22:35 21.07.2020
Այսօր Գյումրիում ստուգումներ են իրականացրել կառավարության ենթակա շուկայի վերահսկողության, բնապահպանության և ընդերքի, տրանսպորտի, սննդի, առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինները։
5 տեսչական կառույցներից յուրաքանչյուրը դիտարկումներն իրականացրել է իր ոլորտի շրջանակում։ Ստուգումներ են արվել բենզա և գազալցակայաններում, հանրային տրանսպորտում, սպասարկման օբյեկտներում, Գյումրիի տեքստիլ արտադրության այն ընկերություններում, որոնցում աշխատակիցների թիվը 100-ից ավելի է։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մշտադիտարկման առանցքում մի շարք տնտեսվարողներ էին։ Նախ այցելեցին բենզալցակայաններ, որոնցում անվտանգության կանոնները հիմնականում պահպանված էին, բայց փակ աղբամանները ճիշտ տեղում, գծանշումները համապատասխան հեռավորությամբ չկատարելու դիտողություններ արվեցին։
«Առաջին այցելության ժամանակ Գյումրիում 5-6 տնտեսվարողի գործունեություն է կասեցվել, էստեղ աղբամանների, գծանշումների խնդիրներ կային հիմնականում, բայց էսօրվա կրկնայցը ցույց է տալիս, որ մի քանի տնտեսվարողների մոտ, որոնց գործունեությունը նախկինում կասեցվել էր, տեսնում ենք, որ շտկված են դրանք, էդ խնդիրները վերացված են»,- ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման և հանրային կապերի բաժնի պատասխանատու Դավիթ Պետրոսյանը։
Հանրային սպասարկման օբյեկտներում ջերմաչափման գրանցամատյաններ կան, աշխատակիցները դիմակներ կրում են։ Սանիտարական նորմերի պահպանմանը ժամանցի վայրերում պատասխանատուները հատուկ ուշադրություն են դարձնում, հատկապես երբ նման սրահներ այցելում են նաև երեխաները։
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների ուսումնասիրությունների կենտրոնում այսօր տեքստիլ արտադրության ընկերություններն էին, որոնցում աշխատակիցների թիվը գերազանցում է 100-ը։ Մեկ ամիս առաջ է աշխատանքը վերսկսել «Սվետտեքս» ընկերությունը։ Հունիսի սկսզբին ընկերության երկու տասնյակ աշխատակիցների մոտ հայտնաբերվել էր COVID 19-ը , ինչի պատճառով ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը, մոտ 120 աշխատակիցներ մեկուսացվել էին։
Վարակի մյուս օջախը, որ հայտաբերվեց Գյումրիի ևս մեկ արտադրական ընկերությունում, «Լենտեքս»-ն էր։ Հիմա երկու ընկերություններում էլ խնդիրները հաղթահարված են, և աշխատում են ամբողջ ծավալով։ Բոլորը բուժվելուց հետո վերադարձել են աշխատանքի։ Արտադրամասերում պաշտպանիչ բոլոր միջոցներն ունեն, ամբողջ օրն աշխատում են դիմակներով։
Տեսչական մարմին արտադրական ընկերություններում այս անգամ լուրջ խախտումներ չարձանագրեց, աշխատանքային պայմաններում կարևորը՝ ֆիզիկական հեռավորությունը պահպանված էր։
Արտադրամասերում, սննդի և հանրային սպասարկման կետերում, բենզա և գազալցակայաններում իրականացված մշտադիտարկման արդյունքներով` այս անգամ որևէ տնտեսվարողի գործունեություն չի կասեցվելու թեկուզ մեկ օրով։ Թերությունները վերացնելու հանձնարարությամբ տեսչական մարմինները սահմանափակեցին հերթական շրջայցը։
14:11 08.07.2025
18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին: Անդրեևան կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ: ...
14:03 08.07.2025
Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […] ...
13:55 08.07.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում ենՖրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է հուլիսի 7-ից, հաղորդում է BFMTV-ն։ Հրդեհն ընդգրկել է 2000 հեկտար տարածք։ Հուլիսի 8-ի առավոտյան դրությամբ, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ հրշեջ և մեկ երեխա։ Այրվել է արհեստանոց և ախոռ, որտեղ սատկել է երեք ձի։ Բոցերը տարածվել են վեց բնակելի շենքերում, […] ...
13:48 08.07.2025
Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...
13:40 08.07.2025
«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...
13:32 08.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ըԵրևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...