11:14 15.07.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ✅բնական քարե կամուրջ տանող ճանապարհը, ✅լուսավորության ցանց թիվ 3 եւ 10 փողոցներում, ✅կասֆալտապատվի 6-րդ փողոցը:
?️Ծակքարի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր
?արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն 200 հազար դրամ, որի
➡️60 տոկոսը կամ 10 միլիոն 920 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը,
➡️40 տոկոսը կամ 7 միլիոն 280 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը:
?️Ծակքարի 6-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր
?արժեքը կազմում է շուրջ 88 միլիոն դրամ, որի
➡️60 տոկոսը կամ 52 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը,
➡️35 միլիոն 200 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը:
?Ծակքարի 3-րդ եւ 10-րդ փողոցների լուսավորության ցանցի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր
?արժեքը կազմում է 14 միլիոն 200 հազար դրամ, որի
➡️65 տոկոսը կամ 9 միլիոն 230 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը,
➡️35 տոկոսը կամ 4 միլիոն 970 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը: Համայնքի համար անչափ կարեւոր ու պահանջված ծրագրեր են իրականացվելու: Ծակքարի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցումը ներառում է ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի տեղադրման, հենապատի ու ճեմուղու կառուցման եւ այլ կարգի աշխատանքներ: Այն խթանելու է զբոսաշրջության զարգացմանը:
Համայնքի 6-րդ փողոցն ասֆալտապատվելու է շուրջ 1750 մետր երկարությամբ եւ 7000 քառակուսի մետր մակերեսով: Լուսավորության ցանցը 3-րդ փողոցում կառուցվում է 1160, 10-րդ փողոցում՝ 960 մետր երկարությամբ: Ընդհանուր հաշվով կտեղադրվի 78 լուսատու»։
17:16 07.07.2025
Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներումՔրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի և Վահե Նանուշյանի հետ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանի ուղեկցությամբ Ծառայության պետը շրջել է հիմնարկի ամբողջ տարածքում, այցելել նոր վերանորոգված և կահավորված խցերը, սանհանգույցները, բնակելի գոտու հիմնանորոգված այլ հատվածներ։ Շրջայցի ընթացքում Ծովինար Թադևոսյանը ծանոթացել է նաև մատուցվող սննդին։ Ազատությունից զրկված անձանց հարցերին և […] ...
17:10 07.07.2025
«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրը կգործի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ Այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ կունենա։ Պորտուգալացին «Նոային» միացել է 2024 թ. հուլիսին, 42 խաղում 13 գոլ է խփել, կատարել նույնքան գոլային փոխանցում։ ...
17:02 07.07.2025
Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 30-ից հուլիսի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 169, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 7, երկրաշարժի՝ 4, զինամթերքի հայտնաբերման՝ 2, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 9, օձի նկատման՝ 46, ինքնասպանության փորձի՝ […] ...
16:54 07.07.2025
Հայտնաբերվել է 420 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 30-ից հուլիսի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4938 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 293 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 809, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 500, […] ...
16:48 07.07.2025
Փրկարարներն ու ջրային պարեկները Սևանա լճում և առափնյա հատվածներում իրականացնում են շուրջօրյա հերթապահությունՀուլիսի 1-ից Սևանա լճում և առափնյա շրջաններում մեկնարկած ուժեղացված հսկողությանն «Արմենպրես» լրատվական գործակալությունում անդրադարձել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն ու Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը: Փրկարարները ծառայությունն իրականացնում են 2 հերթափոխով` 24 ժամյա սկզբունքով: Փրկարարները դիտաշտարակներից հեռադիտակների միջոցով հետևում […] ...
16:40 07.07.2025
Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» հայտացուցակում էՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է և մասնակցում է Ավստրիայում մեկնարկած ուսումնամարզական հավաքին։ Հայ ֆուտբոլիստը հայտավորված է «24» համարով։ Բուդապեշտը ներկայացնող ակումբն ուսումնամարզական հավաքի ընթացքում երկու ընկերական հանդիպում կանցկացնի չեխական «Զլինի» և գերմանական «Կարլսռուեի» դեմ։ Սևիկյանը «Ֆերենցվարոշ» է տեղափոխվել 2024 թ. հունվարին, 17 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 […] ...