13:13 21.06.2020
«Մեր հաղթահասակ ու կոփված զինծառայողները… Հաղթանակի շքերթին հաշված օրեր են մնացել»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութին կից գրել է պաշտպանւթյան նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
13:00 21.06.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է բուժաշխատողներին: «Հարգարժան բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ. ձեր գիտելիքների, դրանք նպատակին ծառայեցնելու, հմտությունների դրսևորման և հետևողականության շնորհիվ հազարավոր մարդիկ բուժվում, ապաքինվում և նոր կյանք են ձեռք բերում՝ վայելելով առողջ լինելու հաճույքն ու բերկրանքը։ Ձեր ուշադրությունը, հոգատարությունն և մարդասիրական վերաբերմունքը, ձեր յուրաքանչյուր հուսադրող խոսքը ստիպում է, […]
12:03 21.06.2020
Հունիսի 20-ին, ժամը 23։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Արթուր Ղ․, ծնված 1968 թ․) և «Toyota Voxy» […]
11:40 21.06.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: «Այսօր բուժաշխատողի օրն է, սակայն նրանց մեծ մասն այն կանցկացնի պացիենտի կողքին, պացիենտի հետ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` երկիրը «պատերազմի» մեջ է, իսկ բուժաշխատողներն` առաջնագծում: Այն առօրյան, որն անցկացնում և ապրում է բուժանձնակազմը` ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտն է, վերջինիս կյանքի […]
11:18 21.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկի աշխատանքը պատվով կատարելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը որևէ միջոց չի խնայում և չի խնայի առողջապահական համակարգի կարողություններն ավելացնելու ու հզորացնելու, ձեզ համար անհրաժեշտ աշխատանքային բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծելու համար»,-նշված […]
11:09 21.06.2020
ԱՆ-ը հայտնում է, որ հունիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20268 դեպք, որոնցից 9002-ն` առողջացած, 350-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10802 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 95754 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 560 նոր դեպք և 148 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ […]
10:47 21.06.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ժամը 09։00-ից մինչ 19։00-ն ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Օձուն-Թումանյան հատվածը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց է միայն […]
10:31 21.06.2020
Հունիսի 20-ին, ժամը 19։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անի Թ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
10:00 21.06.2020
Հունիսի 21-ին, ժամը 07։00-ին հետախուզման աշխատանքներ իրականացնելու նպատակով Խոսրովի անտառ պետական արգելոց է մեկնել 17 փրկարար ծառայող։ Հետախուզման արդյունքում հրդեհի նոր օջախներ չեն հայտնաբերվել։ Հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ փրկարարներն ապահովության համար ահռելի քանակությամբ ջուր են տեղափոխել արգելոց։ Տեղում իրականացվում է հերթապահություն։ Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ […]
00:00 21.06.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հունիսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Հ. Էմինի փողոցի տներից մեկի բնակիչ, 61-ամյա Հռիփսիմե Շ.-ից, ով հայտնել է, որ ոմն Ադամ վիճաբանում է իրենց հետ: Ժամը 13:30-ին, դարձյալ ահազանգ է ստացվում […]
23:35 20.06.2020
Հանրապետության բոլոր դպրոցներում նոր ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով է: Անցած տարի ընդունելության առցանց համակարգը փորձարկվեց միայն մայրաքաղաքի դպրոցներում։ Օնլայն եղանակով ընդունելությամբ փորձ է արվում դպրոցների միջև մրցակցային հավասար պայմանների հարթակ ստեղծել: Նախկին թղթատարության ու ծնողների դպրոց գնալու պարտադրանքի փոխարեն տնից ընդամենը մի քանի րոպեում առցանց գրանցումով գործն ավարտվում է: Հունիսի […]
23:28 20.06.2020
Հունիսի 20-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք, ևս 19 հոգի առողջացել է։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել էԳեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Վարդաձոր, Չկալովկա, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, […]
22:38 20.06.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հունիսի 21-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ Հատուկ չվերթով Հայաստան են մեկնում կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը, պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 2849 համարը): […]
22:35 20.06.2020
Հանրապետության տարածքում՝ Հունիսի 20-ին, 21-22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-24-ը հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 20-ի ցերեկը, 21-22-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին […]
21:59 20.06.2020
Հանրային խորհուրդն ավելի քան 100 էջ առաջարկներ է ստացել, որոնք վերաբերում են կորոնավիրուսի դեմ պայքարին: Այդ առաջարկների մի մասն այսօր քննարկվել է հեռավար կարգով՝ կառավարությանն ու պարետին ներկայացնելու համար: Առաջարկները վերաբերում են տարբեր խնդիրների՝ հավաքների և գործադուլների ազատությանը, դիմակների կրման կանոններին, առևտրում և բազմաբնակարան շենքերում հակահամաճարակային նոր կանոնների սահմանմանը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:08 20.06.2020
Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։ Քննությունները մեկնարկելու են հուլիսի 2-ին և ավարտվելու են հուլիսի 8-ին: ԳԹԿ-ից վստահեցրել են, որ խստորեն պահպանվելու են Պարետի որոշումները, և իրականացվելու են անվտանգության բոլոր միջոցառումները: Մանրամասները՝ տեսանյութում։
20:35 20.06.2020
Այսօր` հունիսի 20-ի առավոտյան, ուժեղ պտտահողմը մեծ ավերածություններ է պատճառել Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղին: Պտտահողմը պոկել, տարել է մոտ 50-ից ավելի տան տանիքներ, փլուզվել են տների պարիսպներ, վնասվել են նաև անասնագոմերը։ Պտտահողմն այնքան ուժեղ է եղել, որ կոտրել է անգամ գերեզմանաքարերը, գյուղի էներգա և գազամատակարարման ցանցերը ևս վնասներ են կրել, գազի և հոսանքի մատակարարումները դադարեցվել […]
19:21 20.06.2020
«Մենք որևէ մեկի հարցում կաշկանդվածություն չունենք»,- լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը, մասնավորապես, անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումներին, խոսել այն մասին, թե որքանով քրեական գործերը կհասնեն նաև մյուս օլիգարխներին ու քաղաքական գործիչներին, որոնք հասարակության շրջանում ընկալվում են որպես կոռուպցիոներներ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:17 20.06.2020
Թեստերի կառուցվածքում որևէ փոփոխություն չի եղել, ինչպես նախորդ տարիներին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԳՄՍՆ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը: «Դիմորդներին պետք է զգուշացնենք, որ լրացուցիչ քննության փուլ չկա: Եթե դու խախտում ես արել, քեզ հեռացրել են, ունեինք այն ժամանակ բողոքարկման հանձնաժողով, հանրապետական հանձնաժողովն այն ժամանակ քննարկում էր՝ թույլատրե՞լ այս երեխային երկրորդ անգամ, թե՞ ոչ: Հիմա […]
19:02 20.06.2020
Ընդամենը մի քանի օրից «Շանթ» հեռուստաընկերության եթերում էկրան կբարձրանա ևս մեկ նոր կորեական դորամա: Այն շատերին ծանոթ ու սիրելի է, իսկ անծանոթներին դեռ կհասցնի գրավել: Այդ մասին աշխարհի տարբեր երկրներում ցուցադրությունների վարկանիշն է փաստում: Առհասարակ կորեական դորամաների ցուցադրությունը շարունակելը նաև մեր հազարավոր հեռուստադիտողների առաջարկն էր, ինչ-որ տեղ՝ նաև պահանջը: Շատերի մոտ նման ցանկությունն ակնհայտորեն առաջացավ […]
18:39 20.06.2020
Երեկ տեղացած ուժեղ կարկուտից խոշոր վնասներ է կրել Ախուրյան խոշորացված համայնքի Այգաբաց գյուղը: Վարչական ղեկավարը վնասի նախնական տվյալներ է նշում՝ 1045 հեկտար ցանքատարածությունից շուրջ 800 հեկտարը վնասվել է: Կես ժամ տեղացած կարկուտը վնասել է ցորենի արտերը, տնամերձ հողամասերում ցանված մշակաբույսերն ու պտղատու այգիները։ Վնասի չափերը ճշտելու համար այսօր գյուղում աշխատել է Ախուրյանի համայնքային հանձնաժողովը: Սկզբում […]
18:23 20.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ շրջում էր Էրեբունի վարչական շրջանում՝ պաշտպանիչ դիմակներ բաժանելով քաղաքացիներին: Նա հորդորում էր դիմակ կրել, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարում դիմակ կրելը կարևորագույն նախապայման է: Վարչապետը քաղաքացիներին հորդորում էր նաև դիմակը ճիշտ ձևով կրել։
18:12 20.06.2020
Էրեբունի վարչական շրջանում՝ տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետքերով․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերը։ Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են։ Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելը պահանջում է հետևողական աշխատանք և հանրության շրջանում իրազեկման բարձրացում, ինչին և միտված են ԱԱՏՄ ամենօրյա աշխատանքները։ Նախորդիվ ևս Էրեբունի վարչական շրջանում առողջապահական և […]
18:03 20.06.2020
«Ես նույնպես ինձ հետ ունեմ ոստիկանության աշխատակից, արդեն մեկ ամիս է, ինձ հետ շրջում է»,- լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նաև ՀՀ վարչապետի անվտանգության ուժեղացմանը: Սիմոնյանն ասել է, որ անվանական, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքից հետո է դիմել ոստիկանի պաշտպանությանը ընկերների, բարեկամի խորհրդով: ՀՀ Աժ փոխնախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ որ դեպքից հետո […]
18:00 20.06.2020
Անցնող օրերին անսպասելի զարգացումներ տեղի ունեցան Բեյրութում. խնդիրն այն էր, որ Անկարայի հովանու ներքո գործող շրջանակները ծանր մեղադրանքներ ուղղեցին լիբանանահայ լրագրողի հասցեին, որն իր եթերում քննադատել էր Թուրքիայի նախագահին ու Անկարայի վարած քաղաքականությունը։ Լիբանանում, մասնավորապես Տրիպոլիում բնակվող և Թուրքիայի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող ցուցարարները թուրքական դրոշներով բողոքի ցույց արեցին: Ներկայումս իրավիճակը խաղաղ է Լիբանանում: Այս […]
17:51 20.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բակերում դիմակ է բաժանում քաղաքացիներին՝ կոչ անելով հետևել հակահամաճարակային կանոններին: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/371885143785507/?__xts__[0]=68.ARCU-d0_gStxiY4ZuaSGm9e86e-NZ2PbHjwaDLYYFugUG99wEfP8JFu2bb6nG4-KMNWPBBAuR8lu6_7-7hp9qiy5utFmNapxAZ5mIXt24i5oAvkgPQNz_Z6ANPqjFSjbA1QHe5_UE6RTbsdz_0unBQxQuvCL0ztPl9Xa2N2KTfLCXY01bn18075gWtR21ZcVgPsDhrq6gH7bTr0RSh3qUxah6bkfM6MLhif1auh4RC2nm8TD5pdTgN_rC0CmiLjvqCPcYyoitM_dY89_CmSj65oWNuepDqVnLSiLbLBGBjOLElZrRI7FiDXPebAdlFxk-PqFw352vfu06nQnjDmxlfT0ueB2l-uO5wYtWA&__tn__=-R
17:35 20.06.2020
Քննական շրջանը լինելու է հուլիսի առաջին տասնօրյակում: Այս տարվա ընդունելության քննությունները, համավարակով պայմանավորված, հիմնովին կտարբերվեն նախորդներից: Գնահատման թեստավորման կենտրոնից վստահեցնում են՝ քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում՝ հաշվի առնելով Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները։ Քննություն հանձնողների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ամբողջ տարածքը կախտահանվի՝ սկսած գրիչներից: Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվեն սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ: Ոստիկանությունը ևս […]
17:32 20.06.2020
Հունիսի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց որոշում, որով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով․ հունիսի 19-ին Քոչարյանն ազատ արձակվեց 2 մլրդ դրամի գրավի դիմաց։ Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ գրավի գումարը վճարելու գործում մասնակցելու «պատրաստակամություն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց անունները կհրապարակեն առաջիկայում»։ […]
17:11 20.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ կտորից պատրաստված դիմակները չեն պաշտպանում կորոնավիրուսից այնպես, ինչպես բժշկական դիմակները, ինչո՞ւ է Ալեն Սսիմոնյանը շարունակում կտորից դիմակ կրել. SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվել է Ալեն Սիմոնյանից: Մանրամասները՝ տեսանյութում: