TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Դատախազության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործակցության շրջանակներում բարեվարքության ստուգման արդյունքում հարուցվել է առաջին քրեական գործը

18:12 20.07.2020

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը 2020թ. հուլիսի 7-ին գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստմամբ պարզելու ՀՀ գլխավոր դատախազության «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից մեկի կողմից ներկայացված […]

̰
COVID-19-ի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն

18:09 20.07.2020

Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակով (2019թ. N-COV) պայմանավորված դեպքերի համաճարակաբանական դիտարկումը, դեպքերի համաճարակաբանական բնորոշումը, լաբորատոր հետազոտությունը և նմուշառումը, «մեղմ» արտահայտված ախտանշաններով հիվանդների տնային խնամքը և կոնտակտների բժշկական հսկողությունը, հիվանդի կլինիկական վարումը, ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելումը մեթոդական ուղեցույցը և նոր կորոնավիրուսային վարակի (2019-ncov) զսպման/վարման միջոցների հավաքածուն […]

̰
Եվ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ այս զինվորին, այս բանակին, այս սերնդին, այս ազգին հնարավոր է հաղթե՞լ․ Փաշինյան

18:06 20.07.2020

Եվ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ այս զինվորին, այս բանակին, այս սերնդին, այս ազգին հնարավոր է հաղթե՞լ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել․ «ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի՝ Բերդի տարածաշրջանում ժամկետային ծառայությունն ավարտող զինվորներն են, ովքեր վերջին իրադարձությունների բերումով հրամանատարությանը խնդրում են դեռ իրենց չզորացրել»։

̰
Միջին նորոգման աշխատանքներ Մ-3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհին

17:20 20.07.2020

Մեկնարկել են Մ-3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածների՝ կմ 66+600-կմ 69+900 (3.3 կմ) և կմ 58+600-կմ 65+450 (մոտ 6.9 կմ), միջին նորոգման աշխատանքները‚ որոնք իրականացվում են «Շինպլյուս» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվելու են իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր […]

̰
Երևանում 1-ամյա տղան 4-րդ հարկի պատուհանից ընկել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

17:03 20.07.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` ժամը 10։50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց են […]

̰
Մեր լիակատար և անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսին. Մխիթար Հայրապետյան

16:30 20.07.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում նշել է, որ այսօր լրանում է Կիպրոս թուրքական ներխուժման 46-րդ տարին: «Հազարավոր կիպրացիներ սպանվեցին կամ վիրավորվեցին ներխուժման ժամանակ և ավելի քան 200 000 մարդ փախստական դարձավ: Կիպրոսի հյուսիսային մասն առ այսօր շարունակում է օկուպացված մնալ թուրքական իշխանությունների կողմից: Թուրքիայի շարունակական սադրիչ, ապակառուցողական և ապօրինի գործողությունները […]

̰
Ռուս թղթակիցը բացառիկ նկարահանում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագծին

16:15 20.07.2020

Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը նկարահանում է իրականացրել «Անվախ» դիրքում: Նա նշել է, որ այդտեղ նկարահանումները հիմա արգելված են, և իրենք առաջինն են, որ տեղում կկարողանան նկարահանում անել: Տեսանյութի ընթացքում Պեգովը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությունից, ցույց տվել  Աղդամ գյուղի մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերը և խրամատները, որտեղ գտնվում են ադրբեջանական հրանոթներ […]

̰
ՌԴ նախագահի խոսնակն անդրադարձել է հայ-ադրբեջանական լարվածությանը

15:54 20.07.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը, հաղորդում է «Գազետան»: Նա նշել է, որ շուտափույթ կարգավորումը հնարավորություն կտա նորմալ «էմոցիոնալ ֆոն ապահովել» Ռուսաստանում գտնվող հայերի և ադրբեջանցիների միջև: Հիշեցնենք՝ սահմանային Տավուշում լարվածությունը սկսվել է հուլիսի 12-ից:

̰
Այսօրվանից մեկնարկում է բուհերի թափուր տեղերի մրցույթը

14:57 20.07.2020

Այսօրվանից ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ dimord.am կայքի համապատասխան բաժնում, հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 18:00-ն: Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր […]

̰
Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. Փաշինյան

14:55 20.07.2020

Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ: Սա ոչ միայն նյութական, այլև շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը: Նվիրատուների ցանկը և փոխանցված գումարների չափը կարող եք տեսնել ստորև բերված հղման ներքո: Եվ կրկին […]

̰
Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի շրջակա միջավայրի և տրանսպորտի ոլորտներին առնչվող միջոցառումները

14:07 20.07.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները շարունակել են նախորդ նիստի քննարկումները, որոնք վերաբերում էին 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված՝ տրանսպորտի ոլորտին առնչվող միջոցառումներին: Օրակարգում ընդգրկված էր նաև շրջակա միջավայրի ոլորտում նույն […]

̰
Մենք ամուր ենք մեր լեռների պես. հայ զինվորների կոչը

13:57 20.07.2020

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրառմամբ՝ Մեր տղերքը: https://www.facebook.com/arcrun/videos/3176246112410975/

̰
Զարհուրելի սպանություն Լոռու մարզում. որդին սպանել է մորը, այնուհետև մարմինը կացնով ու դանակով մասնատել, լցրել աղբամանն ու այրել

13:53 20.07.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները երեկ՝ հուլիսի 19-ին, բացահայտել են Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության դեպք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի 6-րդ շենքի բնակարաններից մեկի ներսում արնանման հետքեր են և հնարավոր է՝ տեղի է ունեցել կամ վիճաբանություն կամ […]

̰
Լուսանկար հայ-ադրբեջանական սահմանին խոցված ադրբեջանական ԱԹՍ-ից

13:29 20.07.2020

Banak.info  ռազմական մասնագիտացված կայքի ձեռքի տակ է հայտնվել հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ ԶՈւ-երի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի լուսանկարը, որը ներկայացնում ենք ստորև․

̰
Թուրքիայում հակահայկական ցույցեր են անցկացվում

13:20 20.07.2020

Ներկայիս Թուրքիայի արևելյան Իգդիր քաղաքում ապրող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել՝ բողոքելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերից։ Հեծանվային բողոքի երթի միջոցով նրանք իրենց դժգոհությունն են հայտնել հայկական զինված ուժերի գործողությունների կապակցությամբ։ Այդ մասին գրում է Ermenihaber-ը: Այս օրերին թուրքաբնակ ադրբեջանցիները հակահայկական ցույցեր են անցկացրել այդ երկրի տարբեր շրջաններում: Իգդիրում բողոքի ակցիան կազմակերպել են Իգդիրի հեծանվային […]

̰
Սարի թաղում ինքնաձիգով կատարված սպանության փորձը բացահայտվել է․ մեկ անձ կալանավորված է

13:17 20.07.2020

Հուլիսի 14-ի գիշերը «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Սարի թաղում բնակվող 27-ամյա մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած քրեական հետախույզներն ու քննիչները չկարողացան զրուցել տուժողի հետ.  նա վիրահատվում էր և ի վիճակի չէր բացատրություն տալու։ Շուտով հայտնի դարձավ, որ երիտասարդը բուժհաստատություն է տեղափոխվել Սարի թաղից, ավելին՝ վնասվածքները ստացել […]

̰
Ոստիկանները հավաքել են մեծ թվով անվադողեր դիրքեր ուղարկելու համար

13:11 20.07.2020

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով հավաքագրված անվադողերի մեծ քանակություն: Տեսանյութին կից գրված է. «Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով վերջին օրերին հավաքվել է շուրջ 20․000 անվադող դիրքեր ուղարկելու համար։ Անվադողեր հավաքելուն մասնակցել են ոչ միայն ոստիկաններ, այլև մարզից բնակիչներ ու կազմակերպություններ»։ https://www.facebook.com/www.police.am/videos/3120111684734873/UzpfSTEwMDAwMTY5NTM2Mzg5OTpWSzoyODA0MjgwMTI5ODM5NTky/?comment_id=2804280176506254&notif_id=1595232545600661&notif_t=group_comment_mention

̰
ՄԻՊ-ը COVID-19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել է 794 դիմում-բողոք

12:55 20.07.2020

Մարդու իրավունքների պաշտպանի կայքից տեղեկացնում են, որ ՄԻՊ-ը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել է 794 դիմում-բողոք։ Բողոքները Մարդու իրավունքների աշխատակազմը ստացել է ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր։ Բացի այդ, իրականացրել է նաև զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում: Միջոցառումների վերաբերյալ ստացված բողոքներում բարձրացված խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի՝ տեխնիկական բնույթի […]

̰
Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6-ամյա երեխան, գիտակցության չգալով, մահացել է

12:29 20.07.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ «Ցավով հայտնում եմ, որ Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է։ Տեղափոխվել էր Երևան ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ, միացված արհետական շնչառության սարքին։ Վերջին տարում բարձր հարկերից […]

̰
Փոխհրաձգություն ռեստորանային համալիրում. հարուցվել է քրգործ

12:23 20.07.2020

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ռեստորանային համալիրում փոխհրաձգության գործով հարուցվել է քրեական գործ: 2020թ. հուլիսի 16-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում գործող «Դաչա 56 էկո» ռեստորանային համալիրի տնօրենի, վերջինիս երեք ընկերների և նույն գյուղի բնակիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ապօրինի կերպով ձեռք բերված […]

̰
Վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսեն փոխարինել զարգացման ծրագրերը. Տավուշի մարզպետ

11:57 20.07.2020

Տավուշի մարզում, այդ թվում՝ սահմանամերձ համայնքներում, մարդիկ լիարժեք ներգրավված են իրենց աշխատանքներում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: «Մեծ ծավալով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ: Դրանցից զատ, առավել կարևոր է բնականոն աշխատանքին, տնտեսական կյանքին ամբողջությամբ վերադառնալը: Վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսեն փոխարինել զարգացման ծրագրերը: Արձանագրված են բոլոր տնտեսական, քաղաքաշինական խնդիրները: […]

̰
Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ իրավիճակ է եղել. Արծրուն Հովհաննիսյան

11:50 20.07.2020

Երեկ գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ իրավիճակ է եղել: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: «Մոտավորապես 137 կրակոցներ են եղել ՀՀ պետական սահմանագոտու տարբեր հատվածներում: Մասնավորապես Տավուշի ուղղությամբ, տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում եղել են հիմնականում անկանոն կրակոցներ, որոնց մեծ մասին, որպես կանոն, ՀՀ զինված ուժերը պատասխանել կրակ չեն […]

̰
Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Հովհաննիսյան

11:48 20.07.2020

Վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով ադրբեջանական սադրանքի հետևանքով սահմանին վիրավորված զինծառայողների մասին: «Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ երրորդ բանակային միավորման մեր ժամկետային զինծառայողները, որոնք ներգրավված չեն մարտական գործողությունների, մարտական խնդիրների կատարման […]

̰
ԵԱՀԿ ԽՎ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ

11:38 20.07.2020

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գիգա Ծերեթելին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ: Ինչպես տեղեկացրել են «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից՝ կողմերը խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ու հետագա դրության մասին, փոխանցում է aliq.ge-ն։ Հայաստանի Հանրապետության ԱԺ խոսնակի խոսքով՝ այժմ ռազմական գործողություններ չեն ընթանում, չնայած առանձին խախտումներ կան: Նա նշել է նաև, որ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

11:35 20.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի Հանրապետության նախագահ Իվան Դուկեին՝ Անկախության օրվա առթիվ: «Շնորհավորում եմ Ձեզ Կոլումբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ և Կոլումբիայի բարեկամ ժողովրդին բարօրություն և երջանկություն։ Մեր երկրներն ունեն երկկողմ կապերի ամրապնդման մեծ ներուժ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Լիահույս եմ, որ առաջիկա տարիներին հայ-կոլումբիական հարաբերությունները կշարունակեն […]

̰
Մեր հայրենակիցներն իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին․Փաշինյան

11:33 20.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նվիրատվությունները կարելի […]

̰
Սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրումը բանակցությունների վերսկսման կարևոր երաշխիք կարող է դառնալ․ Տիգրան Աբրահամյան

11:28 20.07.2020

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրումը մեզ երաշխավորված անվտանգություն չի ապահովի, սա հասկանալի է, սակայն հնարավորություն է որոշակիորեն չեզոքացնելու առկա ռիսկերը: Այս մեխանիզմների ներդրումը դեռևս չի հաջողվում քննարկումների առաջնային օրակարգ բերել, սակայն այս փուլում, բանակցությունների վերսկսման կարևոր երաշխիք կարող է դառնալ: Այս տեսանկյունից միջնորդ […]

̰
Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ապօրինի գործող կրպակներ են ապամոնտաժվել

11:26 20.07.2020

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համատեղ ջանքերով ապօրինի կրպակներն ապամոնտաժվել են։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «2017 թվականի հուլիսին Երևանում՝ Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում բացվեց առաջին գրատնակը։ Հետագայում Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում տեղադրվեցին ևս 4 գրատնակներ։ Այն ժամանակ հայտարարվում էր, որ գիրք-տնակներում կվաճառվեն միայն գրքեր և […]

̰
Արմավիր քաղաքի մի քանի հասցեներում ռումբերի տեղադրման վերաբերյալ ահազանգ է ստացվել

11:07 20.07.2020

Հուլիսի 20-ին` ժամը 10:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Իրականացվել է հաստատություններում գտնվող քաղաքացիների տարհանում։

̰
Զինծառայողները խնդրել են դադարեցնել զորացրումները․ Շուշան Ստեփանյան

10:58 20.07.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Բազմիցս ենք ականատես եղել մեր զինծառայողների հայրենասիրության դրսևորումներին: Այսօր էլ մեր տղաները վերստին ապացուցում եմ իրենց անմնացորդ նվիրումը հայրենիքին և ժողովրդին: 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը իրենց […]

̰
BACK_TO_TOP