TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Խախտումներ՝ Արմավիրում․ ԱԱՏՄ ստուգայցին կհաջորդեն կասեցման առաջարկներ և վարչական վարույթ

22:03 19.06.2020

ՀՀ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցն այսօր անցկացվել է Արմավիր քաղաքում: Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվորեն դիտարկել են ՀՀ արետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումն Արմավիրում գործող մի շարք կազմակերպությունների կողմից։ Վերջինների թվում են բանկեր, վարկային կազմակերպություններ, բջջային օպերատորների սպասարկման գրասենյակներ, դեղատներ, ատամնաբուժական կլինիկաներ, առևտրի կետեր, գեղեցկության սրահներ և այլն: Դիտարկում է անցկացվել նաև Արմավիր քաղաքի […]

̰
Երևանի հեռուստաաշտարակի մոտ մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

21:58 19.06.2020

Հունիսի 19-ին` ժամը 19։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի հեռուստաաշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել […]

̰
Երբ և ինչպես է վճարվելու Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատվելու գրավը․ փաստաբանները հանդիպել են լրագրողների հետ

21:56 19.06.2020

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից երկուսն այսօր խոսել են Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու դատարանի որոշման և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի մասին: Պաշտպանները համոզված են, որ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընդհանրապես որևէ խափանման միջոց չպետք է կիրառվեր, այդուհանդերձ, գրավի կիրառումը մեկ քայլ առաջ են համարել: Հիշեցնենք՝ երեկ վերաքննիչ դատարանը` Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, որոշեց կալանքը փոխարինել 2 […]

̰
ԱԱՏՄ-ն այսօր կասեցրել է 8 տասնյակից ավելի կազմակերպության աշխատանք

21:44 19.06.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ՀՀ տարբեր մարզերում գործող 8 տասնյակից ավելի կազմակերպության աշխատանք են կասեցրել, այդ թվում՝ բուտիկներ՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնում, «Նոր Զովք» սուպերմարկետի հերթական մասնաճյուղը: Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։ Ընդ որում՝ վերջինիս Հակոբ Հակոբյան 8/2 հասցեում գործող մասնաճյուղը, խախտելով պարետի որոշման պահանջները, կասեցված լինելով հանդերձ, շարունակել է ինքնակամ գործել։ […]

̰
Դավիթ Բեկի պողոտայում մեքենաներ են բախվել․ 6 հոգի հիվանդանոց է տեղափոխվել

21:36 19.06.2020

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes, Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Բախման հետևանքով Mercedes-ը մասամբ հայտնվել է Opel-ի տակ: Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է […]

̰
Թալին քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

21:18 19.06.2020

Հունիսի 19-ին, ժամը 18։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են «Օpel» (վարորդ՝ Լայերտ […]

̰
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ Քննչական կոմիտեում հարուցված քրգործ չկա․ ՔԿ-ն պարզաբանում է

21:09 19.06.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործ չկա: Քննչական կոմիտեի տարածած պարզաբանման մեջ մասնավորապես ասված է․ «Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում Ցոլակ Խաչատրյանի գործի վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությանը, հաշվի առնելով նշված գործի վերաբերյալ անհարկի շահարկումները՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործ չկա: […]

̰
Աբրահամ Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց․ դատական նիստը հետաձգվել է

20:51 19.06.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԲՀԿ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ինքնազգացողությունը դատարանում ցուցմունք տալու ժամանակ վատացել է։ Դատարան շտապօգնություն են կանչել: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել էր Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը։ Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց, դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա երկուշաբթի՝ ժամը 09:30-ին: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդության […]

̰
Լեհաստանից ուղարկված բժշկական պարագաների խմբաքանակն արդեն Հայաստանում է

20:26 19.06.2020

Հունիսի 19-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Լեհաստանից Հայաստան բժշկական պարագաների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։ Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար լեհական «Միջազգային համերաշխության հիմնադրամ»-ի (International Solidarity Fund) տրամադրած աջակցությունը Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը Լեհաստանի անունից փոխանցեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին և […]

̰
Վայոց ձորի մարզում մարտի 16 -ից հունիսի 18-ը հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության 66 դեպք

20:18 19.06.2020

Վայոց ձորի մարզպետարանը ներկայացրել է տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ։ ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16 -ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 66 դեպք: Փաստացի բուժում է ստանում 38 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 21 անձ, 17-ը՝ տնային բուժում […]

̰
Եվրոստատն ամփոփել է 2020 թ․ առաջին եռամսյակի՝ միգրացիային առնչվող տվյալները

20:15 19.06.2020

Եվրոստատն ամփոփել է 2020 թ․ առաջին եռամսյակի՝ միգրացիային առնչվող տվյալները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից։ Ըստ այդմ, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ Եվրամիության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով՝ 1025-ից հասնելով 645-ի։ Ամսական կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազման թիվը հունվար ամսին […]

̰
Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ

20:09 19.06.2020

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես այսօր ձեզանից շատերը տեղեկացան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Միաժամանակ, ցանկանում եմ հայտնել, որ շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ»:

̰
Աբրահամ Մանուկյանի առողջական վիճակը դատարանում վատացել է. շտապօգնություն են կանչել

20:00 19.06.2020

ԲՀԿ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը րոպեներ առաջ դատարանում ցուցմունք տալու ժամանակ վատացել է։ Դատարան շտապօգնություն են կանչել: Այս մասին SHANTNEWS-ին հայտնեց Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը։ Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը երեկ հետաձգվեց: Դատական նիստը շարունակվել էր այսօր` ժամը 17։00-ին։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է […]

̰
Lիտվայից Հայաստան ժամանեց լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը

19:55 19.06.2020

Հունիսի 19-ին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում Լիտվայից Հայաստան ժամանեց լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները տևելու են 14 օր: Նույն ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ և սարքավորումներ։ Բժշկական անձնակազմին ու «Team Europe» ծրագրի շրջանակներում Լիտվային կողմից տրամադրված բուժսարքավորումները և բժշկական պարագաներն օդանավակայանում դիմավորեցին ՀՀ առողջապահության […]

̰
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը կրկին հետաձգվել է

19:45 19.06.2020

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը կրկին հետաձգվել է։ Այս անգամ հետաձգման հիմք է հանդիսացել ամբաստանյալի շահերի պաշտպանի դիմումը։ Հիշեցնենք, որ Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Նրա շահերի պաշտպանը նախորդ դատական նիստերի ժամանակ միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ պաշտպանական միջոց կիրառելու […]

̰
̰
Երբ, ինչպես և ինչ դիմակ կրել

19:16 19.06.2020

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման և առողջ մարդկանց շրջանում վարակման ռիսկի նվազեցման նպատակով պետք է կիրառել պաշտպանիչ դիմակներ: Դրանք կարող են լինել չափորոշիչներին համապատասխան արտադրված բժշկական դիմակներ կամ, վերջիններս ձեռք բերելու անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, կտորե, ինքնաշեն դիմակներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: Ցանկացած դիմակ պետք է պատշաճ կրել` արդյունավետությունն ապահովելու և վարակի տարածումը կանխելու համար: […]

̰
Միրզոյանը ԵԽ պատգամավորների ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ է հղել ԵԽ նախագահին

19:12 19.06.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների ընդգծված ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին։ «Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների ընդգծված ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ եմ հղել Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին։ Մեջբերում եմ մի փոքրիկ հատված․ «Այդ հայտարարությունն առավել անընդունելի է՝ հաշվի առնելով […]

̰
Տանկային ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են մեքենավարման պարապմունք

19:00 19.06.2020

Հունիսի 18-ին 1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են մեքենավարման պարապմունք: Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու առաջադրված խնդիրների կատարման ունակությունները: Տանկերի անձնակազմերը բարդ տեղանքի պայմաններում հաղթահարել են բոլոր արգելքները, համակարգված գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները:

̰
Դատախազության պարզաբանումը Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ

18:55 19.06.2020

Հայաստանի Հանրապետության դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ՍԴ դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածով սահմանված՝ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը սահմանող նորմի անորոշության մասին դատողություններ առկա չեն։ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դիմումի հիման […]

̰
Գուրգեն Դալլաքյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար

18:52 19.06.2020

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գուրգեն Դալլաքյանին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի. Գուրգեն ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է նախագահի […]

̰
Հորդառատ անձրև ու կարկուտ Գյումրիում

18:51 19.06.2020

Գյումրիում այսօր հորդառատ անձրև ու խոշոր կարկուտ է տեղացել: Տեսանյութում երևում է, որ որոշ փողոցներ ծածկվել են կարկուտի շերտով: Մանրամասները՝ SHANTNEWS.am-ի տեսանյութում:

̰
Միասնական քննությունների ժամանակացույցը հայտնի է

18:41 19.06.2020

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թվականի միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների: Այսպես, քննությունները կկայանան հետևյալ օրերին. 02 հուլիսի՝ «Օտար լեզուներ» /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն/, 04 հուլիսի՝ «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա», 06 հուլիսի՝ «Մաթեմատիկա», 08 հուլիսի՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»:

̰
ԱԺ ներկայացված միջնորդության բովանդակության մեջ ձևակերպված արարքը տարբերվում է այն արարքից, որը ներկայացվել է դատարան. Ծառուկյանի փաստաբան

18:26 19.06.2020

«Գագիկ Ծառուկյանի նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ որոշ բաներ չենք կարող ասել, կարող ենք ասել, որ ներկայացվող փաստական տվյալները, որոնք ներկայացված էին կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, անհիմն էին, բացի դրանից, լուրջ օրինականության, պայմանների հետ կապված խնդիր կար, քրգործ հարուցելու մեղադրանքի հիմնավորվածության, հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու վերաբերյալ»,- լրագրողների հետ զրույցում՝ Ծառուկյանի կալանքի քննության ավարտին, ասել է փաստաբան […]

̰
Փաշինյանը չի մասնակցի Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձի միջոցառումներին

18:05 19.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է գրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ասվում է. «Ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել […]

̰
Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի կիրակի

17:58 19.06.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մոտ մեկ ժամ առաջ ավարտվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Դատարանից դուրս գալուց հետո Ծառուկյանն ու նրա փաստաբանները պատասխանել են լրագրողների հարցերին: ԲՀԿ առաջնորդը կրկին հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ փաստաբանները նշել են, որ իրենք ներկայացրել են իրենց առարկությունները: Դատարանը որոշումը կհրապարակի կիրակի օրը: Մանրամասները՝ […]

̰
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

17:51 19.06.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը  շարունակում է հետևողական աշխատանքներն անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման և կանխման ուղղությամբ: Օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՌԴ-ից Հայաստան  ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Արդյունքում՝ մեքենայից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային 50 հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է վարորդի հանգստի համար նախատեսված խցիկը: Բեռնատարի […]

̰
Պաշտպանության նախարարը որևէ քննվող գործով դատավարական կարգավիճակ չունի, անգամ՝ վկայի. Շուշան Ստեփանյանի պարզաբանումը

17:48 19.06.2020

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Ֆեյսբուքի» էջում տեղեկացնում է, որ «Դավիթ Տոնոյանի դեմ քրեական գործ է հարուցվել» վերնագրերը ընթերցողին մոլորեցնելու նպատակ հետապնդող ձևակերպումներ են։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ է ձեռնարկել պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցման և դրա վրա […]

̰
Առաջիկայում ի՞նչ չվերթներ են նախատեսվում դեպի Երևան

17:30 19.06.2020

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են չվերթների թարմացումների մասին: Այսպես, հունիսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը՝ Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40), Կիև-Երևան-Կիև չվերթը՝ SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45): Հունիսի 20-ին, 21-ին, 22-ին, 24-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը՝ Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): […]

̰
Պատմության մեջ չկա, որ այս հոդվածով՝ ընտրակաշառքով, մարդ կալանավորեն. Գագիկ Ծառուկյան

17:17 19.06.2020

Ինչպես հայտնել էինք՝ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից ու լրագրողների հետ կարճ զրույցում հայտնեց. «Պատմության մեջ չկա, որ այս հոդվածով կալանավորելու, ձերբակալելու միջնորդություն ներկայացնեն Օլիմպիական կոմիտեի նախագահին, ԱԺ երկրորդ քաղաքական ուժն ենք ընդդիմադիր, եթե այս երկրի ճգնաժամի, տնտեսական անկումի մեջ ես մեղավոր եմ, պատճառը ես եմ, պատրաստ եմ ինքնակամ գնալու, բայց իմ համար շատ զարմանալի […]

̰
BACK_TO_TOP