17:11 02.07.2020
Հուլիսի 2-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Նատալյա Վուտովային Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
16:56 02.07.2020
Հուլիսի 2-ին հանրապետության մի քանի դպրոցներում ու կրթական հաստատություններում անցկացվեցին ավարտական և ընդունելության քննություններ։ Ոստիկանության կարգախմբերը բոլոր քննական վայրերի հարակից տարածքներում իրականացրին արտակարգ ծառայություն։ Ոստիկանները ապահովեցին քաղաքացիների միջև սոցիալական հեռավորություն և պարբերաբար ստուգում էին դիմակների առկայությունը։
16:50 02.07.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցները հեռախոսակապ են հաստատել գրառումներ կատարած օգտատերերի հետ՝ կեղտոտված արագիլների վայրը ճշտելու նպատակով, սակայն նշված տարածքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել: «Տեսչական մարմնի մասնագետները պարբերաբար շրջայցեր են կատարում ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն, Զարթոնք, Առատաշեն, Խորունք, Գրիբոյեդով, Ակնաշեն, Եղեգնուտ, Արևիկ և […]
16:46 02.07.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել՝ տեղեկացնելով, որ գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի կորած դին գտնվել է: «Գյումրեցի տատիկի դին գտնվեց: Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում, ու հիմա արտաշիրիմում կարվի: Քիչ առաջ դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց։ Ինչպես և ենթադրելի էր, անփութության արդյունքում տատիկին հանձնել էին այլ […]
16:38 02.07.2020
«Արարատ» մամուլի ակումբում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սուրեն Գրիգորյանի և Սիսակ Գաբրիելյանի ասուլիսը: Պատգամավորներն անդրադարձել են Սահամանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակին, ինչպես նաև խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններին: Նրանց խոսքով՝ սահմանադրական ավելի լայնամասշտաբ փոփոխությունները դեռ առջևում են, իսկ այս փոփոխությունները արել են Սահմանադրական դատարանի ճգնաժամը հաղթահարելու համար: Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանն […]
16:34 02.07.2020
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի։ «Անցած տարի որոշ ընդդիմադիր գործընկերներ դժգոհում էին շների պահման ու վնասազերծման «անմարդկային» պայմաններից: Վիճակը բավարար չէր, իհարկե, բայց նոր կլինիկան այդ ժամանակ դեռ կառուցվում էր, իսկ կենտրոնի մասնագետներն աշխատում էին փաստացի «դաշտային պայմաններում»: […]
16:10 02.07.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է, որ Սպիտակի բժշկական կենտրոնն այսօր միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով։ «Իմ այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 պացիենտ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ պացիենտ էլ կընդունվի մինչև օրվա վերջ»,- գրել է նախարարը:
16:00 02.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, 2013թ. հունվարի 14-ին ստանձնելով նշված […]
15:44 02.07.2020
Այսօր մեկնարկել են միասնական քննությունները: Դիմորդները քննություն են հանձնել օտար լեզուներից: Հանրապետությունում 47 քննական կենտրոն է բացվել, որից 3-ը՝ Գյումրիում: Իսկ այսօր Գյումրիի երկու քննական կենտրոնում են քննություններն անցկացվել: Մասնակցել է 116 դիմորդ: Համաճարակով պայմանավորված՝ փոխվել է քննական կենտրոններում ներկա դիմորդների թիվը: Թույլատրվում է մեկ քննասենյակում 40-ից ոչ ավելի դիմորդի ներկայությունը: Մինչ մեկնարկը բոլոր քննասենյակներն […]
15:30 02.07.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի՛ քաղաքացիներ Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության […]
15:00 02.07.2020
Երևանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպում են շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար: Այն կմեկնարկի հուլիսի 20-ին՝ հայաստանյան ժամանակով 20։20-ին, և կտևի 2 ժամ՝ ընդգրկելով մասնակիցներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Ակնկալվում է, որ մրցաշարին մասնակցություն կունենան մեծաթիվ միջազգային գրոսմայստերներ: «Այս նախաձեռնությունը, նախ և առաջ, […]
13:30 02.07.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդության Հայաստան թափանցման առաջին իսկ օրերից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը, Հայկական հոգեբուժական ասոցիացիան, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» և «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություններն իրենց ծառայություններն են առաջարկել` սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղությամբ: «Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, արտակարգ ռեժիմով՝ առողջապահության նախարարության հետ […]
13:17 02.07.2020
«Գյուղատնտեսությունում թեև կա ջրի, սերմացուի, ճանապարհի, պարարտանյութի խնդիրներ, բայց եթե այդ օրակարգի հարցերը լուծվեն, որոնք ժամանակի ընթացքում կլուծվեն, միևնույն է, գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց բարեկեցության մակարդակը չի փոխվելու»: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետը` շեշտելով փոփոխությունը կլինի, երբ լինի նաև բովանդակային փոփոխություն: «Քանի չունենք բովանդակային փոփոխություն, քանի դեռ չենք փոխել լավ ու վատ այգու մասին մեր […]
13:15 02.07.2020
«Արարատ-Արմենիա» թիմի ներկայացուցիչ Պողոս Գալստյանին ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն որակազրկել է 01.07.2020թ-ից մինչև 14.07.2020թ.՝ սահմանելով փորձաշրջան հուլիսի 7-ից 14-ը։ Որոշումը կոմիտեն կայացրել է հունիսի 28-ին «Լոռի ՖԱ»-«Արարատ-Արմենիա» խաղին մրցավարների հասցեին Պողոս Գալստյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու համար։ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստում ներկայացված զեկույցում բերվում են միջադեպի մանրամասները։ ««Արարատ-Արմենիա» թիմի ներկայացուցիչ Պողոս Գալստյանը երկրորդ խաղակեսի […]
13:12 02.07.2020
Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած բողոքների քննությունը: Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը: Այսօրվա նիստին Ծառուկյանը ներկա չէ, քանի որ հիվանդ է կորոնավիրուսով: Դատարանը հիմնավորել է, թե անհրաժեշտ […]
13:03 02.07.2020
Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ Նորակերտում կբարելավվի խմելու ջրի մատակարարումը։ «Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում խմելու ջրատարի ներքին ցանցը կհիմնանորոգվի 2650 մետր երկարությամբ, որով եւ կամբողջանա նախորդ տարում սկսված ծրագիրը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 21 […]
12:51 02.07.2020
Կառավարության այսօրվա նիստին ներկայացված նախագծերից մեկով նախատեսվում է բյուջեում վերաբաշխում անել ու 1,9 միլիարդ դրամ գումար տրամադրել դպրոցների նորոգման ու հարակից աշխատանքներին։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցեց, թե ինչ աշխատանքներ են կատարվելու․ 7 քոլեջներում նորոգման աշխատանքներ, 10 ավագ դպրոցներում արդիականացման, տանիքների նորոգման և այլ աշխատանքներ, 4 ավագ դպրոցի մասնակի և ընթացիկ նորոգումներ, 30 հիմնական և […]
12:39 02.07.2020
Հայաստանում ընդունված է աշնանացանին ցանել նախորդ տարվա բերքի պարենային ցորենի մի մասը, ինչը զգալիորեն ցածր բերքատվություն է ապահովում։ Ավելի բարձր բերքատվություն կարելի է ստանալ ավելի բարձր որակի սերմացու գնելով, սակայն դա էլ թանկ է նստում գյուղացիների վրա։ Այս խնդրին պատասխանելու համար կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով սուբսիդավորելու է աշնանացանի համար որակյալ սերմացուի գնումը։ Էկոնոմիկայի նախարար […]
12:34 02.07.2020
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած բողոքների քննությունը: Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Իսկ այսօրվա նիստին Ծառուկյանը ներկա չէ, քանի որ կորոնավիրուսով է […]
12:31 02.07.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել. «Եղվարդ համայնքի սրտում գտնվող՝ այս գրեթե 1 հա տարածք զբաղեցնող գոտին ժամանակին հանդիսացել է քաղաքային բացօթյա լողավազան։ Հետխորհրդային շրջանում աստիճանաբար վերածվել է անխնամ «անտառի» և չնայած կենտրոնական դիրքին՝ կիսալքված տարածք էր հիշեցնում։ Անցյալ տարի ՏԿԵՆ նախարար Սուրեն Պապիկյան-ի հետ համապետական շաբաթօրյակին այցելեցինք այս […]
12:24 02.07.2020
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ գործադիրը հավանություն տվեց Ղազախստանի կառավարության հետ համաձայնագրի կնքմանը, որի հիման վրա այդ երկրից Հայաստան բերվող նավթամթերքը ազատվելու է մաքսատուրքից։ Արդյունքում լինելու է ևս մեկ աղբյուր, որից հնարավոր կլինի էժան բենզին ներկրել։ Այս շեշտադրումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց նաև բենզինի որակի վրա։ Նա նշեց, որ պետք է ապահովել, որ քաղաքացին […]
12:21 02.07.2020
«Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում՝ հունիսի 29-ին «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, պատանի ջութակահար Անի Մելիքյանին տրամադրվել է ջութակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի նպատակն է ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական բազայի համալրում, պետական […]
12:12 02.07.2020
Հուլիսի 2-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաիրով գյուղում այրվում է էլեկտրական սյուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ […]
11:56 02.07.2020
Հայաստանում առկա է 23 գործող սպանդանոց, ու առաջիկայում կավելանա ևս 36-ով։ Բայց սա բավական չէ, որ բոլոր համայնքներից գոնե մինչև 30 կմ հեռավորության վրա լինի գոնե մեկ սպանդանոց։ Այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա զեկուցեց մի նախագիծ, որով կառավարությունը նախատեսում է մինչև 4,8 միլիոն դրամ դրամաշնորհներ տալ այն տնտեսվարողներին, որոնք […]
11:51 02.07.2020
Աշխարհում հարյուրավոր կենտրոններում զբաղվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմամբ։ Նրանցից 100-ը հնարավոր դրական ելք կունենան, իսկ մոտ 20-ի դեպքում ավելի հավանական է, որ կստացվի պատվաստանյութ ստանալ։ Այս մասին կառավարության նիստին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի պատվաստանյութ ստանալ, այն էլ՝ մի քանիսը։ Թորոսյանը նշեց, որ այսպիսի վիրուսի դեմ պատվաստանյութ […]
11:22 02.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Ուդումյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Ուդումյանին ազատելել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում Արման Ուդումյանին կփոխարինի Աննա Ժամակոչյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության […]
11:14 02.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Պառավաքար համայնքի ղեկավարը, 2002թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային […]
11:12 02.07.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել: Հիշեցնենք, որ մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում կիրառվում էին ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող, հիմնականում առավել ցածր դրույքաչափեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ սահմանված ապրանքների համար։ ԵԱՏՄ շրջանակում կայացած […]
11:09 02.07.2020
Կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները, բացի COVID-19-ի իմունոֆերմենտային եղանակով լաբորատոր հետազոտությունից և համապատասխան բուժզննությունից, ինչպես նախկինում, հիմա էլ պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Սա հնարավորություն է տալիս հայտնաբերելու թոքերում հնարավոր ախտաբանական անգամ աննշան փոփոխությունները վաղ փուլում, և կորոնավիրուսային թեստավորման շրջանակներում ևս մեկ կարևոր կանխարգելիչ միջոցառում է։ […]
10:54 02.07.2020
Հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 6-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11010 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 115765 թեստավորում: Երեկ կատարված 2100 թեստից 1507-ը եղել է բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]