TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՄՆ դեսպանատունը Լոռու և Շիրակի մարզերի մանկապարտեզներին տրամադրել է 151 ինֆրակարմիր ջերմաչափ

11:20 18.06.2020

Օրերս ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակը Լոռու և Շիրակի մարզերի մանկապարտեզներին տրամադրեց 151 ինֆրակարմիր ջերմաչափ և հավելյալ մարտկոցներ։ Այս նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրի կողմից։ Ջերմաչափերն անհրաժեշտ են համավարակի շրջանում մանկապարտեզների աշխատանքն ապահով կազմակերպելու և ռիսկերը մեղմելու նպատակով։ Մանկապարտեզների անունից ջերմաչափերը ստացան Լոռու մարզպետի տեղակալ Ռուբեն Խանզադյանը և Շիրակի մարզպետի տեղակալ […]

̰
ՀՀ-ում արձանագրվել է մահվան 7 դեպք․ 746 պացիենտ առողջացել է

10:54 18.06.2020

Հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 309-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 7-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10728 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 89992 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 665 նոր դեպք և 746 առողջացած, հայտնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման […]

̰
Վանաձորում անձրևաջրերը լցվել են բնակելի տնակներ

10:39 18.06.2020

Հունիսի 17-ին՝ ժամը 20։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Ուկրշին» տնակային ավանում անձրևաջրերը լցվում են բնակելի տնակներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: «Ուկրշին» տնակային ավանի տնակներից մեկից փրկարարները դուրս են բերել 4 բնակչի […]

̰
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել սելավաջրերում արգելափակված ավտոմեքենաներից

10:12 18.06.2020

Հունիսի 17-ին, ժամը 22։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներն արգելափակվել են սելավաջրերի մեջ. քաղաքացիներին ավտոմեքենաներից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սելավաջրերում արգելափակված 2 ավտոմեքենայից դուրս […]

̰
Իմացեք, որ պարպման ժամանակ հոսանքի ուժը հասնում է մինչև 100 հազար ամպերի․ Սուրենյան

09:51 18.06.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կայծակի ժամանակ Աբովյանում և Աշտարակում արված լուսանկարներ՝ կից գրելով․ «Իմացեք, որ պարպման ժամանակ հոսանքի ուժը հասնում է մինչև 100 հազար ամպերի, լարումը՝ տասնյակ միլիոնավորներից մինչև միլիարդավոր վոլտի»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3262307617165798 https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3262316477164912    

̰
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք, զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել․ Փաշինյան

09:09 18.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է թարմ տվյալներ կորոնավիրուսով վարակվածների մասին․ «Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել: Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց և իրենց շրջապատի առողջությանը: Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձևավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ […]

̰
Երևանում ուժեղ քամին 2 սյուն է պոկել և գցել երթևեկելի հատված

09:06 18.06.2020

Հունիսի 17-ին`ժամը 15:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով արտաքին լուսավորման 2 սյուն պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով երկկողմանի անանցանելի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարնեը սահմանազատել են […]

̰
ԵԺԿ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից․ Դոնալդ Տուսկ

08:37 18.06.2020

ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Հայաստանին։ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։ Տուսկը նշել է, որ ԵԺԿ-ն կշարունակի աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերություններին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ ցուցաբերելով քաղաքական կամք դրա ամբողջական վավերացման և […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանի մի շարք հասցեներում

08:29 18.06.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 18-ին Երևանում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` 10:00-16:00 Նոր Նորքի 2-րդ միկրոշրջան, Դ․ Մալյան փողոց, թիվ 2, 3, 6, 7, 8, 9, 10, 11, Դ․ Մալյանի նրբանցք, թիվ 5, Գայի պողոտա, թիվ 1, 1/1, Մոլդովական փողոց, թիվ 1, 3 բնակելի շենքեր, հարակից ոչ […]

̰
Վթարային ջրանջատում Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում

08:11 18.06.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը՝ Արաբկիր վարչական շրջան՝ Ն. Ադոնց փողոցի 19-ից 25  հասցեներն իրենց կոտորակներով,  Վ. Փափազյան 15-ից 32   հասցեներն իրենց կոտորակներով, Վաղարշյան 15-ից 26   հասցեներն իրենց կոտորակներով, Գյուլբենկյան 29-ից 46 հասցեներն իրենց կոտորակներով,   Կոմիտասի պողոտայի 3-ից 50   հասցեներն իրենց կոտորակներով,  Հ. Քոչար 7-ից 165  հասցեներն իրենց […]

̰
Որքան էլ Թուրքիան ջանքեր գործադրի ճնշելու ճշմարտությունը, այն հարթելու է իր ճանապարհը. ԱԳՆ

23:36 17.06.2020

Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրի ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը: Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Թուրքիայում նախագահական մակարդակով Հայոց ցեղասպանության հարցով քննարկումը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և իրենից […]

̰ ̰
̰
Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել. ArmLur.am

22:46 17.06.2020

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ դատավոր Ռոբերտ Պապոյանը քննել է Աբրահամ Մանուկյանի ձերբակալման իրավաչափության հարցը և այն ճանաչել ոչ իրավաչափ: Հետևաբար, Աբրահամ Մանուկյանին ազատ են արձակել: Կայքի հաղորդմամբ՝ Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի կալանավորման հարցը չի քննվել դատարանում, ասել է, թե դատարանն արձանագրել է` ոչ իրավաչափ է եղել ԱԱԾ-ի կողմից Մանուկյանի ձերբակալումը: Ազգային ժողովի նախկին պատգամավոր […]

̰ ̰
Ժամանակ ենք խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար. Ծառուկյանի փաստաբանը մանրամասներ է հայտնել

22:26 17.06.2020

«Ժամանակ ենք խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, որպեսզի կարողանանք լիարժեք պաշտպանություն իրականացնել», – Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննության հետաձգումից հետո լրագրողներին ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը: Դատական նիստը կշարունակվի վաղը` ժ. 16.30-ին, որից հետո Երեմ Սարգսյանը խոստացավ առավել մանրամասն պատասխանել լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկի հարցին, թե մեկ ու կես ժամվա ընթացքում միայն դա՞ էին քննարկում, պատասխանեց. […]

̰
Հայկական Ռոբին ռոբոտը հայտնվել է Forbes-ի ուշադրության կենտրոնում

22:17 17.06.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ հայկական Ռոբին ռոբոտը հայտնվել է «Ֆորբս» ամսագրի ուշադրության կենտրոնում։ «Ռոբինը 2020 տարվա սկզբին արժանացել էր ՀՀ ԲՏԱ նախարարության նորարարական դրամաշնորհին և հաղթել է ուղեգիր դեպի համաշխարհային ձեռներեցության դպրոցներից Դրեյփերի համալսարան։ Ռոբինը օգնում է երեխաներին հաղթահարել վախը հիվանդանոցներից՝ կորոնավիրուսի այս ծանր շրջանում»,- […]

̰
ԼՂ հարցով հերթական տեսաժողովը կկայանա հունիսի վերջին. Զախարովա

22:02 17.06.2020

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով հունիսի վերջին հեռավար տեսաժողով կկայանա: «Համանախագահները մշտական կապի մեջ են գտնվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Անցյալ ամիս համանախագահները համատեղ տեսահամաժողով են անցկացրել։ Հերթական հեռակա հանդիպումը նախատեսվում է իրականացնել մինչև հունիսի վերջ»,- ասել է Զախարովան: Նրա խոսքերով՝ հստակ ամսաթիվ ավելի […]

̰
Գևորգ Պետրոսյանը դատարանի բակում տուգանվեց 10 000 դրամով

21:52 17.06.2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ դիմակ չկրելու համար տուգանվեց 10 000 դրամով: Լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ տուգանքը բողոքարկելու է, քանի որ դիմակ չկրելու համար պատճառներ ունի` առողջական խնդիրներ կան:  

̰
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի դահլիճից․ կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց

21:24 17.06.2020

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի դահլիճից,  կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց։ Նիստը, կշարունակվի վաղը՝ հունիսի 18-ին՝ ժամը 16:30-ին։ ԲՀԿ անդամները լրագրողների հետ զրույցում նշել էին, որ ակնկալում են դատարանի անաչառ որոշումը, հակառակ դեպքում կանգ չեն առնելու և շարունակելու են պայքարը` պահանջելով նաև կառավարության հրաժարականը: Մինչ նիստի ավարտը դատարանի բակից նաև բերման ենթարկվեցին մի շարք […]

̰
Գագիկ Ծառուկյանի հորդորով՝ մենք շարունակելու ենք կուսակցության աշխատանքը թեʹ սոցիալական, թեʹ օրենսդիր, թեʹ այլ ոլորտներում. Իվետա Տոնոյան

21:07 17.06.2020

««Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար դժվար կլինի, երբ իրենց ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, չլինի կազմակերպչական անմիջակյան աշխատանքների գլխավերևում։ Սակայն, նաև Գագիկ Ծառուկյանի հորդորով, մենք շարունակելու ենք կուսակցության աշխատանքը թեʹ սոցիալական, թեʹ օրենսդիր, թեʹ այլ ոլորտներում»,- հունիսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց դատարանի բակ եկած ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: Նա նաև նշեց, որ ամեն սցենարի պատրաստ են, […]

̰
Հունիսի 17 դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք

20:10 17.06.2020

Հունիսի 17 դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք, ևս 22 հոգի առողջացել է։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի թիվը 6 է։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սեւան, […]

̰
Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան. կքննվի նրա կալանքի միջնորդությունը

19:51 17.06.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում հավաքվել են Ծառուկյանի աջակիցներն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը ժամանեց: Հիշեցնենք, որ այսօր քննվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Դատարան են ժամանել նաև Արթուր Վանեցյանը, […]

̰
ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրավական գործընթացներին

19:46 17.06.2020

ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրավական գործընթացներին: «Ձեր նշած քաղաքական ուժի հարաբերություններում եղել է հետևյալը, որ իշխանությունը նախկինում էս քրեական գործերը միշտ օգտագործել է, որպեսզի էդ ուժերին պահի կոնտրոլի տակ, մտցնի կոալիցիա, որովհետև լեգիտիմության խնդիր է ունեցել: Իսկ մեզ պետք չի քրեական գործերը դարձնել քաղաքական առևտրի առարկա, որ մի երկու հայտարարություն […]

̰
Որոշ օղակներում զգացել եմ, որ կոռուպցիոն գործերն արհեստականորեն առաջ չեն գնում. Փաշինյան

19:28 17.06.2020

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեջբերեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցում որոշ շրջանակների մեկնաբանությունը, թե դա քաղաքական ենթատեքստ ունի: Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց՝ այն մեկնաբանությունները, թե գործընթացը քաղաքական է, հիմնվում են այն կանխավարկածի վրա, որ ԲՀԿ նախագահը հայտարարություն է արել, որից հետո սկսվել են քրգործեր: «Հենց այդ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

19:19 17.06.2020

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից: Փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացրեց Ռ․ Քոչարյանի և նրա համար անձնական երաշխավորություն ներկայացրած նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, […]

̰
Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի թեստ է հանձնել 55 հազար 849 մարդ

19:13 17.06.2020

Հայաստանի Հանրապետությունում հունիսի 12-ի դրությամբ՝ կորոնավիրուսի թեստ հանձնած քաղաքացիների թիվը 55 հազար 849 է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի հարցին: «Ուրբաթ օրվա դրությամբ՝ 55849 մարդ է թեստավորվել: Ընդհանուր առմամբ ավելի շատ թեստ է արվել, քանի որ լինում են […]

̰
Քաղաքացիները ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

19:10 17.06.2020

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Աշտարակի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Արծվի թևեր» կոչվող տարածքում ապօրինի զենք է թողել։ Աշտարակի ոստիկաններն այդ տարածքում հայտնաբերեցին առանց գործարանային համարի ինքնաձիգ ու դատարկ պահունակ։ Գավառում բնակվող 32-ամյա մի տղամարդ ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «ՏՕԶ» տիպի հրացան ու ինքնաձիգի 22 […]

̰
Քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքը կկազմակերպվի համաճարակային իրավիճակի նկատառումով

19:06 17.06.2020

2020թ. ամառային զորակոչի ընթացքում, ինչպես և նախորդ զորակոչերին, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո գործելու է քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը կարևոր դերակատարում ունի զորակոչի գործընթացում: Այն հանձնառու է քննարկելու քաղաքացիների դիմումներն ու բողոքները, մասնակցելու դրանցում արծարծված խնդիրների լուծմանը, դիտարկելու զորակոչի ընթացքը, դրսևորվող միտումները, առանձնացնելու և […]

̰ ̰
BACK_TO_TOP