23:51 08.06.2020
Տեղեկացնում ենք, որ 2020 թ. հունիսի 9-ին Մեխիկո-Ամստերդամ, Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթով Հայաստան են վերադառնում երկու քաղաքացիներ՝ Մեքսիկայում ՀՀ դեսպանության անմիջական աջակցությամբ և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության օժանդակությամբ։ Այս մասին տեղեկացնում են Մեքսիկայում ՀՀ դեսպանությունից։
23:38 08.06.2020
Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Հանրապետության տարածքում՝ Հունիսի 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-13-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև […]
23:00 08.06.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դրամաշնորհի հնարավորություն։ Հրավիրում ենք տուրիզմի ոլորտում աշխատող բիզնեսների, հիմնադրամների և ՀԿ-ների ուշադրությունը՝ EU4Business “Innovative Tourism Action Grants in times of Covid-19” ծրագրի շրջանակում տրամադրվում է 8000 եվրո չափով մինչև 25 հատ դրամաշնորհներ տուրիստական կազմակերպություններին և 20000 եվրո արժողությամբ մինչև 5 դրամաշնորհներ տուրիստական կազմակերպությունների միավորումներին ՀՀ Շիրակի, […]
22:17 08.06.2020
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Սողոմոն Տարոնցի փողոցում, տեղի ունեցել հրազենի գործադրմամբ սպանությունը, երբ սպանություն կատարողը մարդաշատ վայրում իր սև գործն անելուց հետո դիմում է փախուստի, իսկ հետո էլ ինքնակամ ներկայանում ոստիկանության Շենգավիթի բաժին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության […]
22:10 08.06.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, Տեղյակ ենք, որ դեռ կան հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկանում են Ռուսաստանից վերադառնալ Հայաստան։ Անհրաժեշտ ենք համարում վերստին ընդգծել, որ համավարակի կանխարգելման շրջանակներում Վրաստանի կառավարության կողմից կայացված որոշմամբ արգելված է օտարերկրացիների մուտքն իր տարածք, ուստի մեր քաղաքացիներին նորից և նորից հորդորում ենք չծրագրել […]
21:47 08.06.2020
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Հունիսի 6-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, Ճանապարհային ոստիկանների հետ համատեղ, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ մայիսի 30-ին Դսեղ գյուղի հարակից անտառում բենզասղոցով ապօրինի հատել է երկու ծառ: […]
21:38 08.06.2020
Ռուսական «Գազպրոմը» այսօր պաշտոնապես մերժել է Բելառուսին մատակարարվող գազի սակագինը իջեցնելու վերաբերյալ Մինսկի խնդրանքը: Հիշեցնենք, որ գազի սակագնի վերանայման անհրաժեշտության հարցը Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրացրել էր Վլադիմիր Պուտինի առջև Նիկոլ Փաշինյանի հետ միասին: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:29 08.06.2020
Որքան հարկ է հավաքվել անցած տարի, և ինչու այդ գումարները մինչև վերջ չեն օգտագործվել ծրագրերի լիարժեք իրականացման համար։ Այս հարցերին այսօր անդրադարձել են Ազգային ժողովում։ Ոլորտային հանձնաժողովների նիստում քննարկել են բյուջեի կատարողականը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:20 08.06.2020
2 օր առաջ «Ալիք մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի միջնորդությամբ թբիլիսաբնակ օտարերկրյա մի գործարար թթվածնային 10 կոնցենտրատոր էր նվիրել Հայաստանին: Այս մասին հաղորդում է Аliq.ge-ն։ «Լուրը տարածելու հաջորդ օրը ՀՀ առողջապահության նախարարությունից կապ հաստատեցին մեզ հետ՝ նշելով, որ շնչառական սարքերի պահանջարկ էլի կա, նախարարությունը պատրաստ է գնել, խնդրեցին պարզել արդյո՞ք հնարավոր է որոշակի քանակություն ևս ձեռք բերել: […]
20:59 08.06.2020
Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Բացի փողոցներում, բակային հատվածներում և հսկիչ-անցակետերում ծառայությունից, ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում նաև մետրոպոլիտենի կայարաններում։ Ծառայությունն իրականացնում են ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները։ Նրանք մետրոյի կայարանների մուտքերի մոտ ստուգում են, որպեսզի բոլոր քաղաքացիները մուտք գործեն միայն դիմակներով։ Պարբերաբար հայտարարվում է շարժասանդուղքին սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին։ […]
20:44 08.06.2020
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով իրականացնել տարաբնույթ միջոցառումներ: Հերթական միջոցառումն իրականացվեց հունիսի լույս 8-ի գիշերը: Ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր կատարեցին մայրաքաղաքում գործող գիշերային ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է: Ոստիկանության ծառայողները, համագործակցելով այլ տեսչական մարմինների աշխատակիցների հետ, այցելեցին մայրաքաղաքի չորս տասնյակից ավելի գիշերային ակումբներ: Ուժեղացված ստուգայցերի […]
20:40 08.06.2020
Երկրորդ կուրսի ուսանողուհի, կամավոր Նուշիկ Ուռումյան-Եզեկյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում հասարակությանը հորդորել է դիմակներ կրել, ինչը կնպաստի կորոնավիրուսի դեմ պայքարին: Նուշիկ Ուռումյան-Եզեկյանն ասել է, որ դիմակ կրելով մարդիկ օգնում են բուժաշխատողներին հուսալ, որ իրենք հնարավորիս շուտ կազատվեն արտահագուստից և դիմակներից. դրանցով աշխատելը չափազանց դժվար է: Նա պատմել է, որ եկել է Մարալիկ քաղաքից և կամավորության սկզբունքով […]
20:37 08.06.2020
Սննդի անվտանգության, առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմինները շարունակում են մշտադիտարկումները: Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա կայացվում է պարետի որոշումը խախտում թույլ տված ընկերությունների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այսօր երկու տեսչական մարմինները Գյումրիում 12 ընկերության գործունեությունը դադարեցրել են 24 ժամով: Խախտումները վերաբերում են հիմնականում ջերմաչափերի ու գրանցամատյանների, ինչպես նաև գծանշումների բացակայությանը: Պարետի որոշումը կայացվում է […]
20:30 08.06.2020
ՍԱՏՄ-ն Գյումրիում ու Վանաձորում 24 ժամով կասեցրել է մի շարք տնտեսավարողների աշխատանքը։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/262079914866248/
20:18 08.06.2020
Կորոնավիրուսի հետ կապված շահարկումները շատ են: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի: Մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի ու վատ ընթացք ստանա, դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են, բայց ես ուզում եմ ասել, որ այդ շրջանակները […]
20:12 08.06.2020
Հունիսի 8-ին` ժամը 14:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ագարակավան գյուղի խաչմերուկում բախվել են «ԿամԱԶ» (վարորդ՝ Սևակ Գ․) և «Nissan March» (վարորդ՝ Կարինե Մ․, […]
20:07 08.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է։ Նա գրել է, որ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում են։
19:49 08.06.2020
2019թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում «օրենքով գող» 20.03.1973-ին ծնված Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ 2019թ. հուլիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ […]
19:42 08.06.2020
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն իր առանձնատանը որդու հարսանիքն է կազմակերպել: Ժամեր առաջ Դուք հրապարակեցիք նրա՝ պաշտոնից ազատման մասին տեղեկությունը, ինչից կարելի է ենթադրել, որ արտակարգ դրության ռեժիմի խախտում է արձանագրվել: Խնդրում եմ մեկնաբանել, թե ինչպես եք գնահատվում բարձրաստիճան զինվորականի կողմից նրա արարքը այսպիսի պայմաններում: Պարետի նիստից հետո […]
19:39 08.06.2020
Հունիսի 7-ին` ժամը 00:05-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ կրակոցներ են հնչել: Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Սողոմոն Տարոնցու փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերեց 38-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին կրակված գնդակ ու պարկուճներ: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ […]
19:22 08.06.2020
«Յուքոմ» ընկերության փոքր բաժնետեր Եսայան եղբայրները մտադիր են գնել «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը։ «Վեոն Արմենիան» այսօր՝ հունիսի 8-ին, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով այս հարցով։ Տեղեկությունը Civilnet-ի հետ զրույցում հաստատել է Հայկ և Ալեքսանդր Եսայաններին պատկանող «Թիմ»-ի բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը։ «Իրականություն է դա, ըստ ընթացակարգի վաճառող կազմակերպությունը […]
19:16 08.06.2020
Մենք երեկվա ընթացքում ունեցել ենք 195 նոր արձանագրված դեպք: Թիվը փոքր է, որովհետև հիմնական, ամենամեծ լաբորատորիան, որ օրական կարող է կատարել հազարից ավելի հետազոտություն, պրոֆիլակտիկայի է կանգնած եղել: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Թիվը մեխանիկորեն իջած է, եթե համեմատենք նախորդ օրվա 766 թվի հետ: […]
19:00 08.06.2020
Այսօր փոփոխություններ են տեղի ունեցել ուժային մի շարք կառույցների ղեկավար կազմերում։ Պաշտոնանկ են արվել ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Վարչապետը հրապարակել է նրանց փոխարինողների անունները. գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը՝ ոստիկանության պետ, իսկ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Որոշումներն արդեն ուժի մեջ են մտել Հանրապետության […]
18:45 08.06.2020
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Մարատ Բադալյանն ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Մարատ Բադալյանին ազատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է տարածված հայտարարության մեջ։
18:38 08.06.2020
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Մանվել Հրանտի Ավետիսյանին 2020 թվականի հուլիսի 9-ից ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) […]
18:25 08.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել քննչական և այլ դատավարական գործողություններ՝ «Մեյմանդար» կոչվող շուկայում մի խումբ անձանց կողմից առերևույթ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. հունիսի 2-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի […]
18:17 08.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսով վարակման այսօրվա տվյալներին: Նա նշեց՝ այսօր հաղորդված 195 դեպքը զուտ այն բանի հետևանք է, որ ախտորոշման ամենամեծ լաբորատորիան այսօր կանգնած է եղել: Թորոսյանը հանրությանը կոչ արեց զգոնությունը չկորցնել: Նախարարը հայտնեց՝ այս պահի դրությամբ վարակակիրների շրջանում կա 403 ծանր, 94 ծայրահեղ ծանր պացիենտ:
18:08 08.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ կրկին հայտնեց՝ իրենց ընտանիքի թեստը բացասական արդյունք է ցույց տվել, ինչը նշանակում է՝ իրենք առողջացել են: Վարչապետը տեղեկացրեց՝ կեսօրից անցել է աշխատանքի՝ ամբողջ ծավալով: Փաշինյանի խոսքերով՝ վերջին օրերին հակահամաճարակային կանոնների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում, ինչի համար նա շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/649820688951461/
17:40 08.06.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արման Սարգսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Արման Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնին է նշանակվել Վահե Ղազարյանը: «Հիմք […]