23:01 15.06.2020
Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն ավելացել է: Ըստ Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների՝ մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, իսկ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից 67 հիվանդ է բուժվում, 55-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Մարզում արձանագրվել է մահվան 11 դեպք․ քաղաքացիներից 10-ը մահացել են մայրաքաղաքի հիվանդանոցներում, իսկ 11-րդ մահը գրանցվել է հունիսի 13-ին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում։ Սա մարզի բուժհաստատությունում գրանցված մահվան առաջին դեպքն է: Մահացածը Գյումրու 69-ամյա բնակիչ է։
«Քաղաքացին մեզ մոտ է տեղափոխվել հունիսի 13-ին Գյումրի ԲԿ-ից՝ ծանր վիճակում։ Նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ: Ըստ հարազատների՝ քաղաքացին ուղեկցող հիվանդություններ չի ունեցել, թոքաբորբով հիվանդանալուց հետո բուժհաստատություններ չի դիմել ու երկար ժամանակ բուժվել է տանը: Նրա մոտ զարգացել էր հիպոքսիա, ուղեղն էր ախտահարվել, վիճակը շատ ծանր էր, մեր հարցերին պատասխանել այդպես էլ չկարողացավ»,- SHANTNEWS.am-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Ռաֆայել Հարությունյանը:
Ըստ բժշկի՝ քաղաքացին իրենց մոտ է ընդունվել արդեն կորոնավիրուս հիվանդության ախտորոշմամբ, քննարկվում էր նրան մայրաքաղաքի հիվանդանոցներ տեղափոխելու հարցը, բայց առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով չեն տեղափոխել:
«Վիճակը գնալով ծանրացավ, եթե նույնիսկ տեղափոխեինք մայրաքաղաք, ճանապարհին հիվանդը կմահանար: Ասեմ նաև, որ մայրաքաղաքի երկու խոշոր կլինիկաներն այս պահին ծանրաբերռնված են, ազատ տեղեր էլ չունեին, որ մեր հիվանդին ընդունեին: Քաղաքացին մահացավ հենց մեզ մոտ ընդունվելու օրը՝ մոտ 12 ժամ անց»,– ասաց Ռաֆայել Հարությունյանը:
Քաղաքացու ընտանիքի անդամները վարակակիր են, թե՝ ոչ, բժիշկը տեղեկություն չուներ, միայն նշեց, որ ինֆեկցիոն հիվանդանոցում ընտանիքի անդամներից այս պահին որևէ մեկը չի բուժվում:
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...
22:58 18.07.2025
Դինամոյի և Բալտիկայի միջև խաղում առաջին հարվածը կատարել է շունըՌուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) նոր մրցաշրջանի առաջին խաղում Մոսկվայի «Դինամոյի» և Կալինինգրադի «Բալտիկայի» միջև առաջին խաղում առաջին խորհրդանշական հարվածը հասցրել է Դորա անունով շունը։ Նա մոսկովյան ակումբի դեսպանն է։ Խաղը տեղի է ունենում Մոսկվայում՝ Լև Յաշինի անվան «ՎՏԲ Արենա» կենտրոնական «Դինամո» մարզադաշտում: ՌՊԼ-ի նախորդ մրցաշրջանում «Դինամոն» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը, իսկ «Բալթիկան» հաղթեց Առաջին […] ...