00:52 13.07.2020
Այսօր ադրբեջանական զինված ուժերը սադրանքի են դիմել Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, որին համարժեք պատասխան են ստացել հայկական զինված ուժերի կողմից և կրել մարդկային կորուստներ: Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը՝ ակտիվորեն ծավալելով ռազմական գործողություններ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների ներգրավմամբ: Ակնհայտ է, որ այս գործողություններն Ալիևի ռազմատենչ հայտարարությունների համատեքստում են և միտված են վնասելու բանակցային խաղաղ գործընթացին: […]
00:13 13.07.2020
ՀՀ ԶՈւ-երը իրենց խնդիրը ուղղակի փայլուն են կատարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։ «Չհավատաք ՀՀ ԶՈւ-երի մարդկային և այլ կորուստների մասին ինֆոներին։ Դրանք ապատեղեկատվություն են»,- գրել է նա՝ հավելելով, որ հակառակորդը ոչ մի քայլի, ոչ մի մմ կալիբրի առավելություն չունի հայկական բանակի նկատմամբ։ «Սպասենք պաշտոնական լրահոսին»,- գրել է նա։ Մեկ այլ […]
23:59 12.07.2020
ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանի դիրքերից մեկն այս պահին հակառակորդը հրետակոծում է, ենթադրում եմ, որ հանրության մեծ մասը, հատկապես՝ բազմաթիվ զինծառայողների ծնողներ, հետաքրքրված են նաև արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով: Այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում, և Պաշտպանության բանակը շարունակում […]
22:56 12.07.2020
Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
22:50 12.07.2020
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հարգելի ընկերներ և բարեկամներ ջան, քիչ առաջ ստացա իմ վերջին (երրորդ) COVID 19 թեստի պատասխանը։ Նախորդ երկուսը դրական էին, բայց վերջին թեստն արդեն բացասական է։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին զանգում և գրում էին ինձ, ձեր խոսքերն ու նամակները ինձ շա՜տ […]
22:40 12.07.2020
Razm.info-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ նշում է Թովուզի ուղղությամբ այսօր սպանված երեք զինծառայողի անուններ։ Կորուստներն են․ Պայմանագրային զինծառայող, սերժանտ Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն (Sadıqov Vüqar Lətif oğlu); Պայմանագրային զինծառայող, ավագ Մամմադով Էլշադ Դյոնմեզ օղլուն (Məmmədov Elşad Dönməz oğlu); Վիրավորված, հիվանդանոցում մահացած զինծառայող Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu): Հիշեցնենք, […]
22:17 12.07.2020
Հուլիսի 12-ին Ադրբեջանի ՊՆ֊ն պաշտոնապես հայտարարել էր, որ Թովուզի ուղղությամբ ադրբեջանական բանակը 2 կորուստ և 5 վիրավոր ունի։ Ադրբեջանական սոցկայքերից Razm.Info-ին հայտնի է դարձել, որ այդ կորուստներից մեկը ենթասպա 1987թ. ծնված Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն է (Sadıqov Vüqar Lətif oğlu)։ Ըստ հրապարակումների՝ Սադիգովը Աղստաֆայի շրջանի Յուխարը Գյոյչելի գյուղից է։ Նշենք, որ երկրորդ կորստի մասին ևս […]
22:03 12.07.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել է. «Շիրակի դաշտ Արարող գյուղացու պատասխանը կորոնավիրուսին ու տնտեսական խնդիրներին»:
21:54 12.07.2020
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Կեցցե Հայ Զորականը Երկու օր մեդիա և սոցիալական ցանցերում հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմաններում բախումների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ շրջանառելով՝ այսօր կեսօրին ադրբեջանցիները իրական փորձ կատարեցին և բացահայտ գրոհով հրետանու աջակցությամբ փորձեցին գրավել մեր մարտական հենակետերից մեկը Տավուշի ուղղությամբ, ինչպես միշտ հայկական զինուժը իր […]
21:47 12.07.2020
Banak.info մասնագիտացված կայքի ձեռքի տակ են հայտնվել հայկական դիրքերին չհասած, ադրբեջանական կողմի խոցված մեքենայի լուսանկարները: Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ՀՀ պետական սահմանը խախտելու կրկնակի փորձ են կատարել:
19:52 12.07.2020
Հուլիսի 12-ին, ժամը 11:00-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 փրկարար-ծառայող)։ Ժամը 18:15-ին դադարեցվել են կորած քաղաքացու որոնողական աշխատանքները․ քաղաքացին չի հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 01:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ […]
19:35 12.07.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Անցած շաբաթ շատ լավ այց եմ կատարել Արցախ: Նախագահ Արայիկ Հարությունյանի և Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ քննարկել ենք մի շարք հարցեր, որոնք վերաբերել են կրթական բարեփոխումներին ու համատեղ իրականացվող աշխատանքներին»:
19:35 12.07.2020
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյբուքյան էջում նշված է, որ իրականացվել է Լոս Անջելես- Երևան հատուկ չվերթը: «Լոս Անջելեսի «Թոմ Բրեդլի» օդանավակայանից Երևան ուղևորվող իսլանդական ազգային ավիափոխադրող Icelandair ավիաընկերության Boeing 737-300ER տիպի օդանավը, վառելիքի վերալիցքավորման նպատակով մեկ կանգառ կատարելով Ռեյկյավիկի օդանավակայանում, քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Չվերթն իր տեսակով աննախադեպ իրադարձություն է հայկական ավիափոխադրումների պատմության մեջ։ Շուրջ […]
19:18 12.07.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում իրականացված հերթական խստացված կրկնայցի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, այցելուները եղել են դիմակներով, սոցիալական հեռավորություն չպահպանելու ու մարդկային կուտակումներ առաջացնելու դեպքեր չեն հայտնաբերվել։ Մշտադիտարկումների արդյունքները փաստում են, որ նախկինում արձանագրված խախտումներն էականորեն նվազել են։
19:11 12.07.2020
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դատելով ադրբեջանցիների մասսայական գաղթից իմ էջ, նաև նյարդային մեկնաբանություններից՝ մի բան կարելի է եզրակացնել՝ փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին, որոնք նախ օրը ցերեկով անհասկանալի պատճառով ուազիկով սահմանը խախտելու փորձ են ձեռնարկել և որոնց մեր զինծառայողները, որպես բարի կամքի դրսևորում, փախչելու հնարավորություն էին […]
19:00 12.07.2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված լայնածավալ վերահսկողության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, իսկ տաքսի ավտոմոբիլներով […]
18:33 12.07.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Ստեփանավանի բժշկական կենտրոն է դիմել Լոռու մարզի Կուրթան համայնքի 5 բնակիչ: Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»: Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, բուժումը շարունակելու նպատակով շտապօգնության մենքենաներով վերջիններս տեղափոխվել են Երևան: Տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: Ըստ հիվանդների՝ վերջիններս կերել […]
17:51 12.07.2020
Ֆեյսբուքյան իր էջում ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է. «Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի»:
17:43 12.07.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս համագործակցելով քննչական կոմիտեի ծառայողների հետ՝ գլխավոր վարչության հատուկ նշանակայինները հուլիսի 12-ի լուսադեմին Երևանի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ու քրեական ոստիկանության գլխավոր վարչություն բերման ենթարկեցին 49-ամյա Արամ Վարդանյանին: Վերջինս մարտի 8-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտի և անձի առևանգմանը հանցակցելու, ինչպես նաև ՀՀ […]
17:35 12.07.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ […]
17:28 12.07.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները […]
16:58 12.07.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում: Իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները մի քանի խախտումներ են արձանագրել: Մասնավորապես շինանյութի առևտրի կետերում բացակայել են սոցիալական հեռավորություն պահելու համար արվող գծանշումները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները:
16:06 12.07.2020
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 12-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5077 չարտերային չվերթը: «Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով ևս 24 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 9 ՂՀ, 1 ՌԴ քաղաքացի մեկնեց ՀՀ: Նշյալ 34 քաղաքացիների թվում չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 1 զորակոչիկ։ Այդպիսով, ընդհանուր առմամբ, չարտերային չվերթներով ՀՀ վերադարձավ 5 զորակոչիկ: Հիշեցնում […]
15:51 12.07.2020
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը տեսանյութ է տեղադրել և կից գրել է. «Կասկադի համալիր՝ խոսքերն ավելորդ են»։
15:34 12.07.2020
Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը հավաստող 5-րդ ձևի փաստաթուղթը պարտադիր է յուրաքանչյուր տնտեսվարողի համար: Այս պահին երկրում 53 սպանդանոց կա: Այն տնտեսվարողները, որոնք կցանկանան նախապես նշված վայրերում սպանդանոցներ հիմնել, լիզինգի սկզբնական 20%-ի 15%-ը ֆինանսավորում կստանան Կառավարությունից:
14:59 12.07.2020
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ տալու փաստով նյութեր են նախապատրաստվում, հայտնում է shamshyan.com-ը: Հուլիսի 10-ին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կ․ Ուլնեցի փողոցի 58/2 հասցեում ռումբ է տեղադրված և պայթելու է։ Դեպքի վայր ժամանած Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]
13:46 12.07.2020
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 12-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 12-ին և 14-17-ն առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և […]
13:11 12.07.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հուլիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:54-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.74⁰ և արևելյան երկայնության 43.73⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Բակուրիանի քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը […]
11:44 12.07.2020
Երեկ ժամը 23։10-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։ Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 35-ամյա Գրիշա Մարտիրոսյանն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Երևանյան փողոցի եկեղեցու հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկեղեցու տարածքի երկաթե ցանկապատերին, կոտրել մի մասը, այնուհետև բախվել երկաթե հովանոցներին և քարե […]