18:50 16.07.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Ի շարունակություն Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին առավոտյան արված հայտարարության, ինչպես նաև միջդիրքային տարածությունից հայկական կողմի թույլտվությամբ զոհերի տարհանման մասին հաղորդագրության»:
18:43 16.07.2020
ՀՀ պատվիրակության օդանավն արդեն վայրէջք է կատարել Բելառուսի հանրապետությունում։ Պատվիրակության անդամները ՀՀ վարչապետի գլխավորությամբ պետք է մասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից: ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Բելառուսի նախագահի հետ։ Նիստերն ու հանդիպումը կկայանան վաղը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում նախատեսված է նաև փաստաթղթերի ստորագրում, ինչպես […]
18:33 16.07.2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նոր լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որոնք արված են Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն քաղաքացիական բնակավայրերում: «Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին»,- ասված […]
18:21 16.07.2020
Ռուսաստանը գործի կդնի բոլոր հնարավորությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ներկայիս սրացումը կարգավորելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է TASS լրատվական գործակալությունը: «Կարող եմ միայն հավաստիացնել, որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ և ցույց կտանք ռուսական դիվանագիտության բոլոր լավագույն որակները, որպեսզի ոչ միայն կարգավորենք ներկայիս սահմանային հակամարտությունը, այլև ընդհանուր […]
18:13 16.07.2020
Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Ադամյանը լուսանկար է հրապարակել՝ կից գրառումով. «Ապաստարանում քնած ուտելու պուճուր՝ Տավուշ գյուղում»:
18:10 16.07.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ-ի նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության և ֆեդերացիայի «տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» միջև 2013-ից 2018 թվականների ընթացքում կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ տարբեր տարիքային խմբերի սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու վերաբերյալ։ Պարզվել […]
18:00 16.07.2020
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Հայաստանի սահմանին ադրբեջանական ուժերի հարձակման առնչությամբ խաղաղության և Արցախյան հակամարտության լուծման հարցում միջազգային հանձնառությունների հարգման կոչ ենք անում: Պատերազմը երբեք այլընտրանք չէ: Խաղաղություն և երկխոսություն»,- […]
17:44 16.07.2020
Այսօր Մարմաշեն գյուղում հուղարկավորել են hայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակից զոհված կապիտան Սոս Էլբակյանին։ Պաշտպանության նախարարության N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ 28-ամյա սպան դպրոցն ավարտելուց հետո իր իսկ ցանկությամբ ընտրել էր զինվորականի մասնագիտությունը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո ծառայության էր անցել Տավուշի մարզում տեղակայված սահմանային դիրքերում։ Սոս Էլբակյանը ընտանիքի […]
17:34 16.07.2020
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երևանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երևանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը: Լուսանկարում. Այգեպարի մանկապարտեզը՝ […]
17:29 16.07.2020
Այսօր՝ հուլիսի 16-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում: Բենզալցակայաններում, գազալցակայաններում և շինանյութի առևտրի կետերում կրկնայցերի և մշտադիտարկման ընթացքում որևէ էական խախտում չի արձանագրվել: Տնտեսավարողների մոտ փակցված են եղել միայն դիմակով սպասարկելու վերաբերյալ իրազեկման թերթիկները, առկա են եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն […]
17:14 16.07.2020
ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 3-ի N 110 որոշման պահանջների կատարման նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ճանապարհային ոստիկանության կարգախմբերը վաղ առավոտից համատեղ վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Ավան վարչական շրջանում։ Վերահսկողական աշխատանքների շրջանակում արձանագրվել են մի շարք խախտումներ. այն է՝ կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել […]
17:13 16.07.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, […]
17:00 16.07.2020
Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների խորհրդի անդամների համատեղ միջոցառումներով հուլիսի 15-ին՝ ժամը 20.50-ին, Րաֆֆու փողոցում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Հրանուշ Դ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը) կամ վնասելը մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]
16:26 16.07.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ բնակավայրերի ուղղությամբ։ «Զգուշացնում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի դիակների թիվն առավոտյան կարող է խիստ ավելանալ»,- գրել է Ստեփանյանը:
16:21 16.07.2020
Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը հազարավոր զանգեր և նամակներ է ստանում անհատ քաղաքացիներից, ինչպես նաև ազատամարտիկների առանձին խմբերից ու կազմակերպություններից՝ կամավորագրվելու և սահմանամերձ շրջաններ մեկնելու խնդրանքով։ «Պաշտպանության նախարարությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում մեր քաղաքացիներին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործին աջակցելու պատրաստակամության համար, այդուհանդերձ հայտնում, որ մեր ժողովրդի անկոտրում ու մշտապես պայքարի պատրաստ հայրենասերների այդ կորիզի՝ […]
16:08 16.07.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։
16:07 16.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը, որը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով: Հուղարկավորությանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պաշտոնյաներ: […]
16:01 16.07.2020
2020թ. հուլիսի 13-ին և 14-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից տարբեր զինատեսակներից, այդ թվում տարբեր տրամաչափի հրազենային, հրետանային միջոցներից կրակոցներ և արկեր են արձակվել մի շարք բնակավայրերի՝ մասնավորապես մարզի Բերդ քաղաքի, Բերդ համայնքի Այգեպար, Չինարի, Նորաշեն, Ներքին Կարմիրաղբյուր, Տավուշի բնակավայրերի ուղղությամբ: Խաղաղ բնակչությանը՝ ՀՀ քաղաքացիներին սպանելու դիտավորությամբ կատարված կրակոցների, արկերի պայթյունների արդյունքում […]
15:44 16.07.2020
Կառավարությունն ընդունել է «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու և գնման ընթացակարգ կազմակերպելու թույլտվության մասին» որոշում, որը պայմանավորված է ՀՀ ոստիկանության զորքերի ենթակայության ներքո գտնվող զորամասերի սննդի կազմակերպման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Որոշմամբ թույլատրվել է ՀՀ ոստիկանությանը ճաշարանային սննդի մատուցման ծառայությունների գնման գործընթացը կազմակերպել փակ նպատակային մրցույթով՝ երկու փուլով: Ոստիկանությանը հանձնված գույքը, որը գտնվում է Դավթաշեն 2-րդ […]
15:38 16.07.2020
Կառավարության որոշմամբ «ԱԱ տրանզիտ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է կարագի արտադրության համար (ք. Գյումրի)՝ իրականացնելով 30 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, կստեղծվի ևս 50 նոր աշխատատեղ` 120 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլրդ դրամ, որից […]
15:29 16.07.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մայոր Գարուշ Համբարձումյան, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյան, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան Հայաստանի Հանրապետության Զինված […]
15:20 16.07.2020
Այսօր ԱԺ ամբիոնից Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտել է նաև եզդիական համայնքի ներկայացուցիչ-պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: «Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունները հայկական կողմից արժանանում են արժանագույն պատասխանի, եզդիաբնակ համայնքը դատապարտում է այս սադրիչ գործողությունները, և բազմաթիվ հայաստանաբնակ եզդիներ պատրաստակամություն են հայտնել, եթե անհրաժեշտություն լինի, մեկնել սահման և պաշտպանել մեր ընդհանուր սահմանը: Կոչ եմ անում մեր եզդի ազգակիցներին հայկական […]
15:13 16.07.2020
Հորդորում ենք բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը և ավտոերթեր չկազմակերպել դեպի Տավուշ։ Այս պահին նման ակցիաները կարող են խանգարել ԶՈւ-երի և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
15:10 16.07.2020
ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը ևս խորհրդարանում դատապարտել է Ադրբեջանի կողմից հրահրվող սադրանքն ու անդրադարձել իրավիճակին: «Ցույցեր, որոնք ի սկզբանե բեմադրված էին, բայց դուրս եկան վերահսկողությունից և ավարտվեցին իրենց ԱԺ շենք ներխուժումով ու բախումներով, պաշտոնանկություններ, բռնապետ, որը դժգոհում է իր իսկ ժողովրդից և ասում է՝ ինչո՞ւ եք դժգոհում, բայց կամավոր չեք գալիս, և իզուր է դժգոհում: […]
14:57 16.07.2020
Ադրբեջանական քարոզչական լրատվակայք haqqin.az-ը շարունակում է ապատեղեկատվությունների շարքը Հայաստանի և հայկական զինված ուժերի մասին։ Այս անգամ կեղծարարները տեղադրել են 2000 թվականին ծնված Նարեկ Պետրոսյանի զինվորական համազգեստով լուսանկարն ու գրել, թե իբր վերջինս զոհվել է Տավուշի սահմանային հատվածում։ Այս հրապարակմանը Facebook սոցիալական ցանցում արձագանքել է ինքը՝ Նարեկը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում Նարեկ Պետրոսյանը հայտնեց, որ […]
14:51 16.07.2020
Հուլիսի 16-ին՝ ժամը 14:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում՝ «Դարոյնք» ՍՊԸ-ի տարածքում։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և երկու ավտոսանդուղք։
14:41 16.07.2020
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Mercedes Viano մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից 2-ը ևս մահացել են։ Փաստի առթիվ […]
14:08 16.07.2020
ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: ԿԲ զարգացման ու ֆինանսավարկային քաղաքականության վերաբերյալ թեկնածուի տեսլականը խորհրդարանը լսել էր երեկ, այսօր փակ գաղտնի քվեարկություն տեղի ունեցավ, որի արդյունքները հրապարակեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Ըստ այնմ՝ 99 պատգամավոր է մասնակցել քվեարկությանը, քվեաթերթիկներից 1-ը համարվել է անվավեր, իսկ ձայները բաշխվել են այսպես՝ կողմ՝ 96, […]
14:00 16.07.2020
«Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը մանրամասն ներկայացրել է ընդերքօգտագործողներին վերաբերող օրենսդրական փոփոխությունները, որոնք նախատեսվում են օրինագծով: Ըստ նրա՝ հիմնական ռեֆորմները սրանք են. Հանքավայրերի և տեղամասերի պաշարները պետք է տրամադրվեն ամբողջական պաշարով, ոչ թե 50 տարվա ժամկետով, այլ մետաղականի համար մինչև 20 տարվա ժամկետով, նախագծով […]
13:55 16.07.2020
2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Պարզվել է, որ Ն. Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի […]