17:05 29.06.2020
Կապանի բժշկական կենտրոնից հերքում են տարածված լուրերն այն մասին, թե Կապանի ԲԿ Covid-19 բաժանմունքը գտնվում է անմխիթար պայմաններում։ Հաստատությունը նաև մանրամասներ է հրապարակել այդ տեղեկությունը տարածող անձի մասին:
«Երեկ համացանցում տեսանյութ էր տարածել մի անձ, որ իբր Կապանի ԲԿ Covid-19 բաժանմունքը գտնվում է անմխիթար պայմաններում՝ հին սանհանգույց, մաշված գույք, անտերություն և այլն։
Նշենք, որ վերը նշված անձը ահազանգել էր շտապ բժշկական օգնության ծառայություն։ Կապանի ԲԿ շտապ բժշկական օգնության ծառայության անձնակազմը իրենց մեքենային դիմավորել է Վաչագան թաղամասում, և պացիենտը տեղափոխվել է Կապանի ԲԿ։Պարզվել է, որ հիվանդը ժամանել է մայրաքաղաքից, ունի ջերմություն և հազ։ Որպես առաջին բուժօգնություն կատարվել է ջերմիջեցնող ներարկում, հիվանդին խորհուրդ է տրվել կապ հաստատել իր ընտանեկան բժշկի հետ Covid-19 ախտորոշելու թեստավորման ուղեգրելու նպատակով։ Պացիենտը կտրականապես հրաժարվել է կապ հաստատել իր տեղամասային բժշկի հետ և պնդել է, որ ինքն ուզում է հոսպիտալացվել և թեստավորվել։
Որպես անհայտ ծագման ջերմություն ունեցող և Covid-19 կասկածելի հիվանդ՝ վերջինիս տեղավորել են Covid-19 բաժանմունքի առանձնացված սենյակում, որտեղ կատարվել է նմուշառություն։ Հիվանդին բացատրվել է, որ նմուշառումն ուղեգրելու համար պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի առկայությունը, սակայն պացիենտը և վերը նշված անձնավորությունը հրաժարվել են անձը հաստատող որևէ փաստաթուղթ ներկայացնելուց՝ պատճառաբանելով, որ բոլոր անձը հաստատող փաստաթղթերը գտնվում են Երևանի տանը, այն դեպքում, երբ համաձայն պարետի որոշման, արտակարգ դրության պայմաններում առանց անձը հաստատող փաստաթղթի տնից դուրս գալն արգելվում է։
Հավելենք, որ իրենց ներկայացրած անուն, ազգանուն, հայրանունով անձ էլեկտրոնային ոչ մի հարթակում (ՀՀ ընտրողների ռեգիստր, «Արմեդ» համակարգ) գրանցված չի։
Բուժանձնակազմի կողմից հիվանդը ստացել է պատշաճ և հարգալից վերաբերմունք։ Սակայն հիվանդը իրեն հատկացված սենյակից դուրս է եկել, բարձրացել մասնաշենքում գտնվող III և IV հարկերը, որոնք վերանորոգված չեն, և որտեղ գտնվում է տվյալ բաժանմունքի հին և մաշված գույքը։ Նկարահանել է և տեղադրել համացանցում՝ ստեղծելով թյուր կարծիք Կապանի ԲԿ Covid-19 բաժանմունքում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Տեղեկացնում ենք, որ 2007թ․ օպտիմալացման ծրագրով կոնսերվացված Կապանի ԲԿ հին վիրաբուժական մասնաշենքի 1 և 2 հարկերը, համավարակով պայմանավորված, շտապ վերանորոգվել են, տեղադրվել են նոր մահճակալներ, բաժանմունքը վերազինվել է նոր սարքավորումներով: Այստեղ բուժվել և շարունակում են բուժում ստանալ բազմաթիվ հիվանդներ Սյունիքի մարզի տարբեր համայնքներից, որոնց մոտ ախտորոշվել է նոր կորոնավիրուսային հիվանդություն։
Հարգելի՛ քաղաքացիներ,
Կապանի ԲԿ-ն խստորեն դատապարտում է տեղի ունեցած միջադեպը՝ բուժաշխատողների նկատմամբ ցանկացած վիրավորանք, ոտնձգություն և անհարգալից վերաբերմունք:Մենք զսպվածության ու հանդուրժողականության կոչ ենք անում բոլորին։ Միաժամանակ, բուժաշխատողներին հորդորում ենք չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ և լիարժեք։
Նկարներում մեր Covid-19 բաժանմունքն է. բուժանձնակազմն այստեղ շարունակում է պայքարը։ Նպատակը մեկն է՝ փրկել կյանքեր»,- ասված է Կապանի ԲԿ հայտարարության մեջ։
https://www.facebook.com/kapanmed/posts/749041729197456
15:07 27.06.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին14:54 27.06.2025
61-ամյա տղամարդը անասնագոմի կից շինությունում ապօրինի հրացան էր պահումՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Էջմիածնի բնակիչ 61-ամյա տղամարդը անասնագոմում ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված վայր մեկնած ոստիկաններին տղամարդը անասնագոմին կից շինությունից ներկայացրել է ապօրինի պահվող հրացան: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...
14:46 27.06.2025
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին. կա վեց տուժածՀունիսի 27-ին, ժամը 11:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի […] ...
14:37 27.06.2025
Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված […] ...
14:28 27.06.2025
ԱԱԾ-ն հայտնել է, թե ինչու է որոշում կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքիցԱյսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին […] ...
14:25 27.06.2025
Մայր Աթոռը ներկայացրել է, թե ինչու վերջին պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի գնացել իրավապահների հետՄայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել այն պահին, երբ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր իրեն ձերբակալելու եկած իրավապահների հետ հեռանալ Մայր Աթոռի տարածքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայր Աթոռի տարածքում գտնվող լրագրողների հետ զրույցում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ […] ...