20:28 18.06.2020
Էրդողանը թիրախավորում է և փորձում է ահաբեկել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերին, որոնք ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ արդյունավետ կերպով պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ օգտագործելով քաղաքացիական ակտիվիզմի գործիքակազմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից, այս մասին նշել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ղեկավարած՝ իր աշխատակազմի խորհրդատվական մարմնի՝ մոտ հինգ ժամ տևած հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող քաղաքացիական ակտիվիստնտերի դեմ ճնշումներ կազմակերպելու հարցը:
Հաղորդագրության մեջ նշված է. «Սրանով Էրդողանը նախ և առաջ թիրախավորում է և փորձում է ահաբեկել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերին, որոնք ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ արդյունավետ կերպով պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ օգտագործելով քաղաքացիական ակտիվիզմի գործիքակազմը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ դիմելով Եվրոպական կառույցներին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանին, Եվրոպական միության խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպայի խորհրդին, և կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել թուրքական իշխանությունների կողմից Հայ դատի ակտիվիստների դեմ ուղղված այլատյաց քաղաքականության դեմ:
Այս առնչությամբ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանն ասաց. «Այս հանդիպումը, փաստորեն, Էրդողանի՝ այս տարվա մայիս ամսին արած հայտարարության տրամաբանական շարունակությունն է, երբ նա սպառնաց պայքարել «հայկական լոբբինգի» դեմ, որն, անշուշտ, նախևառաջ ընդգրկում է ամբողջ աշխարհում գործող Հայ դատի հանձնախմբերը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ, ցավոք, Հայոց ցեղասպանության ժխտումը և հայերի դեմ ատելության սերմանումը Թուրքիայում պետական քաղաքականություն են»:
«Այժմ Էրդողանի կառավարությունը պաշտոնապես և բացահայտ կերպով որոշում է ընդունել ահաբեկման պետական քաղաքականություն վարել ամբողջ աշխարհում Հայոց Ցեղասպանության ճանաչման համար պայքար մղողների դեմ: Սակայն թուրքական իշխանությունները պետք է արդեն հասկացած լինեին, որ Հայ դատի ակտիվիստների դեմ ահաբեկումն ինչպես չի գործել նախկինում, այդպես էլ չի գործելու ապագայում: Ընդհակառակը, սա նույնիսկ ազդակ է՝ էլ ավելի ակտիվ գործունեություն ծավալելու և հանուն արդարության հաստատման մեր ուժերն էլ ավելի միավորելու: Այս հանդիպումը, սակայն, ևս մեկ անգամ ցույց տվեց Էրդողանի կառավարության իրական դեմքը և թե ինչ քայլերի է այն ընդունակ:
Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, ինչպես նաև հատուցումները համընդհանուր արդարության հաստատման խնդիր են: Թուրքիան ստիպված է իր անցյալի հետ հաշվի նստել: Հենց սա են Թուրքիայից պահանջում աշխարհի տասնյակ երկրների խորհրդարաններ, այդ թվում նաև Եվրոպական խորհրդարանը», – ամփոփեց Կարապետեանը»:
20:55 05.07.2025
Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվել20:45 05.07.2025
Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետՄեծ Բրիտանիան վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ՝ բրիտանացի նախարարի 14 տարվա ընթացքում առաջին այցից հետո, ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։ «Մեծ Բրիտանիան պաշտոնապես վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի կառավարության հետ՝ այսօր արտաքին գործերի նախարարի Դամասկոս կատարած այցից հետո», – ասվում է փաստաթղթում։ […] ...
20:22 05.07.2025
Բրազիլիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ BRICS-ը աջակցում է ՄԱԿ-ինԲՐԻԿՍ-ը աջակցում է ՄԱԿ-ին՝ որպես գլոբալ կառավարման և միջազգային հարաբերություններում բազմակողմանիության կենտրոնական մեխանիզմ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Մեր դիրքորոշումը, որը արտացոլում է BRICS-ի անդամների միջև քննարկման ընթացքը, այն է, որ մեզ անհրաժեշտ է ՄԱԿ-ը՝ առաջ շարժվելու համար», – ասել է […] ...
20:11 05.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...
19:55 05.07.2025
The Hill. Հանրապետականները վախենում են, որ Մասկը կթուլացնի իրենց դիրքերը Կոնգրեսի ընտրություններումԱՄՆ-ում իշխող Հանրապետական կուսակցության անդամները մտավախություն ունեն, որ Իլոն Մասկը կարող է թուլացնել իրենց դիրքերը 2026 թվականի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, հաղորդում է The Hill թերթը։ Վերջին շաբաթներին Մասկը խիստ քննադատաբար է մոտեցել հանրապետականներին, որոնք աջակցել են պետական պարտքը 5 տրիլիոն դոլարով բարձրացնելու մասին օրինագծին։ ԱՄՆ պետական պարտքն այժմ գերազանցում է 36 տրիլիոն դոլարը։ Նա հայտարարել […] ...
19:44 05.07.2025
Երկու ամերիկացի վիրավորվել է Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման կետի հարձակման հետևանքովԻսրայելի իշխանությունների կողմից ԱՄՆ մասնակցությամբ ստեղծված Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակիցներ վիրավորվել են Ռաֆահում՝ պաղեստինյան հարավային անկլավում, մարդասիրական օգնության բաշխման կետում արմատականների կողմից նետված նռնակի պայթյունի հետևանքով, հայտնում է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը։ «Ահաբեկիչները երկու նռնակ նետեցին Ռաֆահում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կետի վրա, մինչ խաղաղ բնակիչները դեռ այնտեղ էին։ Նռնակներից […] ...