TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վթարի ենթարկվելու հետևանքով 4 զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

18:44 17.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի զիվորական քննչական գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ վթարի ենթարկվելու հետևանքով 4 զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է «2018 թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ 43-10» մակնիշի ավտոմեքենան, ուսումնական պարապմունքներից մշտական տեղակայման վայր վերադառնալիս, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից […]

̰
Ներկայացրեցի ՀՀ հյուսիսարևելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները. Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ

18:36 17.07.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գիորգի Ծերեթելիի հետ։ «Հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրեցի վերջին օրերին ՀՀ հյուսիսարևելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները, խաղաղ բնակչության, տների և մանկապարտեզների հրետակոծումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պաշտոնական սպառնալիքը։ ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրեցի նաև Թուրքիայից հնչող […]

̰
Նոր նշանակում «Սևան» ազգային պարկում

18:30 17.07.2020

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն այսօր «Սևան» ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել Ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանին։ Վահե Ջիլավյանը կարևորել է Ազգային պարկի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը։ Դիմելով ազգային պարկի աշխատակիցներին, Վահե Ջիլավյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ապօրինի ձկնորսությանը վերաբերող խնդիրներին՝ նշելով, որ լճի ձկնապաշարների պահպանումն ու վերականգնումը «Սևան» ազգային […]

̰
Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի, ռազմական օբյեկտների նկատմամբ Ադրբեջանի ԶՈւ հանցագործությունների առթիվ հարուցվել է 8 քրգործ 

18:29 17.07.2020

2020 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 04:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, նպատակ ունենալով ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել նշված բնակավայրերի բնակիչներին, դիտավորյալ ոչնչացնել նրանց գույքը, քաղաքացիական նշանակության կառույցները, ենթակառուցվածքային օբյեկտները, տարբեր տիպի […]

̰
Ստեղծվել է հայալեզու տեղեկատվական հարթակ կորոնավիրուսի վերաբերյալ

18:15 17.07.2020

Առողջապահության ազգային ինստիտուտի, «Բժշկական կամավոր միություն ընդդեմ ԿՈՎԻԴ-19» ՀԿ-ի և «Հայկական բժշկական ալյանսի» համատեղ ջանքերով ստեղծվել է նոր տեղեկատվական հարթակ՝ http://www.covidprotocols.am/ կայքը: Կայքում զետեղված է Հարվարդի Brigham and Women’s hospital-ի մշակած ուղեցույցի հայերեն թարգմանությունը՝ «Կովիդի» կլինիկական ընթացքից մինչև նեղ մասնագիտական ոլորտներ՝ սրտաբանություն, նյարդաբանություն, գաստրոէնտերոլոգիա, վիրաբուժություն և այլն: Կայքում նաև ներկայացված են Հայաստանի բժշկական միությունների և ասոցիացիաների […]

̰
Հիմնանորոգվում է Տ-1 -51, Հ-21-Վարդաբլուր ճանապարհը

18:00 17.07.2020

Տ-1 -51, Հ-21-Վարդաբլուր ավտոճանապարհի 2 կմ երկարությամբ հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպության՝ «Վառմաշ» ՍՊԸ կողմից Արագածոտնի մարզով անցնող այս ավտոճանապարհի վրա իրականացվում են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի, կամրջի վերանորոգում, բազալտե եզրաքարերի, անվտանգության տարրերի, գյուղտեխնիկայի անցումների, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքն է շուրջ 162 միլիոն ՀՀ դրամ։

̰
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն

17:48 17.07.2020

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Իրավիճակն ամբողջությամբ մեր Բանակային կորպուսի ուժերի վերահսկողության ներքո է»,- գրել է Ստեփանյանը:

̰
Նախիջևանը բռնազավթված է. Էրդողան

17:43 17.07.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության վերաբերյալ հարցին, հայտնում է Ermenihaber-ը: «Հայաստանն, իհարկե, զավթիչ է։ Գիտեք, որ Հայաստանի զավթողականությունը տարիների, տասնյակ տարիների պատմություն ունի։ Նախիջևանը (հավանաբար շփոթում է Լեռնային Ղարաբաղի հետ․- խմբ․) բռնազավթված է և Մինսկի եռյակը արդեն 25-30 տարի է՝ այս հարցը թողել է չլուծված, […]

̰
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

17:40 17.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Իշխանի ավելի քան 300 հազար մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ

17:30 17.07.2020

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը Գեղարքունիքի մարզում հետևել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից հերթական անգամ իրականացվող՝ Սևանի իշխանի գեղարքունի տեսակի 3 գրամ միջին քաշով 62․500 հատ և 240.000 հատ 1,75 գրամ քաշով մանրաձկան բացթողնման աշխատանքներին։ Մանրաձկան բացթողումն իրականացվել է լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետերի միջին և ստորին […]

̰
Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

17:24 17.07.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել: Այս մասին հայտնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RIA Novosti-ին: «Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Խիստ մտահոգություն է արտահայտվել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ, շեշտվել […]

̰
Ես ձեզանից մե՛կն եմ, ես ի՛մ հայրենիքի զինվորն եմ. Արթուր Ալեքսանյանի գրառումը

17:10 17.07.2020

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև. «Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին: Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու […]

̰
Ադրբեջանը չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ. վարչապետի ելույթը Մինսկում

17:00 17.07.2020

ՀՀ վարչապետը, ելույթ ունենալով Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, անդրադարձել է մի քանի կարևոր հարցերի, այդ թվում՝ երկրում համաճարակային իրավիճակին ու Ադրբեջանի կողմից սկսված ագրեսիվ գործողություններին: Իր խոսքում մասնավորապես ասել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների հարգելի անդամներ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Ալեքսանդրի Գոլովչենկոյին՝ այսօրվա հանդիպումը կազմակերպելու, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Քանի […]

̰
ԵԱՏՄ-ն ցույց տվեց իր կենսունակությունը ճգնաժամային իրավիճակներում և ցույց տվեց, թե ինչ կարևոր դեր է խաղում մեր երկրների կյանքում. Փաշինյանի ելույթը Մինսկում

16:44 17.07.2020

Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստին ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետը: Նա իր խոսքում նախ՝ շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահին հյուրընկալության համար, ընդգծել՝ քանի որ սա Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի և Ղրղզստանի վարչապետ Կուբատբեկ Բորոնովի առաջին մասնակցությունն է, շնորհավորել է նրանց պաշտոնավարման […]

̰
Գյումրիում հեղեղից առավել տուժած ընտանիքները սոցիալական բնակարան կստանան

16:15 17.07.2020

Գյումրիի Ավտոկայան թաղամասի 104 տնակային տարածքն է, որն ուժեղ ջրհեղեղից ամենաշատն է տուժել։ Վնասված տնակներից մեկն է, որտեղ ապրում են Հովհաննիսյանները տասը անձով՝ երեք որդիներն իրենց ընտանիքներով։ Հեղեղի ուժեղ հոսքը խարխլել  է առանց այն էլ 32 տարում քայքայված տնակի հիմքերն ու պատերը։ Նույն բախտին է արժանացել  նույն տարածքի բնակիչ Ռիմա Մխիթարյանի տնակը. նրանք էլ բազմանդամ […]

̰
Իմ խոսքը Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում. Փաշինյան

16:13 17.07.2020

Ներկայացնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայ-ռուսական համալսարանի բիզնես-դպրոցը դիպլոմներ է հանձնել շրջանավարտների 10-րդ խմբին

16:02 17.07.2020

Հայ-ռուսական համալսարանի բիզնես-դպրոցը, որը գործում է 2008 թվականից, այսօր դիպլոմներ է հանձնել շրջանավարտների 10-րդ խմբին։ Այս 12 տարիների ընթացքում բիզնես դպրոցն ունեցել է շուրջ 200 շրջանավարտ։ ՀՌՀ բիզնես-դպրոցը միջպետական լիցենզավորված ուսումնական հաստատություն է, որն ունի MBA ուսուցանելու և աստիճան շնորհելու լիցենզիա: МВА-ն կամ Master of Business Administration-ը միջազգայնորեն ճանաչված աստիճան է՝ ստեղծված բիզնեսի և կառավարման […]

̰
ԿԽՄԿ գրասենյակը կապի մեջ է իշխանությունների հետ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով

15:55 17.07.2020

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը կապի մեջ է երկու կողմի համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հարցով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Այո, կարողացել ենք կապվել երկու համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ այս հարցի շուրջ։ Մենք կապի մեջ ենք […]

̰
Դիանա Գալոյանն ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր

15:40 17.07.2020

Ավարտվեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացման համար այսօր ՀՊՏՀ-ում հրավիրված խորհրդի նիստը: Խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ 22 կողմ ձայներով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրեց տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանին: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ավելի վաղ հայտնել էինք՝ ԲՈԿ-ն անվավեր է ճանաչել Դիանա Գալոյանին […]

̰
Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում

15:30 17.07.2020

Հուլիսի 16-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանը։ Մասնակցում էր անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Արա Մկրտչյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ վարչությունը բնակչությանը կարևոր ծառայություն մատուցող ստորաբաժանում է, և աշխատակիցների մատուցած ծառայությամբ է քաղաքացին պատկերացում կազմում անձնագրային և վիզաների […]

̰
Վարդավառի օրը ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն

15:30 17.07.2020

Հուլիսի 19-ին Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Վարդավառը մեր ժողովրդի սիրելի տոներից է, այն յուրահատուկ խանդավառությամբ ենք նշում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ Ըմբռնումով մոտենալով այս հանգամանքին, այնուամենայնիվ, կոչ ենք անում և հորդորում՝ համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ […]

̰
Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից

15:14 17.07.2020

Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից: «Նրա մոտ առկա էր համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ։ Միացված է եղել արհեստական շնչառության սարք։ Արդեն այսօր աղջկա մոտ կա դրական դինամիկա, գիտակցությունը կայուն է, վերակենդանացման բաժանմունքից […]

̰
Իսրայելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ը մեր տղաների մոտ է հայտնվել․ ռազմագետ

15:12 17.07.2020

Իսրայելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն «սաղ-սալամաթ» մեր տղաների մոտ է հայտնվել։ Սա շատ թանկարժեք ձեռքբերում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։ «Նման կարգի ԱԹՍ-ները անվնաս ձեռք բերելը պրակտիկայում շատ դժվար է, քանի որ հիմնականում այնպիսի համակարգեր են տեղադրված լինում, որ երբ ԱԹՍ-ն ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով ընկնում է, այդ ժամանակ […]

̰
ԲՈԿ-ն անվավեր է ճանաչել Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու որոշումը

15:06 17.07.2020

ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` «Oրենք») 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գլուխների պահանջներով, Ուսումնասիրելով Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ  Դիանա Գալոյանին  տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու […]

̰
Հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում․ Վիվա-ՄՏՍ

15:02 17.07.2020

Վիվա-ՄՏՍ-ը հաղորդագրություն է տարածել․ «Վաղ առավոտյան ներթափանցելով կապի շարժական օպերատորների հետ գործակցող փոքր VAS (ավելացված արժեքով ծառայություններ մատուցող) օպերատորներից մեկի համակարգը, հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում: Ինչպես արդեն նշել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, դա հակառակորդի հերթական ապատեղեկատվությունն է: Մենք մշտական կապի մեջ ենք VAS օպերատորի հետ, որի մասնագետներն աշխատում […]

̰
Ռուստամ Բադասյանը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

14:51 17.07.2020

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին արդարադատության նախարարությունում, շնորհավորել ՌԴ-ում անցկացված Սահմանադրության փոփոխությունների համառուսական հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար և կարևորել արդարադատության […]

̰
Սահմանին կանգնած զինվորի թիկունքն ամուր է. Չինարիի բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը

14:41 17.07.2020

Սահմանին կանգնած զինվորի թիկունքն ամուր է. Չինարիի բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։

̰
ՃՏՊ Բուրաստան գյուղում․ կա տուժած

14:40 17.07.2020

Հուլիսի 17-ին՝ ժամը 09:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բուրաստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արկադի Մ․, ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
Կորոնավիրուսը հաղթահարել եմ. ուղևորվում եմ Տավուշ․ Արեն Մկրտչյան

13:56 17.07.2020

Կորոնավիրուսը հաղթահարել եմ։ Ուղևորվում եմ Տավուշ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ «Փառք սահմանին կանգնած մեր հզորներին, փառք հայոց բանակին»,- գրել է նա։

̰
Կորոնավիրուսով պայմանավորված՝ պատվաստումները տուժել են. իմունաբան

13:45 17.07.2020

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝  այլ  հիվանդությունների դեմ պատվաստումների գործընթացը նկատելիորեն նվազել է մոտ 27 տոկոսով, ինչը առողջապահության ոլորտի համար բարենպաստ չէ, տեղեկացրել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Իրավիճակը շտկելու  համար նախարարությունը ձեռնարկել է բուժհաստատություններում համաճարակաբանական  ֆիլտրի  գործարկում: «Դա նշանակում է, որ եթե բուժհաստատություններն […]

̰
BACK_TO_TOP