TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սևանա լճում մոտորանավակը բախվել է քարին․ կա տուժած

16:39 19.07.2020

Հուլիսի 19-ին, ժամը 12:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի լողափի մոտ մոտորանավակը բախվել է քարին, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածին տեղի ուժերով դուրս են բերել ափ: Սյուզաննա Բ․-ն (ծնված 1993 […]

̰
Հռոմի պապը երկխոսության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

16:28 19.07.2020

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել երկխոսության միջոցով հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդրի երկարատև, խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված լարվածության աճին»,- հայտարարել է հովվապետը՝ ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին: Հռոմի պապը խոստացել […]

̰
Մոսկվայի իշխանությունները վստահեցնում են՝ հայկական մթերքի շուրջ ծագած խնդիրները լուծված են

16:16 19.07.2020

Մոսկվայի իշխանությունները Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել են հայկական ապրանքների շուրջ Food City-ում ծագած խնդիրները: «Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների բաժնի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը հավաստիացրել է, որ խնդիրները կարգավորված են, ապրանքներով բեռնված մեքենաները մտել են շուկա: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: «Ես հենց նոր դեսպանի հետ խոսել եմ, […]

̰
Առաջիկա օրերին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան և Գյումրի չարտերային չվերթներ կիրականացվեն

14:44 19.07.2020

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը  ներկայացրել է «NordStar» ավիաընկերության կողմից «Դոմոդեդովո» օդանավակայանից առաջիկա օրերին Մոսկվա-Երևան և Մոսկվա-Գյումրի իրականացվելիք չարտերային չվերթների ժամանակացույցը։ Հուլիսի 22-ին – Մոսկվա – Երևան Հուլիսի 23-ին – Մոսկվա – Գյումրի Հուլիսի 25-ին – Մոսկվա – Գյումրի «Հուլիսի 22-ի և 25-ի չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի հ․94 տոմսարկղից, իսկ […]

̰
ԿԳՄՍ նախարարությունը պարետատուն է ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ

14:26 19.07.2020

COVID-19 համաճարակով պայմանավորված իրավիճակը ստիպել է վերանայել գործունեության ավանդական ձևերը՝ կյանքի բազմաթիվ բնագավառներում: Բոլոր երկրներում սկսվել է օգտագործվել ներկա պայմանները լավագույնս բնութագրող նոր նորմալ եզրույթը, որը չի թողնում այլ տարբերակ, քան առօրյա աշխատանքում կիրառել նոր գործիքակազմ և նոր աշխատանքային մշակույթ: Նոր պայմաններում հանրության առաջ վերաբացվելու պատրաստակամությունն ու պատասխանատվությունը գիտակցում են մշակութային բոլոր հաստատությունները: Այս համատեքստում, […]

̰
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում

14:00 19.07.2020

Հուլիսի 18-ին, ժամը 17։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Նուբարաշենի աղբավայրից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։35-ին, մարվել՝ 20։23-ին։ Այրվել է  աղբ՝ 1500 քմ։

̰
Հայկական ծիրանների բաժանման բարեգործական ակցիա մոսկվացիների համար. տոնախմբություն հայկական եկեղեցու բակում

13:57 19.07.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Հայկական ծիրանների բաժանման բարեգործական ակցիա մոսկվացիների համար»: Իր հերթին, Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից տեղեկանում ենք, որ հայ եկեղեցու բակում մեծ տոնախմբություն է՝ մեր հայրենակիցները, եռագույն դրոշներով, քոչարի են պարում, երգում, ուրախանում: Եկեղեցու շրջակայքը բազմամարդ է: Հիշեցնենք, […]

̰
Հրետանակոծության հետևանքները Այգեպարում

13:29 19.07.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում են հրետանակոծության հետևանքները Այգեպարում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Անառիկ Բերդի կանայք

13:00 19.07.2020

ՀՀ կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որում պատկերված են Բերդում ապրող կանայք:

̰
Դժբախտ պատահար Աղի լճում

12:30 19.07.2020

Հուլիսի 19-ին, ժամը 06։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին մտել է Աղի լիճ և անհետացել տեսադաշտից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացի Վիտալի Շ․-ի դին (մոտ 24 տ․) տեղի ուժերով […]

̰
Երևանի Արտաշիսյան փողոցում քաղաքացին վրաերթի է ենթարկվել

12:14 19.07.2020

Հուլիսի 18-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող «Արև» սուպերմարկետի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել․ տուժածը գտնվում է երթևեկելի գոտում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արտակ Մ․-ն վրաերթի է ենթարկել […]

̰
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Վարդավառի տոնը

12:03 19.07.2020

Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հուլիսի 19-ին, նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը։ Վարդավառը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Սա շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո: Տոնը, սակայն, բնապաշտական ժամանակներից է և թերևս հայերի ամենասիրելի տոնն է եղել: Հայաստանի որոշ մարզերում (Լոռի, Տավուշ) Վարդավառն անշարժ տոմարով են նշում` հուլիսի վերջին […]

̰
Ոստիկանությունը Երևանի կենդանաբանական այգում իրականացնում է ուժեղացված ծառայություն

11:43 19.07.2020

Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն: Ոստիկանությունը այս պահին հսկողություն է իրականացնում Կենդանաբանական այգում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սերն է պակասում մեզ` հայերիս, եկեք սիրենք հայկականը. Թևան Պողոսյան

11:40 19.07.2020

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  «Վերջերս գրառում էի արել այն մասին, որ մեզանում պակասում է սերը ամեն հայկականի հանդեպ: Հետո ամեն 10 զանգից 9-ը հարց էր, թե ով է ինձ որտեղից հեռացրել: Չնայած պարզ նշել էի, որ ոչ մի տեղից չեմ հեռանում: Ընդունում եմ` երևի լավ չէի […]

̰
Մահացած բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. ԱՆ

11:21 19.07.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 19-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 415 նոր դեպք և 171 առողջացած։ «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 74 (կին), 41 (տղամարդ), 68 (կին), 83 (կին), 82 (կին), 64 (տղամարդ), 87 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ […]

̰
Այսօր նշվում է Հանքագործի և մետալուրգի օրը. Սուրեն Պապիկյանի շնորհավորանքը

11:15 19.07.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ հանքագործներ և մետալուրգներ, Ավանդապես հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես Հանքագործի և մետալուրգի օր։ Շնորհավորում եմ ոլորտի մասնագետներին և բոլոր աշխատակիցներին: Այսօր այդ ոլորտում զբաղված են հազարավոր քաղաքացիներ, ովքեր իրենց գործի նվիրյալն են և որոնց քրտնաջան աշխատանքի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 415 դեպք, մահացել է 14 մարդ

11:01 19.07.2020

Հուլիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34877 դեպք, որոնցից 23294-ն` առողջացած, 641-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10737 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 146717 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 415 նոր դեպք և 171 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 […]

̰
Փրկարարներն օգնության են հասել արշավախմբի ուժասպառ անդամներին

10:50 19.07.2020

Հուլիսի 18-ին, ժամը 15:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ զբոսաշրջիկների 7 հոգանոց խումբը բարձրացրել է Գառնի-Լանջազատ ավտոճանապարհին գտնվող Երանոս լեռնագագաթը, այնուհետև իջել մինչև ստորոտը։ Ուժասպառ լինելու պատճառով արշավախումբը չի կարողանում շարունակել ճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներին և […]

̰
Օձուն-Թումանյան ճանապարհահատվածը փակ է լինելու

10:30 19.07.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Հուլիսի 14-20-ը ժամը 09։00-19։00-ն արհեստական պայթեցման աշխատանքների նպատակով Օձուն-Թումանյան ճանապարհահատվածի 11-րդ կմ-ը փակ է լինելու։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր

10:02 19.07.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է՝  հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ «Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 70 կրակոց։ «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն վերահսկում են հակառակորդին»,- ասված է գրառման մեջ:

̰
«Ինձ մի տղամարդ ուղևոր պարտադրեց, որ կողք անցնեմ». քաշքշուկ և վիճաբանություն թիվ 35 երթուղայինում

23:37 18.07.2020

Ֆեյսբուքյան օգտատեր Նարե Հովհաննսիյանն ահազանգում է, որ վարորդը 35 համարի երթուղայինի դիմացի նստատեղին փորձել է երկու ուղևոր նստեցնել։ «Սա է մերօրյա Երևանը․․․նստել եմ 35 համարի երթուղայինի դիմացի նստատեղին։ Ինձ մի տղամարդ ուղևոր պարտադրեց, որ կողք անցնեմ, որպեսզի ինքը նստի։ Նույնը պահանջեց վարորդը։ Ես ասում եմ՝ ցույց տվեք պարետի նոր որոշումը, իմ իմացած որոշմամբ՝ չի թույլատրվում […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:57 18.07.2020

Հուլիսի 19-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 18-ին, 21-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, […]

̰
Զինծառայող Ալիկ Մանուկյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

22:50 18.07.2020

Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Մանուկյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի(զինծառայողին անզգուշությամբ […]

̰
Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի խաղաղ բնակչությանը.Կամիրշալյանը՝ Իսպանիայի Ազգային ռադիոյի եթերում

22:06 18.07.2020

Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Իսպանիայի Ազգային ռադիոյի հետ զրույցում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ պետական սահմանին ստեղծված լարված իրադրությունը: «Հուլիսի 12-ից մինչ օրս Ադրբեջանը խախտում է 1994թ. ստորագրված հրադադարի ռեժիմը՝ միտված Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Գործողությունները սկսվեցին ադրբեջանական ուժերի փորձերով՝ ներխուժելու Հայաստանի Հանրապետության տարածք Տավուշի մարզով, որտեղ թիրախավորվեցին այդ թվում՝ հայկական Մովսես, Բերդ, […]

̰
Թիրախավորված հրետակոծություններ և անկանոն կրակոցներ. ինչից և ինչպես սկսվեց ամեն ինչ` դեպքերի զարգացումը ժամանակագրորեն

21:42 18.07.2020

Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերը համեմատաբար խաղաղ է անցել: ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ը հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ։ Իսկ առհասարակ, Տավուշի սահմանին լարվածությունը պահպանվել է անցնող գրեթե ողջ շաբաթվա ընթացքում։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Խանութներից շինանյութ, հագուստ կամ սարքավորում գնելիս, խնդրում եմ, ուշադի՛ր եղեք․ Վարազդատ Կարապետյան

21:24 18.07.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ընկերներ, Մոսկվայում ծիրանի սպառման այսօրվա արթնացումը ևս մեկ անգամ մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է հայկական արտադրանքի սպառումը հայկական աշխարհում՝ Հայաստանում և սփյուռքի մեր համայնքներում, Հայաստանում արտադրվածի կարևորումն ու առաջմղումը, ցանցային մտածելակերպն ու համակարգված աշխատանքը։ Հիմա մնում է այս նույն ոգևորվածությամբ […]

̰
Այս տարի գարնանը հայրական տան այգում 20 գաճաճ ընկուզենի տնկեցի․ Սուրեն Պապիկյան

21:17 18.07.2020

Այս տարի գարնանը հայրական տան այգում 20 գաճաճ ընկուզենի տնկեցի, անկեղծորեն պիտի ասեմ, որ առանձնապես մեծ սպասելիքներ չունեի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ «Թե ինչպիսին է արդյունքը առաջին իսկ տարում, կարող եք տեսնել ստորև: Նշեմ, որ խոսքը Լոռու մարզի մասին է, ծովի մակերևույթից 1400-1500 մետր բարձրության վրա անգամ կարելի […]

̰
Մեզ հետ ուժի ու հեգնանքի լեզվով չխոսեք․ Ալեն Սիմոնյան

21:09 18.07.2020

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեզ հետ ուժի ու հեգնանքի լեզվով չխոսեք: Մենք Արարատն ենք պահում, մենք մեր մեջ մարդկության պատմությունն ենք տանում: Աշխարհի ամեն քաղաքում պատուհանից Հայ կտեսնեք, ծիրանի դուդուկներ կնվագենք, դհոլներ կզարկենք, սեղան կփռենք` լավաշ, պանիր ու խաղող կդնենք, և ձեզ ու դարերին անցյալում կթողնենք: Մենք պայմանագիր ունենք Աստծո […]

̰
Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

20:51 18.07.2020

Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ): Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Ալիկ Նորայրի Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և […]

̰
Սևանի ավագ դպրոցում կապիտալ շինարարությունը շարունակվում է, ստուգում եմ ընթացքը. ԿԳՄՍ նախարար

20:29 18.07.2020

Սևանի ավագ դպրոցում կապիտալ շինարարությունը շարունակվում է, ստուգում եմ ընթացքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
BACK_TO_TOP