TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հինգ տարի գլորեցինք. Ավինյանը կնոջ հետ լուսանկար է հրապարակել

11:28 12.07.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում կնոջ հետ լուսանկար է հրապարակել և կից գրել է. «Հինգ տարի գլորեցինք»:

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 577 նոր դեպք և 214 առողջացած

11:01 12.07.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, հուլիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31969 դեպք, որոնցից 19633-ն` առողջացած, 565-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11589 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 134989 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 577 նոր դեպք և 214 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, […]

̰
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:49 12.07.2020

Հուլիսի 11-ին, ժամը 20:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արփի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 116-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Գագիկ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:33 12.07.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը […]

̰
Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից. Նիկոլ Փաշինյան

10:16 12.07.2020

ՀՀ վաևչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հայ ժողովրդի ազգային նպատակները: «Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝ – Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը: – Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման: – Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և […]

̰
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:00 12.07.2020

Հուլիսի 11-ին, ժամը 21:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեծամոր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում, ավտոմեքենաները արգելափակվել են անձրևաջրերի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։ Փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 20 […]

̰
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները գիշերային ստուգայցերով հետևում են պարետի որոշումների կատարմանը

00:00 12.07.2020

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները գիշերային ստուգայցերով հետևում են պարետի որոշումների կատարմանը մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներում:

̰
Ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում «Տոյոտա»-ի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողներին, դիմել է փախուստի

23:12 11.07.2020

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, ՃՈ Սևանի անշարժ պահակետում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողների օրինական պահանջներին, դիմեց փախուստի: Ճանապարհային ոստիկանները, համագործակցելով Գավառի բաժնի ծառայողների հետ, հետապնդեցին ու կարգազանց վարոդին Սևան-Գավառ ճանապարհին բռնեցին և բերման ենթարկեցին բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են:

̰
Կարեն Վարդանյանի հիշատակին. «Շանթ» հ/ը արխիվից

22:49 11.07.2020

Երեկ հայտնի դարձավ, որ մահացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա 7 արտոնագրված գյուտերի հեղինակ էր, մեծ ներդրում էր ունեցել «Դիջիթեք էքսպո»-ի Արմաթ ինժեներական լաբորատորիաների, «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի, ՏՏ մի շարք նախագծերի և տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերի ստեղծման գործում: Կարեն Վարդանյանը բազմիցս է հյուրընկավել «Հորիզոն»-ում և «Հեռանկար»-ում: Առանձնացրել ենք արխիվում […]

̰
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

22:07 11.07.2020

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 117 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Kia և Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության […]

̰
ԱԱԾ-ի հաշվեկշռում գտնվող շենքը թալանելու գործն ուղարկվել է դատարան

21:49 11.07.2020

ԱԱԾ-ի հաշվեկշռում գտնվող շենքը թալանելու գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Նշվում է, որ գործով կա 2 մեղադրյալ: Ըստ մեղադրանքի՝ նախկինում դատապարտված Էրիկ Ե.-ն և Գոռ Ս.-ն փետրվարին պարբերաբար չկողպված դռնից ապօրինի մուտք են գործել Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի 5/1 հասցեում […]

̰
Վերջին երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, ևս 22 հոգի առողջացել է

21:34 11.07.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է. «Վերջին երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, ևս 22 հոգի առողջացել է»:

̰
Կասեցումներ Արարատի մարզում. ՍԱՏՄ-ը լուսանկարներ է հրապարակել

21:20 11.07.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լուսանկարներ է հրապարակել և կից գրել է. «Կասեցումներ Արարատի մարզում»:

̰
Մեզ խորապես մտահոգել է Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը. Աննա Նաղդալյան

21:04 11.07.2020

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը: Սուրբ Սոֆիայի տաճարը զուտ պատմական և մշակութային կոթող չէ։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է տարբեր կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն: Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակի շնորհումը […]

̰
Ներկայացնում ենք «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի ամենափոքր անդամին. ԿԳՄՍ-ը տեսանյութ է հրապարակել

20:49 11.07.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի ամենափոքր անդամին. իննամյա թավջութակահարուհին է՝ տաղանդավոր Լյանա Ուլիխանյանին:

̰
Աննախադեպ ցածր գներ` Shant Digital TV-ին բաժանորդագրվելու համար

20:31 11.07.2020

Shant Digital TV հավելվածը հերթական անակնկալն է պատրաստել բոլորիդ համար: Հայկական HD ալիքների բազմաֆունկցիոնալ հավելվածը դառնում է ավելի հասանելի ու մատչելի: Ինչպե՞ս անցկացնել ժամանակն այն դեպքում, երբ ամառ է, երկար սպասված արձակուրդներն արդեն եկել են, բայց հնարավորություններն այս տարի սահմանափակ են: Այս հարցը վստահաբար այս օրերին շատերդ եք գոնե մտքում ինքներդ ձեզ տվել ու այդպես […]

̰
Ամեն հերթական ստուգայցն ավելի ու ավելի բարվոք պատկեր է գրանցում. ԱԱՏՄ

20:16 11.07.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ոչ աշխատանքային օրով ուժեղացված ստուգայցն անցկացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Մայրաքաղաքի այս հատվածում խստացված վերահսկողական աշխատանքներ հաճախ են տարվում։ Տեսչական մարմնի ամեն հաջորդ դիտարկումը փաստում է` նախկինում գրանցված խնդիրներն այստեղ էականորեն նվազել են։ Ակնառու է, որ տնտեսավարողներն առավել իրազեկ են այժմ և բարեխիղճ` սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հարցում։ Ընդ որում, […]

̰
Ապրիլյան պատերազմի հերոս Արման Անդրեասյանն այսօր կդառնար 24 տարեկան

19:45 11.07.2020

Այսօր՝ հուլիսի 11-ին, Ապրիլյան պատերազմի հերոս Արման Անդրեասյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 24 տարեկան։ Արմանի ծնողները, հարազատները այսօր հայրենի գյուղում՝ Մեծ Մանթաշում, ծաղիկներ են խոնարհել եկեղեցու բակում Ապրիլյան պատերազմի մանթաշցի երեք հերոսների՝ Արմանի, Բենիամին Եղոյանի և Արգիշտի Գաբոյանի հիշատակին կառուցված հուշաքարին։ Արմանը ընտանիքի կրտսեր որդին էր։ 4 եղբայրներն էլ են հայրենիքի հանդեպ իրենց պարտքը […]

̰
Խախտումների ծավալը քչացել է, բայց դրանք կան. ՍԱՏՄ

19:39 11.07.2020

ՍԱՏՄ ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է նաև հանգստյան օրերին. այսօր իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում հայտնաբերված խնդիրներն արձանագրվել են և կներկայացվեն պարետատան քննարկմանը: Մասնավորապես, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում, իրացման ցանցում, սննդամթերքի արտադրություններում անցկացված ստուգայցերը փաստել են, որ որոշ ընկերություններ դեռ թերանում են ՀՀ պարետի որոշումներ անվերապահ կատարման հարցում. աշխատողների […]

̰
Երբ հայրիկն ընդհատակում էր, երեխաները նրա հետ տեսաուղերձներով էին շփվում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

19:22 11.07.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել դստեր՝ Մարիամի մասնակցությամբ, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Երբ հայրիկն ընդհատակում էր, երեխաները նրա հետ տեսաուղերձներով էին շփվում: Մարիամը այս տեսագրության ժամանակ խիստ անհանգիստ է, որ հանկարծ սխալ բան չասի, և տան «պատերը չլսեն» իր գաղտնի ցանկությունները»,- գրել է Աննա Հակոբյանը:

̰
Մալաթիա-Սեբաստիայում՝ տրանսպորտային միջոցներում, խախտումներ են հայտնաբերվել

19:21 11.07.2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ հերթական անգամ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում ՀՀ Պարետի կողմից ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Վերահսկողության արդյունքում կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնցում բացակայել է ախտահանիչ հեղուկը, իսկ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում […]

̰
Մալաթիա-Սեբաստիայում հայտնաբերվել են դիմակ չկրող անձինք

19:07 11.07.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները ՀՀ պարետի՝ 2020 թվականի հունիսի N 139 որոշման համաձայն այսօր խստացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հուլիսի 11-ին պատմության և մշակույթի հուշարձանների հարակից կանաչ գոտիների մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերվել է դիմակ չկրող 2 անձ, որոնց նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ […]

̰
Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհով այլևս Ցողամարգ համայնքի ծանր գյուղտեխնիկան չի երթևեկի

19:00 11.07.2020

Գյուղական համայնքներում բազմաթիվ հողատերեր ակտիվ աշխատանքների սեզոնին գյուղտեխնիկայի ու բերքի տեղափոխման խնդիրներ են ունենում ճանապարհների պատճառով։ Դաշտից բնակավայր անցնող ճանապարհը մայրուղիներով է, որոնցով ծանր թրթուրավոր տեխնիկայի անցուդարձն արգելված է։ Օրինակ՝ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտ 500  հեկտարը՝ հողահանդակներից 100 հա-ն, սարից այն կողմ է, իսկ դաշտեր հասնելու համար պետք է Գյումրի-Բավրա միջպետական մայրուղով, Վարդաղբյուր-Կարմրավան գյուղերի […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողների

18:51 11.07.2020

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ ներդրած ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողներ, Ռուսաստանի Դաշնության հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը,  ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը։ Պաշտպանական գերատեսչության […]

̰
Սիրելիներս, իմ ու Նանեի թեստերի պատասխանները բացասական են. Ծովինար Վարդանյան

18:28 11.07.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հաղթահարել է կորոնավիրուսը: «Սիրելիներս, իմ ու Նանեի թեստերի պատասխանները բացասական են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մեծ հոգատարությամբ ու անգնահատելի համբերատարությամբ օգնեցին մեզ հաղթահարել հիվանդությունը, ընկերներիս, մտերիմներիս, ովքեր իրենց ուշադրությամբ և պատրաստակամությամբ օգնեցին վայելել մարդկային հարաբերությունների քաղցրությունը նույնիսկ մեկուսացման շրջանում»,- […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին

18:20 11.07.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանին՝ պաշտպանության ոլորտում գիտության հնարավոր ներուժի կիրառումը քննարկելու նպատակով: Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Անի Ապրահամյանի դերը գիտության առաջընթացի գործում՝ Հայաստանում և աշխարհում: Իր խոսքում Դավիթ Տոնոյանը նշել է. «Հարգելի պրոֆեսոր, երկար ժամանակ է հետևում եմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ձեռքբերումներին և հիացած եմ հաջողություններով: Ի սրտե ցանկանում եմ ուրվագծել գործնական հեռանկարները: Արագ փոփոխվող աշխարհում ցանկալի արդյունքի կարող ենք հասնել միասնական ջանքերի շնորհիվ: Բոլոր գործերում կարևոր է ճշգրտությունն  ու արագությունը: Դրան զուգահեռ` ցանկալի է տեսանելի դարձնել քվանտային տեխնոլոգիաների ներդրումը»: Անի Ապրահամյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Դավիթ Տոնոյանին՝ երկարաժամկետ ծրագրերի շուրջ համագործակցության պատրաստակամության համար և, մասնավորապես, նշել. «Պարոն նախարար, շնորհակալ եմ ջերմ ընդունելության և Ձեր կողմից առաջարկած գաղափարների իրագործման համար, որոնք մեծ հաջողություններ են բերել պաշտպանության ոլորտին: Միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ իրատեսական եք համարում գիտության և ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ ջանքերի գործադրումը: Պատրաստ ենք միասնական ուժերով նոր հաջողություններ գրանցել»: Հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մի շարք ուղղություններով համագործակցելու վերաբերյալ:

̰
Ի՞նչ թռիչքներ են կազմակերպվելու առաջիկայում․ Քաղավիացիայի հայտարարությունը

17:35 11.07.2020

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Երևան-Մոսկվա-Երևան չվերթի կապակցությամբ  հանդես է եկել հայտարարությամբ․ «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս. թ. հուլիսի 11֊ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17։55, ժամանում՝ 23։55)։ Ս. թ. հուլիսի 12-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում 00:30, մեկնում 01:00): Ս․ թ․ հուլիսի 12-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից […]

̰
Նոր դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը. Նիկողոսյան

17:20 11.07.2020

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը լուսանկարներ է հրապարակել՝ անդրադառնալով «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի աղբը ցույց տվող լուսանկարներին: Նաև տեղեկացրել է, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիահերձելու համար նախատեսված նոր դիահերձարանը հնարավոր է՝ սկսի աշխատել օգոստոսի 1-ից: «Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի […]

̰
Ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանա լճում և ափամերձ հատվածներում

16:44 11.07.2020

Ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացնում Սևանա լճում և ափամերձ հատվածներում: Այս մասին է ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութը:

̰
640 ապրանքատեսակ կներմուծվի ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով

15:36 11.07.2020

Հունիսից ուժի մեջ է այն փոփոխությունը, որով ևս 1 տարի երրորդ երկրներից մոտ 640 ապրանքատեսակ կներմուծվի ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Այն տնտեսվարողները, ովքեր արդեն վճարել են բարձր մաքսատուրքերը, կարող են վերահաշվարկի և ավելացած գումարի վերադարձի համար էլեկտրոնային դիմում լրացնել Մաքսատան վարչության կայքում:

̰
BACK_TO_TOP