TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ

12:50 08.06.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է՝ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2020թ. հունիսի 9-ին՝ ժամը 01․00-07․00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։

̰
էլեկտրաէներգիայի գնի բարձրացման խնդիր առնվազն մինչև փետրվարի 1-ը չի լինի. Գարեգին Բաղրամյան

12:34 08.06.2020

էլեկտրաէներգիայի գնի բարձրացման խնդիր առնվազն մինչև փետրվարի 1-ը չի լինի, քանի որ այն գումարները, որոնք գազի գնի առաջացման պարագայում կառաջանան էլեկտրահամակարգում, կառավարելի են և էներգահամակարգի ներքին ռեսուրների հաշվին հնարավոր է այդ հարցը լուծել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Անդրադառնալով ջրի գնին՝ նա նշեց, որ վարձակալության […]

̰
Գեղարքունիքի մարզում ջրատարներ կկառուցվեն

12:27 08.06.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Շողակաթ խոշորացված համայնքի Դրախըիկ, Աղբերք և Ջիլի  բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվեն խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցեր՝ 5500 գծամետր երկարությամբ: «Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 55 միլիոն 441 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 38 միլիոն 809 հազար դրամը […]

̰
Բնակչության և սոցիալապես անապահով խմբերի համար գազի սակագնի փոփոխություն չի լինի, փոփոխությունը կզգան ջերմոցներն ու գործարանները. Բաղրամյան

12:19 08.06.2020

Գազի միջին գինը բարձրանում է: Այդ մասին  լրագրողների հետ զրույցում նշել է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով  գազի սակագնի փոփոխմանը, որի շուրջ օրեր առաջ այդ կառույցում քննարկումներ էին: Բաղրամյանը նշել է, որ «Գազպրոմը» հայտով ներկայացրել է սակագնի փոփոխության հետ կապված իրենց հաշվարկները, իսկ հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը: Իսկ հիմա հանրային […]

̰
Ո՞ր գերատեսչություններն են թերակատարել տարեկան բյուջետային հատկացումները

12:00 08.06.2020

ԱԺ-ում շարունակվում են 2019թ-ի պետական բյուջեի նախնական քննարկումները: Այսօր այն ընթանում է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ, որտեղ քննարկվում է  պետական բյուջեի կատարման մասին եկամուտների ձևավորման հարկային-մաքսային քաղաքականությունը։ Գերատեսչությունները ներկայացնում են  ծրագրերի կատարման ոլորտային ծախսերն ու կատարողականը: Դրանց ծրագրային ցուցանիշները նախնական ելույթում ներկայացրել է Ատոմ Ջանջուղազյանը: «Էկոնոմիկայի նախարության բյուջեով հատկացվել 25.4 մլրդ դրամ, տարվա […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:59 08.06.2020

Հունիսի 7-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, 1500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 8000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 4000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ մոտ 300 քմ, […]

̰
ՊԵԿ-ը 1,4 մլրդ դրամի խնայողություն է կատարել

11:48 08.06.2020

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019 թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 1,4 մլրդ դրամի խնայողություն է կատարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն 2019 թ. համար շուրջ 30,2 մլրդ դրամ […]

̰
Առաջարկվում է զինծառայության հետ պատճառական կապով զոհվածների ընտանիքի անդամներին անվճար փաստաբանական ծառայություն տրամադրել

11:34 08.06.2020

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  անդամներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը: Նախագծով նախատեսվում է սահմանել անվճար իրավաբանական օգնություն զինծառայության ժամանակ մահա­ցած զինծառայողի ընտանիքի անդամների համար: Կառավարությունն առաջարկ է ներկայացրել նախագծի վերաբերյալ՝ նշելով. «Հարկ է արձանագրել, […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 438 դեպք, որից 200-ն՝ արտակարգ․ արձանագրվել է 9 մահ

11:26 08.06.2020

Հունիսի 1-7-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 438 դեպք, որից 200-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 124, փլուզման 1, ջրահեղձման 1, ուժեղ կարկուտի 3 դեպք, ճանապարհատրանսպորտային 56 պատահար, ինքնասպանության 8 փորձ, ինչպես նաև՝ 123 կենցաղային կանչ. տուժել է 73 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Արձանագրվել է թունավորման 5 […]

̰
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Զորակի համայնքապետարանում. վնասն ամբողջությամբ  վերականգնվել է

11:18 08.06.2020

Արարատի մարզի Գեղանիստի համայնքապետարանի ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են մեկ այլ` Արարատի մարզի Զորակի համայնքապետարանի աշխատակիցների կողմից առերևույթ կատարված կոռուպցիոն հանցագործություններ: Մասնավորապես պարզվել է, որ Զորակ համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, գլխավոր հաշվապահի, հաշվետար-գանձապահի և մի քաղաքացու օժանդակությամբ, օգտագործելով պաշտոնեական […]

̰
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է195-ով, գրանցվել է մահվան 11 դեպք

10:55 08.06.2020

ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած, 211-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 70000 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք և 85 առողջացած։ […]

̰
Պարետ Տիգրան Ավինյանը չի այցելել Արտակ Դավթյանի տուն․ խոսնակ․ News.am

10:46 08.06.2020

Պարետ Տիգրան Ավինյանը նախօրեին չի այցելել Արտակ Դավթյանի տուն։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ արձագանքելով  լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությանը, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն: «Հարցը […]

̰
Հայաստանը սխալ է գրանցել «ալկոգելերը»․ ԵԱՏՄ պատասխանը. «Հետք»

10:27 08.06.2020

«Հետք»-ն ուսումնասիրել էր ախտահանիչ միջոցների շուկան և պարզել, որ դրանք ոչ միայն չեն վերահսկվում, այլև գրանցվում են որպես կոսմետիկ միջոց և փորձաքննվում՝ սխալ տեխնիկական կանոնակարգի միայն 4 ցուցանիշներով։ «Հոդվածում նաև ներակայացրել էինք, որ այդ ապրանքները գրանցման հայտարարագրեր են ստացել «կեղծ ընթացակարգերով»՝ հիմնականում փորձաքննվելով Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների ենթակայության տակ գտնվող երկու լաբորատորիաներում։ Այդ լաբորատորիաներից մեկը՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը, […]

̰
«Ըստ իս՝ խախտում չի եղել»․ Արտակ Դավթյանը պարզաբանում է տարածել որդու հարսանիքի վերաբերյալ

10:03 08.06.2020

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության մասին՝ կապված իր որդու հարսանյաց արարողության հետ․ «Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ […]

̰
Հերթ կանգնելն ամոթ չէ․ Արայիկ Հարությունյան

09:58 08.06.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Այսպես են անցնում մեր քննություններն ու մրցույթները Հերթ կանգնելն ամոթ չէ»։

̰
Երևանի որոշ հասցեներում և Մերձավանում ջրամատակարարումը 36 ժամով կդադարեցվի

09:34 08.06.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 9-ին` ժամը 10:00-ից մինչև հունիսի 10-ը` ժամը 22:00-ն, կդադարեցվի  հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ Նորվեգական, Սիլիկյան թաղամասեր, Լուկաշինի 1, 2, 3, Զոհրապի, Չուխաջյան փողոցներ, Հասրաթյան 25/2, 25/4, 25/6 շենքեր, Սիլիկյան հին խճուղի; Երևանի Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջան՝ Հաղթանակ թաղամաս, Շերամի, Օհանովի, Անդրանիկի, Սվաճյան փողոցներ; Արմավիրի մարզ՝ գյուղ Մերձավան: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]

̰
Ապօրինի ջրառի հայտնաբերում Արարատի մարզում

09:22 08.06.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ս․թ․ հունիսի 4-ին հայտնաբերել են, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ՝ Թևան Թադևոսյանը զբաղվում է ձկնաբուծությամբ` առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ Թադևոսյանը ջրառն իրականացրել է նույն մարզի Հովտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող ցամաքուրդից՝ խախտելով ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները: Հարուցվել է վարչական վարույթ:

̰
Այսօր Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հերթական չվերթով Հայաստան կվերադառնա ՀՀ 33 քաղաքացի

09:16 08.06.2020

Լոս Անջելեսի միջազգային օդակայանից շարունակվում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան։ Հունիսի 6-ին Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան մեկնեց ևս 59 ՀՀ քաղաքացի։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերի շնորհիվ փոխկապակցվել են երկու չվերթներ, որոնք իրականացնում են KLM և Belavia ավիաընկերությունները։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջը։ […]

̰
Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի առանձնատուն․ Factor.am

08:57 08.06.2020

Factor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ անցկացվում էր հարսանիքը։ Նշվում է, որ «Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեսանյութից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է պարետին գնալ և դադարեցնել միջոցառումը: Երկրում արտակարգ դրություն է, և […]

̰
Մեր քաղցկեղ ունեցող պացիենտները ՊԷՏ/ՀՏ համար այլևս ստիպված չեն լինի արտասահման մեկնել. Փաշինյան

23:48 07.06.2020

Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիշեցնեմ նաև, որ մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2000 մահճակալ այս խնդրի համար։ Մի կարևոր փաստ ևս. […]

̰
69 մլն դոլար՝ զբոսաշրջային կենտրոններ տանող ճանապարհների նորոգման համար

22:27 07.06.2020

69 մլն դոլար՝ զբոսաշրջային կենտրոններ տանող ճանապարհների նորոգման համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Կառավարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ շարունակում է ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը:

̰
Քննարկվում են նաև Մարտունու ԲԿ-ում COVID-բաժանմունք և Տավուշի մարզում COVID-կենտրոն ունենալու հարցերը. Թորոսյան

22:22 07.06.2020

Նաև Վեդու բժշկական կենտրոնը։ Քննարկվում են նաև Մարտունու ԲԿ-ում COVID-բաժանմունք և Տավուշի մարզում COVID-կենտրոն ունենալու հարցերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ավելի վաղ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրել էր, որ Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: 

̰
Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան մեկնեցին ՀՀ 84 քաղաքացիներ և ՀՀ մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացիներ. ԱԳՆ

20:59 07.06.2020

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հունիսի 7-ին ուկրաինական SkyUp ավիաընկերության Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան մեկնեցին ՀՀ 84 քաղաքացիներ և Հայաստանի մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացիներ (ընդամենը՝ 93 հոգի): Հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով Կիևի «Բորիսպիլ» օդանավակայան էին մեկնել ՀՀ դեսպանության աշխատակիցները: Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանին, կիևաբնակ […]

̰
Մեր սպաները… պահանջկոտ և՛ ընկերական. Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել

20:26 07.06.2020

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել է. «Մեր սպաները… պահանջկոտ և՛ ընկերական»:

̰
Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար. Լոռու մարզպետ

19:56 07.06.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանn իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն: Սիրելի լոռեցիներ, հայրենակիցներ, ևս մեկ անգամ խնդրում […]

̰
Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում արձանագրել են պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ

19:51 07.06.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ կառույցի աշխատակիցներն այսօր շրջայց են կատարել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում, որտեղ արձանագրել են պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ: Մասնավորապես՝ չեն եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբարկղեր, չի պահպանվել սոցիալական հեռավորությունը, աշխատակիցների ջերմաչափումը լիարժեք […]

̰
Աղվերանի անտառում Nissan-ը կողաշրջվել է. փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները դժվարանցանելի ճանապարհով կարողացել են հասնել վարորդին և նրա հարազատներին. shamshyan.com

19:20 07.06.2020

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերան գյուղի վարչական տարածքում գտնվող անտառում ավտոմեքենա է կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության […]

̰
Հունիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք. Գնել Սանոսյան

18:28 07.06.2020

Գեղարքունիքի մարզպես Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, 21 առողջացած: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Շատվան, Սոթք, Նորակերտ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, […]

̰
ԱՆ-ը ցանկանում է կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավել նոր բժշկական կենտրոնների

18:20 07.06.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը  հայտարարություն է տարածել: «Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` [email protected] էլեկտրոնային հասցեով: Դիմող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները` սանիտարական և հակահամաճարակային նորմերին համապատասխանության առումով, որպեսզի մատուցվող այլ բժշկական ծառայությունները հնարավոր լինի համատեղ իրականացնել կամ դադարեցնել: Միաժամանակ, […]

̰
Կասեցումներ և ստուգայցեր` նաև հանգստյան օրերին. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են

16:51 07.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Կասեցումներ և ստուգայցեր` նաև հանգստյան օրերին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաև շաբաթ և կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։ Թեև վերջին շրջանում այս խախտումների նվազման դինամիկա է նկատվում, սակայն, ցավոք, […]

̰
BACK_TO_TOP