TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեկնարկել են 2021-2023 թթ. ՄԺԾԾ նախագծով նախարարությունների ներկայացրած հայտերի քննարկումները

16:06 22.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մեկնարկել են 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագծով նախարարությունների ներկայացրած հայտերի քննարկումները: Դրանց շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվելու համապատասխան ոլորտներում կանխատեսվող ցուցանիշներին և բյուջետային շրջանակին, նախատեսվող ծրագրերին: Հայտերը ներկայացվել են՝ հաշվի առնելով տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով և հնարավոր զարգացումներով: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայտերը հաստատվելու են՝ […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գեոպարկի ստեղծում Վայոց ձորի մարզում

16:01 22.06.2020

Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանության ոլորտի առաջնահերթ խնդիրների և գերակայությունների, ընթացիկ բարեփոխումների ընդլայնման հնարավորությունների համատեքստում համագործակցության նոր ծրագրերի վերաբերյալ քննարկումներ են իրականացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի 2020-2021թթ. երկամյակի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն է ներկայացրել «Վայոց ձորի մարզի երկրաբանական լանդշաֆտների և բնության հուշարձանների արդյունավետ կառավարում՝ […]

̰
Կրասնոդար-Երևան չարտերային չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից․ ԱԳՆ

15:53 22.06.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 24-ին՝ ժամը 17։30-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ «Հեռախոս՝ 8/863/266-56-03 +7/951/829-69-08 Ավիատոմսի արժեքը՝ 10․300 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, […]

̰
Առաջիկա օրերին մի քանի չվերթ կիրականացվի․ Քաղավիացիայի կոմիտե

15:39 22.06.2020

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հունիսի 23-26-ը մի քանի չվերթ կիրականացվի։ «Հարգելի քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 23-ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 08:00, ժամանում դեպի Երևան 13:50) Ս. թ. 24-ին և 25-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից […]

̰
Ծովագյուղում կբարելավվի ջրամատակարարման համակարգը

15:29 22.06.2020

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում այս տարվա ընթացքում կիրականացվեն խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 132 միլիոն 429 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 92 միլիոն 697 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 […]

̰
ՍԴ-ն հրատապ նիստ է հրավիրել. Քոչարյանի գործը կքննվի հուլիսի 7-ին

15:10 22.06.2020

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովում ՍԴ-ի վերաբերյալ նախագծի քննարկմանը զուգահեռ, հենց այս պահին Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կասեցված գործի քննությունը վերսկսելու նիստի օր նշանակելու համար։ Որոշում է կայացվել դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը։ Նշենք, որ այդ հարցը ՍԴ աշխատակարգային նիստի օրակարգում չի եղել և վերջին պահին է […]

̰
Հաշվի առնելով Հայաստան մեկնելու համար գրանցված քաղաքացիների մեծաթիվ լինելու հանգամանքը՝ այսօրվանից դադարեցվում է առցանց տարբերակով քաղաքացիների ցուցակագրումը․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

15:06 22.06.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ, հաշվի առնելով Հայաստան մեկնելու համար գրանցված քաղաքացիների մեծաթիվ լինելու հանգամանքը (ավելի քան 25 հազար քաղաքացի), ս/թ․ հունիսի 22-ին դեսպանության կողմից դադարեցվում է առցանց տարբերակով քաղաքացիների ցուցակագրումը։ «Ինչպես նշել ենք նախորդ հաղորդագրության մեջ, համաճարակով պայմանավորված իրավիճակում, ցավոք, իրատեսական չի դիտվում ապահովելու բոլոր ցանկացողների վերադարձը չարտերային չվերթներով։ Առաջիկայում՝ մինչև կանոնավոր ուղևորափոխադրումների […]

̰
Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

14:49 22.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ  քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քասախ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով  նշված համայնքում ապօրինի կառուցվող շինության մասին, չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները: […]

̰
ԱԱԾ-ի «բոյեվիկ» ռոլիկով են այդ հայտարարությունը անում. Ն․Զոհրաբյանը՝ իրենց կողմից տրված ընտրակաշառքի փաստեր չունենալու մասին

14:35 22.06.2020

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ԱԱԾ-ի հայտարարությանը,  ըստ որի՝ կոչ է արվում քաղաքացիներին արձագանքել «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից խորհրդարանական ընտրությունների ժամանակ կաշառք բաժանելու փաստեր ունենալու դեպքում: «Երկրում սկսվել են քաղաքական ռեպրեսիաներ, ինչպես տեսնում եք: ԱԱԾ-ի տարածած «բոյեվիկ» հայտարարության մեջ, դիմում են մեր հայրենակիցներին, ովքեր ունեն տեղեկատվություն «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից խորհրդարանական ընտրությունների […]

̰
Տիկնա՛յք և պարոնա՛յք, որտե՞ղ եք․ «Իմ քայլի» պատգամավորը դիմեց նիստին չմասնակցող ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին

14:22 22.06.2020

Իմքայլական պատգամավորները նախաձեռնել են Սահմանադրության փոփոխություններ, որոնք այսօր քննարկում են խորհրդարանում։ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները չեն մասնակցում այդ հարցի քննարկումը ենթադրող արտահերթ նիստին։ Այս իրավիճակին արձագանքելով՝ իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց, որ նրանք մշտապես այս ու այն կողմում բղավում են այս ու այն խնդրի մասին, իսկ հիմա խորհրդարանի դահլիճում չեն։ «Տիկնա՛յք և պարոնա՛յք, որտե՞ղ եք»,- […]

̰
Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ հեղափոխությունը շարունակվում է․ Հ․ Հովհաննիսյանը՝ ՍԴ հարցով նախագծի մասին

14:13 22.06.2020

Ազգային ժողով ներկայացված Սահմանադրության փոփոխություններ և Սահմանադրական դատարանի կազմի փոփոխություն ենթադրող նախագծի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովաննիսյանը որոշեց շնորհավորել պատգամավորներին ու ժողովրդին։ Առիթն այն է, որ ըստ նրա՝ հեղափոխությունը շարունակվում է։ Պատգամավորը կոչ արեց չհավատալ այս օրերին հնչող ստահոդ լուրերին։ Հովհաննիսյանի խոսքերով՝ իրենք ստացել են՝ այդպիսի փոփոխություններ անելու համար։ Պատգամավորը հարցը կապեց նաև ինքնիշխանության […]

̰
Որևէ դեպքում համեմատական չենք ուզում անցկացնել նախկինի և ներկայի միջև. Իվետա  Տոնոյան

14:08 22.06.2020

«ԲՀԿ դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Մենք խոսել ենք երկրում արմատական փոփոխություններ կատարելու մասին, և այս առումով որևէ փոփոխություն մեր տեսակետներում չի եղել»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Որևէ դեպքում մենք համեմատական չենք ուզում անցկացնել նախկինի և ներկայի միջև։ 2015 թվականին կար իրավիճակ, երբ ընդամենը մեկ գիշերվա […]

̰
Վենետիկի հանձնաժողովը ՍԴ կոնցեպտի մասով համաձայն է մեզ հետ․ Բադասյան

13:59 22.06.2020

Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ որոշ մանրամասներ ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ կառավարության կարծիքը ներկայացնելու համար նախատեսված ժամանակում անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Նա նշեց, թե ինչ դետալներ է ֆիքսել հանձնաժողովն ու արձանագրեց, որ հանձնաժողովը համաձայն է իրենց հետ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը 12 տարվա ժամկետով սահմանափակելու հարցում։ Բադասյանն անդրադարձավ նաև այն կետին, […]

̰
ԲՀԿ անդամները խոսել են այն մասին, թե ինչու չեն մասնակցում ՍԴ-ին վերաբերող քննարկմանը

13:50 22.06.2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը, այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել են, որ «սահմանադրական կարգի տապալում» են անվանում այն նախագիծը, որը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Վենետիկի հանձնաժողովի հրապարակած տեքստում ասվում է, որ պետք է ապահովել դատավորների անփոփոխելիություն, որը դատական իշխանության անկախության պայման է: Ինչի՞ համար են դիմում Վենետիկի հանձնաժողովին, եթե հանձնաժողովի […]

̰
Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել քաղաքացիներից դատական համակարգի ճգնաժամն ավելի շուտ չլուծելու համար

13:40 22.06.2020

«Ես կարծում եմ՝ սահմանադրական գործընթացը շատ ավելի արագ էր պետք է անել, ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից դատական համակարգում գոյություն ունեցող ճգնաժամն այսքան երկարաժամկետ ծավալով չլուծելու համար: Իրենց նյարդայնությունը ես հասկանում եմ՝ վերջին որոշումների հետ կապված»,- խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ վստահեցնում է, որ այն, ինչը […]

̰
Հովակիմյանը չասաց՝ ՍԴ հարցով ՍԴ դիմելո՞ւ են, թե՞ ոչ

13:31 22.06.2020

Խորհրդարան է ներկայացվել իմքայլական պատգամավորների նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություններ անել Սահմանադրության մեջ, և որոնց արդյունքում ՍԴ դատավորների կազմում կլինեն փոփոխություններ, իսկ ՍԴ նախագահը կթողնի պաշտոնը՝ նոր ընտրության կազմակերպման համար։ Պատգամավորներից մեկը նախագիծը ներկայացնող իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանին հարցրեց՝ այս նախագծի սահմանադրականությունը ստուգելու համար դիմելո՞ւ են Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։ Հովակիմյանը հայտարարեց, որ հիմա առաջին […]

̰
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը սահմանադրական ճգնաժամի լուծման հարցում ՀՀ իշխանություններին աջակցող հայտարարություն է տարածել. Ռուբեն Ռուբինյան

13:28 22.06.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը սահմանադրական ճգնաժամի լուծման հարցում ՀՀ իշխանություններին աջակցող հայտարարություն է տարածել, որը ներկայացնում եմ ամբողջությամբ։ «Հայաստանում սահմանադրական ճգնաժամը հնարավոր է հաղթահարել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությամբ» «Հունիսի 19-ին հաստատված և այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավոր է […]

̰
Հովակիմյանը շնորհակալ է Վենետիկի հանձնաժողովին, բայց շարժվելու է ներկա իրողություններով

13:25 22.06.2020

Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ այն ներկայացնող իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց Վենետիկի հանձնաժողովին արդյունավետ համագործակցության համար։ Պատգամավորներից մեկը նրան հարցրեց, թե ինչու էին սպասում հանձնաժողովի արձագանքին, եթե դրա բացասական լինելուց հետո հաշվի չէին առնելու։ Հովակիմյանը պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովը ողջունել է նախագծի առանցքում գտնվող սկզբունքը, որով սահմանվում է, որ ՍԴ անդամները […]

̰
Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ՍԴ նախագահին ազատելու իրենց նախագիծը

13:19 22.06.2020

«Իմ քայը» խմբակցության պատգամավորները արտակարգ ռեժիմով ներկայացրել են ու Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով փոփոխվելու են Սահմանադրության դրույթները։ Խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանի ելույթի համաձայն՝ փոփոխությունները ուղղված են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Հովակիմյանը վստահեցրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ առաջիկա առնվազն 1 տարում հնարավոր չի լինելու հանրաքվե իրականացնել։ Մյուս կողմից, ըստ Հովակիմյանի, ՍԴ շուրջ իրավիճակը […]

̰
Մարուքյանն էս վերջին մեկ տարին սովորություն ունի՝ ինչ լինում է, ինքը նախապես ասած է լինում. Ալեն Սիմոնյան

13:18 22.06.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե ինքը զգուշացնում է, որ խորհրդարանը հնարավոր է՝ ամոթալի իրավիճակում հայտնվի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուց հետո, քանի որ դատարանում չեն գտնվելու հիմնավոր փաստեր նրան կալանավորելու համար։ «Ես կարծում եմ, որ պարոն Մարուքյանը նախ և առաջ իր հետ կապված […]

̰
Տարոն Սիմոնյանը և Սուրեն Գրիգորյանը՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ

13:08 22.06.2020

«Էն տեքստը, որը պիտի քննարկվի այսօր, մենք նոր ենք ծանոթացել և ծանոթացել ենք ոչ թե պաշտոնական կայքէջից, այլ լրատվամիջոցներից, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Մայր օրենքի փոփոխություններին պատգամավորները չեն կարողանում ծանոթանալ: Էս հրատապությունը փաստում է ոչ այնքան ազնիվ վարքագծի մասին»,- խոսելով այսօր նախատեսվող ԱԺ արտահերթ նիստի մասին, որի ժամանակ քննարկվելու են սահմանադրական փոփոխությունները, […]

̰
ԱԺ-ն նիստ է գումարել Սահմանադրության հարցով, ներկա են միայն «Իմ քայլի» պատգամավորները

13:06 22.06.2020

Ազգային ժողով է ներկայացվել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որը այսօր գումարված արտահերթ նստաշրջանի նիստում է քննարկվելու՝ հատուկ ընթացակարգով։ Նիստին ներկա են միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները և մեկ անկախ պատգամավոր: Նիստի հենց սկզբին էլ քվեարկությամբ որոշվեց հատուկ ընթացակարգը՝ 3 ժամի ընթացքում իրականացնել քննարկումները։ Ավելին, մեկ այլ քվեարկությամբ հաստատվեց, որ առաջին ընթերցումով ընդունվելուց հետո նախագիծը երկրորդ ընթերցման […]

̰
Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ

12:50 22.06.2020

ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Facebook-ում գրառում է կատարել՝ հայտնելով, որ «Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ, շեշտել է առաջարկվող լուծումների լեգիտիմ նպատակն ու դրանց համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին»: «Վերջին մի քանի ամիսներին Արդարադատության նախարարությունը սերտ համագործակցել է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ։ Այս գործընկերության տրամաբանությամբ […]

̰
Որևիցե մեկը թող չկասկածի՝ բոլորի դեմքերը հերթով բացվելու են. Ալեն Սիմոնյանը՝ նոր քրգործերի մասին

12:37 22.06.2020

Ինչո՞ւ քրեական գործեր չեն հարուցվում այն պաշտոնյաների, պատգամավորիների ու գործարարների նկատմամբ, ովքեր ընտրությունների  ժամանակ ձայն են ապահովել ՀՀԿ-ի համար. հարցը խորհրդարանում ուղղել են ՀՀ ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանին. «Որևիցե մեկը չի կարող ասել, որ դրա հետ կապված գործեր չեն լինի: Հաշվետվությանը ընթացք է տրվել, և քրեական գործ է հարուցվել: Ի՞նչ է ասել՝ մեկի հետ կապված […]

̰
«Իմ քայլը» խմբակցության անդամները՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու փաստի մասին

12:15 22.06.2020

«Ուրեմն կա դատավոր, որ կարծում է, թե Գագիկ Ծառուկյանը էնքան չկա, որ  կարողանա ազդել որևէ  մեկ վրա»,- այսօրվա ճեպազրույցում Ծառուկյանին չկալանավորելու փաստի մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը: Նույն խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ  ԱԺ-ում և դատարանում տարբեր ընթացակարգեր են տեղի ունեցել՝ պատգամավորները քվեարկել են Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա […]

̰
Խափանման միջոցը կապված է պարոն Ծառուկյանի տարիքի հետ. Ալեն Սիմոնյան

12:00 22.06.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից լրագրողներն այսօր խորհրդարանում հետաքրքրվել են, թե արդյո՞ք «Իմ քայլը» կասկածի տակ չի դնում դատարանի անաչառությունը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու իրողությունից հետո։ «Դատարանը մեղադրանքը հիմնավոր է ճանաչել: Խափանման միջոցը, իմ ենթադրություններով, կապված է պարոն Ծառուկյանի տարիքի հետ, կորոնավիրուսի առկայության հետ Հայաստանում: Միգուցե դատավորի կողմից դրանք հանդիսացել են ինչ-որ […]

̰
Ավարտվել են Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնման աշխատանքները

11:49 22.06.2020

Ավարտվել են Արարատի մարզում գտնվող Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնման աշխատանքները։ Այգեզարդի բնակիչները համոզված են, որ այսուհետև իրենց կենցաղն ու ապրելակերպն ավելի բարեկեցիկ կդառնան‚ և վերականգնված ճանապարհը դրական ազդեցություն կունենա համայնքի զարգացման համար։ Տասնամյակներ ի վեր չնորոգված ճանապարհը վերականգնվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում […]

̰
Հունիսի 19-22-ը բացահայտվել է հանցագործության 117 դեպք

11:32 22.06.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 117 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 24, անձնական ունեցվածքի գողության՝ 18, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 15, խարդախության՝ 9, ընտանեկան բռնության՝ 6, խուլիգանության՝ 5, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, ծեծի և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, գույքի դիտավորությամբ […]

̰
Աշխատանքից անհիմն ազատումներ, անհիմն պահումներ, վերջնահաշվարկի չիրականացում․ ՄԻՊ-ը մի շարք խնդիրներ է արձանագրել

11:23 22.06.2020

Մարդու իրավունքների պաշտպանին աշխատանքային իրավունքներով հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վեր է հանել հետևյալ հիմնական խնդիրները. 1) գործատուներն աշխատանքից ազատվող աշխատողների հետ վերջնահաշվարկ չեն կատարում, 2) աշխատողներն անհիմն ազատվում են աշխատանքից, 3) գործատուները չեն պահպանում աշխատողներին կարգապահական տույժերի ենթարկելու կարգը, 4) գործատուներն աշխատողների աշխատավարձերից անհիմն պահումներ են կատարում, 5) աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ այդ մասին գործատուներն աշխատողներին օրենքով սահմանված ժամկետներում չեն […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 320 նոր դեպք և 129 առողջացած

10:48 22.06.2020

Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10980 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 96843 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 320 նոր դեպք և 129 առողջացած։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան […]

̰
BACK_TO_TOP