TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կորոնավիրուսով պայմանավորված՝ պատվաստումները տուժել են. իմունաբան

13:45 17.07.2020

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝  այլ  հիվանդությունների դեմ պատվաստումների գործընթացը նկատելիորեն նվազել է մոտ 27 տոկոսով, ինչը առողջապահության ոլորտի համար բարենպաստ չէ, տեղեկացրել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Իրավիճակը շտկելու  համար նախարարությունը ձեռնարկել է բուժհաստատություններում համաճարակաբանական  ֆիլտրի  գործարկում: «Դա նշանակում է, որ եթե բուժհաստատություններն […]

̰
Չինարիի սահմանապահները. երեկ ամբողջ օրը նրանց գլխավերևում ԱԹՍ-ներ են պտտվել

13:34 17.07.2020

Չինարիի սահմանապահները. երեկ ամբողջ օրը նրանց գլխավերևում ԱԹՍ-ներ են պտտվել։ ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել։ «Մենք գիտակցում ենք, որ այս հողի վրա դարերի երկայնքով հայրենիքի պաշտպանների արյուն է հեղվել: Այս հողը ներծծել է իր մեջ շատ ու շատ շինականների քրտինք, և այս հողն ինչ-որ վերացական կատեգորիա չէ մեզ համար: Սա մեր իրական հայրենիքն […]

̰
Հայկական Ռոբին ռոբոտն արդեն Լոս Անջելեսի հիվանդանոցներում է

12:35 17.07.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ հայկական Ռոբին ռոբոտն արդեն Լոս Անջելեսի հիվանդանոցներում է: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբին ռոբոտը հայտնվել է Forbes-ի ուշադրության կենտրոնում:

̰
ԵԱՏՄ ներքին շուկայում առևտրային խոչընդոտների վերացում, COVID-19-ի դեմ պայքարի պլանի ընդունում. Մինկսում մեկնարկել է ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

12:23 17.07.2020

Մեկնարկել է ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։ Նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի գլխավորությամբ։ Նեղ կազմով այս նիստին հաջորդելու է հանդիպումն ընդլայնվսծ կազմով։ ՀՀ […]

̰
Շավարշ Քոչարյանը՝ լայնամասշտաբ գործողությունների հավանականության ու միջազգային կառույցների արձագանքի մասին

12:12 17.07.2020

Լրագրողներն այսօր Մինսկում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ զրույցում հետաքրքրվել են, թե արդյոք Ադրբեջանի սկսած գործողությունները կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի: Փոխարտգործնախարարը նշել է. «Կանխելու համար երկու գործոն կա՝ մեկը, որ իրականացնում է մեր ՊՆ-ն, մեր բանակը, որը ցույց է տալիս, որ այդպիսի մոտեցումները միշտ պատժվելու են, երկրորդը, բնականաբար, դիվանագիտական ասպարեզում է, որտեղ […]

̰
Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի բնակչի մոտ դիտվում է դրական դինամիկա

11:58 17.07.2020

Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ դիտվում է դրական դինամիկա և կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

̰
Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում գլոբալ պանդեմիայի պայմաններում. Ալեքսիս Օհանյան

11:57 17.07.2020

Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում գլոբալ պանդեմիայի պայմաններում: Այս մասին Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրառմամբ Instagram-ի իր էջում կիսվել է ամերիկահայ գործարար, Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

̰
Արտակ Դավթյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

11:50 17.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Դավթյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտակ Դավթյանին նշանակել Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման մեջ:

̰
Ադրբեջանում կադրային փոփոխություններն ունեն շատ հեռահար նպատակներ, ընդհուպ մինչև նախագահի փոփոխության. Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան SHANTNEWS-ի թղթակցի հարցին

11:48 17.07.2020

Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանում տեղի ունեցող պաշտոնանկություններին: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպե՞ս կազդի ԱԳ նախարարի պաշտոնանկությունը բանակցային գործընթացի վրա: «Ես չեմ կարծում, որ անձերի փոփոխությամբ պետության քաղաքականությունը փոխվում է, ցավոք, առայսօր եղել է դեստրուկտիվ, տեսնենք՝ ինչպես կլինի այսուհետ»: Անդրադառնալով սահմանի լարվածությանը՝ նշել է, որ ուժային […]

̰
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին բախումների կապակցությամբ

11:43 17.07.2020

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն մտահոգութություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը․ «Խորապես մտահոգված եմ Ադրբեջանի և ներկայումս Գագաթաժողովը նախագահող և ինձ հարազատ Հայաստանի միջև սահմանային մահացու բախումների կապակցությամբ։ Մաղթում եմ լարվածության թուլացում և վերադարձ հրադադարի ռեժիմի պահմանմանը»։

̰
Հուլիսի 16-ին նախատեսված Երևան-Բոստոն չվերթը կիրականացվի հուլիսի 18-ին

11:22 17.07.2020

ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնում են․ «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս. թ. հուլիսի 17-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 13:50): Ս. թ. հուլիսի 16֊ի Icelandair ավիաընկերության Երևան-Բոստոն չվերթը տեղափոխվել է հուլիսի 18-ին (մեկնում 13։10)։ Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են […]

̰
Ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ է խոնարհում ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հուշարձանին

11:19 17.07.2020

Ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ է խոնարհում 2016 թվականին ՊՊԾ գնդում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժանցնող հուշարձանին։

̰
Կրակոցներն իրականացվել են Տավուշի ամբողջ երկայնքով, Գեղարքունիքի, ինչպես նաև նախիջևանյան հատվածում․ Արծրուն Հովհաննիսյան

11:14 17.07.2020

Անցած գիշեր ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է մոտ 120 կրակոց։ Այդ մասին Իջևանում գտնվող ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասել է կենտրոնի պատասխանաոտւ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: «Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ։ Կրակոցներն իրականացվել են ոչ միայն Տավուշի այն հատվածում, […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 561 առողջացած

10:56 17.07.2020

Հուլիսի 17-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34001 դեպք, որոնցից 22492-ն` առողջացած, 620-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 13-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 143114 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1704 թեստավորում, որից 1262-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և […]

̰
Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմը

10:51 17.07.2020

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի իրավիճակի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հրապարակվել է Կանադայի կառավարության կայքում։ «Կանադան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի երկայքնով բռնությունների կապակցությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ մեկտեղ Կանադան վճռականորեն կոչ է անում երկու կողմերին չդիմել ուժի կիրառման, հարգել հրադադարի ռեժիմը և պաշտպանել քաղաքացիներին։ Այս հակամարտության […]

̰
Ռոբերտ Բազիկյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

10:41 17.07.2020

Ռոբերտ Բազիկյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ռոբերտ ԲԱԶԻԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։

̰
Ստուգայցեր Ավանում․ ԱԱՏՄ-ն նաև կրկնախախտումներ է արձանագրում

10:35 17.07.2020

Ավան վարչական շրջանում՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետքերով․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերը։ Նախորդիվ ևս Ավան վարչական շրջանում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցեր անցկացրել էր։ Դիտարկումները փաստում են, որ տնտեսավարողների կողմից նորմերի պահպանումն այժմ առավել բարեխղճորեն է իրականացվում։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ […]

̰
Հորդորում եմ զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից․ Տիգրան Ավինյան

10:30 17.07.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այս կիրակի՝ հուլիսի 19-ին Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Վարդավառին սպասում ենք բոլորս: Այն ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որը միշտ յուրահատուկ խանդավառությամբ ենք տոնում՝ բակերում, հանրային վայրերում՝ չտարբերելով ընկեր, բարեկամ ծանոթ կամ անծանոթ: Իսկ այդ օրը միմյանց ջրելն ու աղավնիներ […]

̰
Փնթի և անգրագետ կեղծիք. ՊՆ խոսնակը SHANTNEWS-ին մանրամասնել է ադրբեջանական ապատեղեկատվության մասին

10:16 17.07.2020

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը SHANTNEWS-ին մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական ապատեղեկատվության վերաբերյալ։ Ստեփանյանը հակառակորդի տարածած ապատեղեկատվությունը համարել է փնթի սուտ։

̰
#stopaliyev․ Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակը եկել է․ Թանկյան

09:59 17.07.2020

«Սա Իլհամ Ալիևն է. նա Ադրբեջանի նավթալիգարխիկ նախագահն է: Նա իշխանությունը վերցրել է հորից՝ Հեյդարից, և կնոջը փոխնախագահ դարձրել: Ադրբեջանը, բացի ժողովրդավարությունից, ցանկացած բան է»,-այս մասին գրել է Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում: «Երբեք խաղաղություն չենք տեսնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քանի դեռ ադրբեջանցի ժողովուրդը չունի պատշաճ ղեկավարություն և ասելիք՝ սեփական ճակատագրի համար: Եկել է […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

09:30 17.07.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 7, 9 շենքեր, Ամիրյան փ. 22-28 շենքեր և 76-80 սեփական տներ, Բուզանդի փ. 85-100 սեփական տներ և բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լալայանց փ. 47ա շենք, Ալեք Մանուկյան փ. 8 շենք, Թումանյան փ. […]

̰
Աղոթում եմ սահմանին գտնվողների համար․ Քիմ Քարդաշյան

09:23 17.07.2020

«Չնայած շարունակվող գլոբալ համավարակին՝ Ադրբեջանը խախտել է կրակի համաշխարհային դադարեցման վերաբերյալ ՄԱԿ-ի կոչը՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ չհրահրված հարձակումներով: Թիրախավորվել են Հայաստանի  քաղաքացիական ենթակառուցվածքները, և այժմ Ադրբեջանը սպառնում է հարվածել Հայաստանի ԱԷԿ-ին»,-այս մասին Twitter-ում գրել է Քիմ Քարդաշյանը: «Հաջորդ շաբաթ տեղի կունենա Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, որը կերաշխավորի, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի […]

̰
Հակառակորդն ապատեղեկատվության միջոցով փորձում է խուճապ առաջացնել․ ՊՆ

09:06 17.07.2020

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են․ «Հարգելի՛ օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում: Հարգելի՛ քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ Պաշտպանության նախարարությունը որևէ կապ չունի, դա հակառակորդի հերթական, կեղծ ապատեղեկատվությունն է: Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»: ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հավելել է․ […]

̰
Գորիսի պատմական միջուկը նոր շունչ է ստանում․ Պապիկյան

09:00 17.07.2020

Գորիսի պատմական միջուկը նոր շունչ է ստանում․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ներկայում իրականացվում են մեծածավալ աշխատանքներ։ Ծրագրի շրջանակներում սպասվում են՝ ✔️Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի վերականգնում Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյանների Մաշտոցի, Անկախության, Տաթևացու փողոցներում` ներառելով մայթերի և երթևեկելի հատվածների բարեկարգման, ջրամատակարարման և […]

̰
Գյուղի բոլոր անիվները` առաջնագիծ․ Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել դդմաշենցի երեխաներից

08:50 17.07.2020

«Գյուղի բոլոր անիվները` առաջնագիծ »։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նման մեկնաբանությամբ կիսվել է օգտատերերից մեկի հրապարակած լուսանկարով։ «Hayk Bianjyan ջան, նկար չէ, հրաշք է: Հ.Գ. Դդմաշենում, փաստորեն, դիմակ չեն դնում: Պետք է այցելել »,-կատակել է նախարարը։

̰
Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր․ ՊՆ խոսնակ

08:39 17.07.2020

Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով։

̰
Նոր շունչ են ստանում նաև Հայաստանի մյուս քաղաքները․ Պապիկյան

08:27 17.07.2020

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Նոր շունչ են ստանում նաև Հայաստանի մյուս քաղաքները. լուսավոր և ապահով #Էջմիածին»։ https://www.facebook.com/papikyan.suren/posts/1331577777051087

̰
Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

08:24 17.07.2020

Կառուցենք Հայաստանը նորովի․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել բարեկարգումների և հիմնանորոգումների վերաբերյալ։ Այս անգամ հերթն Արագածոտնի մարզի համայնքներինն է՝ Ձորագլուխ, Վարդաբլուր, Ավշեն։ Հիմնանորոգվում է նաև Սիփան-Սպիտակի լեռնանցքի ճանապարհը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2695470054106706

̰
Հետևեք միայն պաշտոնական լրահոսին․ տեղեկատվական տիրույթում ադրբեջանցիներն ակտիվ գործողություններ են վարում

08:15 17.07.2020

«Տեղեկատվական տիրույթում ադրբեջանցիները ակտիվ գործողություններ են վարում։ Հարգելի քաղաքացիներ չհավատաք թեժ մարտերի, կորուստների, արյան պակասի և նմանատիպ այլ լուրերին։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին»,-հայտնում է ՊՆ նախկին խոսնակ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/3167378229964430

̰
Մեր ընտանիքը սիրով իր գիրկը կընդունի սահմանամերձ բնակավայրերի երեխաներին մինչև իրավիճակի կայունացումը․ Բիչախչյան

08:09 17.07.2020

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Ձեր կյանքի գնով անառիկ եք պահում մեր սահմանները, մեր հայրենի հողը: Մեր երեխաները քնում են հանգիստ, իսկ ձեր երեխաների քունը այս օրերին հարամ է անում թշնամին: Մեր ընտանիքը սիրով իր գիրկը կընդունի ձեր երեխաներին մինչև իրավիճակի կայունացումը: Ցանկության դեպքում […]

̰
BACK_TO_TOP