TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 10 աշխատակից բուժման մեջ է. Վարդուհի Պետրոսյան

12:15 13.07.2020

Գլխավոր հարկադիր կատարողի օգնական Վարդուհի Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հուլիսի 13-ի դրությամբ բուժման մեջ է Ծառայության 10-ը աշխատակից, աշխատանքի է վերադարձել 27-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցները դեռ ինքնամեկուսացված են: Առողջ լինենք»:

̰
Հաշվարկվել է 9.6 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

12:00 13.07.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի հունիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 22 դեպք, որից 6 դեպքով հաշվարկվել է 9.663.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 16 դեպքով նշանակվել է 1.280.000 […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով հրավիրվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ

11:47 13.07.2020

Պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ս.թ. հուլիսի 13-ին անցկացնել ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ և մանրամասն տեղեկություններ տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ […]

̰
Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3013 դեպք

11:44 13.07.2020

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ […]

̰
Կիրակի օրվա վարակման դեպքերի ցածր թիվը պայմանավորված է քիչ թվով թեստերով. Արսեն Թորոսյան

11:40 13.07.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ իրավիճակ է երկրում կորոնավիրուսային վարակի տարածման առումով: Թորոսյանը ներկայացրեց վերջին երկու օրերին արձանագրված նոր դեպքերի թիվը. շաբաթ եղել է 577 նոր դեպք, կիրակի՝ 182: Ընդհանուր առմամբ դեպքերի քանակը դառնում է 32 151: Նախարարը նշեց՝ կիրակի օրը հաստատված դեպքերի թիվն էականորեն ցածր է, սակայն հիշեցրեց՝ […]

̰
Ներկայացվել է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը

11:38 13.07.2020

Շարունակվում են «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագծի վերաբերյալ թիրախային խմբերի հետ առցանց հանդիպումները: Այս անգամ ZOOM հարթակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին է ներկայացրել չափորոշչի հիմնական սկզբունքները։ Ըստ փոխնախարարի՝ շուրջ մեկ տարի չափորոշչի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ավելի քան 70 մասնագետ, որոնց թվում՝ գործող մանկավարժներ։ «Չափորոշչի […]

̰
Փրկարարները ճոպանների օգնությամբ իջեցրել են Հրազդանի կիրճում ժայռերի վրա բարձրացած երիտասարդներին

11:33 13.07.2020

Հուլիսի 12-ին՝ ժամը 21։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Ալիխանյան փողոցի կողմից, երիտասարդն ընկերուհու հետ բարձրացել է ժայռերի վրա և չի կարողանում իջնել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խումբ։ Փրկարարները ճոպանների օգնությամբ Գրիգոր Գ․-ին (ծնված 1997 թ․) և […]

̰
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով

11:26 13.07.2020

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Նման որոշում ընդունվեց այսօր՝ հուլիսի 13-ին՝ Կառավարության արտահերթ նիստում: Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև 2020 թ. օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն:

̰
ՀՀ ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային մի շարք գործընկերների հետ

11:25 13.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստի ժամանակ հետաքրքրվեց՝ միջազգային ո՞ր գործընկերների հետ է կապի մեջ ՀՀ ԱԳՆ-ն՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ մշտական կապի մեջ են համանախագահ երկրների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, և այս կապը շարունակական է: «Մենք կապի մեջ ենք նաև ՀԱՊԿ գլխավոր […]

̰
Հակառակորդն ունի զգալի կորուստներ. Դավիթ Տոնոյան

11:19 13.07.2020

Կառավարության արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից՝ ի՞նչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին երեկ, և ինչպիսի՞ն է վիճակն այսօր: Նախարարը նշեց՝ երեկ մեր դիրքերին մոտեցել է ՈՒԱԶ, զինծառայողներն անհասկանալի պատճառով դուրս են եկել և շարժվել դեպի մեր դիրք: Տոնոյանը հստակեցրեց՝ դիրքը ՀՀ տարածքում է՝ անմիջապես մեր սահմանի վրա: «Քանի որ […]

̰
Վստահեցնում եմ՝ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնա. Նիկոլ Փաշինյան

11:08 13.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստի մեկնարկին խոսեց հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպի մասին: Վարչապետն ընդգծեց՝ Ադրբեջանի զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, այսօր առավոտյան դրանք վերսկսվել են: «Դրանով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- ասաց նա: Վարչապետը մտահոգիչ համարեց նաև տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 182 նոր դեպք և 232 առողջացած

11:04 13.07.2020

Հուլիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպք, որոնցից 19865-ն` առողջացած, 573-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11530 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 135687 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 698 թեստավորում, որից 516-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների […]

̰
Սրանք մոռացել են, որ Տավուշում գիշերը մութ է լինում. Արծրուն Հովհաննիսյան

11:01 13.07.2020

ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն ադրբեջանական հրետանին «աշխատում» է Պետերբուրգում, այսինքն՝ սպիտակ գիշերային պայմաններում։ Սրանք մոռացել են, որ Տավուշում գիշերը մութ է լինում»։

̰
Մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը թեթև վնասվածքներ են ստացել. ՊՆ խոսնակ

10:39 13.07.2020

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել»։

̰
Ադրբեջանական կողմի կորուստների և իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ՊՆ

10:28 13.07.2020

Ադրբեջանական կողմի կորուստների և իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։ Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

10:14 13.07.2020

Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին: ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց ՀԱՊԿ […]

̰
Իրավիճակը սահմանին շարունակում է մնալ մտահոգիչ․ Տիգրան Աբրահամյան

09:37 13.07.2020

Իրավիճակը սահմանին շարունակում է մնալ մտահոգիչ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Ճիշտ է՝ ադրբեջանական ագրեսիան տարբեր միջոցներով ճնշվում է՝ հակառակորդը դիրքային, մարդկային և տեխնիկայի կորուստներ է կրում, սակայն գլխավոր խնդիրը շարունակվում է մնալ։ Իսկ գլխավոր սպառնալիքը լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու Ադրբեջանի վաղեմի մտադրությունն է, որը պետք […]

̰
Կրակոցների ձայների ներքո Մովսեսում գյուղացիների և գյուղապետի հետ քննարկում էինք ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները․ Սիփան Փաշինյան

09:27 13.07.2020

Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կրակոցների ձայների ներքո Մովսեսում գյուղացիների և գյուղապետի հետ քննարկում էինք իրենց իսկ կողմից բարձրացված ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները: Այս ազգին հաղթել չի լինի: Ճանապարհի խնդիրը լուծված է, ոռոգման խնդիրը նույնպես պետք է լուծենք: Մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը ամբողջությամբ, հետևեք միայն պաշտոնական […]

̰
Մարիա Զախարովայի գրառումը զայրացրել է օգտատերերին

08:51 13.07.2020

«Միայն պակասում է Պիտերյան ֆորումն ու Բաքվի «Ժառան» (երաժշտական փառատոն-խմբ․)։ Դե, դուք հասկանում եք»․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Նրա գրառումը հարուցել է բազմաթիվ օգտատերերի դժգոհությունը։ Հաշվի առնելով երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը՝ ոմանք նրա գրառումը «ցինիկ» են որակել։ https://www.facebook.com/maria.zakharova.167/posts/10223698170751972

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 8,6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:43 13.07.2020

Հուլիսի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 4000 քմ, 800 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 4500 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 3 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1 հա, Շահումյան գյուղում՝ 300 […]

̰
«Եվ մեր անունն է՝ հայկական բանակ»․ Փաշինյանը կիսվել է դստեր մասնակցությամբ տեսանյութով

08:31 13.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է կնոջ` Աննա Հակոբյանի կողմից օրեր առաջ հրապարակած տեսանյութով, որտեղ նրանց կրտսեր դուստրը՝ Արփին պարում է «Մեր անունն է հայկական բանակ» երգի ներքո։ «Եվ մեր անունն է՝ հայկական բանակ»,- տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2691120491208329?__xts__[0]=68.ARD0M9lc86e7gwxgRDFe3IoDv1Nh0EEf97nCYvSVdw84dKEwFDtvMAk56YRyurXenptmAruavRoWROT_MGau6PgF-GcNL-RFERk0-Z2qPYSkpcwjAHG-4EXySqXTW9CsQxXbxgVfb8_soDycHuSCQTbb7e3VpJguUNeJEonBc6s6HSvAAIQLEE9D6dkEHwWqq5T3FD2XtRcby4UaIaRCOixEARt_vh0cvoIHocOmw02W1z8HXSfxr_i0EgxQiSeZK-9UdF94pgR_LjDxYl6Oe78s4D8XNfOf5vcDez8OtbtR3t1tAv_cl0WV2wVTdK7UUBr4Q5X0i1sAzt54pBgvxQwmlKdSx6bvOKzYl4areiq4Kt-llyCUn7bef1R7_rgty_EuGnqWcSDwNwP_FZMpsnDsBT0L3JnjRyt8UcK8gLSroTiLRUNhxDK5TIT4Cl2-4KXAuP0SQt-PvyPrOUx28gDd8HQ1HBkGsD4CBqf4IDs0Dv75HRSfZYOKn8b3Cnaw1LIQOw&__tn__=-R

̰
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները․ Շուշան Ստեփանյան

08:26 13.07.2020

Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։

̰
Դավիթ Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման, իսկ ադրբեջանցի օգտատերերը՝ 2 դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին․ Արծրուն Հովհաննիսյան

08:23 13.07.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցի օգտատերերը 2 դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»,-նախարարի խոսքերն է մեջբերել Հովհաննիսյանը: https://www.facebook.com/arcrun/posts/3155574351144818 […]

̰
Հրահանգավորված է արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում․ ՊՆ խոսնակ

08:17 13.07.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել […]

̰
Արցախցի կամավորականները պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու․ ԱՀ նախագահի խոսնակ

08:08 13.07.2020

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախից շարունակում ենք ուշի-ուշով հետևել ՀՀ պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին: Եթե չհանդարտվի, ընդամենը ժամեր հետո արցախցի կամավորականները իրավիճակի թելադրանքով և պահանջով կրկին պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու»:

̰
Այդ սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

01:41 13.07.2020

Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։ Հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ՝ արդյունավետորեն զսպվում է այս սադրիչ գործողությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «ՀՀ արտաքին գործերի […]

̰
Հակառակորդը միայն մարդկային կորուստներ չի կրել. Ա․ Հովհաննիսյան

01:29 13.07.2020

Հակառակորդը միայն մարդկային կորուստներ չի կրել։ Թանկարժեք թռչնակ էլ կորցրեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են․ ՊՆ խոսնակ

01:26 13.07.2020

Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ «Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները»,- գրել է […]

̰
ՄԻՊ-ը հրավիրում է մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների ուշադրությունը

01:17 13.07.2020

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 12-ին՝ ժամը 23-ի սահմաններում սկսել են գնդակոծություն Տավուշի մարզի ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնատիպ ահազանգեր է ստացել նաև […]

̰
Այս պահին կրակոցները դադարել են. Տեր Աբել քահանա Քարտաշյան

01:11 13.07.2020

Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանի խոսքերով՝ այս պահին կրակոցները դադարել են։ Նրա խոսքերով՝ Չինարիի և Մովսեսի բնակչությանը վտանգ չի սպառնում։ «Մենք վստահ ենք մեր զինվորների պրոֆեսիոնալիզմի, ուժի և կամքի վրա», – նշել է նա։

̰
BACK_TO_TOP