TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հիվանդանոցներում տեղ չլինելու պարագայում ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի. Փաշինյան

11:49 06.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ քաղաքացիներին հորդորեց հետևել անվտանգության կանոններին՝ վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար: Նա նշեց, որ երկրում կան հազարավոր մարդիկ, որոնք ախտանիշներ չունեն, բայց, կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելով, կարող են վարակել իրենց շրջապատին: «Որքան շատ է վարակվածների թիվը, այնքան շատ է ծանր և առանձնապես ծանր հիվանդների թիվը, մահացությունների թիվը ևս ավելանում է: […]

̰
Եկե՜ք միասնաբար պահպանենք կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները․ Թաթոյան

11:21 06.06.2020

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եկե՛ք հոգ տանենք միմյանց մասին, փրկե՛նք կյանքեր, եկե՜ք միասնաբար պահպանենք կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները»։ https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1419976338189826

̰
Մահացած պացիենտներից ամենաերիտասարդը եղել է 56 տարեկան, ամենատարեցը՝ 92

11:19 06.06.2020

Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 66674 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 547-ով, ունենք 207 առողջացած, 7 մահ

11:09 06.06.2020

Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 66674 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։ Գրանցվել է մահվան 7 դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 3 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:38 06.06.2020

Հունիսի 5-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 1500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1 հա, 6000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 5000 քմ, Արարատի մարզի Ազատաշեն գյուղում՝ 3500 քմ, […]

̰
Հանրապետության տարբեր մարզերում ընթանում են ինտենսիվ ճանապարհաշինական աշխատանքներ

09:52 06.06.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ճանապարհաշինության ոլորտի այլ պատասխանատուների հետ այցելել է հանրապետության մարզեր և հետևել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Փոխնախարարը նախ ծանոթացել է ՀՀ պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում Եղվարդի տրանսպորտային հանգույցի և Աշտարակ-Եղվարդ 12.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգմանը‚ ապա եղել է Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող 4 կմ […]

̰
Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները և շերտերը․ վարչապետն ուղիղ եթերում է

08:57 06.06.2020

Հունիսի 1-ի դրությամբ մենք մահացության ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019 թվականին։ Այս մասին ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով կորոնավիրուսային հարցի թաքնված շերտերը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի և Կոտայքի մարզերում

08:45 06.06.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Մաշտոցի պող. 50, 50ա շենքերը, Կորյունի փ 23, 23/37 շենքերը, Սունդուկյան փ. 15ա շենքը, Կասյան փ. 2 հասցեն և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Խաչատրյան փ. 31, 33 շենքերը, Մ.Ավետիսյան 2 փողոցի սեփական […]

̰
Սևանն ունի բոլորիս կարիքը… ․ Գնել Սանոսյան

08:41 06.06.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես երկու մասնագիտություն ունեմ՝ աշխարհագետի և բնապահպանի։ Մայիսի 29֊ը աշխարհագետի օրն է և երկու տարի առաջ, այդ օրը նշանակվեցի բնապահպանության նախարարի տեղակալ։ Այսօր շրջակա միջավայրի պահպանության կամ ինչպես Հայաստանում է ընդունված՝ ԲՆԱՊԱՀՊԱՆԻ օրն է։ Այսօր ես զբաղված եմ տարածքային կառավարմամբ, ինչը բնորոշ է աշխարհագետին, միևնույն ժամանակ […]

̰
Մի քիչ նեղվելով, մի քիչ ժպտալով, մի քիչ բարկանալով, բայց վստահ և աներեր գնում ենք առաջ․ Հակոբ Արշակյան

08:16 06.06.2020

Պետությունը հեշտ չի կառուցվում. մեկ օրում չի կառուցվելու նաև մեր բոլորի սիրելի Հայրենիքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Սիրելի՜ հայրենակիցներ, պետությունը հեշտ չի կառուցվում. մեկ օրում չի կառուցվելու նաև մեր բոլորի սիրելի Հայրենիքը։ Այդ դժվար ճանապարհին մեզ հանդիպում են և դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ, […]

̰
100 հազարի վարակվելու համար 40 օր էր անհրաժեշտ․ գոտեպնդվեք, բան չմնաց․ Հայկ Մանասյան

23:53 05.06.2020

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտե՞ք հիմա ինչ է կատարվում։ Մարդիկ վարակում են իրենց ընկերներին, ում հետ ամեն օր շփվում են։ Մարդիկ վարակում են իրենց ընտանիքներին, ում հետ ամեն օր շփվում են։ Մարդիկ վարակում են իրենց աշխատանքային կոլեկտիվները, ում հետ ամեն օր շփվում են։ Վաղը, երբ այդ ընկերներից մեկը թարմ վարակված մոտենա […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:40 05.06.2020

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 5-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հունիսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 5-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: […]

̰
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9–րդ ծրագրի շրջանակներում ստացվել է շուրջ 1.4 մլն դիմում․ Բաթոյան

23:17 05.06.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում ստացվել է շուրջ 1.4 մլն դիմում, որից մշակման ենթակա են եղել 723.000–ը։ Դիմումների ուսումնասիրության արդյունքում 187.000 երեխայի համար աջակցության գումարը հաստատվել և վճարում է իրականացվել ավելի քան 4,9 մլրդ դրամի չափով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Ծրագրի իրականացման […]

̰
Լոռու մարզում 251 վարակակիր կա, նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են․ մարզպետ

23:14 05.06.2020

Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ «Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում: Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ: Ունենք 1 մահվան դեպք: Այս ցուցանիշները […]

̰
Ասողին լսող էր պետք, դեռ մեկ ամիս առաջ էինք զգուշացնում․ Կարեն Պողոսյան

22:49 05.06.2020

Ասողին լսող էր պետք։ Դեռ մեկ ամիս առաջ էինք զգուշացնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը և կիսվել մեկ ամիս առաջվա իր գրառմամբ․ «Գիշերային մտորումներ Անտեսանելի էր թշնամին, եկավ գրեթե միանգամից: Թեթև քամի փչեց արևելքից՝ Չինաստանից: Քամին և վտանգը մարդիկ լուրջ չընդունեցին, […]

̰
Դիմակ կրելը պարտադիր պայման, այն կրողների թիվը՝ քիչ․ SHANTNEWS-ի շրջայցը մայրաքաղաքում

22:42 05.06.2020

SHANTNEWS-ի նկարահանող խումբը կրկին շրջել է Երևանում։ Հարցին՝ ինչո՞ւ դիմակով չեք, դիմակ չկրող քաղաքացիները տվել են տարբեր պատասխաններ, իսկ այն շարունակ կրող քաղաքացիները կրկին իրենց զարմանքն են արտահայտել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ծանոթացել ենք հատկապես վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծայրահեղ ծանր և ծանր վիճակ ունեցողների առողջական վիճակին․ Թորոսյան

22:40 05.06.2020

Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել ենք «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, տեղում ծանոթացել բուժական գործընթացին, պացիենտների առողջական վիճակին` հատկապես վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծայրահեղ ծանր և ծանր վիճակ ունեցողների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Նաև ծանոթացել ենք ինֆեկցիոնում կառուցված մոդուլային և համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքներին, ինչպես […]

̰
Արմեն Խաչատրյանի մահվան կապացությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

22:30 05.06.2020

Ազգային ժողովի նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանի մահվան կապացությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով։ Այս մասին տեղեկանում ենք е-gov.am կայքից։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության պետական գործիչ […]

̰
Եթե այս վայրկյանից կատարենք այն, ինչ կառավարությունն է ասում, հունիսի 26-27-ին համարյա հաղթահարած կլինենք համաճարակը. «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ

22:07 05.06.2020

Եթե այս վայրկյանից կատարենք այն, ինչ կառավարությունն է ասում, հունիսի 26-27-ին համարյա հաղթահարած կլինենք համաճարակը։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Եթե դիմակով քո վարակվելու հավանականությունը ենթադրենք 50/50 է, ապա դրանից հրաժարվելու ընթացքում դու 100 տոկոսով կարող ես վարակվել․ Ա․ Ասատրյան

21:51 05.06.2020

Ես դեռ լուռ հետևում եմ համաճարակի ժամանակ քաղաքական խաղեր տվող, մարդկանց մոլորության մեջ գցող իրավիճակին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը։ «Մենակ մի բան ասեմ։ Էսօր հեռախոսս արդեն 4 անգամ լիցքավորման եմ դրել, որովհետև չեմ հասցնում ընկերներիս ու իրենց ընտանիքի անդամների զանգերին պատասխանեմ, ովքեր արդեն […]

̰
Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը կփորձեն կանխել Թուրքիայի ներկայացուցչի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելը

21:42 05.06.2020

Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը կփորձեն կանխել Թուրքիայի ներկայացուցչի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելը։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նախորդ տարվա տնտեսական աճն ու այս տարվա տնտեսական ճգնաժամը. Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովներում հեռավար ելույթ է ունեցել

21:35 05.06.2020

ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019-ի բյուջեի տարեկան հաշվետվությունների նախնական քննարկումների շարքը մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով: Նա քննարկմանը միացել է տեսակապով: Գործադիրի ղեկավարն անդրադարձել է 2019 թվականի հարկային եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշին, խոսել 7,6 տոկոս տնտեսական աճի մասին: Ըստ վարչապետի` վերջին երեք տարին պատմական է եղել և իրենց կառավարությանը վիճակվել է գործելու հենց այդ պատմական […]

̰
Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

21:30 05.06.2020

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

̰
Ջերմուկցիներն ընդդեմ Ավինյանի. բնապահպանները դատարան են դիմել զրպարտությունը հերքելու պահանջով

21:13 05.06.2020

Այսօր շարունակվել է «Ջերմուկցիներն ընդդեմ Տիգրան Ավինյանի» քաղաքացիական հայցով գործի քննությունը Դանիել Մխեյանի նախագահությամբ: Հիշեցնենք՝ Բնապահպանական ճակատի 15 անդամ դիմել է դատարան զրպարտություն հանդիսացող տվյալները հերքել պարտավորեցնելու պահանջով։ Մանրամասները՝ տեսանյութում  

̰
Պատերազմն ունի իր կանոնները, պատերազմում հրամաններ չեն քննարկվում, դրանք կատարվում են. կորոնավիրուսը հաղթահարած բժիշկ

21:06 05.06.2020

«Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանն այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է, որ հաղթահարել է կորոնավիրուսը: «Երեկ ես դուրս եմ գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ-ժկական կենտրոնից, որտեղ գտնվել եմ 14-15 օր բուժման ընթացքում: Ես պատկանել եմ ռիսկի խմբին՝ հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, տարիք. 68 տարեկան եմ: Այդ պայմաններում տարել եմ […]

̰
Վրաստանի արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու Վրաստանի կառավարության պատրաստակամությունը

20:55 05.06.2020

Հունիսի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։ Վրաստանի արտգործնախարարն իր զորակցությունը հայտնեց Հայաստանին համավարակի դեմ պայքարում և վերահաստատեց աջակցություն ցուցաբերելու Վրաստանի կառավարության պատրաստակամությունը: Նախարար Մնացականյանը […]

̰
Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը. Վարչապետ

20:53 05.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը և «Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, ով վարակված է եղել կորոնավիրուսով և ավելի քան երկշաբաթյա բուժումից հետո դուրս գրվել հիվանդանոցից։ Վարչապետը նախ անդրադարձել է պարետատան այսօրվա նիստում տեղի ունեցած քննարկումներին։  «Չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք մի քանի սցենարներ, այդ թվում՝ […]

̰
Այն, որ դեռ որոշում չենք կայացրել պարետային ժամ ու սահմանափակումների ռեժիմի վերադառնալու, չի նշանակում, որ վաղն այդ որոշումը չենք կայացնելու. Փաշինյան

20:37 05.06.2020

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ քննարկվել է մի քանի սցենար, այդ թվում՝ տոտալ արգելափակումների փուլ մտնելը, պարետային ժամ սահմանելը, տնտեսական գործունեության հիմնական մասն արգելելը: Վարչապետը, սակայն, այս միջոցներին դիմելուց առաջ այլ բանաձևի կողմնակից […]

̰
Եվս 36 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 10 ՂՀ քաղաքացի Նուր-Սուլթանից մեկնեց ՀՀ․ դեսպանատուն

20:35 05.06.2020

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ս.թ. հունիսի 5-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Նուր-Սուլթան-Երևան DV 5048 չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և ՂՀ իշխանությունների, հայկական համայնքային կառույցների աջակցությամբ ևս 36 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 10 ՂՀ քաղաքացի մեկնեց ՀՀ: «Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվել են ինքնամեկուսացման վայրեր: ✅ Ղազախստանում […]

̰
Մեր առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում․ Փաշինյան

20:28 05.06.2020

Մեր առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մարդիկ հուսահատ, մահամերձ վիճակից վերադառնում են կյանքին: Մեր խնդիրն է այնպես անել, որ առողջապահական համակարգի կարողությունները չսպառվեն: Կառավարությունը ոչ մի միջոց չի խնայի հզորությունների զարգացման համար, բայց մյուս կողմից` մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծով, հակահամաճարակային շարժմամբ […]

̰
BACK_TO_TOP