TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես մեծ Սևանի, այնպես էլ փոքր Սևանի հատվածներում

11:58 21.07.2020

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։ Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես մեծ Սևանի, այնպես էլ փոքր Սևանի հատվածներում։ Մասնագիտական խորհրդակցությունների արդյունքում արձանագրվել է, որ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն […]

̰
Ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ ուսապարկում եղել է մոտ 5 կգ հերոին

11:51 21.07.2020

Հուլիսի սկզբին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի հատելու են Հայաստանի պետական սահմանը՝ բերելով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։ Ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ: Համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ և իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ […]

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 76 դեպք

11:46 21.07.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, անձնական ունեցվածքի գողության` 9, խարդախության, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 6-ական, յուրացնելու կամ վատնելու և կողոպուտի՝ 3-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման և խուլիգանության՝ […]

̰
Երևանի 2 խաչմերուկների հարակից հատվածներում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

11:37 21.07.2020

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Արզումանյան փողոց և Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց խաչմերուկների հատվածներում 2020 թվականի հուլիսի 22-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության արդյունքում՝ նշված խաչմերուկների տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարձրացման նպատակով Շինարարների և Հալաբյան փողոցների վերոնշյալ խաչմերուկներին հարակից հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։

̰
Արամուս համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

11:25 21.07.2020

ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի դիմումը՝ Արամուս համայնքի ավագանին 2020 թվականի […]

̰
Փալոնի առաջարկն ընդունվեց. Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության նկատմամբ վերահսկողությունը կխստացվի

11:10 21.07.2020

Ներկայացուցիչների պալատը հաստատեց պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որը ներառում է Հայկական հանձնախմբի համանախագահի առաջարկը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունեց 2021թ. Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում օրենսդրականմի շարք փոփոխությունների փաթեթը: Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջ քաշած փոփոխության օրինագիծը, կապված ամերիկյան ռազմական օգնության հետ, ընդգրկված էր Ազգային պաշտպանության հատկացումների մասին […]

̰
Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը կոչով դիմել է հայ գործարարներին

11:04 21.07.2020

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը դիմել է հայ գործարարներին՝ կոչ անելով նվիրատվություն անել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ «Օրեր անց՝ օգոստոսի 23-ին, կլրանա Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձը․ պատմական մի իրողություն, որին հայ ժողովուրդը միահամուռ, անսահման ոգևորությամբ ու հավատով լի իր վավերացումը տվեց համապետական հանրաքվեի միջոցով՝ որդեգրելով անկախ ու ազատ ապրելու նախնիներից ժառանգած […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, 704 պացիենտ առողջացել է

10:56 21.07.2020

Հուլիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35254 դեպք, որոնցից 24206-ն` առողջացած, 662-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 12-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10171 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 148180 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1072 թեստ, որից 799-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների […]

̰
Բացահայտվել են դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողների ապօրինի հարստանալու դեպքեր․ ԱԱԾ

10:28 21.07.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողականորեն շարունակում է հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու,  դրանք արմատախիլ անելու գործելաոճը և միևնույն ժամանակ կարևորելով հանրային հետաքրքրություն ունեցող քրեական գործերով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը, տեղեկացնում է, որ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նշված չարաշահումներին հանցակցելու, պաշտոնեական կեղծիքի, ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, հանցավոր ճանապարհով […]

̰
Սուրեն Սարգսյանն՝ ԱՄՆ կոնգրեսում պատմության ամենահակահայկական բանաձևի մասին

10:10 21.07.2020

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Պատմության ամենահակահայկական բանաձևը ԱՄՆ կոնգրեսում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձև է ներառել 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում, այսպիսի խայտառակ ձևակերպմամբ. «…պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին է ներկայացնում զեկույց, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է […]

̰
2021 թ.-ի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով

10:00 21.07.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2021 թ.-ի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով։ Քարտային եղանակով կենսաթոշակների վճարման համակարգին անցումը կիրականացվի փուլերով: Բանկային քարտը կտրամադրվի և կսպասարկվի անվճար։ 2021 թվականի հունվարի 1-ից Հայփոստի կողմից կգործարկվի կենսաթոշակների վճարման էլեկտրոնային նոր համակարգ՝ վճարման ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու համար։

̰
Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ

09:21 21.07.2020

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 183 կրակոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով․ «Սոթք, Արտանիշ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 28 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:09 21.07.2020

Հուլիսի 20-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, 3000 քմ, 2000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ, 1000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1․5 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, 400 քմ, Օշական գյուղում՝ […]

̰
Գազամատակարարման ընդհատումներ Գեղարքունիքի մարզում և Վանաձոր քաղաքում

08:41 21.07.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին՝ ժամը 09.00-ից մինչև հուլիսի 22-ի ժամը 21.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Նորատուս, Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Ծաղկաշեն, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք համայքների գազասպառողների, ինչպես նաև «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ» և «Մարտգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: «Պլանային աշխատանքներ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Կոտայքի մարզում

08:08 21.07.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10:00-16:00 Աէրացիա թաղ. 3 շենք, 11:00-17:00 Բաղրամյան պող. 70 շենքի 4-րդ մուտք, Բաղրամյան պող. 69 շենք, Մ.Ավետիսյան 4 փ. 12 շենք, Քոչար փ. 20, Գրիբոյեդով փ. 26, Կոմիտասի պող. 45/1, Վրացական փ. 17, Դումանի փ. 53, Քեռու […]

̰
Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել

00:15 21.07.2020

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ վաղը այս ժամերին Հայաստանում առկա արևադարձային տաք և չոր օդային զանգվածները կփոխարինվեն սևծովյան սառը և խոնավ հոսանքներով։

̰
Մենք հայ համայնքի կողքին ենք ընդդեմ բռնության. Լոս Անջելեսի քաղաքապետի թվիթերյան գրառումը

00:05 21.07.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի թվիթերյան գրառումը՝ կապված ադրբեջանական ագրեսիայի հետ: Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Մենք հայ համայնքի կողքին ենք ընդդեմ բռնության և կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել սադրիչ հայտարարությունները հայկական ատոմակայանի ռմբակոծման հետ կապված»: Լոս Անջելեսի քաղաքապետը նաև նշել է, որ երկխոսությունը […]

̰
Երևի Ալիևը հույս ուներ, որ Հայաստանի հյուսիսում մենք այդքան էլ պատրաստ չենք լինելու. Տիգրան Կարապետյան

23:44 20.07.2020

Որո՞նք էին անցած շաբաթվա դասերը, ինչո՞ւ էր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի նախագահը որոշել հարձակվել միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանի վրա: ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը համոզված է, որ կա ոչ միայն քաղաքական, այլև ռազմական բաղադրիչ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ

23:16 20.07.2020

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից հայտնում են՝ վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ: «Հարգելի հայրենակիցներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ։ Նվիրաբերությունների նման հոսքը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին, ինչի համար երախտապարտ ենք։ Հենց այս ամուր կապի շնորհիվ է, […]

̰
Անտիոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

23:06 20.07.2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերել զսպվածություն. երկու պետությունների միջև լայնամասշտաբ հակամարտությունը կդառնա աղետ, ճեպազրույցում հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Գլխավոր քարտուղարը խորը անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև պահպանվող լարվածությանը: Նա կոչ է անում առավելագույնս զսպվածություն ցուցաբերել. այդ երկու […]

̰
Այսօր Բերդի փրկարարները ստացան խոցված շտապօգնության մեքենայի «յուղը վրան» տարբերակը. վարչապետ

22:49 20.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին։ Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը։ Եվս մի մեքենա ձեռք բերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։ Մեքենաները քիչ առաջ […]

̰
Հուլիսի 20-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք. մարզպետ

22:39 20.07.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հուլիսի 20-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: «Եվս 13 հոգի առողջացել է»,- գրել է մարզպետն իր ֆեյսբուքյան էջում:

̰ ̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

20:51 20.07.2020

Հուլիսի 20-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել […]

̰
ՊՆ-ն չի բավարարի զինծառայողների դիմումը. նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն

20:40 20.07.2020

Պաշտպանության նախարարությունը չի բավարարի զորացրման ենթակա զինծառայողների դիմում-խնդրանքը եւ նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն: «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա, ավելի վաղ տեղեկացել էր, որ 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը՝ խնդրելով դադարեցնել զորացրումները եւ թույլատրել շարունակել ծառայությունը […]

̰
87-ամյա մորը կացնով սպանել, դին` մասնատել ու այրել էր․ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

20:25 20.07.2020

Հուլիսի 19-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություն ստացվեց, որ Վանաձորի Ներսիսյան թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում որդին սպանել է մորը: Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի տարբեր հատվածներում արնանման հետքեր հայտնաբերեց։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ 87-ամյա տանտիրուհուն սպանել էր 58-ամյա որդին, որը նախկինում 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել՝ սպանության, խուլիգանության և ապօրինի զենք […]

̰
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցներն այսպես են նշում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը

19:10 20.07.2020

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցներն այսպես են նշում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և կից լուսանկար հրապարակել։ «Տուն-ինտերնատում իրականացված կրկնակի թեստավորման վերջին պատասխանները փաստում են՝ բոլոր վարակվածներն առողջացել են: Նախորդ ամիս հաստատությունում իրականացված թեստավորման արդյունքում պարզվել էր, որ նոր կորոնավիրուսով վարակվել […]

̰
Ուժեղացված ծառայություն Վարդավառին․ հայտնաբերվել է ոչ սթափ 114 վարորդ

18:59 20.07.2020

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով, ինչպես ամեն տարի, այս տարի ևս Վարդավառի օրը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մայրաքաղաքն ու մարզերը սպասարկող 1-ին և 2-րդ սպայական գումարտակների ծառայողները արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացրին հանրապետության ողջ տարածքում։ Ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 1385 արձանագրություն։ Պահպանվող հատուկ տարածքներ են […]

̰
87-ամյա մորը կացնահարած տղամարդը ձերբակալվել է

18:33 20.07.2020

2020թ. հուլիսի 19-ին՝ ժամը 21:05-ին, Լոռու մարզի բնակչուհուց ահազանգ է ստացվել է այն մասին, որ չի կարողանում կապ հաստատել Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասում բնակվող մոր հետ: Ահազանգին անմիջապես արձագանքել են օպերատիվ խումբը և ԱԻՆ աշխատակիցները, որոնք մուտք են գործել բնակարան, որտեղ հայտնաբերել են նույն բնակարանի 58-ամյա բնակչին, իսկ բնակարանի տարբեր հատվածներում՝ արնանման հետքեր: Նախնական տվյալներով՝ […]

̰
«Թվայնացումը հեղափոխական գործընթաց է, և աշխատանքը պետք է իրականացնել և՛ բովանդակային, և՛ տեխնիկական ուղղություններով». վարչապետ

18:29 20.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ: Նիստում քննարկվել է Հայաստանի՝ 2020-2025թթ. թվայնացման ռազմավարության նախագիծը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները և դրանց իրականացման ճանապարհային քարտեզը: Նա նշել է, որ էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների զարգացմամբ Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում, և մինչ այժմ իրականացված […]

̰
BACK_TO_TOP