17:35 20.06.2020
Քննական շրջանը լինելու է հուլիսի առաջին տասնօրյակում: Այս տարվա ընդունելության քննությունները, համավարակով պայմանավորված, հիմնովին կտարբերվեն նախորդներից: Գնահատման թեստավորման կենտրոնից վստահեցնում են՝ քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում՝ հաշվի առնելով Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները։ Քննություն հանձնողների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ամբողջ տարածքը կախտահանվի՝ սկսած գրիչներից: Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվեն սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ: Ոստիկանությունը ևս […]
17:32 20.06.2020
Հունիսի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց որոշում, որով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով․ հունիսի 19-ին Քոչարյանն ազատ արձակվեց 2 մլրդ դրամի գրավի դիմաց։ Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ գրավի գումարը վճարելու գործում մասնակցելու «պատրաստակամություն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց անունները կհրապարակեն առաջիկայում»։ […]
17:11 20.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ կտորից պատրաստված դիմակները չեն պաշտպանում կորոնավիրուսից այնպես, ինչպես բժշկական դիմակները, ինչո՞ւ է Ալեն Սսիմոնյանը շարունակում կտորից դիմակ կրել. SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվել է Ալեն Սիմոնյանից: Մանրամասները՝ տեսանյութում:
17:04 20.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով, որոնք կմեծացնեն Երևանում և մարզերում իրականացվող միջոցառումների որակն ու արագությունը։ «Այս պահին մատակարարվել է 6 ամենագնաց («ՈՒԱԶ Պատրիոտ» և «Շևրոլե Նիվա») և 5 շտապօգնության մեքենա («Ֆորդ»), իսկ մոտակա 2 ամսում կմատակարարվի նաև 20 ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա՝ […]
16:56 20.06.2020
«Իմ քայլը» խմբակցությունը նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է՝ առաջարկել է փոփոխություններ կատարել Քաղաքացիական օրենսգրքում՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման կարգում։ Նա ցանկանում է, որ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը հնգապատկվի՝ վիրավորանքի դեպքում մեկ միլիոն դրամից դառնա 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 […]
16:50 20.06.2020
Գագիկ Սուրենյանը նշանակվել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ: Այդ կապակցությամբ նա «Ֆեյսբուքում» գրառում է արել՝ նշելով. «Պետական այս բարձր պաշտոնն ինձ համար որքան ոգևորող է, նույնքան էլ պարտավորեցնող: Պարտավորված եմ զգում հետագայում նույնպես բարեխղճորեն իրականացնելու աշխատանքային պարտականություններս, գիտակցելով դրա կարևորությունը պետության, հանրության և տնտեսության կայուն զարգացման, բնակչության առողջության և ունեցվածքի պաշպանության գործում»: […]
16:41 20.06.2020
«Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում գրված է. «Անհամբերությամբ սպասում ենք աշակերտների երջանիկ հայացքներին. Տանձուտի ու Այգեշատի դպրոցներում շինարարությունն սկսված է: Ինչպես տեղեկացրել էինք, «Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկել է «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը, որի պիլոտային շահառուներ դարձան Արմավիրի մարզի Տանձուտի ու Այգեշատի դպրոցները: Կվերանորոգվեն ու կկահավորվեն դպրոցների մարզադահլիճներն ու սանհանգույցները, կթարմացվի մարզական գույքը: Այսօր, […]
16:38 20.06.2020
«Իմ քայլը» խմբակցությունը նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև այն հանգամանքին, թե ինչու է ՀՀ վարչապետը որոշել չգնալ Մոսկվա: Արդյո՞ք կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում այնպիսինն են, որ պետք էր հրաժարվել այցից, հետաքրքրվել են լրագրողները: «Իրականում ամբողջ աշխարհի ղեկավարներն էդ խնդրի հետ առնչվում են: Ոչ միայն ՀՀ ղեկավարն է հրաժարվել մասնակցել, այլև շատ […]
16:26 20.06.2020
«Իմ քայլը» խմբակցությունը նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին մի քանի հարց է ուղղվել ՍԴ-ի իրավիճակի լուծման վերաբերյալ: Հարցերից մեկն էլ վերաբերել է հանրաքվե կազմակերպելուց հրաժարվելուն՝ արդյո՞ք դա չի նշանակում հրաժարվել հաշվի առնել նաև ժողովրդի կարծիքը: «Այո՛, հանրաքվեն, թերևս, ամենալավ տարբերական էր, բայց համաճարակի պատճառով հասկանալի պատճառներով հանրաքվե հնարավոր չէ անցկացնել: Այս պարագայում մնում […]
16:16 20.06.2020
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել են ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեի, Լիտվայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսի և ռազմական բժիշկ Վալդաս Մեշկաուսկասի հետ: Կողմերը քննարկել են Լիտվայից Հայաստան ժամանած մասնագետների հետ համատեղ աշխատանքները: Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ սա իրենց […]
16:07 20.06.2020
Շուկայում այսօր ախտահանիչ նյութերի մեծ տեսականի կա։ Արդյո՞ք վերահսկվում է, որ ամեն բան ծառայի իր նպատակին, արդյո՞ք սպառողը վստահ է իր գնած ապրանքի օգտակարության ու այն կիրառելու դեպքում իր առողջությունը չվնասելու հարցում։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:05 20.06.2020
Այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատմանը, ասել է, որ իշխանություններին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է: Իրենց անհանգստացնողն այլ բան է՝ մարդկանց զայրույթը: «Մենք դատարանի վճիռներն իմանում ենք բոլորի հետ միասին, երբ դրանք հրապարակային են դառնում: Մենք որևիցե մեկին […]
16:02 20.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է համակարգչային տեխնիկա և սարքավորումներ, որոնք համալրել են տեսչական մարմնի տեխնիկական բազան։ Համակարգչային տեխնիկան տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում` սահուն կազմակերպելու ՀՀ սահմանին ԱԱՏՄ նոր գործառույթի իրականացումը։ Վերջինի շրջանակում ԱԱՏՄ համալրված թիմը երկիր մուտք գործող անձանց […]
15:56 20.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է այն հանգամանքին, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում միասնական ընդդիմադիր բևեռի ձևավորմանը, որը իշխանության հրաժարականի պահանջն է դնելու: «Անտարբերություն է մեր դիրքորոշումը»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ 30 տարի շարունակ Հայաստանում նույն ճանապարհով են գնացել, հուշագրեր են ստորագրվել թե՛ ՀՅԴ-ի, թե՛ «Բարգավաճ Հայաստան» […]
15:28 20.06.2020
Այսօր կայացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստը, որն անցկացվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: Նիստին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ լսել են վարչապետի ելույթը, հնչել են հարցեր: Ըստ Սիմոնյանի՝ հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի: Կքննարկվի՞ արդյոք սահմանադրական փոփոխությունները հարցը. հետաքրքրվել […]
14:50 20.06.2020
Հունիսի 19-ին, ժամը 19.40-ին, Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Օպելի» վարորդն ու նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ժամը 22.50-ին «Օպելի» 61-ամյա վարորդը՝ Մանվել Խաչատրյանը, գիտակցության չգալով, մահացել է: Նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
14:49 20.06.2020
«Իմ քայլը» խմբակցությունը նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ դա հերթական հանդիպումն էր: Սիմոնյանն ասաց, որ ելույթներ են եղել, ելույթ է ունեցել նա վարչապետը: «Քննարկվել է ստեղծված իրավիճակը»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:
14:36 20.06.2020
Այսօր առավոտյան ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղը մեծ վնասներ է կրել: Գեղանիստի գյուղապետ Սենիկ Մարտիրոսյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ քամին պոկել, տարել է շուրջ 40 տան տանիք, վնասվել են նաև անասնագոմեր, փլուզվել են պարիսպներ: Քամին, ըստ գյուղապետի, այնքան ուժեղ է եղել, որ վնասել է անգամ գյուղի գերեզմանատան գերեզմանաքարերը: Գյուղում աշխատում են […]
14:28 20.06.2020
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր մենք նշում ենք Փախստականների համաշխարհային օրը Միլիոնավոր մարդիկ աշխարհում շարունակում են առերեսվել հուսահատությանը և պայքարել իրենց կյանքերի, ընտանիքների, երեխաների փրկության համար, հարկադրաբար լքել իրենց տներն ու համայնքները, լքել իրենց հայրենիքը և ապաստան գտնել օտար հողում: Աշխարհահռչակ ֆրանսիահայ […]
14:08 20.06.2020
Այսօր Հանրային խորհրդի հեռավար քննարկման ժամանակ խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը, ներկայացնելով սահմանափակումների վերաբերյալ առաջարկությունները, խոսեց նաև սնունդ ընդունելու վերաբերյալ առաջարկություններից մեկի մասին: «Հաճախ մարդիկ սնունդն ընդունում են ժամերով, որպես կանոն, արևածաղիկ չրթելը, ի դեպ, երեկ ես պարզեցի, որ չրթելը աճառյանական բառ է, որքան էլ զարմանալի էր: Առաջարկվում է արգելել հանրային վայրերում արևածաղիկ կամ սերմացու չրթելը, […]
14:00 20.06.2020
Հունիսի 19-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 300 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 800 քմ, 2500 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 4 հա, Կենտրոն վարչական շրջանում՝ մոտ 3000 […]
13:50 20.06.2020
ԱՀԿ-ն ԵՄ աջակցությամբ իրականացրեց առողջապահական ոլորտի կազմակերպությունների հերթական հանդիպումը՝ նվիրված ԱԱՊ օղակում Կովիդ 19-ի արձագանքման քաղաքականությանը և ԱՀԿ համապատասխան ուղեցույցներին։ Թեման հատկապես կարևոր էր, քանի որ Հայաստանում ԱԱՊ օղակը սկսել է էական դերակատարում ունենալ Կովիդ-19-ի արձագանքման հարցում։ Հանդիպումը նաև պահանջված էր ոլորտի կազմակերպությունների կողմից, քանի որ վերջիններս մեծապես աջակցում են ԱԱՊ օղակին քաղաքային և գյուղական վայրերում։ Հանդիպումը […]
13:44 20.06.2020
Էջմիածնի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ պատրաստվում են Տերյան թաղամասի նոր մարզադպրոցի բացմանը: «Համավարակի աճի տեմպի նվազման դեպքում արդեն սեպտեմբերին կկարողանանք գործարկել նորակառույց սպորտդպրոցը: Այս ընթացքում աշխատանքներ են իրականացվում լողավազանը սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու և դպրոցը մարզագույքով կահավորելու ուղղությամբ: Լողավազանի սանիտարահիգիենիկ մաքրությունն ապահովելու համար արդեն իսկ ձեռք է բերվել ռոբոտ-փոշեկուլ, ընթացքի մեջ է հզոր ախտահանիչ սարքի ձեռբերման […]
13:39 20.06.2020
Հունիսի 20-ը Փախստականների միջազգային օրն է: Ադրբեջանից բռնագաղթած և ավելի քան երեսուն տարի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքների համար 2019-ից գործում է բնակապահովման ծրագիր, որի շրջանակում արդեն հաստատվել ու իրականացվում է երկրորդ փուլը։ Առաջին փուլով բնակարանի գնման վկայական է տրամադրվել 112 խոցելի ընտանիքներից մեծ մասին, երկրորդով՝ հաշվառվել են ավելի քան 180 ընտանիքներ։
13:36 20.06.2020
Հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ, որի արդյունքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված խնդիրները:
13:25 20.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում «Կառուցենք Հայաստանը նորովի» մեկնաբանությամբ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութը Դիլիջանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների մասին է: Հիշեցնենք, որ Պարզ լիճ տանող ճանապարհը, Վանաձոր-Դիլիջան ճանապարհը, Դիլիջանի օղակաձև հրապարակը հիմնանորոգվում են։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2020 թվականի վերջին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ հրապարակելով ընթացիկ աշխատանքների […]
13:20 20.06.2020
Վաղը մեր երկրում կնշվի Բուժաշխատողի օրը: Այս կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել: «Եկեք միահամուռ կերպով բոլորս բարձրաձայն շնորհակալություն հայտնենք մեր երկրի մոտ 40.000 բուժաշխատողներին` բժիշկներին, բուժքույրերին և բուժեղբայրներին, մայրապետերին, մանկաբարձուհիներին, տնտեսական ու վարչական բոլոր աշխատողներին: Դա նրանց ուժ կտա շարունակել պայքարել այս նոր, ինչպես նաև հին առողջապահական մարտահրավերների դեմ»,- մասնավորապես […]
13:10 20.06.2020
Հունիսի 20-ին, ժամը 01։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 01:59-ին: Այրվել է 3 հատ չշահագործվող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա։
13:05 20.06.2020
ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 20-ին ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 39112 արձանագրություն, իսկ հունիսի 19-ին […]
12:58 20.06.2020
Հանրային խորհուրդը հեռավար կարգով քննարկում է արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների փոփոխման վերաբերյալ կառավարությանն ու պարետին առաջարկներ ներկայացնելու հարցը: Նախագծով առաջարկվում է մեղմացնել հավաքների և գործադուլերի իրավունքների սահմանափակումը, մի շարք փոփոխություններ կատարել դիմակների կրման կանոններում և ոստիկանության կողմից դրանց հսկելու պրակտիկայում, սահմանել հակահամաճարակային նոր կանոններ առևտրում և բազմաբնակարան շենքերում վարակի տարածման կանխման համար և այլն: Հանրային […]