10:48 22.06.2020
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10980 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 96843 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 320 նոր դեպք և 129 առողջացած։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան […]
10:33 22.06.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։ Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան։ Հաջորդ խմբի ժամանումը նախատեսվում է հուլիսի սկզբին։ Չվերթով Հայաստան են տեղափոխվել առողջապահության նախարարությանը նվիրաբերված բժշկական […]
10:24 22.06.2020
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությունը և Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԱԺԽՈ-045-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` 2020 թվականի հունիսի 22-ին` ժամը 13:00-ին, Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարվի` Սահմանադրության փոփոխությունների հարցով։
10:01 22.06.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կարևորելով հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու գործելաոճը և նպատակ ունենալով հանրության շրջանում սույն քրեական գործի ելքով շահագրգիռ կամ ինքնուրույն շահ հետապնդող շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածումը կանխարգելել, տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու դեպքի […]
09:08 22.06.2020
Հունիսի 21-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 1200 քմ, 650 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1․2 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում 3000 քմ, Այնթապ […]
08:25 22.06.2020
Սոցմեդիայի մասնագետ Տիգրան Մատինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «‼️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ #Facebook-ում խիստ ակտիվացել են անձնական պրոֆիլը գողանալու (ֆիշինգի) փորձերը։ Այսօր առավոտից արդեն մի քանի տեղ հանդիպեցի նման դեպքերի։ Ինչպե՞ս է աշխատում մեխանիզմը․ 1․ Ստեղծվում է Facebook-ի Login լինելու էջին շատ նման, կեղծ կայք-էջ։ 2․ Facebook-ում ստեղծվում է էջ՝ «Safety» «Security» և այլ մոլորեցնող անվանումներով։ 3․ Իրենց […]
08:08 22.06.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 11:00-17:00 Ավան, Իսահակյան թաղամաս, թիվ 3/2 բնակելի շենք, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջանի Մառի նրբանցք, թիվ 2 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կիևյան փողոց, թիվ 8 շենք, Ազատության պողոտա թիվ 9ա, […]
22:40 21.06.2020
SHAMSHYAN.com-ը օրեր առաջ տեղեկություն էր հրապարակել, որ հունիսի 17-ին Երևանում Իսրայելյան փողոցում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները բռնություն էին կիրառել 60-ամյա Արմեն Ե․-ի նկատմամբ։ SHAMSHYAN.com-ը տեսանյութ է հրապարակել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը հայտնել էր, հունիսի 17-ին ՝ ժամը 18։00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Իսրայելյան փողոցի բնակիչ՝ […]
22:26 21.06.2020
Հունիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, ևս 11 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ «Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 72 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։
20:34 21.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել: «Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները. Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ: Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր […]
20:15 21.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և գրառում կատարել: «Այսօր Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին, ինչը թույլ կտա էականորեն բարելավել թթածնակախյալ պացիենտների բուժօգնությունը, նրանց հոսպիտալացումը իրականացնել ավելի արագ և նաև կանխարգելել այդպիսի պացիենտների առողջական վիճակի բարդացումը: […]
19:55 21.06.2020
Հունիսի 21-ին ժամը 15:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Դսեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նվեր Ս․, ծնված 1993 թ․) […]
19:37 21.06.2020
Մոտ օրերս Ֆրանսիայից Հայաստան կժամանի բժիշկների երկրորդ խումբը, որը կղեկավարի հայտնի ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյանը: Խմբում ներգրավված կլինի ևս մեկ ֆրանսիահայ բժիշկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը Հայաստան է ժամանել հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով: «Համավարակի դեմ պայքարում սա օտարերկրացի մասնագետների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն էր: Արձագանքելով […]
19:22 21.06.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հունիսի 22-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ Ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 21-ին (մինչև ժամը՝ 21։00-ն) և հունիսի 22-ին […]
18:55 21.06.2020
Նոր կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի հերթական միջոցառումը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ու ոստիկաններն անցկացրել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում։ Մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ հիմնականում դիմակները սխալ են կրում տարեց քաղաքացիները, նաև չեն պահպանում սոցիալական հեռավորություն և առաջացնում մարդկային կուտակումներ, իսկ կտորե դիմակներ ավելի հաճախ կրում են երիտասարդները։ Տեսչական մարմնի տեսուչների […]
18:46 21.06.2020
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ։ «Սիրելի բուժաշխատողներ, Շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Տոնական այս օրը ևս մեկ անգամ առիթ է՝ ձեզ գնահատանքի և շնորհակալության խոսքեր ուղղելու համար: Համավարակի այս ճգնաժամային պահին վերստին արժևորվեց բուժաշխատողի դերն ու նշանակությունը. ձեր բարձր պատասխանատվության, սրտացավ ու հոգատար […]
18:36 21.06.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեսանյութով ներկայացրել է երեկոյան ստուգայցը Լոռու և Տավուշի մարզերում գործող սննդի շղթայի օպերատորների մոտ:
18:30 21.06.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 40983 արձանագրություն, իսկ հունիսի 20-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]
18:29 21.06.2020
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Քանի որ հանրային հետաքրքրությունը մեծ է, և բազմաթիվ հարցեր եմ ստանում լրագրողներից, ուզում եմ տեղեկացնել, որ ստացել ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանամն միջոց ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ներկայացրած միջնորդության մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և ուսումնասիրել։ Ըստ […]
18:23 21.06.2020
Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Երևան քաղաքում: Մասնավորապես մշտադիտարկումների աշխարհագրությունն ընդգրկել է Դավթաշեն վարչական շրջանը և հարակից Զովունի համայնքը: Դավթաշենի շինանյութի խանութներում, բենզալցակայաններում ու գազալցակայաններում խախտումներ գրեթե չեն արձանագրվել: Դիտարկվել է անգամ շինանյութի խանութ, որի մուտքի մոտ տեղադրված է եղել հաճախորդների ախտահանման խցիկ, ինչպես նաև կազմակերպված է եղել հաճախորդների պարտադիր […]
16:41 21.06.2020
Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. որ կալանավորման միջնորդության մերժման որոշումը բավականին ծավալուն է: «Կծանոթանանք հիմնավորումներին և դրանից հետո դիրքորոշում կարտահայտենք: Չեմ բացառում, որ նույնիսկ այս պարագայում բողոքարկման անհրաժեշտություն տեսնենք: Կախված որոշման բովանդակությունից»,-ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:
16:25 21.06.2020
«Փաստաբաններին ասեք, ձեր բոլոր հարցերին կպատասխանեն»,-դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
16:09 21.06.2020
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը չբավարարեց ԱԱԾ միջնորդությունը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին։ Նա կմնա ազատության մեջ:
16:07 21.06.2020
«Ես այսօր հիմնավորում եմ՝ ինչ ասել եմ ճիշտ եմ ասել: Ես ներկայացրել եմ երկրի սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավիճակը համաճարակի հետ կապված: Ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Սա քաղաքական պատվեր է, որը բոլորդ լավ տեսնում եք, ժամանակը դա ցույց է տալիս»,-դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
15:57 21.06.2020
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 20:30-ի սահմաններում 25-ամյա Լևոն Շահինյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության […]
15:02 21.06.2020
Հանրապետության տարածքում՝ Հունիսի 21-ին, 22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-26-ը հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 21-22-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում […]
14:22 21.06.2020
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, հունիսի 21-ը նշվում է որպես բուժաշխատողի օր, ինչի կապակցությամբ ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել մեր բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ուժային կառույցների բուժծառայությունների ու հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության բժիշկներին ու բուժակներին՝ մաղթելով ուժ ու եռանդ այս ոչ հեշտ օրերին: Հարգելի՛ բուժաշխատողներ, այսօր Դուք […]
13:49 21.06.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ուղերձ է հղել բուժաշխատողներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ: «Մեծ մարդկային շնորհակալություն բոլոր բուժաշխատողներին»,-գրել է նա: