12:00 29.06.2020
Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները երկարաձգվել են մինչև սեպտեմբերի 1 Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը և նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները՝ կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային […]
11:09 29.06.2020
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կորոնավիրուսի թեստի պատասխանը, այն բացասական է․ «Էս էլ թեսթի պատասխանը… Առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին…»։
10:53 29.06.2020
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած, 433-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 7-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11254 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 110571 թեստավորում: Երեկ կատարված 1 398 թեստից 916-ը բացասական է։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 482 նոր դեպք […]
10:45 29.06.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ COVID-19 թեսթիս պատասխանը բացասական է։ Շարունակում ենք պահպանել բոլոր կանոնները և միասին կհաղթահարենք համավարակը»։
10:36 29.06.2020
Արտակարգ դրություն հայտարարելու օրվանից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Մարտի 16-ից մինչև հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) վարակի հետ կապված հարցերով հաշմանդամություն ունեցող անձանցից ստացվել է 153 դիմում-բողոք, որից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժի գծին ուղղված ահազանգերի թիվը կազմել է 74: Դիմում-բողոքներից բացի, […]
08:09 29.06.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 11:00-17:00 Արցախի փ. 8/2, 8/3, 8/4 շենքեր, Կոտայքի մարզում՝ 10:00-15:00 Պռոշյան համայնք՝ մասնակի, «Հովակիմենք» ՍՊԸ-ն, Ա․Կենտրոն, Դպրոց, Գրասենյակ, Մանկապարտեզ թաղամասեր, «Վ․ Սահակյան», «Ս․Լ․Լ գազ» ընկերություններ և Պռոշյանի զինմաս, Գեղարքունիքի մարզում՝ 12։00-14։00 Գավառ քաղաքի Ազատության, Ազատամարտիկների […]
23:34 28.06.2020
Հանրապետության տարածքում՝ Հունիսի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 16-21 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-ին, հուլիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունիսի […]
23:30 28.06.2020
Ինչպես ավելի վաղ նշել էի, կիրակին ամբողջապես անցկացրի Երևանի երկու շախմատային մարզադպրոցներ այցերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ «2-րդ շրջայցս Նուբարաշենի շախմատի մարզադպրոց էր: Փոքր տարածք զբաղեցող դպրոցն այս պահին լուրջ մարտահրավերի առջև է կանգնած, քանի որ […]
23:18 28.06.2020
Հին Գորիսը դառնալու է Սյունյաց աշխարհի պատմական այցեքարտը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և կից լուսանկարներ հրապարակել. «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով վերականգնվում է Գորիսի պատմական միջուկը. — Վերանորոգվում են 1918-1920 թթ․ կառուցված պատմական բնակելի տները` Գուսան Աշոտի, Կոմիտաս, Մաշտոցի, Մակիչի Օրբելյան , Անկախության փողոցների […]
23:06 28.06.2020
Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, Suzuki մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր […]
22:59 28.06.2020
Հունիսի 28-ին` ժամը 15:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղայան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի […]
22:58 28.06.2020
Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Նկարում պատկերված է արդեն մի քանի ամիս հատուկ պաշտպանիչ միջոցներ և անընդմեջ ձեռնոց կրող բուժաշխատողներից մեկի ձեռքը: Շատերի մոտեցումը` թե ոնց էլ լինի բոլորս էլ վարակվելու ենք, առնվազն անխղճություն է բուժաշխատողների նկատմամբ: Խնայեք մեր բուժաշխատողներին, նրանք բացի կորոնավիրուսի դեմ պայքարից դեռ […]
22:44 28.06.2020
Հայրենի բնաշխարհը գեղեցկացնելու ենք բարեկարգ ճանապարհներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ «Տաթև-Աղվանի Շուտով…»,- լուսանկարներին կից գրել է նա։
22:35 28.06.2020
Գնացել էի Գյումրի։ Հակահամաճարակային վիճակը լացելու է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։ «Նույնիսկ կենտրոնական հրապարակում քաղաքացիները բացառության կարգով են դիմակ կրում։ Տաքիսներում առջևում են նստում (և, բնականաբար, առանց դիմակի)։ Իսկ շատ խանութների աշխատողներ նույնիսկ ձեռքի տակ մոտիկ չունեն դիմակ։ Երկու օրում ոչ ոստիկան տեսանք, ոչ էլ […]
22:28 28.06.2020
Հունիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, ևս 8 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ Այս մասին հաղորդում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 50 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
22:23 28.06.2020
Վիճակը չի փոխվում։ Մինչ կառավարության անդամները կոչ են անում, խնդրում, հորդորում տանից դուրս չգալ, նվազագույնի հասցնել շփումները, երևանյան բակերը շարունակում են իրենց բնականոն ընթացքով ապրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը: «Օրական 700 վարակվածն ու արդեն 500-ն անցած մահվան դեպքերի պայմաններում, մեր հանրությունը շարունակում է խորը թմբիրի մեջ […]
22:17 28.06.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվող վերահսկողությունը իրացման ցանցում, հանրային սննդի օբյեկտներում և սննդամթերք արտադրող կազմակերպություններում շարունակվում են արձանագրել պարետի որոշումների կատարման թերացումներ: Մշտադիտարկումներն անցկացվում են ամբողջ հանրապետությունում: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր ՍԱՏՄ տեսուչների հայտնաբերված հիմնական խախտումները եղել են՝ հանրային սննդի կետերում սոցիալական հեռավորության չպահպանումը, աշխատակիցների ջերմաչափման մատյանների բացակայությունը կամ կիսատ վարումը, […]
21:25 28.06.2020
Արաբագետ Արաքս Փաշայանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Հորդանանի հատուկ ծառայությունները կանխել են Ամմանում հայկական եկեղեցու դեմ ահաբեկչությունը։ «Հորդանանի հատուկ ծառայությունները կանխել են Ամմանում հայկական եկեղեցու դեմ ԴԱԻՇ-ի ահաբեկչությունը»,- գրել է արաբագետը:
20:10 28.06.2020
Հունիսի 28-ին, ժամը 13:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռոբերտ Մ․, ծնված 1980 թ․) […]
19:50 28.06.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում պարզաբանել է գույքահարկին վերաբերող օրենսդրական փոփոխությունները: «Քանի որ նկարները ավելի խոսուն են և, ի տարբերություն հաշվիչների, չեն փչանում, տեղադրեմ պարզաբանող նկարներ։ Նկար 1-ում նախքան հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները վճարվելիք տարեկան գույքահարկն էր՝ գույքի կադաստրային արժեքից կախված։ Ինչպես տեսնում եք մինչև 3 […]
19:45 28.06.2020
Հրազդան քաղաքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա ուժեղացված ստուգայցը մի շարք խախտումներ է արձանագրել․ դիտարկված շուրջ 40 տնտեսավարողից 16-ի կասեցման միջնորդություն կներկայացվի ՀՀ պարետին։ Անվտանգության կանոնների պահպանումը դիտարկելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն արձանագրել են, որ նախորդած իրազեկման, մշտադիտարկման, նաև կասեցման աշխատանքները հանգեցրել են տնտեսավարողների կողմից պարետի սահմանած նորմերն […]
19:14 28.06.2020
Հունիսի 28-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ կրկնակի վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Կոտայքի մարզում՝ հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոների պահպանման նկատմամբ: Մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Հրազդան քաղաքում, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների և մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ […]
18:21 28.06.2020
Այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է անցկացրել Հրազդան քաղաքում և Կոտայքի մարզի այլ շրջաններում ևս: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի խախտումներ են հայտնաբերվել որոշ բենզալցակայաններում և գազալցակայաններում: Նշված տնտեսվարողների մոտ հիմնականում բացակայել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են […]
17:22 28.06.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ արտահերթ խորհրդակցություն է հրավիրվել փոխքաղաքապետերի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ: «Քննարկել ենք քաղաքային տնտեսությանը վերաբերող մի շարք հրատապ ու պլանային խնդիրներ, մասնավորապես, կորոնավիրուսային համավարակի պայմաններում աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հարցեր»,- ասված է քաղաքապետի գրառման մեջ:
17:16 28.06.2020
Ռեստորանների հայկական միությունն անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարի այսօրվա հայտարարությանը, որում նա կոչ էր արել «դադարեցնել սրճարան-ռեստորանային այցելությունները»: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ արեց դադարեցնել «սրճարան-ռեստորանային այցելությունները»։ Կառավարության անդամի մակարդակով նման կատեգորիկ հայտարարությունը լրջորեն մտահոգում է մեր ոլորտի ներկայացուցիչներին։ Հանրային սննդի ձեռնարկությունները գործում են պարետատան կողմից մշակված հակահամաճարակային […]
16:44 28.06.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը ՀՀ ոստիկանության հետ համատեղ այսօր հերթական մշտադիտարկումն իրականացրել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Պուրակներում, հրապարակներում, հուշարձանների հարակից տարածքներում կատարված շրջայցերի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր: Հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները զրուցել են խմբված՝ չպահպանելով անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը: Հրազդան քաղաքում դիմակները սխալ կրող, կուտակումներ առաջացնող քաղաքացիները […]
16:34 28.06.2020
Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 13:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի «Թագավորանց» կոչվող թաղամասում տրակտոր է շրջվել: Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները «DT-75» մակնիշի թրթուրավոր տրակտորի տակից դուրս են բերել ուղևոր, 37-ամյա Կարեն […]
15:55 28.06.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ […]
15:50 28.06.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Արման Եղոյանը գրառում է կատարել՝ կապված գույքահարկի նոր սանդղակի հաշվարկի հիմքի հետ: «Գույքահարկի նոր սանդղակում որպես հաշվարկի հիմք վերցվելու է գույքի շուկայական գնի 80 տոկոսը։ Այսինքն եթե բնակարանի շուկայական գինը 50 միլիոն դրամ է, պետք է վճարեք 40 միլիոն արժողությամբ գույքի համար սահմանված գույքահարկ։ Իրավիճակն ավելի պարզ ներկայացնելու համար […]