18:27 26.06.2020
Ազգային ժողովի կայքում տարածվել է պաշտոնական հայտարարություն, որը վերաբերում է Սահմանադրական դատարանում փոփոխություններին: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև. «2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ են մտել 2020 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: ՀՀ Սահմանադրության 213 հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և […]
18:23 26.06.2020
Հունիսի 26-ին՝ ժամը 15։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի 43 հասցեում՝ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի» տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, երկու ջրատար, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման […]
18:19 26.06.2020
Թեև Հայաստանում կյանքը պետք է բնականոն հունով գնա ու զարգանա, սակայն հակահամաճարակային պայմանները պետք է խիստ պահպանվեն։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ճեպազրույցի ժամանակ։ Նա հայտնեց, որ պարետատան քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ այլընտրանք չկա, և առաջիկայում իշխանությունները գնալու են հակահամաճարակային կանոնների խստացման։ Եվ քանի դեռ վարակման թվերի հակառակ դինամիկան չկա, […]
18:13 26.06.2020
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարություն է տարածել աշխատանքային կարգի փոփոխության մասին: «Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ծառայության Կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով. Իրավաբանական բաժին – 1 Ավան և Նոր Նորքի բաժին […]
18:12 26.06.2020
Վարակվածների թվով ու նաև ամեն օր նոր վարակվողների թվով Հայաստանը առաջատար տեղերում է աշխարհում, և սա մեծ պրոբլեմ է։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ ավելի մեծ պրոբլեմ է այն, որ սրա գիտակցումը չկա Հայաստանում։ Բանն այն է, որ այսպիսի պայմաններում, ըստ Փաշինյանի, պետք է լիներ մի իրավիճակ, որ ողջ […]
18:09 26.06.2020
«Հայաստան» հիմնադրամը անեսթեզիոլոգիական թթվածնային սարք է նվիրել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնին՝ ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի և ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի աջակցությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Համահայկական դրամահավաք արշավին կարելի է միանալ www.himnadram.org/hy հասցե այցելելով:
17:57 26.06.2020
Իտալական բժշկական անձնակազմը ուղևորվել է Հայաստան՝ կորոնավիրուսի համավարակը հաղթահարելուն օգնելու համար: Այդ մասին նշված է Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության վարչության էջում: Գրառման մեջ նշված է, որ Իտալիայի համար ճգնաժամային պահին երկրին մեծապես օգնել են բժշկական անձնակազմի և սարքավորումների տեսքով ուղարկվող օգնությունները և այսօր իրենք են Հայաստանին փորձում օգնել: «Այսօր մենք Հայաստանին օգնում ենք՝ Պիեմոնտ, Լոմբարդիա և […]
17:51 26.06.2020
Արդյոք կարո՞ղ են արգելել ՍԴ երեք դատավորներին, որոնց լիազորությունները դադարեցվել է ընդունված փոփոխությամբ, մուտք գործել ՍԴ շենք, այն դեպքում, երբ հայտարարվել է, որ Հրայր Թովմասյանը արձակուրդում է, իսկ նրա ՍԴ նախագահի լիազորություններն իրականացնելու է Ալվինա Գյուլումյանը, ով համարվում է այդ երեք դատավորներից մեկը: Այս հարցի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների, ՀՀ ԱԺ […]
17:39 26.06.2020
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը աշխատանքային այցով Գորիսում են: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացել են Գորիսում իրականացվող շինաշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում են Վերիշենի մշակույթի կենտրոնի հարակից տարածքները, դեպի 4-րդ դարի եկեղեցին տանող ճանապարհը:
17:36 26.06.2020
Արդյոք կարո՞ղ են արգելել ՍԴ երեք դատավորներին, որոնց լիազորությունները դադարեցվել է ընդունված փոփոխությամբ, մուտք գործել ՍԴ շենք, այն դեպքում, երբ հայտարարվել է, որ Հրայր Թովմասյանը արձակուրդում է, իսկ նրա ՍԴ նախագահի լիազորություններն իրականացնելու է Ալվինա Գյուլումյանը, որը համարվում է այդ երեք դատավորներից մեկը: Հարցի շուրջ SHANTNEWS-ը զրուցել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, […]
17:19 26.06.2020
Դատախազության վերլուծության արդյունքում պարզվել է, որ ապօրինի ընդերքօգտագործման դեմ քրեաիրավական պայքարում որոշ իրավակարգավորումների անկատարության պատճառով առաջացել են լուծման անհրաժեշտություն առաջացնող օբյեկտիվ որոշ խնդիրներ: Մասնավորապես ՀՀ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը) 1-ին և 2-րդ մասերը համարվում են ոչ մեծ ծանրության հանցագործություններ: Նշված հոդվածով սահմանված սանկցիաների պայմաններում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության […]
17:08 26.06.2020
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուռուցքաբանության ամբիոնի 29-ամյա ասպիրանտ Սամվել Բարդախչյանն արժանացել է Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ասոցիացիայի (American Society of Clinical Oncology – ASCO) IDEA (International Development and Education Award) հեղինակավոր մրցանակին: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ կայքը: Սա ուռուցքաբանության ոլորտում շատ կարևոր միջազգային մրցանակ է: Սամվել Բարդախչյանը պատմել է, որ մրցանակը ենթադրում […]
17:06 26.06.2020
Հունիսի 25-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր: Ստուգվել է մարտական հերթապահության իրականացման գործընթացը, դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Հաշվի առնելով մարտական հերթապահության կրման առանձնահատկությունները` զինծառայողները հրահանգավորվել են ծառայության առավել արդյունավետ կազմակերպման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
16:30 26.06.2020
Հունիսի 26-ին՝ ժամը 15։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի 43 հասցեում՝ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի» տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ […]
16:21 26.06.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ալվինա Գյուլումյանի հայտարարություններին: Պատգամավորը մասնավորապես գրել է. «Սահմանադրական դատարանի նախկին անդամ տիկին Ալվինա Գյուլումյանն ասում է, որ երբ Հայաստանում նորից իշխանություն փոխվի, իրեն կվերականգնեն աշխատանքի։ Հիշեցնեմ, որ տիկին Գյուլումյանի 65 տարին լրանալու է մոտ 6 ամսից՝ 2021 թվականի հունվարի 20-ին և, հետևաբար, […]
16:13 26.06.2020
Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության պետ Վահե Ղազարյանն այցելեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։ Ոստիկանների ծառայության դուրս գալուց առաջ Վահե Ղազարյանը ներկա գտնվեց շարային ստուգատեսին։ Ոստիկանության պետը, դիմելով շարահրապարակում կանգնած ոստիկաններին, նշեց, որ այս օրերին պարեկապահակետայինները իրենց առողջությունը վտանգի տակ դնելով` իրականացնում են ազգանվեր ծառայություն։ Համագործակցելով մյուս գերատեսչությունների աշխատակիցների հետ` ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները համավարակի դեմ […]
16:11 26.06.2020
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի օրակարգ է տարել մի հարց, որ վերաբերվում է «Սուրբ կույսեր» հայկական մենաստանին: Փայլանն անդրադարձել է մասնավորապես մենաստանի տարածքում նկատվող շարժումներին ու գանձագողների կատարած քայլերին։ Թեման մանրամասն ուսումասիրել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:
16:05 26.06.2020
Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի երեք փողոց՝ 1000 գծամետր ընդհանուր երկարությամբ: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 60 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 36 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ […]
16:04 26.06.2020
Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը: Դատարանը սկսել է հետազոտել գործի փաստական ապացույցները, մասնավորապես այն տեսանյութը, որում ներկայացվում են 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևանում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ տեղի ունեցած դեպքերը: Հիշեցնենք՝ Երանոսյանը, ըստ մեղադրանքի, ցուցարարների […]
15:57 26.06.2020
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աբովյանը նշեց, որ ախտանշաններ չունի, սակայն թեստի պատասխանը դրական է: «Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է: Ախտանշաններ չունեմ, ինքնազգացողությունս լավ է: Հիմա ինքնամեկուսացած եմ»,- ասաց Աբովյանը: Մինչ այս պահը կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել են Ազգային ժողովի 5 պատգամավորներ` «Իմ […]
15:51 26.06.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները Գյումրի քաղաքի մանրածախ և մեծածախ առևտրի օբյեկտներում, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպություններում իրականացրած մշտադիտարկման ընթացքում դրանցից շատերում հայտնաբերել են «Կոկա-կոլա» ՓԲԸ-ի և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոտլեր» ՍՊԸ-ի կողմից արտադրված ժամկետանց գազավորված ըմպելիք՝ Կոկա-կոլա և Պեպսի-կոլա: Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ և ժամկետանց արտադրանքը […]
15:40 26.06.2020
Բուհերի ընդունելությունը լինելու է մեկ քննությամբ, և այդ միակ քննությանը ներկայանալիս դիմորդները պետք է լինեն դիմակով, ցանկալի է՝ նաև ձեռնոցով։ Այս մասին այսօրվա ուղիղ միացման ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ դիմորդներին նախապես ջերմաչափելու են, և միայն ջերմություն չունենալու դեպքում դիմորդներին կթույլատրվի մասնակցել քննությանը։ Հարությունյանի խոսքերով՝ կենտրոններում էլ դիմորդները կախտահանեն ձեռքերը ու […]
15:31 26.06.2020
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ից հայտնում են, որ այսօրվանից ՀՈԱԿ-ի մոտ 600 աշխատակիցներին Երևանի փողոցներում կարող եք տեսնել նոր հանդերձանքով: «Կոշիկները բնական կաշվից են: Կանաչի ու մոխրագույնի տարբեր երանգներով, որակյալ կտորից համազգեստը ջրակայուն է, հեշտ լվացվող: Վերնազգեստի վրա լուսաանդրադարձնող ժապավեն կա, որը գիշերվա ժամերին կապահովի աշխատակիցների անվտանգությունը: Դիզայներներն ամեն մանրուք հաշվի են առել»,- ասված […]
15:20 26.06.2020
Երբ Սահմանադրական դատարանի նախագահն արձակուրդ է գնում, օրենքի ուժով նրան փոխարինում է տեղակալը։ Այս մասին Սահմանադրական դատարանի բակում ասաց Ալվինա Գյուլումյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ շարունակելու է աշխատել: «Օրենքում բերված այն եզրույթը՝ 12 տարվա ընդհանուր տևողությունը, դա վերաբերում է Սահմանադրական փոփոխություններից առաջ և հետո, բայց ոչ երբեք մեկ ժամկետ առաջ, որը եղել է 17 տարի […]
15:14 26.06.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր ներկայացրեց, թե որ օրերին բուհերի ընդունելության որ քննություններն են անցկացվելու։ Դրանք, ըստ նախարարի, անցկացվելու են հետևյալ հերթականությամբ․ Հուլիսի 2 – օտար լեզուներ՝ «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Ռուսերեն», «Իտալերեն», «Իսպաներեն», Հուլիսի 4 – «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա», Հուլիսի 6 – «Մաթեմատիկա», Հուլիսի 8 – «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»։ Հարությունյանի […]
14:57 26.06.2020
Ծաղկաձորում կառուցվում է նոր մանկական արվեստի դպրոց, բարեկարգվում մանկապարտեզի բակային տարածքը և հիմնանորոգվում ներհամայնքային ճանապարհներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Մեր համայնքներում շատ շուտով կմեկնարկեն կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսված լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ չնայած որոշ հաստատված ծրագրերի շրջանակներում արդեն մի քանի համայնքներում շինաշխատանքներ են իրականացվում: ➡️2020 թվականի […]
14:08 26.06.2020
Armlur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից շատերն այս օրերին ջերմում են ու ինքնամեկուսացել են: Նշվում է, որ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն արդեն մի քանի օր է ջերմում է, սակայն պատգամավորը թեստ չի հանձնել: Հանձնաժողովի անդամ, իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանը ևս ջերմել է ու թեստ հանձնել: «Բացասական է […]
14:02 26.06.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գ. Ս.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2002 թ. հոկտեմբերից նշված համայնքում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ կետով իրավասու լինելով համայնքի ավագանու որոշմամբ սահմանված պայմաններով […]
13:00 26.06.2020
ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը 1987 թվականին հունիսի 26-ը հռչակել է թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի օրվա կարգախոսն է. «Ավելի շատ գիտելիք՝ ավելի լավ խնամք»։ Ամբողջ աշխարհում թմրամիջոցներ չարաշահող անձանց թիվը կազմում է շուրջ 270 միլիոն, նրանցից 30 միլիոնն ունեն թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներ։ 2020 թվականի հունվարի […]