10:54 20.07.2020
Հուլիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34981 դեպք, որոնցից 23502-ն` առողջացած, 650-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 9-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 147108 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 391 թեստ, որից 287-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների […]
10:45 20.07.2020
Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Սիրուն է չէ՞»։ https://www.facebook.com/arcrun/posts/3176008442434742 Ինչպես ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էր հայտնել, գիշերը հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց: Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ […]
10:27 20.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առևտրի կենտրոնում Երևանի բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Երևանի 29-ամյա բնակիչը, մի խումբ անձանց հետ, Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող խանութ […]
10:22 20.07.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ մեկնարկել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+000 հատվածում՝ Արարատի մարզի Այգավան համայնքի մոտ գտնվող կամրջի նորոգման աշխատանքները։ Կամրջի նորոգումն իրականացվում է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից։ Աշխատանքներն ընթանալու են 90 օր։ Աշխատանքների անվտանգ և բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կամուրջը միակողմանի փակ է։ Կամրջի հատվածում […]
10:00 20.07.2020
2020թ. հուլիսի 14-ին՝ ժամը 23:15-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ վերցայլային շրջանի միջանցիկ թափանցող հրազենային վիրավորում, ձախ ստորին վերջույթի միջանցիկ հրազենային վիրավորում՝ արտաքին և ներքին արյունահոսությամբ, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի միջանցիկ հրազենային վիրավորում, քթի և ձախ այտի շրջանի պատռված վերքեր, հեմոռագիկ շոկ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի […]
09:54 20.07.2020
«Մեզանից յուրաքանչյուրը Հայաստանում COVID-19-ի համավարակի դեմ պայքարում ունի իր անելիքը։ Առանց դիմակի տանից դուրս մի եկեք․ դիմակ կրելը կյանքեր է փրկում»։ Նման կոչով է ՀՀ քաղաքացիներին դիմել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը։ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը կոչ է անում իր ֆեյսբուքյան էջի հետևորդներին կրել դիմակ, որպեսզի պայքարենք COVID-19-ի դեմ և կանգնեցնենք համավարակի տարածումը։
09:28 20.07.2020
«Անձրևներից բողոքողներ ինչպե՞ս եք»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մինչև հուլիսի 21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում […]
09:20 20.07.2020
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ 2 անգամ, ընդ […]
09:00 20.07.2020
Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը հիմնանորոգվում է։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես հիմնանորոգվում է Քեթի-Ցողամարգ 12 կմ ճանապարհը։ Իրականացվել է ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում։ Կկատարվի երկշերտ ասֆալտապատում։ Կտեղադրվեն նոր ազդանշանային պլաստիկ սյուներ։ Պայմանագրի արժեքը 1 մլրդ 794 մլն դրամ է։ https://www.facebook.com/papikyan.suren/posts/1334139746794890
08:08 20.07.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Մյասնիկյան պող. 2, 4 շենքեր, Թումանյան փ. 12, 13 շենքեր, Թումանյան անց. 2, 26 և 28 շենքեր, Սայաթ Նովա պող. 20 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Բուռնազյան փ. 22-59 սեփական տներ, Բուռնազյան 1-ին նրբ. 1-15 սեփական […]
00:15 20.07.2020
Աղվերանում կորած 17-ամյա տղան հայտնաբերվել է։ Այս մասին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 19-ին` ժամը 19։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Գոռ Ղ․, 17 տ․) ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի Տիգրան Մեծ հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ […]
23:47 19.07.2020
Հուլիսի 19-21-ը Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 21-ի կեսօրից հետո հյուսիսային […]
22:56 19.07.2020
Հուլիսի 19-ի դրությամբ` Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 23 նոր դեպք, ևս 12 հոգի առողջացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
22:51 19.07.2020
Հուլիսի 19-ին՝ ժամը 20։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժ․21։44-ին․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հովացման աշխատանքներ։
22:45 19.07.2020
Հուլիսի 19-ին` ժամը 19։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Գոռ Ղ․, 17 տ․) ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի Տիգրան Մեծ հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 20։15-ից փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացնում են […]
22:38 19.07.2020
Այսօր՝ ժամը 17-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին: Թորոսգյուղի մոտակայքում 21-099 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով ղեկի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, մի քանի պտույտ շրջվելուց հետո հայտնվել մոտակա դաշտամիջյան հատվածում։ Մեքենայի դիմային հատվածն ամբողջությամբ ճզմվել է: «Մեքենայում եղել է 9 ուղևոր, երկուսը՝ չափահաս, մյուսները՝ երեխաներ: 9-ամյա տղան տեղում մահացել էր, վարորդին ու […]
21:11 19.07.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել Տավուշի մարզ կատարած այցից: Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Մովսես գյուղի եկեղեցում պսակադրություն է եղել: «Հարսանիք` Մովսեսում Նրանք կրակում են, մերոնք ամուսնանում»,- գրել է նախարարը: Հարսանիքին ներկա է եղել նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
20:28 19.07.2020
Կատալոնացի հայտնի գրող, լրագրող, մի շարք գրքերի, հոդվածների և հեռուստահաղորդումների հեղինակ Չավիեր Մորետ Ռոսը, որը նաև Հայաստանի մասին պատմող «Արարատի հիշողությունը» գրքի հեղինակն է, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս օրերին շատ եմ մտածում Հայաստանի մասին: Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն կհաստատվի և կդադարեն բռնությունն ու սպառնալիքները: Գրկում եմ իմ հայ ընկերներին»: Այս մասին […]
20:16 19.07.2020
Հուլիսի 19-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։29-ին։ Այրվում է մոտ 25 հա խոտածածկ տարածք։
19:41 19.07.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Sky News Arabic» հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև. Հարց. Որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական բախումների պատճառները: Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ այսօր Ձեր ծրագրում ինձ հյուրընկանելու համար: Պատճառները բազմաթիվ են, սակայն, իմ կարծիքով, հիմնական պատճառն այն է, որ հուլիսի 12-ին Հայաստանի ուղղությամբ հարձակում գործելով՝ Ադրբեջանը […]
19:20 19.07.2020
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության վերաբերյալ նամակ է հղել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոքսն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հաստատակամ դիրքորոշում հայտնելու կոչ է արել: «Ես գրում եմ, որպեսզի իմ խորը մտահոգությունն արտահայտեմ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման լուրջ սպառնալիքի՝ համավարակի ընթացքում հատուկ մտահոգություն առաջացնող հարցի կապակցությամբ։ Վերջին օրերին Ադրբեջանը հրետանային մարտկոցներ է տեղակայել Տավուշի, Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի քաղաքացիական բնակչության մոտ՝ […]
19:13 19.07.2020
Այսօր Մովսես գյուղի եկեղեցում պսակադրություն է եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:
19:00 19.07.2020
Երևանի կենդանաբանական այգու հայտնի Ծովառյուծի քանդակը երկար տարիներ մնացել էր առանց իր շուրջը գործող շատրվանների, հայտնում են այգուց: 1950 թվականին հայ անվանի գեղանկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը Երևանի կենդանաբանական այգում ստեղծել էր մի հրաշալի քանդակ՝ ծովառյուծի տեսքով։ Այն տեղադրվել է փոքրիկ ջրավազանում, որտեղ գործել են նաև գեղեցիկ շատրվաններ։ «Այս տարի, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, կենդանաբանական այգին զերծ մնաց […]
18:49 19.07.2020
Որպես ՊՆ ներկայացուցիչ ասեմ՝ այո՛, տեխնիկապես ՀՀ ԶՈՒ-ն մշտապես ունեցել է ադրբեջանական ենթակառուցվածքներին հարվածելու հնարավորություն, բայց «երբեք չի ունեցել և չունի նման ցանկություն»: Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան լրագողներից մեկի հարցին: «Դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է: Մենք նման ծրագրիր չունենք, և դա հայեցի չէ ոչ մի տեսակետից: Մենք […]
18:32 19.07.2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը այսօր հրավիրված ճեպազրույցում տեղեկացրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են նաև կրթական հաստատությունները: «Ի հավելումն պարոն նախարարի (ԿԳՄՍ նախարար-խմբ.) ասածի՝ ասեմ, որ չնայած գտնվում ենք արձակուրդի շրջանում, բայց կրթական հաստատությունների ապաստարանները դիտարկում ենք որպես քաղաքացիական պաշտպանության օբյեկտ և անկախ նրանից, թե ուսումնական շրջա՞ն է, թե՞ ոչ, ապաստարանները պետք է լինեն պատրաստ՝ ընդունելու […]
18:17 19.07.2020
Այսօր Տավուշի մարզպետի հետ այցելել ենք մի շարք համայնքներ, մանավորապես Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես և Բերդ: Դրանց մի մասում այցելել ենք նաև ուսումնական հաստատություններ: Մեզ հետաքրքրում էր, թե ուսումնական հաստատությունները սեպտեմբերի 1-ին ինչպես են նախապատրաստվել կամ նախապատրաստվում: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Հիմա քննարկում ենք սեպտեմբերի 1-ին առկա ուսուցման մեթոդով, […]
18:00 19.07.2020
Հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերահսկել է, թե ինչպես են պահպանվում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային նորմերը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։ Վաղ առավոտյան Տեսչական մարմնի մասնագետների խումբն անակնկալ կրկնայց է կատարել Կենդանաբանական այգի․ պատկերը դրական է։ Այգու տոմսարկղում հերթը կանոնակարգվել է հատակի գծանշաններին համապատասխան, այցելուները ջերմաչափվել են, կատարվել են սանիտարահիգենիկ միջոցառումներ։ […]
17:25 19.07.2020
Այսօր՝ հուլիսի 19-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Նշենք, որ տեսչական մարմինն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն: Նոր Նորք […]
17:00 19.07.2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կիրակի օրը ևս շարունակել են ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ իրականացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում ՀՀ պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Վերահսկողական գործառույթների շրջանակներում մարդատար տաքսի ավտոմոբիլներում խախտումներ չեն արձանագրվել, իսկ կանոնավոր երթուղիներում արձանագրված հիմնական […]