TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում

20:15 18.07.2020

Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը շուրջ վեցօրյա մարտերից հետո տեղափոխում իր խոցված զրահատեխնիկան՝ մասնավորապես 3 միավոր տանկ: Հիշեցնենք որ մինչ այժմ կողմերի ցամաքային զրահատեխնիկայի հաստատված կորուստներն են Հայաստան՝ մեկ հրշեջ մեքենա (1973 թվականի), Ադրբեջան՝ 3 տանկ: Լուսանկարները՝ ստորև:

̰
Տղամարդը ապօրինի հատել էր կանգուն ծառ

20:00 18.07.2020

Բնապահպանական ոլորտի իրավախախտումները կանխելու նպատակով՝ ոստիկանության Գուգարքի բաժնի և ՃՈ ծառայողները հուլիսի 17-ին Վանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ Գուգարք գյուղի վարչական տարածքում, ստուգել են 25-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված էր փայտանյութով։ 33-ամյա ուղևորը հայտնել է, որ հուլիսի 12-ին, առանց համապատասխան թույլտվության, Եղեգնուտ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է մեկ կանգուն ծառ: Վարորդն ու ուղևորը հրավիրվել […]

̰
Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնել զբոսաշրջային ընկերությունների համար

19:45 18.07.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնել զբոսաշրջային ընկերությունների համար: «Զբոսաշրջային ընկերությունների կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններում և արգելոցներում նախապես գնված տոմսերը, որոնք համավարակի բռնկման և զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով այս տարի չեն օգտագործվի, վավեր կլինեն նաև 2021 թվականին` ամբողջ տարվա ընթացքում»,- հայտնել է նախարարը:

̰
Խուլիգանություն Շահումյան գյուղում․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը

19:29 18.07.2020

Հուլիսի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել երեք տղամարդու։ Պարզվել է, որ նրանք ժամը 14.00-ի սահմաններում Շահումյան գյուղում գումարային հարցի շուրջ վիճել են, հարվածներ են հասցրել իրար։ Նրանցից մեկը ձեռքին եղած առարկայով հարվածել է մյուսի գլխին, նա էլ իր մեքենայից վերցնելով պնևմատիկ ատրճանակը՝ ուղղել է մյուսների ուղղությամբ, սակայն ատրճանակը […]

̰
Աջակցություն թիկունքից առաջնագծին․ հանրապետության մարզերը միացել են անվադողեր հավաքելու նախաձեռնությանը

19:01 18.07.2020

Անվադողերի այս խմբաքանակը հավաքվել է 3 օրում։ Տասնյակներով, հարյուրներով անվադողերը Երևանի տարբեր տարածքներից են հավաքվել ու կուտակվել։ 20 բեռնատարներում են տեղավորել ու ճանապարհել Հայաստանի ու Արցախի սահմաններ։ Հերթական ու մեծ խմբաքանակը Գյումրիից է շարժվելու, 4-րդ օրն է՝ նախաձեռնության անդամները քաղաքի թաղամասերում հավաքված անվադողերը բերում, կենտրոնացնում են մեկ վայրում։ Սա միակ տարածքը չէ, որտեղ կայանած մեքենաներում […]

̰
Ծիրաններով բեռնված հայկական բեռնատարները. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը լուսանկարներ է հրապարակել

18:44 18.07.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Ծիրաններով բեռնված հայկական բեռնատարները՝ «Бухта» և «Шёлоковый путь» մանրամեծածախ առևտի կենտրոններում»:

̰
Հայկական ծիրանի հանրահռչակման ավելի լավ ակցիա դժվար կլիներ պատկերացնել. Արման Եղոյան

18:39 18.07.2020

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հայկական ծիրանի հանրահռչակման ավելի լավ ակցիա դժվար կլիներ պատկերացնել»: Ավելի վաղ հայտնել էինք՝ հարյուրավոր հայեր Մոսկվայում շարունակում են սպասել ծիրան գնելու իրենց հերթին:  

̰
Արաբկիրում՝ ավտոբուսներում ու երթուղայիններում, խախտվում են համաճարակային կանոնները

18:30 18.07.2020

Այսօր՝ հուլիսի 18-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղիներում հայտնաբերվել են նստատեղերի քանակից ավելի ուղևորների նստեցումով փոխադրում իրականացնելու դեպքեր: Արձանագրված խախտումների […]

̰
Քոչարի, երգ ու պար. Մոսկվայում ծիրանի վաճառքը վերածվել է տոնախմբության

18:10 18.07.2020

Մոսկվաբնակ Էդուարդ Համբարձումյանը դարձյալ ֆեյսբուքյան ուղիղ եթերում է, որում ցուցադրում է, թե ինչպես են մեր հայրենակիցները ծիրան գնում, միաժամանակ, հայերի համար անվճար հյուրասիրություն է կազմակերպվել: Տեսանյութերում երևում է նաև, թե ինչպես են մեր հայրենակիցները քոչարի պարում, երգում՝ այդկերպ ծիրանի ու հայկական մյուս մրգերի վաճառքը վերածելով տոնախմբության:

̰
Դիմակ չկրողների թիվն Արաբկիրում էական նվազել է

17:50 18.07.2020

 ՀՀ Կառավարության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք. «Կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անակնկալ ստուգայցերի գործընթացը շարունակում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում և ՀՀ մարզերում։ Այսօր՝ հուլիսի 18-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի պուրակներում, հանգստի գոտիներում պարետատան կողմից սահմանած նորմերի կատարման նկատմամբ իրականացված մշտադիտարկումները փաստում են խախտումների էական նվազման մասին։ […]

̰
Նոր Մոսկվայից զանգել, հարցնում էին՝ Հայաստանում կարո՞ղ է ծիրան մնացած լինի. Շիրակի մարզպետի գրառումը

17:30 18.07.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Նոր Մոսկվայից զանգել, հարցնում էին՝ Հայաստանում կարո՞ղ է ծիրան մնացած լինի, ուղարկենք, այնտեղ եղածն արդեն պրծել է: #ուժըմիասնությանմեջէ #ձերցավըտանեմ»:

̰
Դեսպան Արմեն Պապիկյանը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը կարևորել են Հայաստանի ատոմակայանի անվտանգության և ապահովության հրամայականը

17:15 18.07.2020

Հուլիսի 17-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիին։ Հանդիպման նպատակն էր ԱԷՄԳ գլխավոր տնօրենին ներկայացնել հուլիսի 12-ից ի վեր Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում պաշտոնական Բաքվի կողմից հնչող ծայրահեղ վտանգավոր սպառնալիքները և հայտարարությունները։ Մասնավորապես, […]

̰
Հարյուրավոր հայեր Մոսկվայում շարունակում են սպասել ծիրան գնելու իրենց հերթին. մարդկային հոսքը չի դադարում

17:09 18.07.2020

Մոսկվաբնակ Էդուարդ Համբարձումյանը դարձյալ ֆեյսբուքյան ուղիղ եթերում է, նա ցույց է տալիս, թե ինչպես է ավելանում Մոսկվայում ծիրան գնել ցանկացող մարդկանց թիվը: Տեսանյութից դատելով՝ մարդկային հոսքը չի դադարում. ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները սպասում են ծիրան գնելու իրենց հերթին:

̰ ̰
Լուսակունքի բոլոր երեխաները կօգտվեն նախադպրոցական կրթության ծառայություններից. Արայիկ Հարությունյան

16:29 18.07.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ Լուսակունքի բոլոր երեխաները կօգտվեն նախադպրոցական կրթության ծառայություններից: «Լուսակունքի նախակրթարանում որակի խնդիր չկար, զգացվում էր դպրոցի և համայնքի ղեկավարության հոգածությունը: Սեպտեմբերի մեկին ավելի քան 25 սան կհաճախի այս նախակրթրան: Կարելի է ասել, որ նախակրթարանը բացելով` համայնքում ամբողջությամբ կլուծվի նախադպրոցական ծառայության հարցը»,- գրել է […]

̰
էջն արգելափակվեց. Շուշան Ստեփանյանի անունով կեղծ օգտահաշիվ` Twitter-ում

16:25 18.07.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «ԹԱՐՄԱՑՈւՄ- էջն արգելափակվեց Ուշադրություն, հարգելի՛ քաղաքացիներ, Twitter սոցիալական ցանցում գործում է իմ անունով կեղծ էջ, որը տարածում է ապատեղեկատվություն հայկական զինված ուժերի մասին։ Խնդրում եմ report անել տվյալ էջը։ ❌Կեղծ էջը՝ https://twitter.com/ShusanStepanyan? ✅ Իրական էջը՝ https://twitter.com/ShushanStepany2»:

̰
Հրետանակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնման աշխատանքները մեկնարկել են

15:53 18.07.2020

Հրետանակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնման աշխատանքները մեկնարկել են: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ հրապարակելով լուսանկարներ:

̰ ̰
Հուլիսի 18-ից Հայաստանից դեպի Մոսկվա շարժվող բեռնատարները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

15:40 18.07.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանության կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ս.թ․ հուլիսի 18-ից Հայաստանից դեպի Մոսկվա (մասնավորապես՝ «Ֆուդ Սիթի» կենտրոնի ուղղությամբ) շարժվող բեռնատարները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45 ), ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։ «Տեղում […]

̰
Բնակարանագողը հափշտակել է նարգիլե և 2 շիշ գինի

15:30 18.07.2020

Հուլիսի 17-ին, ժամը 05.45-ին, ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել էր, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի իր բնակարան մի տղամարդ է փորձել մտնել, սակայն նրան նկատել են, և հիմա չի կարողանում իջնել: Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբի և ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները։ Հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել […]

̰
Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ նախագահին հորդորել է կրճատել Ադրբեջանի ռազմական ֆինանսավորումը

15:15 18.07.2020

Ամերիկյաի հայկական համագումարը Միացյալ Նահանգների նախագահին ուղղված նամակում հորդորել է վարչակազմին կտրուկ փոխել իր քաղաքականությունը ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը նամակում մասնավորապես նշել են. «Ադրբեջանի շարունակական հարձակումները քրիստոնեական Հայաստանի վրա, որոնք սկսվել են հուլիսի 12-ին՝ Թուրքիայի ակտիվ աջակցությամբ և խրախուսմամբ, պետք է ազդարարեն […]

̰
Անվճար սնունդ՝ Մոսկվայում ծիրան գնելու նպատակով հերթում կանգնած մեր հայրենակիցների համար

15:05 18.07.2020

Ֆեյսբուքյան օգտատեր, մոսկվաբնակ Դավիթ Ֆրանգ Տոնոյանը լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է անվճար սնունդ բաժանվում Մոսկվայում ծիրան գնելու նպատակով հերթում սպասող մեր հայրենակիցներին: «Անվճար սնունդ ծիրան գնելու նպատակով հերթում սպասող մարդկանց համար»,- գրել է օգտաատերը: Ավելի վաղ հայտնել էինք՝ մոսկվաբնակ մեր հայրենակիցները ծիրան են գնում՝ օգնելով անելանելի վիճակում հայտնված վարորդներին: Հավելենք՝ Մոսկվայի […]

̰
ՄԹ ԱԳՆ-ն ընդգծել է ԼՂ հարցով բանկցությունների վերսկսման հրատապությունը

14:50 18.07.2020

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը (ԱԳՆ) կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել հրադադարի խախտումները և երկխոսության մեջ մտնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԹ արտաքին գործերի նախարարության խոսնակը մասնավորապես  ասել է․ «Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ և ցավում է մարդկային կորուստների համար։ Մենք կոչ ենք անում […]

̰
Սա չպետք է անհետևանք մնա, ՏՄՊՊՀ-ն հետամուտ կլինի տեղի ունեցածին. Թունյանը՝ ՌԴ-ում հայկական ծիրանի հետ կապված խնդրի մասին

14:48 18.07.2020

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է հիմնականում ՌԴ-ում ապրող հայերի, Ռուսաստանում գործող հայ գործարարների և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով։ «Սակայն սա չպետք է անհետևանք մնա։ Նոր զրուցեցի ՀՀ Տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ։ […]

̰
Ուկրաինան պետք է մնա չեզոք․ Գերագույն ռադայի պատգամավորը քննադատել է ԱԳՆ հայտարարությունը

14:35 18.07.2020

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագծի հեղինակ Անտոն Պոլյակովը խստորեն քննադատել է այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տելեգրամի էջում պատգամավորը իր հայտարարության մեջ ցավով նշել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրվել է և առկա […]

̰
Մոսկվայի «Ֆուդ սիթի»-ն չի կարողանում չեզոքացնել հայ արտահանողների շուկայահանման խնդիրները. այլընտրանքային լուծումներ են տրվել

14:14 18.07.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ տրվել է 2 այլընտրանքային լուծում:  «Ուշադրություն Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ հայտնում ենք, որ տրվել է 2 այլընտրանքային լուծում. հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին […]

̰
Հուլիսի 20-ին՝ ժ. 11։30-ին, տեղի կունենա Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը

14:10 18.07.2020

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ հուլիսի 20-ին՝ ժամը 11։30-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։ Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Հեռախոս՝ 8/863/266-56-03 8/863/266-54-58 Ավիատոմսի արժեքը՝ 12․300 ռուբլի։ «Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, […]

̰
Երկու ամսից Գյումրիում կմեկնարկեն Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները

14:00 18.07.2020

Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական մարզադպրոցի նոր շենքի նախագծային աշխատանքներն ավարտված են։ Երեկ քաղաքապետարանում հրավիրված հանրային լսումների ընթացքում մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը ներկայացրել է նոր մարզահամալիրի կառուցապատմանն առնչվող մանրամասները։ «Այնպիսի տարածք ընտրվեց, որ իր չափերով համապատասխանում է պահանջվող տիպային բազա կառուցելու համար, նեղվածք չէ և քաղաքի ցանկացած թաղամասից մեկ տրանսպորտով մարզիկները կկարողանան հասնել մարզադպրոց: Այստեղ, բացի […]

̰
Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու հայտարարությունը աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն. վարչապետ

13:46 18.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրվող լարվածությանը: Մասնավորապես, վարչապետը նշել է. […]

̰
Քննարկում պարեկային ծառայության ներդրման վերաբերյալ

13:44 18.07.2020

Այսօր ոստիկանության պարեկային ծառայության ներդրման հետ կապված հարցերին վերաբերող քննարկում է կազմակերպվել: Ինչպես հայտնի է, ոստիկանության բարեփոխումների շրջանակում Հայաստանում պարեկապահակային ծառայությունների և ճանապարհային ոստիկանության փոխարեն ներդրվում է պարեկային ծառայություն: Այն նախատեսվում է ներդնել երկու փուլով: Առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: «Հասարակությունը օբյեկտիվորեն […]

̰
BACK_TO_TOP