14:37 06.06.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել, որում ցույց է տրվում՝ ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը:
14:24 06.06.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Գորիսում տեղի ունեցած ուժեղ կարկտահարությունից: «Ուժեղ կարկտահարություն Գորիսում։ Տեսանյութը՝ Ալեն Մաթևոսյանի 06.06.2020»,- գրել է Սուրենյանը:
14:18 06.06.2020
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 16։30-ին, «Իմ քայլը» խմբակցությունը հերթական նիստն է անցկացնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում։ Հանդիպման գլխավոր թեման լինելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունները։ Հիշեցնենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի արտահերթ նիստ էր անցկացրել, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննադատել էր գործող իշխանություններին: «Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, […]
14:07 06.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելքերն ու մուտքերը: «Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից […]
14:03 06.06.2020
Տանը մեկուսացած կոնտակտավորները և առանց ախտանշանների վարակակիրները խիստ հսկողության տակ են: Նրանց մասին ամբողջ տեղեկատվությունը հավաքվում է «Արմեդ» տեղեկատվական հարթակում: Մեկուսացման վայրը լքելու դեպքում սահմանված է տուգանք, դիտավորությամբ այլ մարդկանց վարակելու և նրանց մահվան պատճառ դառնալու դեպքում՝ կալանք: Մանրամասները՝ կառավարության տրամադրած տեսանյութում:
13:37 06.06.2020
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանի՝ օրերս հնչեցրած ահազանգով կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին նաև ստուգել հարակից կրպակների փաստաթղթերը և դիմել համապատասխան գործողությունների: Շնորհակալություն տիկին Եղիազարյանին՝ ահազանգի համար: Շնորհակալություն […]
13:23 06.06.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և արդարացրել 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում կատարված իրադարձությունների կապակցությամբ քննված գործով դատապարտված Իսահակ Մալխասյանին: «2008թ. հունիսի 16-ի դատավճռով Իսահակ Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի ժամկետով […]
13:14 06.06.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերի տեսագրությունը ու կից հետևյալ գրառումն արել. «Երբեք ինչ-որ մեկի/հարյուրավոր մարդկանց կյանքը փրկելն այսքան հեշտ չի եղել. ընդամենը երեք պարզ կանոն՝ դիմակ կրել, հեռավորություն պահպանել, ձեռքերն ախտահանել»:
13:00 06.06.2020
Համաճարակային իրավիճակից առաջ Գյումրիում հյուրատներ, վաճառասրահներ կառուցելու առաջարկություններով շատերն էին դիմել: Անհատները, տեղի ու արտերկրում ապրող ներդրողները հետաքրքված էին մասնավորապես պատմական կենտրոնի հին շենքերի վերականգնմամբ, բայց ամեն բան փոխեցին սահմանափակումները. ցանկությունները թեև ուժի մեջ են, բայց հնարավորությունները սպասեցնել են տալիս։ Անցած տարեվերջին բյուջեի ու համայնքային ծրագրերի կատարողականների ամփոփման ժամանակ քաղաքապետարանն ուներ կանխատեսումներ, որ 2020 թվականին, […]
12:44 06.06.2020
Օհանյանը 1 մլն դոլար նվիրաբերել է ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի խաղացող, ակտիվիստ Քոլին Կապերնիկի «Իմացի՛ր քո իրավունքները» արշավին։
12:30 06.06.2020
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են՝ Կոտայքի մարզի անշարժ պահակետում ուժեղացված ռեժիմով ծառայություն է իրականացվում: Հայտնաբերվել են իրավախախտումներ։
11:49 06.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ քաղաքացիներին հորդորեց հետևել անվտանգության կանոններին՝ վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար: Նա նշեց, որ երկրում կան հազարավոր մարդիկ, որոնք ախտանիշներ չունեն, բայց, կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելով, կարող են վարակել իրենց շրջապատին: «Որքան շատ է վարակվածների թիվը, այնքան շատ է ծանր և առանձնապես ծանր հիվանդների թիվը, մահացությունների թիվը ևս ավելանում է: […]
11:21 06.06.2020
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եկե՛ք հոգ տանենք միմյանց մասին, փրկե՛նք կյանքեր, եկե՜ք միասնաբար պահպանենք կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները»։ https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1419976338189826
11:19 06.06.2020
Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 66674 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
11:09 06.06.2020
Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 66674 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։ Գրանցվել է մահվան 7 դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն […]
10:38 06.06.2020
Հունիսի 5-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 1500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1 հա, 6000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 5000 քմ, Արարատի մարզի Ազատաշեն գյուղում՝ 3500 քմ, […]
09:52 06.06.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ճանապարհաշինության ոլորտի այլ պատասխանատուների հետ այցելել է հանրապետության մարզեր և հետևել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Փոխնախարարը նախ ծանոթացել է ՀՀ պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում Եղվարդի տրանսպորտային հանգույցի և Աշտարակ-Եղվարդ 12.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգմանը‚ ապա եղել է Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող 4 կմ […]
08:45 06.06.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Մաշտոցի պող. 50, 50ա շենքերը, Կորյունի փ 23, 23/37 շենքերը, Սունդուկյան փ. 15ա շենքը, Կասյան փ. 2 հասցեն և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Խաչատրյան փ. 31, 33 շենքերը, Մ.Ավետիսյան 2 փողոցի սեփական […]
08:41 06.06.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես երկու մասնագիտություն ունեմ՝ աշխարհագետի և բնապահպանի։ Մայիսի 29֊ը աշխարհագետի օրն է և երկու տարի առաջ, այդ օրը նշանակվեցի բնապահպանության նախարարի տեղակալ։ Այսօր շրջակա միջավայրի պահպանության կամ ինչպես Հայաստանում է ընդունված՝ ԲՆԱՊԱՀՊԱՆԻ օրն է։ Այսօր ես զբաղված եմ տարածքային կառավարմամբ, ինչը բնորոշ է աշխարհագետին, միևնույն ժամանակ […]
08:16 06.06.2020
Պետությունը հեշտ չի կառուցվում. մեկ օրում չի կառուցվելու նաև մեր բոլորի սիրելի Հայրենիքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Սիրելի՜ հայրենակիցներ, պետությունը հեշտ չի կառուցվում. մեկ օրում չի կառուցվելու նաև մեր բոլորի սիրելի Հայրենիքը։ Այդ դժվար ճանապարհին մեզ հանդիպում են և դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ, […]
23:53 05.06.2020
Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտե՞ք հիմա ինչ է կատարվում։ Մարդիկ վարակում են իրենց ընկերներին, ում հետ ամեն օր շփվում են։ Մարդիկ վարակում են իրենց ընտանիքներին, ում հետ ամեն օր շփվում են։ Մարդիկ վարակում են իրենց աշխատանքային կոլեկտիվները, ում հետ ամեն օր շփվում են։ Վաղը, երբ այդ ընկերներից մեկը թարմ վարակված մոտենա […]
23:40 05.06.2020
Հանրապետության տարածքում՝ Հունիսի 5-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հունիսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 5-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: […]
23:17 05.06.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում ստացվել է շուրջ 1.4 մլն դիմում, որից մշակման ենթակա են եղել 723.000–ը։ Դիմումների ուսումնասիրության արդյունքում 187.000 երեխայի համար աջակցության գումարը հաստատվել և վճարում է իրականացվել ավելի քան 4,9 մլրդ դրամի չափով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Ծրագրի իրականացման […]
23:14 05.06.2020
Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ «Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում: Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ: Ունենք 1 մահվան դեպք: Այս ցուցանիշները […]
22:49 05.06.2020
Ասողին լսող էր պետք։ Դեռ մեկ ամիս առաջ էինք զգուշացնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը և կիսվել մեկ ամիս առաջվա իր գրառմամբ․ «Գիշերային մտորումներ Անտեսանելի էր թշնամին, եկավ գրեթե միանգամից: Թեթև քամի փչեց արևելքից՝ Չինաստանից: Քամին և վտանգը մարդիկ լուրջ չընդունեցին, […]
22:40 05.06.2020
Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել ենք «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, տեղում ծանոթացել բուժական գործընթացին, պացիենտների առողջական վիճակին` հատկապես վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծայրահեղ ծանր և ծանր վիճակ ունեցողների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Նաև ծանոթացել ենք ինֆեկցիոնում կառուցված մոդուլային և համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքներին, ինչպես […]
22:30 05.06.2020
Ազգային ժողովի նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանի մահվան կապացությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով։ Այս մասին տեղեկանում ենք е-gov.am կայքից։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության պետական գործիչ […]
22:07 05.06.2020
Եթե այս վայրկյանից կատարենք այն, ինչ կառավարությունն է ասում, հունիսի 26-27-ին համարյա հաղթահարած կլինենք համաճարակը։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։