TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Տավուշի մարզպետը հայտնել է Բերդ տանող առավել անվտանգ ճանապարհը

13:54 16.07.2020

Բերդ համայնք տանող ճանապարհներից ամենաանվտանգը Գանձաքար-Իծաքար ճանապարհն է։ Այդ մասին ասել է Տավուշի մարզպետը՝ նշելով, որ բոլոր ճանապարհներն այս պահին բաց են։ Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում։

̰
Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք. Հայկ Չոբանյան

13:40 16.07.2020

Այս պահին հարաբերական անդորր է։ Այդ մասին Իջևանում ճեպազրույցի ժամանակ ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չաբանյանը: «Մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ։ Առանձնահատուկ ուզում եմ նշել Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը։ Վնասվել է ջրագիծ, որի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են: Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք»,- ասել է մարզպետը: Մարզպետը […]

̰
Հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից. Ստեփանյան

13:36 16.07.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից:

̰
Հավերժ փառք մեր բոլոր նահատակված հերոսներին․ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր»-ում է

13:35 16.07.2020

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։ «Հավերժ փառք մեր բոլոր նահատակված հերոսներին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

̰
Արդեն մի քանի օր է՝ ՏԻՄ-երի, զորամասերի մոտ հավաքվում են մեր պատրաստակամ հայրենակիցները, որպեսզի մեկնեն մարտական դիրքեր. Հովհաննիսյան

13:28 16.07.2020

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, ՊՆ նախկին խոսնակ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը նախ՝  ներկայացրել է գիշերվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ շեշտելով, որ հայկական կողմը չունի կորուստներ, չի խոցվել նաև հայկական ԱԹՍ: «Առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին տեղեկատվություն, թե հայկական կողմը օգտագործել է ԱԹՍ,  որը իրենց կողմից խոցվել է, սա պաշտոնապես հերքվել է և […]

̰
Հայաստանը բարձրագույն գնահատականի է հասել մի նախաձեռնությունում, որը փորձել էր տապալել Ադրբեջանը. փոխնախարար

13:24 16.07.2020

Այսօր ԱԺ-ում «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացնելուց առաջ  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հանդես եկավ կարևոր լուրով: Նա հիշեցրեց, որ շուրջ 3 տարի առաջ Հայաստանն անդամակցել էր Արդյունահանող ճյուղերի միջազգային  նախաձեռնությանը, որին Հայաստանը անդամակցել էր՝ այն քաղաքական կամքը արտահայտելով, որ ավանդապես կոնսերվատիվ ընդերքօգտագործման ոլորտը պետք է թափանցիկ դառնա: […]

̰
Երեխայի ծննդյան վկայականում ծնողների համաձայնությամբ կնշվի ՀԾՀ մասին տեղեկություն

13:20 16.07.2020

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ԱԺ-ում ներկայացրել է ՔԿԱԳ մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով սահմանվում է, որ երեխայի ծննդյան վկայականում, ի թիվս այլ տեղեկությունների, նշվի ՀԾՀ մասին տեղեկություն երեխայի ծնողների համաձայնությամբ: «Մեր նպատակն է հանրային ծառայությունները անհնարին թվալու աստիճան պարզեցնել և հնարավորություն տալ ավելի հեշտ օգտվել և մեկ կետից մատուցել, սա այդ […]

̰
ԱԺ-ում ամենաքննարկված երկու նախագծերում քննադատություններից հետո հեղինակներն էական փոփոխություններ են արել

13:10 16.07.2020

Խորհրդարանն այսօր շարունակել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի քննարկումը, որից հետո անդրադարձել է «Ազգային ժողովի կանոնակարգ» երկու օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի քննարկմանը: Հիշեցնենք՝ խորհրդարանի արտահերթ նիստում 14 նախագծեր են ընդգրկված, որոնց մի մասը քննարկվում է հատուկ ընթացակարգով: Երեկ դրանք քննարկվել ու ընդունվել են առաջին ընթերցմամբ, իսկ այսօր տեղի են ունենում երկրորդ ընթերցմամբ քննարկումներ: «ԱԺ […]

̰
Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

13:01 16.07.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: «Ունի համակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ […]

̰
Քաղպաշտպանության զինծառայողները ռմբակոծվող գյուղերում բնակչության հետ աշխատում են. Ֆելիքս Ցոլակյան

12:50 16.07.2020

«Քաղպաշտպանության մեր զինծառայողները բոլոր ռմբակոծվող գյուղերում բնակչության հետ աշխատում են, գյուղերում են և տեսնում են՝ ինչ կատարվում: Մեր խնդիրն է այնտեղ բնակության անվտանգության ապահովումը, միաժամանակ հրդեհների և ավերածությունների վերացումը: Հրդեհներ արդեն եղել են, մեր մեքենաները մոտենալու խնդիր ունեն, որովհետև կրակի տակ են: Բոլոր նշված գյուղերում հրշեջ մեքենաներ կան, անձնակազմը կա, ամեն ինչը կա, լրացուցիչ ուժեր […]

̰
Ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է Չինարիի հացի փուռը և հարակից տունը

12:48 16.07.2020

Ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է Չինարիի հացի փուռը և հարակից տունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում. Շուշան Ստեփանյան

12:43 16.07.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել իր էջում. «Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։ Այսպիով՝ հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները»:

̰
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված. ահազանգ

12:36 16.07.2020

Հուլիսի 16-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]

̰
Գրավոր քվեարկության իրավունք կունենան միայն ինքնամեկուսացման ու մեկուսացման ցուցում ունեցող պատգամավորները

12:29 16.07.2020

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով գրավոր քվեարկության իրավունք է տալիս համավարակի հիմքով մեկուսացման կամ ինքնամեկուսացման ցուցում ունեցող պատգամավորներին: Ինչպես ներկայացրել է հեղինակ Վահագն Հովակիմյանը, հաշվի են առնվել որոշ առաջարկություններ և ըստ այնմ՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարվել փոփոխություններ: ««Ժամանակավոր անաշխատունակության հետևանքով» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակի հիմքով ինքնամեկուսացած […]

̰
Վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակի թուլացել է. վարչապետ

12:10 16.07.2020

«Ստիպված եմ ցավով արձանագրել, որ մեր երկրում շարունակում են գրանցվել կորոնավիրուսի նոր դեպքեր: Երեկ գրանցվել է 554 դեպք 2190 թեսթերի ընդհանուր թվից: Ես ուզում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: Վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակի թուլացել է, և  մենք վերլուծում ենք, որ […]

̰
Բացահայտվել է Քանաքեռավանում կատարված բնակարանային գողության դեպքը

11:34 16.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Քանաքեռավան համայնքում կատարված բնակարանային գողության դեպքը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 31-ամյա բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. հունիսի 16-ին, ժամը 02:00-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ձեռքով […]

̰
Այգեպարի մանկապարտեզին են խփել․ Հովհաննես Մովսիսյան

11:30 16.07.2020

Այգեպարի մանկապարտեզին են խփել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։ https://www.facebook.com/hovhannes.movsisyan/posts/10222790762501471

̰
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն անվադողեր են հավաքում և ուղարկում դիրքեր

11:26 16.07.2020

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները հավաքում և դիրքեր են ուղարկում անվադողեր: Տեսանյությում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների կողմից դիրքեր ուղարկվող անվադողերն են։

̰
Ադրբեջանի ղեկավարությունը ձեռնարկում է արկածախնդիր քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև․ ԱԳՆ

11:23 16.07.2020

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով վերսկսել են գործողություններ ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում, որն ուղեկցվել է ականանետների և հրանոթների կիրառմամբ: ՀՀ ԶՈւ կողմից համարժեք պատասխանից հետո ադրբեջանական ուժերը կորուստներով հետ են մղվել: Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար և Մովսես գյուղերի […]

̰
Գարուշ Դավթյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնից

11:14 16.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարուշ Դավթյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Գարուշ Դավթյանին ազատել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 554 նոր դեպք և 583 առողջացած

10:53 16.07.2020

Հուլիսի 16-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33559 դեպք, որոնցից 21931-ն` առողջացած, 607-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 15-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10832 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 141410 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 2190 թեստավորում, որից 1636-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և […]

̰
Փրկարարները Ներքին Շենգավիթի տներից մեկի ննջասենյակից պոմպով դուրս են մղել մոտ 3 տոննա ջուր

10:46 16.07.2020

Հուլիսի 16-ին` ժամը 03։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 10-րդ փողոցի տներից մեկը լցվել է անձրևաջրերով, ջուրը հեռացնելու համար անհրաժետ է փրկարարների օգնույունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տան ննջասենյակից (20 քմ) պոմպով դուրս են մղել մոտ […]

̰
Համայնքի բյուջեի միջոցներով ևս 100 փոքր չափսի ավտոբուս ձեռք կբերենք․ Մարության

10:39 16.07.2020

Համայնքի բյուջեի միջոցներով ևս 100 փոքր չափսի ավտոբուս ձեռք կբերենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Այն, ինչ անհնար էր թվում մեկ տարի առաջ, հիմա իրականություն է: ❗❗❗ Համայնքի բյուջեի միջոցներով ևս 100 փոքր չափսի ավտոբուս ձեռք կբերենք։ Ինչպես գիտեք, ապրիլին ՎԶԵԲ ֆինանսավորմամբ հայտարարել ենք 12 մետրանոց 100 քաղաքային ավտոբուսների […]

̰
Զգուշացնում ենք, որ Հայաստանի ու Արցախի պետական սահմանների հանդեպ ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան․ Արցախի ԱԺ խմբակցություններ

10:34 16.07.2020

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ․ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները խստորեն դատապարտում են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Թիրախավորելով հայկական բնակավայրերը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սեփական ժողովրդին ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ, որը հղի է իր իսկ համար աղետալի հետևանքներով: Հավատարիմ մնալով հրադադարի պահպանման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը […]

̰
Մարտերն այս պահին թուլացել են․ Արծրուն Հովհաննիսյան

10:22 16.07.2020

«Մարտերը այս պահին թուլացել են։ Մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի»,-այս մասին հայտնում է ՊՆ նախկին խոսնակ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր

10:09 16.07.2020

Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ։

̰
Փաստաթղթերի կեղծման, շորթման, նախկին մերձավորի առևանգման, նրա նկատմամբ սպանության փորձի կազմակերպման համար քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել

09:56 16.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Ա.Վարդանյանի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթում կատարելու,  իր նախկին մերձավորի առևանգումը, նրա նկատմամբ կողոպուտ և սպանության փորձ կազմակերպելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Պարզվել է, որ Ա.Վարդանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական […]

̰
Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետակոծումը թիրախային է․ ՄԻՊ

09:50 16.07.2020

Ադրբեջանական կողմը դարձյալ այսօր հրետանակոծել է Հայաստանի Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը (Այգեպար և այլն)։ Այս մասին ՄԻՊ-ն ահազանգեր է ստացել այդ բնակավայրերից և արձանագրել հրապարակային պաշտոնական տեղեկությունները։ Երեկ նույն քաղաքացիական բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անկախ փաստահավաք աշխատանքներն արձանագրեցին, որ հրետանակոծումն իրակակացվում է առավելապես այս արկերով։ Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի […]

̰
Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի տեղ չտանող հուսահատ քայլերի է դիմում․ Տիգրան Աբրահամյան

09:46 16.07.2020

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն արձանագրել էինք, որ Ադրբեջանում ստեղծված իրավիճակն ու այնտեղ իշխանությունների նկատմամբ ձևավորված ներքին ճնշումը բավականին ծանր դրության մեջ է դրել Իլհամ Ալիևի։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի տեղ չտանող հուսահատ քայլերի է դիմում, ինչի արդյունքում գրեթե մեկ օր տևած դադարից […]

̰
Այս պահին մարտերը շարունակվում են, զոհեր չունենք․ Արծրուն Հովհաննիսյան

09:40 16.07.2020

Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ փաստորեն տականքները թաքնվում են մտավորականների ու բժիշկների հետևում։ […]

̰
BACK_TO_TOP