17:34 08.06.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Դավթյանին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Արտակ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,- ասված […]
17:22 08.06.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արգիշտի Քյարամյանն ազատվել է […]
16:58 08.06.2020
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Բուսաբանական այգու տարածքում Երևանի քաղաքապետի որոշումներով ինքնակամ կառույցներ են քանդվել: «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից Երևանի քաղաքապետի համապատասխան (1676-Ա, 1677-Ա) որոշումները կատարելու նպատակով համատեղ կազմակերպված միջոցառումների արդյունքում քանդվել են Աճառյան փողոցի հ.1 հասցեում գտնվող՝ «Ա. […]
16:55 08.06.2020
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն անդրադառնում է տան պայմաններում բուժման կանոններին։ Հարցազրույցը հրապարակել է ՀՀ կառավարությունը: Ըստ Աբովյանի՝ հնարավորության սահմանում պացիենտը պետք է առանձնացվի լավ օդափոխություն ունեցող սենյակում, Պետք է սահմանափակվեն շփումներն ընտանիքի այլ անդամների հետ, Սպասքը պետք է լվանալ 60 C-ից բարձր ջերմաստիճանի տակ, այնուհետև չորացնել […]
16:50 08.06.2020
ՀՀ ԿԳՍՄ-ն տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին. Հիմնական դպրոցների շուրջ 29300 աշակերտների համար «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը կշարունակվի նաև համավարակի պայմաններում` «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով: Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցչի և ՀՀ աշխատանքի և […]
16:42 08.06.2020
2020 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացու կողմից կալանավորված անձի անվամբ բերված հագուստեղենի և սրբիչի պարունակությամբ հանձնուքի զննությամբ հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող լուծույթով նախապես ներծծված չոր շապիկ։ Նման եղանակով քողարկված թմրամիջոցի տեղափոխման փորձն աննախադեպ է քրեակատարողական հիմնարկներում, այն առավել բնորոշ է […]
16:39 08.06.2020
Հունիսի 8-ին՝ ժամը 12:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեպար-Մովսես ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ սահել դեպի հարակից ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […]
16:32 08.06.2020
Անհանգստացնող ոչինչ չկա, դա բնականոն պրոցես է: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում այսպես է արձագանքել ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնանկությանը՝ նշելով, որ պաշտոնանկությունների պատճառները տարբեր են լինում: Նա մանրամասնել է, որ առաջիկայում վարչապետը կունենա ասելիք և կխոսի մանրամասների մասին՝ շեշտելով, որ պետական կառավարման համակարգը մշտապես ձգտում է ավելի արդյունավետ լինել: […]
16:10 08.06.2020
Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի» նախաձեռնող թիմի առցանց հանդիպումը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։ Առցանց քննարկման ժամանակ անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին։ Շիրակի մարզպետը ողջունել է նախաձեռնությունը, քննարկման կազմակերպիչներին ու հետևողներին ներկայացրել է մարզում տիրող վիճակն ու նշել, որ այս փուլում կարևորում է հանրային մոբիլիզացիան․ «Ես ուզում եմ շնորհակալություն […]
15:53 08.06.2020
Հունիսի 8-ին՝ ժամը 12:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Հ․, ծնված 1986 թ.) դուրս է եկել […]
15:51 08.06.2020
ՀՀ Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ շուտով կմեկնարկեն Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի թվով 6 ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքները։ «Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել սուբվենցիոն այս ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 136 մլն 382 հազար դրամ է։ Պետությունը կհատկացնի գումարի 45 տոկոսը՝ 61 մլն 371 հազարը, համայնքը՝ […]
15:45 08.06.2020
Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին՝ ժամը 10։30-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ «Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Հեռախոս՝ 8/863/266-56-03, 8/863/266-54-58: Ավիատոմսի արժեքը՝ 9․800 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ […]
15:34 08.06.2020
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ներկայացնում է իրականությունը՝ կապված երեկվա հրապարակման հետ: «Մարտի վերջին իմ ստորագրությամբ շրջանառվել է մի գրություն, որով առաջարկվել է բոլոր բժշկական հաստատություններին առանձնացնել տարածքներ (մեկուսարաններ) COVID-19-ով վարակված պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Միևնույն ժամանակ՝ ֆեյսբուքյան լուսանկարներում հրապարակվում է ԵՊԲՀ-ի մի տարածք, որը ըստ հրապարակման՝ […]
15:26 08.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ մի շարք կարևոր որոշումներ է կայացրել: «Ըստ այդմ՝ Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է ոստիկանության պետ: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց […]
15:22 08.06.2020
Այսօր մեր եվրոպական եղնիկների ընտանիքում նոր ձագուկներ են ծնվել՝ Բեմբիի ընկերուհի Ֆելինն ու փոքրիկ գեղեցկուհի Անահիտը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից։
15:12 08.06.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում՝ այսօր 24 ժամով կասեցրել է մոտ յոթ տասնյակ տնտեսավարողների աշխատանքը: ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում՝ մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում հայտնաբերվում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնց […]
14:56 08.06.2020
«Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի» փոխտնօրեն Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում կորոնավիրուսի կապակցությամբ Հայաստանին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Ինչպես ճեպազրույցում հայտարարել է Իմնաձեն, Հայաստանին օգնության առաջարկ արդեն տրվել է: «Բանակցությունները շարունակվում են: Ինչպես գիտեք, առաջարկությունն արվել է մեր կողմից, այդ ամենը կդառնա բանակցությունների առարկա»,- ասել է Իմնաձեն: Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Վրաստանի և […]
14:41 08.06.2020
2019-ին հարկային եկամուտները պետական տուրքի հաշվին ապահովել է պետբյուջեի եկամուտների 93.5 տոկոսը, 2019-ին հարկային մարմնի կողմից իրականացված տնտեսվարողներին վերադարձները կազմել է ավելի քան 171 մլրդ դրամ, ինչը 74 միլիարդով ավելի է նախորդ տարվանից: Այս մասին այսօր ԱԺ-ում 2019-ի բյուջետային քննարկումների ժամանակ ասել է ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը, որը Դավիթ Անանյանի հրաժարականից հետո իր վրա է […]
14:30 08.06.2020
ՀՀ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Դիլիջան» բժշկական կենտրոնը 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով 2-3 օրից կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին և կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների»։
14:14 08.06.2020
Լավագույններից՝ մեր շրջանավարտ Արսեն Մանուկյանը: ԵՊԲՀ շրջանավարտ, ով իր Alma Mater-ի անունը բարձր է պահում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Բժիշկ Արսեն Մանուկյանը մասնագիտությամբ ռեանիմատոլոգ է, ապրում ու աշխատում է Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում։ Արսենն օրեր առաջ վերադարձել է Հայրենիք՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների […]
14:08 08.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաև երեկ: Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարևոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ […]
13:53 08.06.2020
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 1069 է, որոնցից 432-ը՝ առողջացած, 15-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 622 քաղաքացի: Այս մասին հայտնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
13:23 08.06.2020
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթներ է հարուցել ձեթի, հավի բդի, կարագի շուկայում իրականացվող գործընթացների առնչությամբ։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նա նաև նշել է, որ շաքարավազի շուկայում գնի նվազում կա, որը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ոչ համաչափ է համարում։ «Եթե նայեք, մենք 44 ապրանքային շուկա […]
13:18 08.06.2020
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է նաև նոր տիպի կորոնավիրուսի թեստերի շուկային: Հարցին, թե հնարավո՞ր է ուսումնասիրեն թեստերի շուկան, քանի որ նաև մասնավոր ընկերություններն են թեստավորում իրականացնում, նա պատասխանել է, որ մինչև հիմա թեստավորման գործընթաց իրականացրել է միայն պետությունը: Իսկ եթե մասնավորները սկսեն թեստավորում իրականացնել և անհրաժեշտություն լինի գների վերահսկողություն […]
13:15 08.06.2020
2020թ. հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի մի քանի ծառայողներ զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:05-ին, հրազենային վնասվածքներով դիակի գտնվելու վերաբերյալ ստացված ահազանգի կապակցությամբ ժամանել են Երևան քաղաքի Ս․ Տարոնց փողոց և իրենց ծառայողական պարտականությունները՝ դեպքի վայրի պահպանությունն իրականացնելու ընթացքում, իրենց են մոտեցել մահացած անձի բարեկամներն ու ընկերները: Վերջիններս, չենթարկվելով իրենց […]
13:14 08.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաև շաբաթ և կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։ Թեև վերջին շրջանում այս խախտումների նվազման դինամիկա է նկատվում, սակայն, ցավոք, դեռ արձանագրվում են տարատեսակ խախտումներ. առավել հաճախ` սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու, ախտահանման գործընթացը […]
13:10 08.06.2020
2020թ. հունիսի 7-ին՝ ժամը 00:05-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ս. Տարոնցի փողոցում գտնվող «Մաքս» խանութի դիմաց երիտասարդ է ընկած, կրակոցների ձայն է լսվել: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և կատարված զննությամբ հայտնաբերվել է 1982թ. ծնված՝ Երևան քաղաքի բնակչի դին՝ հրազենային վնասվածքներով: Վերջինիս ձախ ոտքի գուլպայից հայտնաբերվել է ներարկիչ՝ լցված […]
13:03 08.06.2020
Դիմակի, ալկոգելի, ձեռնոցի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ նշելով, որ կան հարուցված գործեր բժշկական կամ պաշտպանիչ դիմակների շուկայում և լատեքս ձեռնոցների շուկայում: «Առաջին լսումը տեղի է ունեցել: Հիմա նորից տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են ներկայացնելու: Կարծում եմ՝ մոտ ապագայում վարույթի ավարտը […]