18:05 19.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է գրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ասվում է. «Ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել […]
17:58 19.06.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մոտ մեկ ժամ առաջ ավարտվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Դատարանից դուրս գալուց հետո Ծառուկյանն ու նրա փաստաբանները պատասխանել են լրագրողների հարցերին: ԲՀԿ առաջնորդը կրկին հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ փաստաբանները նշել են, որ իրենք ներկայացրել են իրենց առարկությունները: Դատարանը որոշումը կհրապարակի կիրակի օրը: Մանրամասները՝ […]
17:51 19.06.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական աշխատանքներն անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման և կանխման ուղղությամբ: Օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՌԴ-ից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Արդյունքում՝ մեքենայից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային 50 հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է վարորդի հանգստի համար նախատեսված խցիկը: Բեռնատարի […]
17:48 19.06.2020
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Ֆեյսբուքի» էջում տեղեկացնում է, որ «Դավիթ Տոնոյանի դեմ քրեական գործ է հարուցվել» վերնագրերը ընթերցողին մոլորեցնելու նպատակ հետապնդող ձևակերպումներ են։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ է ձեռնարկել պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցման և դրա վրա […]
17:30 19.06.2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են չվերթների թարմացումների մասին: Այսպես, հունիսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը՝ Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40), Կիև-Երևան-Կիև չվերթը՝ SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45): Հունիսի 20-ին, 21-ին, 22-ին, 24-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը՝ Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): […]
17:17 19.06.2020
Ինչպես հայտնել էինք՝ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից ու լրագրողների հետ կարճ զրույցում հայտնեց. «Պատմության մեջ չկա, որ այս հոդվածով կալանավորելու, ձերբակալելու միջնորդություն ներկայացնեն Օլիմպիական կոմիտեի նախագահին, ԱԺ երկրորդ քաղաքական ուժն ենք ընդդիմադիր, եթե այս երկրի ճգնաժամի, տնտեսական անկումի մեջ ես մեղավոր եմ, պատճառը ես եմ, պատրաստ եմ ինքնակամ գնալու, բայց իմ համար շատ զարմանալի […]
17:02 19.06.2020
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը րոպեներ առաջ դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից: «Ես ուզում եմ մենակ մի հայտարարություն անեմ: Եթե էս երկիրը, այս աղքատությունը, այս տնտեսական ասենք թե անկումը, ես մեղավո՞ր եմ, պատճառը ե՞ս եմ, պատրաստ եմ ինքնակամ գնալու, այդ պատիժը կրելու: Ասենք թե, ո՞նց ասեմ, այդ պատիժը կրելու, բայց սա ես ձեզ […]
17:00 19.06.2020
Զինծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով գործնական պարապմունքներ են անցկացվել 3-րդ զորամիավորման N զորամասի հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ։ Հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են զինծառայողների գործողությունները մարտական տարբեր իրավիճակներում։
16:50 19.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է կորոնավիրուսի ախտորոշմամբ ինքնամեկուսացված անձանց քարտեզը։ Նպատակն է մարդկանց ցույց տալ՝ որքան մոտ է կորոնավիրուսը ամեն քաղաքացու։ Այստեղ ներկայացվածի մասին է զրույցը քարտեզը պատրաստած կազմակերպության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի ախտորոշմամբ ինքնամեկուսացածների քարտեզում միայն հայտնի վարակակիրներն են նշված։ Եվ եթե որևէ բնակավայրում կետեր նշված չեն, դեռ չի […]
16:43 19.06.2020
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ԱԺ-ում հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: «Քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները և ընդգծեցինք ՀՀ-ՌԴ միջև հարաբերությունների բարձր մակարդակը»,- գրել է Սիմոնյանը: Սիմոնյանը նշել է, որ հանդիպումն անցել […]
16:24 19.06.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված ահազանգի հետ, որի համաձայն՝ քաղաքացիները ձեռք են բերում դեքսամեթազոն դեղամիջոցը՝ առանց բժշկի նշանակման և ցուցման: «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներն անդրադարձել են Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքներին, ըստ որի` դեքսամեթազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդների կյանքը: Հաջորդիվ, նախարարությունը ստացել է մի շարք ահազանգեր, որ քաղաքացիները […]
16:08 19.06.2020
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 18-ին տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին տրամադրվող օժանդակության համար՝ ընդգծելով, որ ճգնաժամային իրավիճակը բազմամյա գործընկերային հարաբերությունները էլ ավելի ամրապնդելու նախադրյալներ է ստեղծում: Ի թիվս երկկողմ և բազմակողմ համագործակցության մի շարք ուղղությունների՝ նախարար […]
15:40 19.06.2020
«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց չպետք է կիրառվեր, այդուհանդերձ, գրավի կիրառումը համարում ենք մեկ քայլ առաջ»,- այսօրվա ասուլիսում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Դատական ակտն արդեն ուժի մեջ է, և գրավը վճարելու դեպքում նա ազատ կարձակվի, սակայն պաշտպանները կարող են գրավի չափը փոխելու կամ ընդհանրապես վերացնելու միջնորդությամբ որոշումը […]
15:34 19.06.2020
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը և ևս 19 աշխատակիցներ այս պահին մեկուսացված են, նրանց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ «Ընդհանուր առմամբ մինչ օրս 90 նման դեպք է եղել, սակայն նրանցից 70-ն արդեն ապաքինվել և վերադարձել են աշխատանքի։ Բոլորը ժամկետները […]
15:30 19.06.2020
Նոր կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժում են նաև այն հիվանդանոցներում, որոնք ինֆեկցիոն չեն և դրա համար պետական ֆինանսավորում չեն ստանում: Օրինակը «Գյումրի» բժշկական կենտրոնն է: Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ ծանր հիվանդների են ընդունել, որոնք նմուշառման հետազոտություն չեն անցել և «Գյումրի» կենտրոնում գտնվելու ընթացքում է պարզվել, որ նրանք վարակակիր են: Հետևանքն այն է, որ բժշկական կենտրոնի 17 […]
15:26 19.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Քննությամբ պարզվել է, որ 37-ամյա տղամարդը, 36-ամյա ընկերոջ և իր մորաքրոջ որդու հետ […]
15:09 19.06.2020
Լեհաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ռազմական օդանավակայանից հունիսի 19-ին Հայաստան է ուղևորվել լեհական մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը։ «Հունիսի 19-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ռազմական օդանավակայանից Հայաստան ուղևորվեց լեհական մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը։ ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին» ուղղված Լեհաստանի «Համերաշխություն» պետական հիմնադրամի օգնության խմբաքանակում ներառված են […]
15:06 19.06.2020
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Արթուր Թովմասյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հանդես են եկել ելույթներով: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը մասնավորապես […]
14:54 19.06.2020
Հրազդան քաղաքում կնորոգվեն բազմաբնակարան շենքերի վերելակները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում Կոտայքի մարզից քննարկմանը ներկայացված և արդեն հավանության արժանացած ծրագրով Հրազդան քաղաքում նախատեսված է բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգում: ➡️ Քաղաքի վերելակների կեսից ավելին արդեն սպառել են իրենց ռեսուրսները, որոշներն էլ […]
14:49 19.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, խմբի կազմում, բռնության գործադրմամբ, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, հանցագործություն կատարած չորս անձանց ինքնությունը: Քննությամբ պարզվել է, որ 2020թ. […]
14:36 19.06.2020
Հայաստանի վարչապետի հրապարակած օնլայն քարտեզով հնարավոր է պարզել՝ որտեղ են ավելի շատ և որտեղ են ավելի քիչ ինքնամեկուսացված վարակակիրները։ SHANTNEWS.am-ը բացատրում է քարտեզի նրբությունները և թե ինչու է որոշ դեպքերում այնպես ստացվում, որ կետերը հայտնվում են, օրինակ, գերեզմանատանը։ Կարևոր է հիշել, որ անկախ նշված անձանցից, Հայաստանում մեծ թիվ են կազմում նաև չբացահայտված վարակակիրները, և եթե […]
14:31 19.06.2020
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ուղղված դատարանների նախագահներին․ «Հարգելի գործընկերներ, ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը լիազորությունների ստանձնման պահից առ այսօր ձեռնամուխ է եղել դատական իշխանության համակարգում առկա խնդիրների գույքագրման աշխատանքներին, որի ընթացքում, ի թիվս այլ ուսումնասիրությունների, կատարվել և հրապարակվել է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարձրացման Հայեցակարգը և Բարձրագույն դատական խորհրդի […]
14:24 19.06.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ս/թ․ հունիսի 18-ի դրությամբ` Ռուսաստանից կազմակերպվող չարտերային չվերթներով Հայաստան վերադառնալու համար դիմում-հայտ ներկայացրած քաղաքացիների թիվը գերազանցել է 25 հազար 100-ը։ «Քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովումը շարունակում է այս ժամանակահատվածում մնալ դեսպանության կարևորագույն գործառույթը, որի կազմակերպմանն է ուղղված մեր ողջ ներուժը։ Ինչպես հայտնի է, չարտերային չվերթների հաճախականությունը հունիս ամսվա ընթացքում ավելացել […]
14:10 19.06.2020
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագների փոփոխության վերաբերյալ որոշում է կայացրել։ «Գազպրոմ Արմենիա»-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման: Իսկ հանձնաժողովի աշխատակազմի առաջարկն էր՝ պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր […]
13:33 19.06.2020
Հունիսի 19-ի ժամը 11։30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 225 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1103 քաղաքացի, նրանցից 216-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ […]
13:32 19.06.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ այսօր՝ հունիսի 19-ին, Երևանում մեկնարկել է ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որին ներկա են նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ Արթուր Թովմասյանը ու Արարատ Միրզոյանը: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ օրակարգային հարցերին […]
13:21 19.06.2020
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ լրագրողները հարց են ուղղել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին այն մասին, որ Ծառուկյանը նշում է, որ իր հայտարարությունից հետո սկսվեցին քաղաքական ճնշումները իր նկատմամբ, իսկ «Իմ քայլից» էլ նշում են, որ Ծառուկյանը գիտեր, որ քաղաքական հետապնդումներ են սկսվելու, այդ պատճառով հայտարարությամբ հանդես եկավ: Նաիրա Զոհրաբյանը կրկնել է, որ […]
13:14 19.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզվել են «Եուրոմոթորս» ՓԲ ընկերության ներկայացուցիչ, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության փոխտնօրենի կողմից խաբեությամբ «Սմարթ Քոնսրաքշն» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և խմբի կազմում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու, ՀՀ Կոտայքի մարզի […]
13:10 19.06.2020
Լրագրողների հետ զրույցում հարցին՝ արդյո՞ք «Բարգավաճ Հայաստանը» Հանրապետական կուսակցության հետ համագործակցելու հարց քննարկել է, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է. «Ձեր նշած կուսակցության հետ չի եղել, ես չեմ սիրում Կիկոսի մահը քաղաքականության մեջ: Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցությանը, ամեն ինչ էլ հնարավոր է, եթե համագործակցում ենք, պետք է լինի հուշագիր, որտեղ […]
12:50 19.06.2020
Ի պատասխան SHANTNEWS.am-ի թղթակցի հարցի, թե ինչ է սպասում Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության քննությունից, Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է, որ չի կարող դատարանի փոխարեն պատասխանել, ամեն դեպքում, իրենց քայլերը ծրագրված են, բոլոր հնարավոր զարգացումների դեպքում ունեն մարտավարական քայլեր: Լրագրողները հարց են ուղղել այն մասին, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ հանդիպումից հետո հայտարարությունները, թե այլ ուժերի […]