TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը խնդրել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը

11:59 03.07.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար»։

̰
Ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացնում Նոր Նորքում

11:49 03.07.2020

ՀՀ ոստիկանությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է ոստիկանության արտակարգ ծառայությունը Նոր Նորքում:

̰
Հուլիսի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը

11:42 03.07.2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս. թ․ հուլիսի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 18:00, ժամանում դեպի Երևան 23:55): Երևանից իրականացվող չվերթերի մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ: Ս․ թ․ հուլիսի 4-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության […]

̰
Մահացած պացիենտներից ամենաերիտասարդը եղել է 56 տարեկան, ամենատարեցը՝ 83

11:25 03.07.2020

Հուլիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27320 դեպք, որոնցից 15484-ն` առողջացած, 469-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 118102 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 662 նոր դեպք և 448 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Գավառի 7 փողոցներում կկառուցվի լուսավորության ցանց

11:07 03.07.2020

Գավառ քաղաքի Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան եղբայրների, Կահիրեի, Գ. Նարեկացի փողոցներում և Ազատություն փողոցի 2-րդ նրբանցքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կկառուցվի լուսավորության ցանց, կկատարվի կենտրոնական հրապարակի լուսասյուների տեղափոխություն: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն 704 հազար դրամ, որի 60 տոկոսը […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք, 448 հիվանդ առողջացել է

10:51 03.07.2020

Հուլիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27320 դեպք, որոնցից 15484-ն` առողջացած, 469-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 118102 թեստավորում: Երեկ կատարված 2337 թեստից 1675-ը եղել է բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]

̰
Հրդեհ Վեդիում գտնվող զորամասում

10:30 03.07.2020

Հուլիսի 2-ին՝ ժամը 16:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վեդի քաղաքում գտնվող զորամասում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:47-ին, մարվել` 18:39-ին: Այրվել են զորամասի բաղնիքի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ),  ապակեբամբակյա ջերմամեկուսիչ  շերտը (մոտ […]

̰
Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին

09:47 03.07.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Շնորհավորելով դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իրանական բազմամյա հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Նախարար Պապիկյանի խոսքով առկա փոխգործակցության բարձր մակարդակը դրսևորվում է հատկապես երկու երկրների ենթակառուցվածքների զարգացման […]

̰
Գորիսում ջրամատակարարումը 10 ժամով կդադարեցվի

08:17 03.07.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 3-ին՝ ժամը 10.00-20.00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Սարյան 1, 2 նրբանցքների, Արցախյան խճուղու, Վանքի Տափ թաղամասի 1, 2, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդ 5 թաղամասի 9-16 շենքերի, Ավանգարդի 2 փողոցի, Հայկազունիների, Խանզադյան, Սևյան, Արզումանյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում

08:08 03.07.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 11:00-17:00 Վրացյան փ. 71, 71/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սարյան փ. 27, 29, 31, 33, 35 շենքեր, Մյասնիկյան փ. 22, 26, 33ա շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 20-28 շենքեր և 76-80 սեփական […]

̰
Գյումրիում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2106-ը. կա վիրավոր

23:50 02.07.2020

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 17:45-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կոշտոյան, Մարգարետ Թետչեր և Շինարարների փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ, 31-ամյա Սաշա Գ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի և 31-ամյա Հայկ Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Սաշա Գ.-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 70-ամյա Զեմֆիրա Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

23:43 02.07.2020

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 2-3-ը և 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հուլիսի 2-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան […]

̰
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք. Գնել Սանոսյան

23:37 02.07.2020

Գեղարքունիքի մարզպես Գնել Սանոսյանը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք, եւս 27 հոգի առողջացել է:

̰
Հուլիսի մեկից ավելացել է երեխայի ծննդյան միանվագ նպաստը. Բաբկեն Թունյան

23:14 02.07.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել հետևյալ փոփոխությունները. Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը դառնում է 300 հազար դրամ՝ նախկին 50 հազարի փոխարեն։ Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նույնպես դառնում է 300 հազար դրամ՝ […]

̰
Կասեցումներ՝ «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում, Սոցիալական ապահովության ծառայությունում, առևտրի կենտրոններում․ ԱԱՏՄ

22:48 02.07.2020

«ՎՏԲ Հայաստան բանկ»-ի մասնաճյուղ, Սոցիալական ապահովության ծառայության Մաշտոցի տարածքային բաժին, առևտրի կենտրոններ, գրասենյակներ․ սրանք առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա կասեցումների ցանկում են։ ԱԱՏՄ-ն շարունակում է կասեցումները։ Վերջիններիս այսօրվա ցանկում 2 տասնյակ տնտեսավարող է։ Դրանց գործունեությունն արգելվել է պարետի որոշմամբ, որի հիմքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումներն են։ Պարետի կողմից կասեցման որոշում […]

̰
Տատիկի հեռախոսից բուժաշխատողի կողմից իր հեռախոսին գումար փոխանցելու և գումար գողանալու վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ

22:33 02.07.2020

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «ՀԱՐԳԵԼԻ ԼՐԱԳՐՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին։ Այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել։ Ինչ վերաբերում է հարազատների այն պնդմանը՝ տատիկի հեռախոսից բուժքրոջ կողմից իր հեռախոսին […]

̰ ̰
Բացահայտվել են Գյումրի քաղաքի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից նպաստառուներից պարբերաբար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր

21:16 02.07.2020

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Գյումրի քաղաքի սպասարկող սոցիալական աջակցության տարածքային թիվ 1 և թիվ 2 բաժինների ղեկավարներ  Ա.Ե.-ն և Է.Բ.-ն, իրենց ենթակա աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ տարիներ շարունակ անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով սոցիալապես անապահով քաղաքացիներից շորթմամբ պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություններ: 2020 թվականի […]

̰
Արդարադատության փոխնախարարն ընտրվել է Գլխավոր դատախազի տեղակալ

21:06 02.07.2020

2020 թվականի հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 1-ին տեղի ունեցան «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթները։ Այդ մասին հայտնում է Դատախազությունը: Մրցույթների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի […]

̰
Հայտնի է, թե երբ կլինեն Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթները

20:53 02.07.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ս/թ․ հուլիսի 3-ին, 6-ին և 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթները (ժամը՝ 18։00-ին)։ Այս չվերթիների տոմսերը դեսպանությունում 3770-ից մինչև 4279-ը համարի ներքո գրանցված քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հուլիսի 3-ին (ժամը՝ 10:00-ից մինչև 21:00-ն), հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին […]

̰
Էրեբունիում հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ

19:33 02.07.2020

ՀՀ պարետի թիվ 110 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ հուլիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են ուժեղացված վերահսկողական գործառույթներ կատարել Էրեբունի վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ այսօր իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են առանց դիմակի […]

̰
Տնտեսավարողների կողմից հնարավոր խախտումների հետքերով. ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերը

19:24 02.07.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերով դիտարկել պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը։ Այսօր դրանք հերթական անգամ Էրեբունի վարչական շրջանում էին։ «Խոշորացույցի» տակ սպասարկման օբյեկտներն են, գրասենյակները, արտադրությունները, բժշկական հիմնարկները, գեղեցկության սրահները և այլն։ Ստուգայցերն անակնկալ են ամեն օր և ողջ երկրում։ Դիտարկումներն արվում են ստուգաթերթերով, ու կետ առ կետ ճշտվում է՝ […]

̰
Հանրային վայրերում դիմակ կրելը դարձավ պարտադիր, ու դրանից երկու-երեք շաբաթ անց կորոնավիրուսի վարակակիրների աճի տեմպը կոտրվեց. Եղոյանի գրառումը

18:56 02.07.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Արման Եղոյանը գրառում է կատարել՝ կապված հանրային վայրերում պարտադիր կերպով դիմակ կրելու հետ: «Մայիսի 25-ից հանրային վայրերում դիմակ կրելը դարձավ պարտադիր ու դրանից երկու-երեք շաբաթ անց Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների աճի տեմպը կոտրվեց։ Եթե, օրինակ, հունիսի 3-ից հունիսի 17-ը, երկու շաբաթում վարակակիրների թիվը աճել է 4017-ով (6900-ից հասնելով 10․917-ի), ապա […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

18:48 02.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի Շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ: Այս իրադարձությունը, իհարկե, սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման համար: Վստահ եմ, որ երկրի հիմնական օրենքի մեջ կատարվող փոփոխությունները, որոնք արժանացել են Ռուսաստանի հասարակության […]

̰
Ոստիկանությունը խստացված ծառայություն կիրականացնի ուխտատեղիներում

18:43 02.07.2020

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հանգստյան օրերին ոստիկանության կարգախմբերը խստացված արտակարգ ծառայություն են իրականացնելու տեսարժան վայրերում, ուխտատեղիներում, հնարավոր հավաքույթների վայրերում։ Բացառվելու են կարգի խախտումները, իսկ հայտնաբերվելիս կհետևեն իրավական հետևանքներ։ «Բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և մասնակցելուց»,- ասված է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Առաջին անգամ տեսանելի է դառնում սիրիական հակամարտության քաղաքական լուծման հեռանկարը. արաբագետ

18:40 02.07.2020

Երեկ Մոսկվայի գլխավորությամբ տեղի է ունեցել հեռավար ժողով՝ նվիրված Սիրիայում տիրող իրավիճակին: Դրան մասնակցել են Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդները: Թեմայի վերաբերյալ է Սագօ Արեանի զրույցն արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայտնաբերվել է հանրային վայրերում դիմակ կրելու կանոնների խախտման 28 771 դեպք

18:40 02.07.2020

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային վայրերում, այդ թվում՝ կանգառներում, դիմակ կրելը։ Դիմակը պետք է կրել այնպես, որ այն ծածկի և՛ քիթը, և՛ բերանը։ Այս կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ուժեղացված ստուգայցեր, ինչպես փողոցներում, այնպես էլ բակային […]

̰
ԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկա

18:06 02.07.2020

Մշտադիտարկում իրականացնելու նպատակով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա են այցելել ԱՀԿ Եվրոպայի բուժական պատրաստականության ծրագրերի պատասխանատու Ջետրի Ռեգմին և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի մասնագետ Նունե Դոլյանը: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի  ֆեյսբուքյան էջից: Պոլիկլինիկայի վարիչ Արտակ Ջումայանի ուղեկցությամբ մասնագետները շրջայց իրականացրին պոլիկլինիկայում` տեղում ծանոթանալով նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում պոլիկլինիկայի կահավորմանը և իրականացվող աշխատանքին: Հանդիպմանը […]

̰
Միասնական քննությունների մեկնարկը տրված է

18:05 02.07.2020

Օտար լեզուների միասնական քննությամբ այսօր հանրապետությունում մեկնարկել է բուհական ընդունելության քննաշրջանը: Այս քննության համար հայտագրվել էր ավելի քան 2100 դիմորդ: Առավել շատ հայտեր ստացվել էին անգլերենի քննության համար՝ շուրջ 1800, ամենաքիչը՝ իսպաներենի ու իտալերենի.  համապատասխանաբար՝ 5 և 6: Իսկ պարսկերենի համար ոչ ոք չէր դիմել: Օտար լեզուների քննության անցկացման համար բացվել  է 24 քննական կենտրոն: […]

̰
Վանաձորի ԲԿ-ում պլանավորվում է կառուցել 30+15 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք. Թորոսյան

18:01 02.07.2020

Վանաձորի ԲԿ-ի այս հատվածում պլանավորվում է կառուցել 30+15 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ գրառմանը կից տեղադրելով նաև լուսանկարներ: «Կառուցումն իրականացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով, ում հետ այս պահին բանակցություններ են ընթանում ծրագրի մանրամասների շուրջ»,- գրել է նախարարը։

̰
BACK_TO_TOP