12:37 28.06.2020
Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։ Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ։ Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում […]
12:04 28.06.2020
Հունիսի 28-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ […]
11:43 28.06.2020
Երկարատև պայքարի արդյունքում փրկվել է 57-ամյա կնոջ կյանքը։ Այս մասին տեղեկացնում են «Նորք» ԻԿՀ-ից: «Երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբով, COVID-19 դրական կնոջ մոտ հիվանդության ագրեսիվ ընթացքը հնարավոր եղավ կանխել և անցնել ապաքինման «Նորք» ԻԿՀ մասնագետների կողմից: «Պացիենտը «Նորք» ԻԿՀ-ում բուժման մեջ է երկար ժամանակ, այժմ պատրաստվում է դուրս գրման, անցնում վերջնական հետազոտությունները, որից հետո կսահմանվի տնային մեկուսացում։ […]
11:16 28.06.2020
ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ նախորդ օրվա ընթացքում 6 պացիենտ է մահացել կորոնավիրուսային հիվանդությունից: «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է […]
11:14 28.06.2020
Հունիսի 27-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Այնուհետև դեպքի […]
11:06 28.06.2020
Հունիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 24645 դեպք, որոնցից 13116-ն` առողջացած, 426-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10964 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 109173 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 736 նոր դեպք և 205 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 33 […]
11:05 28.06.2020
Հունիսի 27-ին, ժամը 20։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մոտոցիկլետն ու մարդատար ավտոմեքենան․ կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
10:50 28.06.2020
Հունիսի 27-ին, ժամը 23։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղի Ալավերդյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:09-ին, մարվել` 00:32-ին: Այրվել են տան մոտակա ավտոտնակում կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և տան լոգարանի կախովի […]
10:39 28.06.2020
Հունիսի 27-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Մոզի աղբյուր» կոչվող տարածքում՝ Արփա գետում, հայտնաբերվել է տանկի արկ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկից երկու փրկարար ծառայող։ Պարզվել է, որ հայտնաբերվածը տանկի 12 արկերի մարտագլխիկներ են։ Փրկարարները հայտնաբերված մարտագլխիկները […]
10:15 28.06.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը […]
00:00 28.06.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ի ժամը 09:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի […]
23:44 27.06.2020
Հանրապետության տարածքում՝ Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-ին, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 […]
23:38 27.06.2020
Մարտունու ԲԿ-ում կարճ ժամանակ անց ամբողջ հզորությամբ կշահագործվի «COVID-19»֊հիվանդնների բուժման համար նախատեսված բաժանմունքը, բուժման բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից։ Այս մասին տեղեկացնում են ԲԿ-ի մամուլի ծառայությունից։ «Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են բժիշկներ,բուժքույրեր ինչպես նաև վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում աշխատանքային փորձ ունեցող միջին բուժանձնակազմ։ ?♂️?♀️Հետաքրքրված անձանց խնդրում ենք […]
22:29 27.06.2020
Մարզերի բնակիչներին այսօր դիմակներ են բաժանել համայնքային պաշտոնյաները: Արշավին մասնակցել են մարզպետներ, համայնքների ղեկավարներ ու համայնքապետարանների աշխատակիցներ: Նրանք քաղաքացիներին հորդորել են պահպանել հակահամաճարակային կանոնները և կանխել վարակի տարածումը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:09 27.06.2020
Հունիսի 27-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք, ևս 17 հոգի առողջացել է։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
22:06 27.06.2020
Այսօր՝ հունիսի 27-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում, Ազատության պողոտայում` «Հաղթանակ» զբոսայգու մուտքի դիմաց բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել, մտցիլկլավրին նրան տեղափոխեցին թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստում: Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և մոտոցիկլավարի […]
21:19 27.06.2020
Անցնող շաբաթ Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով փոխվեց գույքահարկի հաշվարկի մեխանիզմը։ ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում քվեարկությանը, ԼՀԿ-ն դեմ էր, բայց օրենքը բավարար ձայներ հավաքեց: Չնայած դրան՝ օրենքի շուրջ որոշակի դժգոհությունները մնում են: Մանրամասները՝ տեսանյութում։
21:03 27.06.2020
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 27-ին ընդունել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Բաբաջանյանին և նախաձեռնության անդամներին: Արթուր Թովմասյանը, ողջունելով հյուրերին, խոսել է Արցախի և Հայաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության մասին` նշելով, որ աշխատանքներ են տարվում դրանք ավելի բարձր հիմքերի վրա դնելու և մշտական հանձնաժողովների համատեղ գործունեությունը սերտացնելու ուղղությամբ: Քաղաքական նախաձեռնության ղեկավար […]
20:55 27.06.2020
ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը ողջ երկրում։ Արձանագրվող խախտումներին հետևում է գործունեության ժամանակավոր արգելքը։ Այսօր շուրջ 2 տասնյակ կասեցում իրականացվել է միայն Իջևանում։ Դրանց թվում են առևտրի և սպասարկման օբյեկտներ, ատամնաբուժարան, որոնք չէին կատարել կամ թերի էին կատարել պարետի սահմանած նորմերը։
20:46 27.06.2020
Արդեն 2 ժամից ավելի է` Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը պայքարում են Երևան քաղաքի Հրազդանի կիճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ առաջացած խոշոր հրդեհի դեմ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջները մի քանի ուղղություններով են պայքարում կրակի դեմ և նրանց աշխատանքը […]
20:39 27.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քաղաքականության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ֆինանսատնտեսական հատվածը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների պատգամավորները, հակաճգնաժամային միջոցառումների իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամփոփ վերլուծություն է ներկայացրել տնտեսության ընթացիկ վիճակի և մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ […]
20:02 27.06.2020
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ․ դեկտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Աբովյանի համայնքապետարանի, ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման և «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ, որով հետագա նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ ՀՔԾ քննիչների վարույթին։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Աբովյանի […]
19:44 27.06.2020
Երևանի 33-րդ կամ ավելի շատ Ֆիրդուսի անվանումով հայտնի թաղամասի ևս 50 բնակիչ սպասում է հին տներից նոր հասցեներ տեղափոխվելուն. պայմանագրերն արդեն ստորագրել են: Բնակիչներն ադեն հետհաշվարկն են սկսել: Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարող հուշարձանային շինությունները պահպանվելու են իրենց տեղերում. այստեղ նախատեսվում է նաև մշակութային հայտնի գործիչների թանգարաններ հիմնել: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:39 27.06.2020
Հունիսի 27-ին, ժամը 13։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայանիստ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:59-ին, մարվել` 14:03-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։
19:19 27.06.2020
«Պետք է ուղղակի չհասներ այս վիճակին, մարդիկ իրավունք ունեն պաշտպանված լինել և թույլ չտալ ավելորդ հարվածներ, որոնք սոցիալական սկզբունքի ոտնահարում են: Յուրաքանչյուր օրենք պետք է ունենա նպատակ, և հեղինակները պետք է բարի լինեին ներկայացնեին սոցիալական, տնտեսական գինն այդ օրենքի: Արդյո՞ք դա կհարստացնի պետական բյուջեն, թե՞ վնաս կտա բնակչությանը»,- խոսելով ԱԺ կողմից «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ […]
19:15 27.06.2020
Զբոսաշրջության կոմիտեի, մարզպետարանների ու Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մի բան անենք» տեղեկատվական արշավը, որի շրջանակներում մարզերից ընտրված մոտ 200 զբոսավարներ շրջում են հանրապետության ամենապահանջված 50 տեսարժան վայրերով ու զբոսաշրջային երթուղիներով: Նպատակը հուշարձանների շրջակա տարածքները կուտակված աղբից մաքրելով անվտանգ ու մաքուր միջավայր ստեղծելն է այցելուների ու զբոսաշրջիկների համար: Արշավականների հերթական կանգառը Շիրակի մարզն […]
18:55 27.06.2020
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար ու տեսանյութ է տեղադրել՝ հետևյալ մեկնաբանությամբ. «Նոր Նորքի բաժնի թաղապետարանում այսպիսի հետաքրքիր սարք է դրվել։ Ներս մտնողը նախ՝ ախտահանվում է»։
18:39 27.06.2020
ՀՀ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ վերանորոգվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցը: «Մալաթիայում Րաֆֆու փողոցը հիմնանորոգվում է՝ 1980-ից ի վեր առաջին անգամ»,- գրել է Կարապետյանը: