TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ պարետի որոշմամբ՝ այսօր 24 ժամով արգելվել է «Երևան մոլ»-ի գործունեությունը

15:35 18.06.2020

ՀՀ պարետի որոշմամբ՝ այսօր 24 ժամով արգելվել է «Երևան մոլ»-ի գործունեությունը․ խոսքը առևտրի կենտրոնի ադմինիստրատիվ՝ գրասենյակային հատվածի կասեցման մասին է։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։ Նախորդիվ այստեղ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն արձանագրել էր գրասենյակների համար ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի մի շարք խախտումներ՝ աշխատողները գրասենյակային պայմաններում առհասարակ չեն կրել դիմակներ, փակվող աղբամանները […]

̰
Դիլիջանի և գյուղական բնակավայրերի միջև իրականացվող ուղևորափոխադրումները հունիսի 22-ից ժամանակավոր կդադարեցվեն

15:30 18.06.2020

Դիլիջանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել: «Ուշադրությո՛ւն Հարգելի համաքաղաքացինե՛ր. Տեղեկացնում ենք, որ արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ տրանսպորտից օգտվող ուղևորների սակավության պատճառով, ս/թ. հունիսի 22-ից ժամանակավոր կդադարեցվի Դիլիջան քաղաքի և գյուղական բնակավայրերի միջև իրականացվող ուղևորափոխադրումները ՝ բացի Հաղարծին և Թեղուտ բնակավայրերից»,-նշված է գրառման մեջ:

̰
Հաստատվեց կառավարության 20-րդ միջոցառումը․ աջակցություն կստանան մասնավոր ոլորտում աշխատողներ

15:02 18.06.2020

Կառավարության նիստին ներկայացվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին հարցը։ Միջոցառման կարևորության և նպատակի մասին ներկայացրեց նախարար Զարուհի Բաթոյանը։ «Այս միջոցառման նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի առավել տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Տուժած ոլորտներ են համարվում հյուրանոցային և հյուրատնային […]

̰
Հիմա, որ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ ընդդիմությանն ինչո՞ւ եք ճնշում․ Փաշինյան

14:57 18.06.2020

ՀՀ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով անձնական տվյալների կամ այլ իրողությունների հրապարակմանը, խոսեց նաև այս օրերին տեղի ունեցող քաղաքական զարգացումներից։ «30 տարի Հայաստանին ասել են պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների դեմ, պայքարեք ընտրակեղծիքների դեմ, հիմա, որ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ վայ, բա էդ ինչի՞ եք ընդդիմությանը ճնշում, բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա […]

̰
Բազեները վերականգնվելուց հետո բաց կթողնվեն վայրի բնություն. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

14:55 18.06.2020

Հունիսի 17-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Երևանի կոնյակի գործարանի անվտանգության ծառայության աշխատակցից` գործարանի տարածքի շենքերից մեկի պատուհանի խորշում գտնվող բնից բազեի ձագերի (4 հատ) ընկնելու վերաբերյալ: «Տեսչական մարմնի Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի աշխատակցի կողմից տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թռչնի ձագերը «սովորական հողմավար բազե» տեսակի են, որոնց ծնողներն արդեն […]

̰
Եթե ԲՀԿ-ն դիմումների հոսք ունի, նշանակում է՝ ամեն ինչ լավ է, և հույս կա. Ալեն Սիմոնյան

14:47 18.06.2020

Լրագրողները ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին լրագրողների հետ զրույցում պատգամավոր Արման Աբովյանի այն դիտարկման մասին, որ ԲՀԿ դիմել է շուրջ 4000 մարդ՝ անդամակցելու համար, և որ երկիրը կոլապսի մեջ է հայտնվում, որին ի պատասխան Ալեն Սիմոնյանը նշեց, որ ուրախ է, եթե ԲՀԿ-ն դիմումների հոսք ունի, նշանակում է՝ ամեն ինչ լավ է, և հույս […]

̰
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի այսօր

14:36 18.06.2020

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի լրատվական ծառայությունից: Լսելով պաշտպանների, մեղադրողների և տուժող կողմի ներկայացուցիչների դիրքորոշումներն ու փաստարկները՝ դատարանը հեռացավ […]

̰
ԱՀԿ-ն հայտնել է Հայաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Իսրայելում կորոնավիրուսի դեպքերի աճի մասին

14:18 18.06.2020

Բազմաթիվ երկրներում COVID-19-ի համաճարակը նախկինի պես մնում է ակտիվ փուլում։

̰
Կամո Սարգսյանն ընտրվեց ՀԾԿՀ անդամ

14:17 18.06.2020

Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ընտրվեց Կամո Սարգսյանը, որին այդ պաշտոնում առաջադրել էր կառավարությունը։ Ձայները բաշխվեցին 86 կողմ, 8 դեմ հարաբերակցությամբ։

̰
Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

13:44 18.06.2020

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ, տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 36960  արձանագրություն, իսկ հունիսի 17-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]

̰
Հրդեհ չգործող գիշերային ակումբում

13:40 18.06.2020

Հունիսի 18-ին՝ ժամը 02։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, այրվում է ոչ բնակելի շինություն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորագավիթի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 հասցեում գտնվող չգործող գիշերային […]

̰
Շնորհակալ եմ, որ դիմակ եք կրում. Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիներին

13:29 18.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: Նա քայլում է փողոցներով՝ մարդկանց դիմակներ բաժանելով: «Շնորհակալ եմ, որ դիմակ եք կրում, շնորհակալ եմ, որ հակահամաճարակային կանոնները պաշտպանում եք»,- հանդիպած մարդկանց ասում է նա: Նա խորհուրդ է տալիս դիմակները չդնել ձևի կամ չտուգանվելու համար: Իր հետ սելֆի անել ցանկացող քաղաքացուն նա կոչ արեց սոցիալական հեռավորություն պահպանել: […]

̰
4000 մարդ դիմել է, որ անդամակցի ԲՀԿ-ին. Աբովյանն անդրադարձել է կուսակցության անդամակցության տոմսերը դեն նետելու տեսանյութին

13:28 18.06.2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցության տոմսերի դեն նետելու տեսանյութին վերաբերող հարցին ի պատասխան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը նշեց, որ շարունակվում են իշխանական տեղեկատվական գրոհները. «Բնավ, նույնիսկ մեկնաբանելու էլ թեմա չկա: Սա այն տրամաբանության մեջ է պառկում, այսպես կոչված կոշտ վարկաբեկման, որը այսօր իշխանություններն իրականացնում են, որովհետև տարբերակ չունեն: Պետք է ինչ-որ մի ձև քողարկեն […]

̰
Եթե անձը հանդիսանա վարձու աշխատող և միաժամանակ բնակվի գյուղում, ապա նրան կվճարվի երկու նպաստ. Բաթոյան

13:22 18.06.2020

Կառավարության այսօրվա նիստին ներկայացված էր «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախագծի նպատակն է իրավական հիմքեր ստեղծել արդեն իսկ հայտարարված ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի համար։ «Առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող […]

̰
Որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները. Հակոբ Կարապետյան

13:12 18.06.2020

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։ Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։ 1️⃣ Կենտրոն […]

̰
Գյումրեցի Կարինե Տիգրանյանն ու Նորայր Հակոբյանը դարձել են World Vision 2020 միջազգային մրցույթի հաղթողներ

13:08 18.06.2020

Գյումրիի «Ընտանիք» կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Նորայր Հակոբյանը և Կարինե Տիգրանյանը ճանաչվել են Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած World Vision 2020 երգի հեռավար միջազգային մրցույթի մրցանակակիրներ։ Առաջին անգամ անցկացվող միջազգային մրցույթին մասնակցել են  աշխարհի 45 պետությունների 725 մասնակիցներ։ «Մրցույթը մեկնարկեց մայիսի 5-ին, մինչ այդ արդեն Կատարողական արվեստի միջազգային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը, համավարակի սահմանափակումներն ու […]

̰
Համերաշխության պայմանագիր՝ խիստ կարգավորումների փոխարեն․ հեռուստատեսությունների մասին Թևոսյանի առաջարկը

13:08 18.06.2020

Իմքայլական Վահագն Թևոսյանը, որ հեռուստառադիո ոլորտի նոր կարգավորումներ ներառող օրենքի համահեղինակն է, Ազգային ժողովում այսօր հայտարարեց, որ փորձել են անել օրենքով ամեն հնարավորը, որ եթերային կոնտենտը հայաֆիկացվի, և դա լինի առանց տնտեսվարողների էական ջանքերի։ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ եթե օրենքներում պատժի միջոցներ չեն նախատեսվում, ապա այդ օրենքները չեն գործում։ Տեղեկությունների հավաստիության ու հերյուրանքների […]

̰
Երևանի Վիլնյուսի փողոցում Volkswagen Golf է այրվել

13:04 18.06.2020

Հունիսի 18-ին` ժամը 03:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 53 շենքի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։50-ին, մարվել՝ 04։07-ին։ Այրվել […]

̰
2020թ. ձկան արդյունագործական որսի ծավալը Սևանա լճում սահմանվեց 200 տոննա

12:51 18.06.2020

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Ըստ այդմ, արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն կիրականացվի միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից (տեղամասերը նշված են կից նկարում)։ 2020 թվականի ընթացքում ձկան արդյունագործական որսի ծավալը Սևանա լճում […]

̰
Կտորից դիմակները չեն կարող փոխարինել բժշկական եռաշետ դիմակներին. Արսեն Թորոսյան

12:47 18.06.2020

Արսեն Թորոսյանը նշեց, որ տնային պայմաններում պատրաստված կտորից դիմակներ կրելը թույլատրվել է՝ հաշվի առնելով ֆինանսական դժվարությունները, սակայն կտորից դիմակները, ըստ նախարարի, երբեք չեն կարող փոխարինել բժշկական եռաշետ դիմակներին։ Նա նկատեց, որ վերջին շրջանում , ոչ թե ֆինանսական դժվարություններն են պատճառը, որ մարդիկ կտորից դիմակներ են կրում, այլ մոդայիկ երևալը։ «Մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը։ […]

̰
Հունիսի 20-ից դեպի Երևան մի շարք չվերթներ կիրականացվեն

12:46 18.06.2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հունիսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40): «Ս.թ. հունիսի 20-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45): Ս.թ. հունիսի 20-ին, 21-ին, 22-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): […]

̰
Հարյուրավոր մարդիկ զրկվել են ունեցվածքից. Տիգրան Եգորյանը հիշեցրեց Հյուսիսային պողոտայի դեպքերը 

12:37 18.06.2020

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը շարունակել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց կալանքը չվերացնելու վերաբերյալ: Պաշտպանական կողմի փաստարկներին հակադարձել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Նա հիշեցրել է Հյուսիսային պողոտայի բնակիչների ունեզրկման դեպքերն ու դատական վեճերը:   Դատավոր Արսեն Նիկողոսյանը նշել է, որ այդպիսի փաստեր քրեական գործում չկան և այս գործի […]

̰
444 հոգի ունենք ծանր վիճակում, 131-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Արսեն Թորոսյան

12:27 18.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս մեկ անգամ կարևորեց հանրային վայրերում, բակերում դիմակ կրելը, ինչպես նաև միջոցառումներ, սգո և հարսանյաց արարողություններ անցկացնելիս պարետատան կանոններին հետևելը։ Ապա անդրադարձավ այսօրվա նոր դեպքերին։ «Առավոտյան ժ. 09։00-ի դրությամբ 143 հոգի կարիք ունի հոսպիտալացվելու, որից 25-ը գտնվում է տանը, որոնցից 9-ը՝ թեթև, 16-ը՝ միջին ծանրության են։ Բարեբախտաբար, թթվածնի կարիք ունեցող […]

̰
Որ խոսքի ազատության գլխից մազ չպակասի, բայց ամենաթողություն էլ չլինի․ Թևոսյանը խոսեց նախագծի մասին

12:22 18.06.2020

Երբ պետությունը լիցենզիա է տալիս որևէ հեռուստաընկերության, դա մարդկանց աչքում երաշխիք է դառնում, որ իրենք կարող են հավատալ այդ հեռուստատեսությանը, բայց այստեղ խնդիրներ են ծագում։ Այսպես հիմնավորեց իրենց օրենքի նախագիծը իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանը, որը ԱԺ-ում ներկայացնում էր հեռուստառադիոոլոլտի կարգավորումների փոփոխության նախագիծը։ «Տեսալսողական մեդիայի մասին» նախագծով, ըստ համահեղինակի, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը կստանա […]

̰
Հաստատվեց մասնագիտությունների ցանկը, որոնցով սովորող ուսանողների վարձը կփոխհատուցվի աշխատավարձից վճարվող եկամտահարկից

12:20 18.06.2020

«Կառավարությունը հաստատեց մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող ուսանողների վարձը կփոխհատուցվի աշխատավարձից վճարվող եկամտահարկից»,- նշված է գործադիրի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ:

̰
Գյուղական բնակավայրում ծնողները երեխայի խնամքի նպաստ կստանան անկախ աշխատելու հանգամանքից. Զարուհի Բաթոյան

12:14 18.06.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook–ում կատարած գրառման մեջ նշել է, որ Գյուղական բնակավայրում ծնողները երեխայի խնամքի նպաստ կստանան անկախ աշխատելու հանգամանքից: «Կառավարությունը քիչ առաջ հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Այսպիսով օրենքի ընդունմամբ՝ խնամքի նպաստի իրավունք կսահմանվի նաև գյուղական բնակավայրերում բնակվող ծնողի համար՝ մինչև երեխայի […]

̰
Քաղաքացիներն առաջիկայում մեկ դիմակը 60 դրամով ձեռք բերելու հնարավորություն կունենան․ Փաշինյան

12:00 18.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում կարևոր համարեց արձանագրել այն, որ շուկայում տեղի է ունեցել դիմակների էական գնանկում, և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կանխատեսում է, որ այդ գնանկումը կշարունակվի, և առաջիկայում քաղաքացիները հնարավորություն կունենան դիմակներ ձեռք բերել 60-70 դրամով։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց պաշտպանիչ միջոցների կարևորությունը և արդյունավետությունը։  «Դիմակները պաշտպանում են ոչ միայն […]

̰
Ես մշտապես եղել եմ, հիմա էլ կամ և շարունակելու եմ լինել լրագրողների իրավունքների պաշտպանը. Միրզոյան

11:44 18.06.2020

Ես մշտապես եղել եմ, հիմա էլ կամ և շարունակելու եմ լինել լրագրողների իրավունքների, անխոչընդոտ գործունեության պաշտպանը: Այս մասին ԱԺ-ում նշել է Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԱԾ շենքի մոտ լրագրողների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին: «Որևէ գործ լրագրողների գործունեությունը խոչընդոտող կդատապարտեմ: Մանրամասներին ծանոթ չեմ: Ո՛չ կադրեր եմ տեսել, ո՛չ էլ…Լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, […]

̰
Ի՞նչն է ստիպել Անկարային հայկական օրակարգով 5 ժամ տևողությամբ նիստ հրավիրել

11:41 18.06.2020

Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը հայկական լոբբիի հետ խնդիրներով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հատուկ նիստ է գումարել: Այդ մասին հայտարարել է Էրդողանի գլխավոր խորհրդականներից Ֆահրեդդին Ալթունը: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱՄՆ դեսպանատունը Լոռու և Շիրակի մարզերի մանկապարտեզներին տրամադրել է 151 ինֆրակարմիր ջերմաչափ

11:20 18.06.2020

Օրերս ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակը Լոռու և Շիրակի մարզերի մանկապարտեզներին տրամադրեց 151 ինֆրակարմիր ջերմաչափ և հավելյալ մարտկոցներ։ Այս նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրի կողմից։ Ջերմաչափերն անհրաժեշտ են համավարակի շրջանում մանկապարտեզների աշխատանքն ապահով կազմակերպելու և ռիսկերը մեղմելու նպատակով։ Մանկապարտեզների անունից ջերմաչափերը ստացան Լոռու մարզպետի տեղակալ Ռուբեն Խանզադյանը և Շիրակի մարզպետի տեղակալ […]

̰
BACK_TO_TOP