TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Որոնք են Տեսալսողական սարքերի մասին օրենքի կարգավորումներն ու ինչին են դեմ պատգամավորները

21:48 18.06.2020

Փակ գաղտնի քվեարկությամբ 86 կողմ, 8 դեմ ձայներով այսօր ԱԺ-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է ընտրել Կամո Սարգսյանին: Օրենսդիրը դարձյալ աշխատել է առանց ԲՀԿ խմբակցության:  Իսկ օրակարգում եղել է նաև «Տեսալսողական մեդիայի և լիցենզավորման մասին օրենքում» փոփոխություններ կատարելու հարցը, որով հիմնարար փոփոխություններ են նախատեսված հեռուստատեսության և ռադիոյի ոլորտներում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Էրդողանը փորձում է ահաբեկել Հայ դատի ակտիվիստներին. ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ

20:28 18.06.2020

Էրդողանը թիրախավորում է և փորձում է ահաբեկել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերին, որոնք ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ արդյունավետ կերպով պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ օգտագործելով քաղաքացիական ակտիվիզմի գործիքակազմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից, այս մասին նշել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ղեկավարած՝ […]

̰
Ազատություն կալանքի փոխարեն՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց․ Վերաքննիչ դատարանը Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել

20:17 18.06.2020

Վերաքննիչ դատարանը շարունակել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց կալանքը չվերացնելու վերաբերյալ: Պաշտպանական կողմի փաստարկներին հակադարձել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արտահիվանդանոցային պայմաններում «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների  վարումը իրականացվում է ԱԱՊ հաստատությունների կողմից

20:00 18.06.2020

COVID-19 հաստատված պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների բժշկական օգնությունն և սպասարկումն իրականացվում է Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունների կողմից` առողջապահության նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Արտահիվանդանոցային պայմաններում «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների  վարումը իրականացվում է ԱԱՊ հաստատությունների կողմից` ըստ առողջապահության նախարարի հրամանով հաստատած արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման կլինիկական ուղեցույցի: Ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով […]

̰
Դատախազությունը կբողոքարկի գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը

19:47 18.06.2020

Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնի։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական […]

̰
«Խոսրովի անտառ» արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է

19:22 18.06.2020

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է։ «Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի ավելի քան 40, ԱԻՆ շուրջ 25, ՎԲՄԱՊ հիմնադրամի 5 աշխատակիցներ։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ։ Իրավիճակը վերահսկելի է։ Վնասները հաշվարկվում են»,- գրել է Գրիգորյանը:

̰
Մեր լեզվով հաղորդումներ ենք ունենալու. Ռուստամ Բաքոյան

19:12 18.06.2020

ՀՀ ԱԺ պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ եզդիերենով հաղորդումներ կլինեն: «Մեր լեզվով հաղորդումներ ենք ունենալու… (եզդիերենը (էզդիկին) քաղցր լեզու է: Նոր իշխանությունները եկել են արդյունավետ փոփոխություններ անելու: Bernemê zimanê me ve wê hevin..(zimanê êzdîkî p’ir şîrine)»,- գրել է պատգամավորը:

̰
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են

19:04 18.06.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին՝ ժամը 14:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]

̰
Ուժեղացված ստուգայց Արտաշատում․ ամենամտահոգիչ խախտումներն ատամնաբուժարաններում են

18:50 18.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն այսօր ուժեղացված ստուգայցեր են անցկացրել Արտաշատ քաղաքում։ «Խոշորացույցի» տակ են առնվել մի շարք արտադրական ձեռնարկություններ, այդ թվում՝ «Արարատ» հանքային ջրերի գործարանը, առևտրի և սպասարկման օբյեկտներ, դեղատներ, ստոմատոլոգիական կենտրոններ, գեղեցկության սրահներ։ ԱԱՏՄ դիտարկումները փաստել են, որ ամենամտահոգիչ խախտումներն այս քաղաքում առնչվում են ատամնաբուժական կլինիկաներին․ մանրէազերծող նյութերի, […]

̰
ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող է ճանաչել երկու օրենքների դրույթներ

18:49 18.06.2020

ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրության հոդվածներին հակասող է ճանաչել «Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը և «Բանկային գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը։ Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։ «Նախագահի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում […]

̰
Անկարային մտահոգում են ԱՄՆ-ում հայկական օրակարգի գալիք զարգացումները. քննարկում

18:44 18.06.2020

Օրերս Անկարայում կայացած հայկական օրակարգով դռնփակ ժողովը շարունակում է մնալ քննարկումների թեմա: Այս մասին է զրույցը «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
70-տարեկան տատիկ-պապիկին ասում ենք՝ QR-կոդով գնում կատարի ձեր գյուղի բուդկայից․ Սրբուհի Գրիգորյան

18:30 18.06.2020

Ազգային ժողով ներկայացված նախագծերից մեկը հետաձգում է կենսաթոշակառուների թոշակների վճարման անկանխիկ՝ բանկային քարտով վճարումների ընդլայնումը։ Դրանով նախատեսվում է քարտային դարձնել մինչև 75 տարեկան բոլոր կենսաթոշակառուների թոշակները, իսկ ավելի մեծ տարիքի դեպքում՝ թոշակառուի ընտրությամբ։ Չնայած, որ նախագծով այս կարգավորման ներդրումը հետաձգվում է, բայց ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանին սա չի բավարարում։ Նա վստահեցրեց, որ որևէ բանկի նպատակահարմար […]

̰
Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը

18:15 18.06.2020

Մեկնարկել են Պարզ լիճ տանող 5,6 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+900-կմ9+500 հատվածի հիմնանորոգումը կատարում է «Շինպլյուս» ՍՊ ընկերությունը։ Հիմնանորոգման շրջանակներում նախատեսվում է իրականացնել հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, արհեստական կառուցվածքների իրականացում, ազդանշանային սյուների և նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշման աշխատանքների […]

̰
2 մլրդ դրամ գրավն աննախադեպ է Հայաստանում. Արամ Վարդևանյան

18:07 18.06.2020

«Բարձր վարկանիշ ունեցող դատավորն այսքան ժամանակահատվածում Ալեքսանդր Ազարյանից հետո, ըստ էության, քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով և գտավ, որ բողոքը պետք է բավարարվի: Իհարկե, 2 մլրդ դրամ գրավը ՀՀ-ում աննախադեպ չափ է: Ամեն դեպքում կարևոր է, որ տվյալ գործով գրավը պետք է ճանաչվեր թույլատրելի: Սա ակնհայտ էր ցանկացած իրավաբանի համար. այն փաստական հանգամանքները, […]

̰
Ծառուկյանի պաշտպանները ներկայացրել են դատավորի ինքնաբացարկի միջնորդություն. դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ

18:04 18.06.2020

Ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել դատարանին: Այդ մասին լրագրողներին հայտնեց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը: Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ: Բուն կալանքի միջնորդության քննությանը դեռ չեն հասել: Բացի դրանից՝ պաշտպանը հայտնեց, որ ողջամիտ ժամկետ են ուզել, որպեսզի կարողանան լիարժեք պաշտպանվել: Նրա խոսքերով` հավանաբար 2-3 ժամից պարզ կլինի՝ իրենց միջնորդությունը բավարարվելո՞ւ է, թե՞ ոչ:

̰
Գործը շինծու է. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից

17:57 18.06.2020

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքից դուրս եկավ Գագիկ Ծառուկյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ գործը շինծու է: Լրագրողների մյուս հարցերին, կապված որդու դեմ հարուցված քրեական գործի և դիմակ չդնելու հետ, չպատասխանեց: Նստեց իր մեքենան և հեռացավ:

̰
Ծառուկյանի վարորդը դատարանի մուտքի մոտ տուգանվեց դիմակ չկրելու համար

17:56 18.06.2020

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մուտքի դիմաց դիմակ չկրելու համար ոստիկանները տուգանեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարորդին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վերաքննիչ դատարանը ազատեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից

17:38 18.06.2020

ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Հիշեցնենք՝  Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ի նիստում մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գրավով կամ անձնական երաշխավորությամբ ազատելու կամ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կալանքը վերացնելու՝ պաշտպանների 3 միջնորդությունները: Դատարանը կիրառեց որպես խափանման միջոց գրավ` 2 միլիարդ դրամի […]

̰
Բացահայտվել են Գեղարքունիքի մարզում կատարված բնակարանային գողության և գողության փորձի դեպքերը

17:35 18.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզում կատարված բնակարանային գողության և գողության փորձի դեպքերը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 30-ամյա տղամարդը, գործով չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիմակավորված և ձեռնոցներով, ապօրինի մուտք […]

̰
Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել. կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան. Armtimes.com

17:30 18.06.2020

Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ նախաքննական մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Միջնորդությունը դեռևս չի քննվել: Նշենք, որ մեղադրանքն առաջադրվել […]

̰
Ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը քրեականացվում է

17:16 18.06.2020

Ազգային ժողով է ներկայացվել նախագիծ, որի համաձայն՝ ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը կարող է պատժվել ազատազրկմամբ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց նախագիծը։ Նախագծի համաձայն՝ հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով […]

̰
Վարչապետը և զոհված զինծառայողների ծնողները քննարկել են համատեղ այլընտրանքային քննչական խմբի ձևավորման աշխատանքները

17:13 18.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների ծնողների հետ: «Հարգելի սգակիր ծնողներ, հարգելի գործընկերներ, մեր պայմանավորված հանդիպումը մոտ 2 ամիս ուշ է տեղի ունենում: Պատճառն այն է, որ մենք հույս ունեինք, որ համավարակը հաղթահարած կլինենք, այսինքն՝ չէինք ուզում, որ համավարակի պայմաններում հանդիպումը տեղի ունենա: Բայց քանի որ համավարակը ձգվում է, և հաշվի առնելով […]

̰
6000 դիմակ ու 3 շնչառական սարք. վիրահայերի օգնությունը շուտով Հայաստան կհասնի

17:05 18.06.2020

«Մեկ դիմակ՝ մեկ կյանք» դրամահավաքն այս փուլում կարելի է ավարտված համարել. հունիսի 7-16-ը 4740 լարի է հավաքվել, հայտնում է «Ալիք մեդիան»: Հանգանակված գումարով  բժշկական եռաշերտ  6000 դիմակ է գնվել: Եվս 3 շարժական շնչառական սարք է ձեռք բերվել բելգիահայ համայնքի աջակցությամբ: 1000 դիմակ էլ տրամադրվել է Վրաստանում գործող «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության կողմից: Ձեռք բերված ողջ […]

̰
Վարչապետի խոսքը սգակիր ծնողների հետ հանդիպմանը

16:53 18.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: «Իմ խոսքը սգակիր ծնողների հետ հանդիպմանը»,- գրել է Փաշինյանը:

̰
Խոսրովի անտառ պետական արգելոցում ծուխ է նկատվում

16:44 18.06.2020

Հունիսի 18-ին՝ ժամը 14:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։ Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև […]

̰
Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան

16:31 18.06.2020

Գագիկ Ծառուկյանը ժամանեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ քննվելու է նրա կալանքի միջնորդությունը: Հիշեցնենք՝ քննվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը: Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել էր։

̰
Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում շահագործման հանձնվեց լիովին վերազինված և հիմնանորոգված շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

16:00 18.06.2020

Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում շահագործման հանձնվեց լիովին վերազինված և հիմնանորոգված շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Այսօր խորհրդականիս և մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղա Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ մասնակցեցի շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության նոր, […]

̰
Պատգամավորն առաջարկում է չնվազեցնել հեռուստաընկերությունների լիցենզիայի ժամկետը

15:50 18.06.2020

Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագծով, որ քննարկվում է Ազգային ժողովում, առաջարկվում է հեռուստաընկերությունների լիցենզիաների ժամկետը 10-ից դարձնել 7 տարի։ ԼՀԿ պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն առաջարկում է զերծ մնալ այդ կրճատումից։ Բաղդասարյանը բացատրեց, որ հարթակների զարգացման պայմաններում ապատեղեկատվություն տարածողները այսպես թե այնպես կգտնեն տարբերակ դա անելու համար։ Իսկ հեռուստաընկերությունների աշխատանքը, ըստ Բաղդասարյանի, պետք է դիտարկել որպես բիզնես։ […]

̰
Լիճքի երկու թաղամասերում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ

15:39 18.06.2020

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի երկու թաղամասերի երեք փողոց: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 90 միլիոն 123 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 54 միլիոն 74 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 36 […]

̰
BACK_TO_TOP