13:36 18.07.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Զորակոչ է: Տղաները հպարտ են, որ գնում են բանակ: Մեր հույսի ու երազանքի բանակը: Իսկ մենք էլ հպարտանալու ենք իրենցով և, ինչպես միշտ, ի լուր աշխարհի հայտարարելու ենք. բանակ ունենք»:
13:17 18.07.2020
Մոսկվաբնակ Էդուարդ Համբարձումյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրում է, թե ինչպես են մեր հայրենակիցները հերթ կանգնել՝ ծիրան գնելու համար: Ավելի վաղ հայտնել էինք՝ Մոսկվայում հայ վարորդներին պարտադրել էին փակել հայկական համարանիշները, նոր ապրանքը վաճառել: Մանրամասները՝ տեսանյութում: Ավելի վաղ հայտնել էինք՝ ադրբեջանցիները Մոսկվայում ծիրան են գնել ու ոտքերով տրորել՝ այդկերպ «վրեժ լուծելով» հայերից:
12:50 18.07.2020
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ կոնգրեսական Թոնի Քարդենասն էլ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և շտապ քայլեր ձեռնարկելու կոչ արել: «Ես իմ աջակցությունն եմ հայտնում Հայաստանի ժողովրդին՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան: Այս անիմաստ բռնությունը ռիսկի է ենթարկում անմեղ քաղաքացիների կյանքը: Մարդկային հետագա կորուստները կանխելու համար պետք է ձեռնարկվեն լիցքաթափող քայլեր»,- գրել […]
12:44 18.07.2020
Հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելի ամառային տոնը՝ Վարդավառը, այս տարի նշվում է հուլիսի 19-ին։ Ավանդույթի համաձայն` Վարդավառը նշվում է ժողովրդական մեծ հանդիսություններով` տարբեր հանրային վայրերում, բակերում հավաքված մարդիկ ջրում են միմյանց, անծանոթներին և անցորդներին։ Սակայն, միևնույն ժամանակ, հարկ է գիտակցել, որ նման կերպ Վարդավառը տոնելու պայմաններում կմեծանա կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը, քանզի դժվար կլինի հակահամաճարակային […]
12:40 18.07.2020
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական կոնգրեսական Դևին Նունյեսն անդրադարձել է Թուրքիայի հայտարարություններին: Նա թվիթերյան իր էջում մասնավորապես գրել է. «Հայաստանի դեմ Թուրքիայի ռազմատենչ սպառնալիքները սադրիչ են և անընդունելի: Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը պետք է կանգ առնեն և հարգեն Հայաստանի հետ հրադադարը»: https://twitter.com/RepDevinNunes/status/1283818135972384770
12:35 18.07.2020
Ամբողջ աշխարհում մեծ գլխացավանք համարվող ԱԹՍ-ների դեմ հայկական ԶՈՒ-ն կարողանում է արդյունավետ պայքարել. այս մասին այսօր հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա անդրադարձել է ադրբեջանական բանակի կարողությունների մասին չափազանցված պատկերացումներին: «Մեծ հաշվով, ադրբեջանական չակերտավոր «փառապանծ» բանակը, որի մասին շատ էին խոսում, իրենց զորատեսակներից ոչ մեկը բարձր արդյունավետություն ու մարտունակություն չի […]
12:20 18.07.2020
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը հայտարարել է, որ կատալոնական ակումբը գլխավոր տիտղոսների համար պայքարելու անկարողությունից, հնարավոր է, դառնա նոր «Միլան» կամ «Մանչեսթեր Յունայթեդ»: Ակումբը ընթացիկ մրցաշրջանում չի դարձել Իսպանիայի ո՛չ չեմպիոն, ո՛չ էլ գավաթակիր: Այդպիսի բան տեղի է ունենում առաջին անգամ վերջին 7 տարիների ընթացքում: ««Բարսելոնան» ռիսկի է գնում դառնալ Եվրոպայի ամենահաջողակ ակումբներից մեկը, որը ներկայումս […]
12:15 18.07.2020
Հուլիսի 17-ին կայացել է Կոտայքի Աբովյան համայնքի ավագանու նիստը: Ավագանու N 44-Ա որոշմամբ Աբովյան համայնքի Քաղաքային մարզադաշտը 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը 2 տարվա ընթացքում իրականացնելու է մարզադաշտի հիմնական և ընթացիկ վերանորոգումը: Մասնավորապես, տեղադրվելու է նոր խոտածածկ, վերանորոգվելու են մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները: Վերանորոգումից հետո մարզադաշտը համապատասխանելու […]
12:00 18.07.2020
Արդյո՞ք ՊԲ հաղորդագրությունն Արցախում ադրբեջանական ԱԹՍ խոցելու մասին ազդակ է, որ կարող են ռազմական գործողությունները տեղափոխվել արցախա-ադրբեջանական տարածք. այս հարցին այսօր հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: «Արցախում ԱԹՍ խոցելը չի կարելի համարել, որ տեղափոխվում են Արցախի սահման, որովհետև մինչ այս էլ խոցվում էին, բայց նշանակո՞ւմ է, որ չի տեղափոխվի, […]
11:56 18.07.2020
Զբոսաշրջային ընկերությունների կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններում և արգելոցներում նախապես գնված տոմսերը, որոնք համավարակի բռնկման և զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով այս տարի չեն օգտագործվի, վավեր կլինեն նաև 2021 թվականին` ամբողջ տարվա ընթացքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
11:46 18.07.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել Այգեպարից՝ մեջբերելով բնակիչներից մեկի խոսքը․ «Կրակի տակ, առանց տանիքի կամ նկուղում, միևնույնն է, սահմանին կանգնած մեր տղերքին մենակ չենք թողնի»։ https://www.facebook.com/armgovernment/posts/3256646491025059
11:35 18.07.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հարցազրույց է տվել «Lenta.Ru» լրատվական կայքին։ Հարց. Սահմանին կիրառվում են «Գրադ» համակարգեր, տանկեր, գործի է դրվում կենդանի զինուժը, գործի են դրվում մեծ թվով ԱԹՍ-ներ. կարո՞ղ ենք արդյոք խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի մասին։ Պատասխան. Այս մարտերը Ադրբեջանի կողմից հրահրված լայնամասշտաբ էսկալացիա են: Քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության նպատակաուղղված հրետակոծումն […]
11:27 18.07.2020
Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում այսօր ևս ներկայացվել է սահմանային իրավիճակի ամփոփում: Կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինչպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն է արդեն հայտնել՝ ողջ սահմանագոտու երկայնքով եղել է հանգիստ: «Թեթևակի կրակոցներ հրաձգային զենքերից՝ ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի, բայց դրանից րոպեներ անց ՊԲ-ն հայտնարարեց, որ Արցախի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հերթական ադրբեջանական ԱԹՍ-ն՝ […]
11:15 18.07.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ 2016-2017 թվականներին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդաձոր և Ձորագյուղ համայնքների վարչական տարածքում գտնվող ընդհանուր 1500հա արոտավայրից օգտվող անասուններին խմելու ջրով ապահովելու համար նախատեսված 6.300 մետր երկարությամբ […]
10:56 18.07.2020
Հուլիսի 18-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34462 դեպք, որոնցից 23123-ն` առողջացած, 631-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 11-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10507 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 145083 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1969 թեստավորում, որից 1508-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և […]
09:33 18.07.2020
Հուլիսի 17-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, 800 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 2 հա, Ավան վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ […]
08:48 18.07.2020
Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ։
08:31 18.07.2020
Դդմաշենցի ՀԶՈՐՆԵՐՍ… ․ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և հայտնել դդմաշենցի երեխաների հավաքած անվադողերի ճակատագրի մասին։ Դրանք արդեն հասել են Ճամբարակ։ «Հ.Գ. Եվ այսպես մարզի շատ համայնքներում»,-հավելել է Սանոսյանը։
23:57 17.07.2020
Հուլիսի 19-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել […]
22:55 17.07.2020
Մենք կոտրվող չենք և նահանջելու տեղ չունենք: Սա մեր սրբավայրն է, մեր գյուղն ու ծննդավայրը։ Այս մասին ասել է նախօրեին հակառակորդի կողմից վիրավորում ստացած, Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ Մանրամասները՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տարածած տեսանյութում։
22:36 17.07.2020
Starmus-ը գալիս է Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Պատերազմի, համավարակի ու տնտեսական լարվածության ժամանակ մենք մտածում ենք գիտության և արվեստի մասին ✅Այս շաբաթ որոշում կայացվեց միջոցներ հատկացնել աշխարհահռչակ Starmus փառատոնին։ Այն կազմակերպվում է որպես համագումար և գիտաժողովների շարք, որոնց շուրջ մեկ շաբաթ նշանավոր գիտնականների մասնակցությամբ անց են […]
22:02 17.07.2020
Այսօր ունեցել ենք խաղաղ օր, և բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին։ Այդ մասին Իջևանի տեղեկատվական կենտրոնում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: «Ինքս եղել եմ գյուղերում, ծանոթացել եմ ընթացքին։ Առաջնահերթ վերականգնում ենք այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում։ Աշխատանքները սկսված են, շինանյութի մատակարարում է կատարվել։ Աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են Այգեպար […]
21:46 17.07.2020
Մինսկում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ ի վերջո հանդիպել, քանի որ կորոնավիրուսի պատճառով մեր մի քանի պոտենցիալ հանդիպումներ հետաձգվել են և իհարկե երկկողմ հարաբերությունների օրակարգում ունենք մի շարք հարցեր: Կարծում եմ` մեր հարաբերությունները Հայաստանի և […]
21:19 17.07.2020
Ըստ էության՝ ամբողջ օրը օպերատիվ իրավիճակն առաջնագծում եղել է համեմատաբար հանգիստ: Այդ մասին Իջևանում գտնվող ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասել է կենտրոնի պատասխանաոտւ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ քիչ են եղել կրակոցներ: Հովհաննիսյանը նաև ավելացրել է, որ կրակոցները եղել են հրաձգային զենքերից: Հովհաննիսյանը նաև նշել է, որ այսօր այցելել է զորամասերից մեկը: «Զորքերի […]
21:09 17.07.2020
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հուլիսի 16-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` 10 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդներից երեքը վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 8, խլացուցիչը բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված՝4, թաղանթապատված […]
20:59 17.07.2020
Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց (այդ թվում՝ երեխաների) տարհանում չի իրականացվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալություն բոլորին սրտացավության և աջակցելու պատրաստակամության համար: Տեղեկացնում եմ, որ Տավուշի մարզում որևէ երեխա ապաստանի, հագուստի, սննդի խնդիր չունի: Երեխաների անվտանգությունն ու ապահովությունը մեզ համար առաջնային կարևորություն ունեն, մենք յուրաքանչյուր երեխայի […]
20:50 17.07.2020
Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն։ Այս պահին ևս մեկ հանդիպում է ընթանում։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այս հանդիպումը նախապես ծրագրված չէր։ Ավելացված աշխատանքային այս հանդիպումից հետո միայն ՀՀ պատվիրակությունը վերադառնում է։ Մանրամասները՝ տեսանյութում։