13:44 20.06.2020
Էջմիածնի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ պատրաստվում են Տերյան թաղամասի նոր մարզադպրոցի բացմանը: «Համավարակի աճի տեմպի նվազման դեպքում արդեն սեպտեմբերին կկարողանանք գործարկել նորակառույց սպորտդպրոցը: Այս ընթացքում աշխատանքներ են իրականացվում լողավազանը սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու և դպրոցը մարզագույքով կահավորելու ուղղությամբ: Լողավազանի սանիտարահիգիենիկ մաքրությունն ապահովելու համար արդեն իսկ ձեռք է բերվել ռոբոտ-փոշեկուլ, ընթացքի մեջ է հզոր ախտահանիչ սարքի ձեռբերման […]
13:39 20.06.2020
Հունիսի 20-ը Փախստականների միջազգային օրն է: Ադրբեջանից բռնագաղթած և ավելի քան երեսուն տարի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքների համար 2019-ից գործում է բնակապահովման ծրագիր, որի շրջանակում արդեն հաստատվել ու իրականացվում է երկրորդ փուլը։ Առաջին փուլով բնակարանի գնման վկայական է տրամադրվել 112 խոցելի ընտանիքներից մեծ մասին, երկրորդով՝ հաշվառվել են ավելի քան 180 ընտանիքներ։
13:36 20.06.2020
Հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ, որի արդյունքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված խնդիրները:
13:25 20.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում «Կառուցենք Հայաստանը նորովի» մեկնաբանությամբ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութը Դիլիջանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների մասին է: Հիշեցնենք, որ Պարզ լիճ տանող ճանապարհը, Վանաձոր-Դիլիջան ճանապարհը, Դիլիջանի օղակաձև հրապարակը հիմնանորոգվում են։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2020 թվականի վերջին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ հրապարակելով ընթացիկ աշխատանքների […]
13:20 20.06.2020
Վաղը մեր երկրում կնշվի Բուժաշխատողի օրը: Այս կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել: «Եկեք միահամուռ կերպով բոլորս բարձրաձայն շնորհակալություն հայտնենք մեր երկրի մոտ 40.000 բուժաշխատողներին` բժիշկներին, բուժքույրերին և բուժեղբայրներին, մայրապետերին, մանկաբարձուհիներին, տնտեսական ու վարչական բոլոր աշխատողներին: Դա նրանց ուժ կտա շարունակել պայքարել այս նոր, ինչպես նաև հին առողջապահական մարտահրավերների դեմ»,- մասնավորապես […]
13:10 20.06.2020
Հունիսի 20-ին, ժամը 01։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 01:59-ին: Այրվել է 3 հատ չշահագործվող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա։
13:05 20.06.2020
ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 20-ին ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 39112 արձանագրություն, իսկ հունիսի 19-ին […]
12:58 20.06.2020
Հանրային խորհուրդը հեռավար կարգով քննարկում է արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների փոփոխման վերաբերյալ կառավարությանն ու պարետին առաջարկներ ներկայացնելու հարցը: Նախագծով առաջարկվում է մեղմացնել հավաքների և գործադուլերի իրավունքների սահմանափակումը, մի շարք փոփոխություններ կատարել դիմակների կրման կանոններում և ոստիկանության կողմից դրանց հսկելու պրակտիկայում, սահմանել հակահամաճարակային նոր կանոններ առևտրում և բազմաբնակարան շենքերում վարակի տարածման կանխման համար և այլն: Հանրային […]
12:56 20.06.2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռահար դասախոսությամբ է հանդես գալիս Երևանի պետական համալսարանի, Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար՝ «Հայաստանը և Ցեղասպանությունների կանխարգելման քաղաքականությունը» թեմայով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:
12:24 20.06.2020
Ինչպես արդեն հայտնել էինք, «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կառավարության անդամները ի՞նչ գործ ունեն խմբակցության նիստին»,- հարցրել են լրագրողները վարչապետին: Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել լրագրողների հարցերին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ վարչապետի փոխարեն ինքը կպատասխանի հարցին, բայց ավելի ուշ՝ նիստից հետո: […]
12:18 20.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: Նիստին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա քիչ առաջ եկավ գրասենյակ, հայտնում է SHANTNEWS.am-ի լրագրողը: Օրակարգի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն: Բայց, ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի, օրակարգում առկա է ՍԴ-ի վերաբերյալ օրենքի նախագիծը:
12:13 20.06.2020
ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է ջանքեր գործադրել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարում: ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացած հարյուրից ավել երկրների շարքում են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Միացյալ Նահանգերը Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար կորոնավիրուսի համավարակին հակազդելու նպատակով, նշում է COVID-19-ի դեմ ԱՄՆ գլոբալ ջանքերի մասին պետքարտուղարության մամլո հաղոդագրությունը: Հաղորդագրությունը ներկայացնում է «Ամերիկայի ձայնը» : Հայաստանին տրամադրվող այդ […]
11:50 20.06.2020
Մի քանի րոպե տևողությամբ սաստիկ քամին մեծ վնասներ է տվել Շիրակի մարզի Գեղանիստ համայնքին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
11:39 20.06.2020
ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացնում են, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան Նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ բժիշկների սահմանած ժամանակացույցին համապատասխան։ «Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք […]
11:33 20.06.2020
Վենետիկի հանձնաժողովը հունիսի 19-ին հաստատել է իր կարծիքը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից հանձնաժողովին առաջադրված հարցերի վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Հանձնաժողովը կարծիքում շեշտել է, որ գործող իշխանությունների նպատակը ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ՍԴ մոդելը փոփոխելը և այդ մոդելից հետ կանգնելը չէ, ինչպես նաև չկա նպատակ ներդնելու այնպիսի կանոններ, որոնք թույլ կտան քաղաքական […]
11:32 20.06.2020
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ մասնագետները Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայում շարունակում են համատեղ իրականացնել կորոնավիրուսային հիվանդության հետազոտություններ` ՊՇՌ թեստերի միջոցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Համատեղ աշխատանքները, ինչպես նաև վերջին շրջանում ռազմաբժշկական վարչության կողմից ընդլայնված կարողությունները հնարավորություն են տալիս օրական կատարել շուրջ 200 նմուշի հետազոտություն, […]
11:28 20.06.2020
Պարզ լիճ տանող ճանապարհը, Վանաձոր-Դիլիջան ճանապարհը, Դիլիջանի օղակաձև հրապարակը հիմնանորոգվում են։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2020 թվականի վերջին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ հրապարակելով ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեսանյութ։
10:57 20.06.2020
Հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, որոնցից 8854-ն` առողջացած, 332-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 13-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 93786 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 551 նոր դեպք և 588 առողջացած, հայտնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման […]
10:50 20.06.2020
Հունիսի 19-ին՝ ժամը 17։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 523» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Չ․) վրաերթի է ենթարկել Անահիտ Ե․-ին […]
10:36 20.06.2020
Դատարանի կողմից սահմանված գրավը վճարվել է․ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ֆեյսբուքյան էջը։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար 2 մլրդ դրամի չափով սահմանված գրավը վճարվել է։ Հունիսի 19-ին աշխատանքային օրվա ավարտին գումարը փոխանցվել է Վերաքննիչ քրեական դատարանի […]
10:11 20.06.2020
Հունիսի 19-ին` ժամը 19։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 14 շենքի մոտակայքում այրվում է զրուցարան-տաղավար: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:27-ին: Այրվել են չշահագործվող զրուցարանի տանիքի (մոտ 400 քմ) փայտյա կառուցատարրերը […]
09:46 20.06.2020
Սերբական ավիաընկերության երկու ինքնաթիռներով Հայաստան է տեղափոխվել արհեստական շնչառության 10 սարք, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակ, 25 հազար պաշտպանիչ ակնոց, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
09:42 20.06.2020
Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։ Քննությունները կմեկնարկեն ▫️հուլիսի 2-ին Օտար լեզուներ առարկայից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն), ▫️հուլիսի 4-ին դիմորդների գիտելիքները կստուգվեն Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա, ▫️հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, ▫️հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա առարկաներից։ Ընդունելության քննություններն անցկացվելու են քննական կենտրոններում, որոնք […]
09:38 20.06.2020
Հունիսի 19-ին՝ ժամը 19։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի հեռուստաաշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Մանվել Խ․, ծնված 1959 թ․), «Mercedes Viano» […]
09:24 20.06.2020
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն տանն է։ Sputnik Արմենիայի տվյալներով` նա երեկոյան դուրս է եկել «Իզմիրլյան» ԲԿ–ից և վերադարձել տուն։ Նախկին նախագահի ընտանիքին և ընկերներին հաջողվել է հավաքել գրավի համար պահանջվող 2 մլրդ դրամը։ Քոչարյանի ազատ արձակման մասին դեռևս պաշտոնական հաղորդագրություն չկա։ Հնարավոր է՝ Քոչարյանը բուժումը շարունակելու խնդիր ունենա և կրկին վերադառնա «Իզմիրլյան» կենտրոն։ […]
00:23 20.06.2020
Քիչ առաջ Եվրախորհրդարանը 507 կողմ 119 դեմ ձայներով հաստատեց Արևելյան Գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Արման Եղոյանը։ «Այ հենց սա՛ է Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ԵՄ արտաքին քաղաքական […]
22:54 19.06.2020
Սուրբ Սարգիսը Նոյեմբերյանի շրջանի ամենասիրելի սուրբն է, և, հավանաբար, հենց այս պատճառով է, որ Տավուշ աշխարհի՝ Սուրբ Սարգսի անունը կրող ամենաշատ եկեղեցիներն ու վանքերը գտնվում հենց Նոյեմբերյանի շրջանում։ Այս մասին տեղեկացնում են Տավուշի թեմից։ Այսօր Նոյեմբերյանի Դովեղ գյուղի սաղարթախիտ անտառների և ձորակների մեջ թաքնված Սուրբ Սարգիս եկեղեցու գնբեթի խաչն օծվեց։ Ամեն օր և հատկապես՝ փորձության […]
22:43 19.06.2020
Երեկ տեղած ուժգին կարկուտն ավիրել է գյուղի այգիները, ցանքերը, 10 գլուխ ոչխար է սատկել։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը։ «Օրվա երկրորդ կեսին ուժգին կարկուտ սկսվեց, պնդուկի մեծության կլիներ ու մոտ կես ժամ, 40 րոպե տևեց։ Ես 30 տարի է այս գյուղում եմ ապրում, նման բան […]
22:15 19.06.2020
«Հեռանկար»-ում խորհրդարանական երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչները խոսել են այն մասին, թե արդյոք արտակարգ դրության օրերին խորհրդարանում պետք է քննարկվեն այլ թեմաներ՝ համավարակից բացի: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասել է, որ իրենք կոչ են արել իշխանությանը ժամանակավոր զբաղվել միայն համավարակով, առաջարկը իշխանության կողմից չի ընդունվել: «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամայնն անհրաժեշտ է համարել […]