ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների երեխաներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների երեխաներին

16:50 08.06.2020

ՀՀ ԿԳՍՄ-ն տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին.

Հիմնական դպրոցների շուրջ 29300 աշակերտների համար «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը կշարունակվի նաև համավարակի պայմաններում` «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով:
Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցչի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև:

Նշենք, որ «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Պարենի համաշխարհային ծրագիրը կհատկացնի շուրջ 233 մլն դրամ՝ որպես միանվագ աջակցություն՝ համավարակի պայմաններում ծրագիրը Երևանում և բոլոր մարզերում արդյունավետ իրականացնելու նպատակով: Ծրագրի շահառուներ կդառնան 2020 թ.-ի հունիսի դրությամբ ընտանեկան նպաստի համակարգում ներառված ընտանիքների 6-9 տարեկան երեխաները, որոնցից յուրաքանչյուրի համար 40 օրվա համար կհատկացվի 8 հազարական դրամ: Դրամական կանխիկ փոխանցումները ստանալու համար շահառուները կնույնականացվեն, ամբողջական ցուցակը կփոխանցվի Պարենի համաշխարհային ծրագրին և Կայուն դպրոցական սնունդ հիմնադրամին: Փոխանցումը կիրականացվի նույն սկզբունքով, որով կատարվում է ընտանեկան նպաստի վճարումը:

Հավելենք, որ համաձայն ՀՀ կառավարության և ՊՀԾ-ի միջև գործող պայմանավորվածության, 2020-ի հունիսի դրությամբ ՀՀ Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հանձնառությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը, իսկ մնացած մարզերում ծրագիրն իրականացվում է ՊՀԾ աջակցությամբ:

Հայաստանում ծրագրի դոնորը Ռուսաստանի Դաշնությունն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-8-ը

14:30 08.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-8-ը

Բացահայտվել է 111 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 14 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք` թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք` անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, 6 դեպք` մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք` հոգեկան ներգործության, խարդախության, 4-ական […] ...

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

14:20 08.07.2025

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, որտեղ բնակվում և աջակցություն են ստանում ծնողական խնամքից զրկված 70 երեխա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանն ու կից տեսանյութ տեղադրել։ ...

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ

14:11 08.07.2025

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին: Անդրեևան կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ: ...

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

14:03 08.07.2025

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […] ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

13:55 08.07.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

Ֆրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է հուլիսի 7-ից, հաղորդում է BFMTV-ն։ Հրդեհն ընդգրկել է 2000 հեկտար տարածք։ Հուլիսի 8-ի առավոտյան դրությամբ, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ հրշեջ և մեկ երեխա։ Այրվել է արհեստանոց և ախոռ, որտեղ սատկել է երեք ձի։ Բոցերը տարածվել են վեց բնակելի շենքերում, […] ...

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

13:48 08.07.2025

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...

BACK_TO_TOP