16:08 19.06.2020
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 18-ին տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:
Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին տրամադրվող օժանդակության համար՝ ընդգծելով, որ ճգնաժամային իրավիճակը բազմամյա գործընկերային հարաբերությունները էլ ավելի ամրապնդելու նախադրյալներ է ստեղծում:
Ի թիվս երկկողմ և բազմակողմ համագործակցության մի շարք ուղղությունների՝ նախարար Սուրեն Պապիկյանն ու Անդրեա Վիկտորինը անդրադարձել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումներին միտված հետագա փոխգործակցությանը և թռիչքային անվտանգության ոլորտի բացերի վերացման նպատակով ձեռնարկվելիք միջոցառումներին:
«Ներկայումս ՏԿԵ նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ինտենսիվ աշխատանքներ են տարվում, որպեսզի վերացվեն թռիչքային անվտանգության հետ կապված բացերը: ՀՀ-ն Արևելյան գործընկերության այն երկրներից է, որը մշտապես իր պատրաստակամությունն է դրսևորում ներպետական օրենսդրությունը կատարելագործելու թե՛ տեսական, թե՛ գործնական դաշտում ներքին ստանդարտները եվրոպական չափորոշիչներին մոտեցնելու հարցում: Լիահույս եմ, որ ԵՄ գործուն աջակցության շնորհիվ մենք կբարձրացնենք նաև մեր ավիացիոն անվտանգության մակարդակը՝ ներդնելով թռիչքային անվտանգությանն առաջադրվող ԵՄ գործող ստանդարտներն ու պահանջները»,- ընդգծել է նախարար Պապիկյանը:
Կարևորելով ավիացիոն խնդիրները բացառելու ուղղությամբ համակարգային և թիրախավորված աշխատանքը՝ դեսպան Վիկտորինը նշել է. «Այս հարցը միանշանակ վերջին մեկուկես տարվա խնդիր չէ, երկար ժամանակ դրանք բացառելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն կատարվել: Բայց առկա իրավիճակը կարող ենք դիտարկել որպես հնարավորություն, որպեսզի Հայաստանն իր ավիացիոն անվտանգության մակարդակը բարձրացնի և ավելի ուժեղ դուրս գա ստեղծված իրավիճակից: Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի լուծենք խնդիրը»:
Զրույցի ընթացքում նախարարն ու դեսպանը անդրադարձել են նաև վարկային և դրամաշնորհային ծրագրերի ընթացիկ վիճակին, այդ թվում՝ համայնքային ենթակառուցվածքների, հատկապես ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ներդրման, էներգետիկ համագործակցության և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի», տարածաշրջանային զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ հետագա համագործակցությանը:
Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հարաբերությունները ընդլայնելու և ավելի արդյունավետ դարձնելու երկուստեք պատրաստակամությունը:
20:33 05.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-իՏեխաս նահանգի Քեր շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի, այդ թվում՝ ինը երեխաների, հայտնել է տեղական ոստիկանությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի մասին։ «Մենք մինչ օրս տարհանել ենք ավելի քան 850 անվնաս մարդու, ութ վիրավորի և դուրս ենք բերել 27 մահացածի մարմին․ նրանցից ինը երեխաներ են», – ասել է տեղի ոստիկանության […] ...
20:22 05.07.2025
Բրազիլիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ BRICS-ը աջակցում է ՄԱԿ-ինԲՐԻԿՍ-ը աջակցում է ՄԱԿ-ին՝ որպես գլոբալ կառավարման և միջազգային հարաբերություններում բազմակողմանիության կենտրոնական մեխանիզմ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Մեր դիրքորոշումը, որը արտացոլում է BRICS-ի անդամների միջև քննարկման ընթացքը, այն է, որ մեզ անհրաժեշտ է ՄԱԿ-ը՝ առաջ շարժվելու համար», – ասել է […] ...
20:11 05.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...
19:55 05.07.2025
The Hill. Հանրապետականները վախենում են, որ Մասկը կթուլացնի իրենց դիրքերը Կոնգրեսի ընտրություններումԱՄՆ-ում իշխող Հանրապետական կուսակցության անդամները մտավախություն ունեն, որ Իլոն Մասկը կարող է թուլացնել իրենց դիրքերը 2026 թվականի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, հաղորդում է The Hill թերթը։ Վերջին շաբաթներին Մասկը խիստ քննադատաբար է մոտեցել հանրապետականներին, որոնք աջակցել են պետական պարտքը 5 տրիլիոն դոլարով բարձրացնելու մասին օրինագծին։ ԱՄՆ պետական պարտքն այժմ գերազանցում է 36 տրիլիոն դոլարը։ Նա հայտարարել […] ...
19:44 05.07.2025
Երկու ամերիկացի վիրավորվել է Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման կետի հարձակման հետևանքովԻսրայելի իշխանությունների կողմից ԱՄՆ մասնակցությամբ ստեղծված Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակիցներ վիրավորվել են Ռաֆահում՝ պաղեստինյան հարավային անկլավում, մարդասիրական օգնության բաշխման կետում արմատականների կողմից նետված նռնակի պայթյունի հետևանքով, հայտնում է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը։ «Ահաբեկիչները երկու նռնակ նետեցին Ռաֆահում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կետի վրա, մինչ խաղաղ բնակիչները դեռ այնտեղ էին։ Նռնակներից […] ...