TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Թուրքիան մեծ խնդիր է դառնում ոչ միայն հարևանների, այլև իր դաշնակիցների համար. Ռուբեն Սաֆրաստյան 

18:15 27.06.2020

Ի՞նչ նոր զարգացումներ են տեղի ունենում Անկարայում՝ կապված հայկական հարցի, Հայոց ցեղասպանության ժխտման հետ։ Այս թեմայով է «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը զրուցել թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ Վերջինս Անկարայում դեպքերի զարգացումը կապում է մի քանի օր առաջ տեղի ունեցած բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստի հետ, որին մասնակցել են Թուրքիայի խորհրդարանի նախկին 6 նախագահները, իսկ նիստը վարել […]

̰
Առաջարկվում է հանել «անբավարար գնահատական» հասկացությունը. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

18:07 27.06.2020

E-draft.am հարթակում տեղադրվել է հանրակրթության պետական չափորոշիչի նախագիծը: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՍՄ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ առաջարկվում է դպրոցներից հանել «անբավարար գնահատական» հասկացությունը: «Այլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ, և յուրաքանչյուր գնահատական՝ 1-10 միավորանոց սանդղակում, ցույց է տալու սովորողի՝ այդ տարի գրանցած առաջընթացը: Սա նշանակում է, որ դուրս է […]

̰
Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածները ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են. shamshyan.com

18:05 27.06.2020

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 51-ամյա Արսեն Սարգսյանը, Ford-ը վարել է 57-ամյա Մոհսեն Ֆարշբաֆին, իսկ կայանված Mitsubishi-ն պատկանել է […]

̰
Դատարանը հիմնավոր է համարել Աբրահամ Մանուկյանի կալանավորման հիմքերը. Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնել

17:51 27.06.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ազգային ժողովի ԲՀԿ-ական […]

̰
Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողություն Շիրակի մարզում

17:50 27.06.2020

ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու և համավարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով՝ հունիսի 27-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի մասնագետները ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների աշխատակիցների հետ համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացվել ՀՀ Շիրակի մարզի ամբողջ տարաքում, այդ թվում՝ Գյումրի քաղաքում: Հանրային տրանսպորտի նկատմամբ իրականացված լայնածաված վերահսկողության, […]

̰
Խախտումներ են արձանագրվել Գյումրիի որոշ բենզալցակայաններում

17:45 27.06.2020

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր՝ հունիսի 27-ին, Տեսչական մարմնի մշտադիտարկում իրականացնող խմբերը այցելել են Գյումրի: Արձանագրվել են մի շարք խախտումներ որոշ բենզալցակայաններում: Մասնավորապես՝ բացակայել են […]

̰
Ո՞ւմ գրպանին է «խփելու» գույքահարկը. Բաբկեն Թունյանի պարզաբանումները

17:36 27.06.2020

«Նպատակը ոչ միայն սոցիալական է, այլ ունենալ էֆեկտիվ հարկման մեխանիզմ: Մենք էս ամեն ինչը սկսել  ենք հունվարին, երբ կադաստրային արժեքները փոփոխեցինք: Նպատակն է ֆինանսական աջակցություն ապահովել համայնքներին: Խոսքը ոչ միայն Երևանի մասին է, համայնքային բյուջեն է տնօրինելու այդ գումարները»,- Հարկային օենսգրքում, մասնավորապես «Գույքահարկի մասին» օրենքում կատարված  փոփոխություններն է պարզաբանել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ […]

̰
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվել է

17:26 27.06.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: «Արմենպրես»-ին ասել է Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը: «Դա որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող որոշում է: Անհապաղ բողոքարկելու ենք այդ որոշումը: Դատավորն իրավունք չուներ այդ գործը քննելու»,- ասել է Անանյանը: Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
Շիրակի մարզպետն Աշոցքի բնակիչներին դիմակներ է բաժանել

17:21 27.06.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման և պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու նպատակով շրջել են Աշոցք համայնքում, զրուցել ու դիմակներ բաժանել բնակիչներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, որոնք պահպանում են պարետատան  սահմանված կանոնները և դիմակը ճիշտ են կրում։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՍԱՏՄ-ն կրկնայց է կատարել Գյումրիի հանրային սննդի կետեր

17:15 27.06.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է իրականացնել պարետի որոշումների կատարման նկատմամբ լայնածավալ վերահսկողություն հանրապետության հանրային բոլոր սննդի կազմակերպություններում: ՍԱՏՄ այսօրվա ստուգայցերի ու կրկնայցերի թիրախը Գյումրին էր: Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում անցկացված մշտադիտարկումները արձանագրել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ տնտեսավարողների առավել պատասխանատու վերաբերմունքն ու պատրաստակամությունը շտկելու նկատված թերացումները: Հանրային […]

̰
Գյումրեցիները հիմնականում հետևում են պարետատան ցուցումներին․ ԲԸՏՄ

17:08 27.06.2020

Հունիսի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ լայնածավալ շրջայցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների, թանգարանային, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող մի շարք վայրերում։ Մշտադիտարկումների արդյունքները հավաստել են, որ գյումրեցիները հիմականում պահպանում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնները։ Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմամշակութային վայրերը մարդաշատ չեն եղել՝ […]

̰
Իրականացվող բարեփոխումներն առաջիկա 20-30 տարիների մեր կրթական զարգացումն են կանխորոշում. ԿԳՄՍ նախարար

17:05 27.06.2020

Հանրակրթության բովանդակության և ուսուցիչների խրախուսման համակարգի բարեփոխումների վերաբերյալ հեռավար քննարկում է այսօր տեղի ունեցել: Քննարկմանը ներկա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ, ուսումնասիրելով առկա իրավիճակը, համոզվել են, որ համակարգը պատրաստ է փոփոխություններին: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ նախատեսվող նոր չափորոշիչները ճկունության տեղ են թողնելու դպրոցներին՝ կազմելու դասացուցակները: Այսկերպ մեծանալու է դպրոցների և […]

̰
Պետք է կարողանանք պաշտպանել ոչ միայն մեզ, այլև հային, ուղղակի հային․ Ֆրանսիայից ժամանած հայ բժիշկ

17:00 27.06.2020

Ֆրանսիայից ժամանած բժշկական 2-րդ խմբի անդամ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հայկ Վարդանյանը, Հայաստան գալով, իր մարդասիրական առաքելությունն արդեն մի քանի օր է՝ անցկացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։ «Պետք է կարողանանք պաշտպանել ոչ միայն մեզ, այլև մեր բարեկամին, մեր հարևանին, ընկերոջը, հային, ուղղակի հային»,- նշեց Հայկ Վարդանյանը։ Նրա կարծիքով՝ այստեղ հայ բժիշկները բավական ծանրաբեռնված են։ Նույն վիճակը եղել […]

̰
Ոստիկանները Երևանում դիմակներ են բաժանել քաղաքացիներին

16:50 27.06.2020

Մայրաքաղաքում ոստիկանները անցորդներին դիմակներ են բաժանել: Նրանք, միաժամանակ, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմել դիմակ չկրող քաղաքացիների նկատմամբ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայկական բժշկական Ալյանսի կազմակերպած քննարկմանը

16:44 27.06.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի բացօթյա տարածքում մասնակցել է Հայկական բժշկական Ալյանսի կազմակերպած հերթական քննարկմանը, որը ձևավորվել է մի շարք բժշկական հասարակական կազմակերպությունների և մասնագիտական ասոցիացիաների համագործակցության շնորհիվ։ Վերջիններիս հետ սերտ աշխատել է նաև ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը: Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է նախաձեռնությունը և ընդգծել, որ մասնագիտական ասոցիացիաների ներուժը պետք […]

̰
Facebook-ի օգտատիրոջ կողմից բացառիկ ցինիզմով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

16:30 27.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Facebook սոցիալական կայքի օգտատիրոջ կողմից   բացառիկ ցինիզմով զուգորդված, բռնություն գործադրելու սպառնալիքով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Facebook»  սոցիալական կայքի «Narek Sargsyan»  օգտատերը, ուղիղ եթերում, ինչպես նաև անհասցե […]

̰
Վարչապետը շնորհավորել է ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանին

16:13 27.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հանդիպմանը: Փաշինյանը գրել է. «Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները: Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ և իմաստնություն՝ այս պատասխանատու կարգավիճակում: Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում […]

̰
Կասեցվել է «Երևան Սիթի»-ի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը

16:11 27.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը: «Կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այստեղ պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ էր արձանագրել»,- ասված է գրառման մեջ:

̰
Տղամարդուն ծեծել ու ապօրինի զրկել են ազատությունից

16:00 27.06.2020

Հունիսի 26-ին, ժամը 05.40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մի խումբ անձինք Մաշտոցի պողոտայի այգում մի տղամարդու են ծեծել և ապօրինի զրկել ազատությունից:  Մեկնած օպերատիվ խումբը Բուզանդի փողոցից բաժին բերման է ենթարկել 30-35 տարեկան 4 տղամարդու: Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է 12 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ: Պարզվել է, որ ժամը […]

̰
Գյումրի-Արմավիր հանրապետական ճանապարհի  հիմնանորոգումները 2 շաբաթ է դադարեցվել են

15:52 27.06.2020

Սա բնավ էլ ֆիլմից տեսարան չէ, ամեն ինչ իրական է ու Գյումրի-Արմավիր մայրուղում։ Փոշու մեջ մեքենաները տարբերելն անգամ դժվար է։ Մինչև նորոգման աշխատանքներն էլ այնպես չէ, որ այս ճանապարհը հարթ էր ու երթևեկելի։ Սա այն մայրողին է, որը կապում է գյուղերի ճանապարհներ՝  Բագրավան-Սարակապ-Հայկաձոր-Ջրափի՝ մոտ 8 կմ երկարության։ Շինարարությունը մեկ ամիս էլ չտևեց, նորից համայքների բնակիչներն […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ

15:45 27.06.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է հաղորդագրություն իր և Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հանդիպման մասին:

̰
Բացահայտվել է նախկինում կատարված գողության դեպքը

15:30 27.06.2020

Մայիսի 27-ին ոստիկանության Իջևանի բաժնում խանութ-սրահից 2.000.000 դրամ արժողության մթերային և տնտեսական ապրանքներ գողանալու վերաբերյալ հաղորդում է ստացել: Հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Տավուշի և Իջևանի բաժինների ծառայողների և Բերդի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հունիսի 26-ին պարզվել է, որ նշված գողությունը կատարել են Արծվաբերդի չորս […]

̰
Դիմակ բաժանելու արշավ մարզերում

15:21 27.06.2020

Մարզերի բնակիչներին այսօր դիմակներ են բաժանել համայնքային պաշտոնյաները: Արշավին մասնակցել են մարզպետները, համայնքների ղեկավարներն ու աշխատակիցները: Նրանք քաղաքացիներին հորդորել են պահպանել հակահամաճարակային կանոնները և կանխել վարակի տարածումը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում

15:14 27.06.2020

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020 թվականի հունիսի 27-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության արդյունքում Խորենացու փողոցի կողմից Քրիստափորի փողոցի երթևեկելի 2-րդ գոտով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթևեկել միայն դեպի ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախ երթևեկելու փոխարեն։ […]

̰
Որքա՞ն է Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհի մակերեսը․ լուսանկար

15:05 27.06.2020

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրաբ Եգանյանը գրառում է կատարել և հրապարակել լուսանկար, որում ամբողջությամբ երևում է երեկ Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհի հետևանքները: «Երեկվա հրդեհի հետևանքները»,- գրել է Զոհրաբ Եգանյանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=3141915179199776&set=a.514880315236622&type=3&theater

̰
Վրաստանի կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից է «եկել»

14:56 27.06.2020

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»: Ըստ տեղեկության՝ նոր պացիենտները բեռնատարի վարորդներ են, հաղորդում է «Ալիք մեդիան»: «Նրանք եկել են Հայաստանից, թետավորում անցել են Վրաստանում: Նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է, մեր կլինիկայում է, վիճակը բավարար է: Երկրորդը, ամենայն հավանականությամբ, Վրաստանի քաղաքացի է»,- ասել […]

̰
Սուրեն Պապիկյանի շրջայցը Կապանում շարունակվում է

14:55 27.06.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այս պահին Սյունիքի մարզում է։ Նա Կապանում ականատեսը դարձավ դպրոցներից մեկի հիմնանորոգման աշխատանքներին։ «Ինչպես տեսնում եք, գերժամանակակից դպրոցներ, որոնք սեյսմիկ անվտանգությամբ, բնականաբար, մեր տարածաշրջանի չափանիշներին համապատասխանում են, ու առաջիկայում նմանատիպ 13 դպրոցներ կունենանք»,- ասում է Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում: https://www.facebook.com/papikyan.suren/videos/680138702717873/UzpfSTEwMDAwMDI0NTI2NDExMjpWSzoyNzg0OTAwNjMxNzc3NTQy/?comment_id=2784901025110836&notif_id=1593252972857627&notif_t=group_comment_mention

̰
Որքա՞ն կկազմի այսուհետ ձեր գույքահարկը. տարբերությունները օրենքի ընդունումից առաջ և հետո

14:46 27.06.2020

ԱԺ-ի կողմից «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունումից հետո գույքահարկի հարկման բազաների փոփոխությունները լուրջ քննարկումներ են առաջացրել հանրության շրջանում: Հասարակության կողմից քննադատության է արժանացել հանգամանքը, որ եթե մինչ այժմ մինչև 3 մլն դրամ արժողության գույքը չէր հարկվում, ապա կառավարության ներկայացրած նախագծում չհարկվող շեմը վերացվում է: Այսպիսով, ներկայացնում ենք գործող հարկման […]

̰
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գինեգործների հետ

14:35 27.06.2020

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, փոխնախարարներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ։ Հանդիպումը կայացել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող Հայաստանի խաղողի և ծիրանի կոլեկցիոն և ցուցադրական այգիներում։ Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է արտադրողներից կորոնավիրուսի պայմաններում […]

̰
Կորոնավիրուսով վարակված անձը տաքսի ծառայություններ է մատուցել. հարուցվել է քրգործ

14:33 27.06.2020

Հունիսի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները տեղեկություններ է ստացել, որ կորոնավիրուսով վարակված Աբովյան քաղաքի բնակիչներից մեկը, խախտելով ինքնամեկուսացման պայմանները, իր մեքենայով Աբովյանում տաքսի ծառայություններ է մատուցում։ Կոտայքի ոստիկանները, տեղեկություններն օպերատիվ իրացնելով, հայտնաբերել են 68-ամյա տղամարդուն, որի առողջական վիճակը նույն օրը վատթարացել է, և նա հոսպիտալացվել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում։ Մեքենան էլ կնքվել է և չի […]

̰
BACK_TO_TOP