեմա են դարձել Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձությունները: Տավուշում աշխատող ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը ներկայացրել է հայկական կողմի տեսակետը, իսկ հաղորդման մասնակիցների այն հարցին, թե կարո՞ղ է ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը, Սիմոն Պեգովն արձագանքել է, որ դրա իրավունքը չունի՝ գտնվում է Ադրբեջանի, […]

̰
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ղեկավարը կդադարեցնի պաշտոնավարումը 

12:46 21.07.2020

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի գործող ղեկավար Ա. Սուվարյանը 2015-2017թթ. ընթացքում, ընդհանուր 85 աշխատանքային օր չհաճախելով աշխատանքի և գտնվելով ՀՀ տարածքից դուրս, որպես աշխատավարձ ստացել է ընդհանուր 952.445 ՀՀ դրամ գումար` յուրացնելով իրեն վստահված խոշոր չափերով […]

̰
BACK_TO_TOP