22:35 26.06.2020
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տոնոյանը ասել է, որ իր ինքնազգացողությունը լավ է, ոչ մի ախտանիշ չունի: Այս պահին պատգամավորը ինքնամեկուսացված է: Մինչ այս պահը կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել են Ազգային ժողովի 6 պատգամավորներ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը, Վիկտոր Ենգիբարյանը և […]
22:25 26.06.2020
Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհը, նախնական տվյալով, բռնկվել է հրավառության պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որը քիչ առաջ ժամանել է դեպքի վայր։ Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է մոտ մեկ ժամ առաջ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է արդեն 20 մարտական հաշվարկ։ Հրդեհը բռնկվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում, հուշահամալիրի մոտ։ Տեսանյութը՝ Կարեն […]
21:59 26.06.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ներկա պահին դեպքի վայրում 10 մարտական հաշվարկ է աշխատում: Հայտարարված է հրդեհի բարդության ԲԻՍ 1 կանչ: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Էդմոն Զարգարյանը: «Խոտ է այրվում և վտանգավոր իրավիճակ է, քանի որ քամի կա, և կրակը տարածվելու հնարավորություն ունի: […]
21:52 26.06.2020
Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Իհարկե, հետաքննությունը պատճառները կպարզի, ուղղակի ֆիքսենք, որ մոտ կես ժամ առաջ էդ հատվածում ահավոր մեծ հրավառություն էր: Ռեստորանային հրավառությունները լուրջ պրոբլեմ են էս քաղաքի համար»,- գրել է նա։ Տեսանյութը՝ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։
21:41 26.06.2020
Շվեդիայում վերջին 14 օրերի ընթացքում յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով 155 մարդ է հիվանդանում կորոնավիրուսով, ինչն ավելի բարձր է, քան կազմակերպության կողմից սահմանված եվրոպական տարածաշրջանում, բացի Հայաստանից։
21:32 26.06.2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել տեղեկացնելով առաջիկա օրերին նախատեսված չվերթների մասին․ «Տեղեկացնում ենք, որ ս. թ.հունիսի 27-ին, 28-ին, 29-ին և հուլիսի 1-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Ս.թ. հունիսի 27-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:50): […]
21:26 26.06.2020
«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակված 9 երեխա և 6 դայակ կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ «64 հոգի էր թեստավորվել, դրական եղել է 15-ի մոտ։ Ինը երեխա և վեց դայակ։ Բոլորի վիճակը լավ է։ Երեխաները մանկատանն են բուժում ստանում, իսկ դայակներն՝ իրենց տներում»,- ասել […]
21:15 26.06.2020
Բնականաբար այսօրվա լրահոսի առանցքային թեման Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն է: Այսօրվանից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ գնահատկանները տարբեր են և իրարամերժ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:12 26.06.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ս/թ․ հուլիսի 2-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը (ժամը՝ 18։00-ին)։ «Այս չվերթի տոմսերը 3411-ից մինչև 3769-ը համարի ներքո գրանցված և մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 27-ին (ժամը՝ 16:00-ից մինչև 21:00-ն), հունիսի 28-ին, 29-ին և 30-ին (ժամը՝ […]
21:07 26.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24 ժամով կասեցրել է «Բիլայն» ընկերությանը պատկանող «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակի և սպասարկման գրասենյակներից մեկի գործունեությունը։ Կասեցման որոշումը պարետինն է, հիմքում՝ ԱԱՏՄ արձանագրած խախտումները։ Մասնավորապես, փակվող աղբամանների թիվը չի համապատասխանել սահմանված նորմերին, աշխատողների ջերմաչափումը գրանցամատյանում թերի է լրացվել։ Տնտեսավարողը պատրաստակամ է բացառել խախտումները։
20:52 26.06.2020
Ռեպորտաժում տեղ է գտել Նիկոլ Փաշինյանի այցը կորոնավիրուսով հիվանդներին բուժող հիվանդանոց, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքը և դրան հաջորդող պաշտոնանկությունը, ընդդիմության կողմից կառավարության հրաժարականի պահանջը։
20:40 26.06.2020
Հունիսի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացի Ա․ Հ․-ի կողմից դատապարտյալ Վ․ Մ․-ի համար բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են մեկտեղված, ընդհանուրը 80․89 գրամ քաշով 7 պլաստմասսայե բաժակներ՝ յուրաքանչյուրի հատակային հատվածում քողարկված պրեգաբալին տեսակի (լիրիկա) թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված: Թմրամիջոց հանդիսացող նյութի հայտնաբերումը հերթական անգամ […]
20:32 26.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանի հետ անցկացրել է ճեպազրույց: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանն ասել է, որ իրեն հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսը, բայց վարակի դեմ իր պայքարը դեռ ավարտված չէ: «Ես […]
20:26 26.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանի հետ անցկացրել է ճեպազրույց: Վարչապետը նշել է, որ պարետատունը քննարկել է Հայաստանում համաճարակային իրավիճակը և եկել այն եզրակացության, որ չկա այլընտրանք ու առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման։ «Քանի դեռ թվերի […]
20:22 26.06.2020
ԱԱՏՄ աշխատանքային թիմն այսօր ՀՀ պարետի որոշմամբ Երևանում կասեցրել է նաև Ներսիսյան 3 հասցեում ՀիդրոԷնշին ՍՊԸ-ի կողմից իրականացվող դպրոցի շինարարական աշխատանքները։ Նախորդիվ այստեղ անակնկալը ստուգայցը պարզել էր, որ շինարարության ընթացքում չեն պահպանվում ոչ միայն պարետի սահմանած հակահամաճարակային, այլև շինարարական անվտանգության նորմերը։ Մասնավորապես, փակ աղբամանների բացակայության պատճառով վտանգավոր թափոններ համարվող օգտագործված ձեռնոցները և դիմակները նետված են […]
20:12 26.06.2020
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային համագործակցության շրջանակներում, ԵՄ Արտակարգ արձագանքման համակարգման կենտրոնի, ինչպես նաև Հայաստանում Իտալիայի դեսպանության միջոցով (Emergency Response Coordination Center – ERCC) հունիսի 26-ին Իտալիայից Հայաստան է ժամանել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության 11 բուժաշխատողներից կազմված մարդասիրական առաքելությունը: https://www.facebook.com/armgovernment/videos/335822960737411/ Նույն օդանավով Հայաստան են տեղափոխվել նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ: Բժշկական անձնակազմին […]
20:06 26.06.2020
Հունիսի 26-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, եւս 13 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 48 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտնի […]
20:02 26.06.2020
Այս վիրուսը շատ է տանջում, սթրեսի ենթարկում: Հույս ունենանք՝ ամեն ինչ լավ կլինի, կլավանանք ու առաջվա նման կապրենք: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութով ներկայացվում է կորոնավիրուսից ապաքինվող Կարինե Զաքարյանի պատմությունը: https://www.facebook.com/171792282843844/posts/3197036696986039/
20:00 26.06.2020
Այսօր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Հրայր Թովմասյանին: Ստորև ներկայացված է նամակի թարգմանությունը և անգլերեն բնօրինակը․ «Հարգելի նախագահ, Շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։ Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ […]
19:43 26.06.2020
Քիչ առաջ «Աստղիկ» ԲԿ-ից ստացա COVID-19-ի թեստի պատասխանը. այն բացասական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: «Շնորհակալ եմ ձեր բոլոր հոգատար նամակների և զանգերի համար։ Առո՛ղջ եղեք», – գրել է նա։
19:28 26.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է՝ վարակվել է կորոնավիրուսով: «Ընկերներ, քանզի մի քանի ԶԼՄ-ներ չեն պահում որևէ կանոն (այդ թվում՝ էթիկայի, բժշկական գաղտնիք հանդիսացող), ու առանց իմ հաստատման եղել են մի շարք հրապարակումներ, ստիպված եմ հաստատել՝ վարակվել եմ կորոնավիրուսով։ Ընթացքը փոքր-ինչ ծանր է։ Ցավոք, վարակվել է նաև կինս։ Ստանում […]
19:11 26.06.2020
Համաճարակային իրավիճակը չի խախտել Գյումրիի Բարեկամության այգու վերականգնման ծրագրի ժամանակացույցը: Այս մասին այսօր հանրային քննարկմանը հայտնել է ծրագրի ղեկավարը: Հիշեցնենք՝ Բարեկամության այգու վերականգնումը նախաձեռնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը՝ IDeA-ն, կառավարության հետ համատեղ: Կառավարությունը մեկուկես մլն դոլար է հատկացրել, իսկ հիմնադրամի ներդրումը կազմում է շուրջ 10 մլն դոլար: Նախատեսվում է այգին բարեկարգել, դարձնել կանաչապատ ժամանակակից […]
19:05 26.06.2020
Ստորև ներկայացնենք ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթի վերաբերյալ: Մեկնաբանության մեջ մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթն ակնհայտորեն վկայում է, որ այդ երկրի իշխանությունները տեսնում են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները որպես իրենց իշխանության սպառնալիք: Ակնհայտ է, որ մեկ ընտանիքի կողմից մի քանի տասնամյակ […]
19:02 26.06.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ճանապարհային ոստիկանության պաշտոնյաների և ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքեր: Քրեական գործով հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի […]
18:55 26.06.2020
Հայաստանի իշխանությունների խնդիրն է բալանս ապահովել առողջապահական, տնտեսական ու սոցիալական խնդիրների միջև։ Այս մասին պարետատան նիստին հետո ճեպազրույցի հարցերից մեկին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ ապրիլին Հայաստանում 70 հազար աշխատատեղ է փակվել, ու եթե կարանտինային ռեժիմը պահպանվեր, Հայաստանը կարող էր սոցիալական կոլապսի առաջ կանգնել։ Ըստ Փաշինյանի՝ այդ պայմաններում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել […]
18:47 26.06.2020
Պարետատան նիստից հետո վարչապետի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ կորոնավիրուսի վերաբերյալ որոշ հարցերի անդրադարձավ նաև«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը։ Նա նշեց, որ վիրուսի մասին տեղեկությունները դեռ սակավ են նույնիսկ մի քանի ամիս անց։ Տոնոյանը բացատրեց, որ դիմակ կրելուց ու ախտահանվելուց է կախված ոչ միայն մեր ծնողների, այլև երեխաների ապագան։ Ըստ բժշկի՝ այս պահին […]
18:42 26.06.2020
Պարետատան նիստից հետո վարչապետի մասնակցությամբ ճեպազրույցի ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը բացահայտեց կորոնավիրուսային հիվանդության որոշ մանրամասներ։ Նա ասաց, որ սկզբնական շրջանում դեռ ծանոթ չէին այդ վիրուսին ու փորձում էին հասկանալ դրա էությունը։ Ապա, ըստ բժիշկի, հասկացել են, որ իր ոտքով հիվանդանոց եկածը կարող է ընդամենը ժամերի ընթացքում լուրջ խնդիրներ […]
18:39 26.06.2020
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրառման մեջ նշել. «Սոցիալական հեռավորություն՝ ֆրանսիական ձևով»: Լուսանկարը, ըստ ամենայնի, արված է Փարիզի բացօթյա սրճարաններից մեկում: Այնտեղ երևում է, որ սրճարանում այցելուներին օգնում են պահպանել սոցիալական հեռավորությունը՝ սեղանների շուրջ խաղալիք արջեր նստեցնելով:
18:37 26.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, թե թյուրընկալում կա, որ առողջապահական համակարգը պետք է պայքարի վարակի դեմ։ Փաշինյանն ասաց, որ առողջապահական համակարգը պայքարում է դրա հետևանքների դեմ, իսկ վարակի դեմ պետք է պայքարեն բոլորը։ Իսկ այդ բոլորին վերահսկելու համար, ըստ Փաշինյանի, ոստիկանությունը նման թվակազմ չունի։ Փաշինյանի […]
18:32 26.06.2020
Հայաստանում արդեն քրեական գործ կա հարուցված հակահամաճարակային կանոնների խախտման դեպքով։ Խոսքը այն դեպքի մասին է, երբ կորոնովիրուսով վարակված ու հաստատված անձը որոշել է տաքսի վարել։ Այս մասին այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ մոտենում է այն ամսաթիվը, երբ իշխանությունները սկսելու են հակահամաճարակային կանոնների խախտումների համար արձանագրված տուգանքների բռնագանձումները։ Ավելին, ըստ Փաշինյանի, շուտով […]