13:26 05.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ճեպազրույցների ընթացքում հայտնել է, որ Հայաստանում լայն տարածում է գտել ապատեղեկատվությունը: «Պատերազմական վիճակ է ոչ միայն համավարակի տեսանկյունից, այլև պատերազմ, տեռոր է հայտարարված ապատեղեկատվության: Տեղեկատվական տեռորի են ենթարկում մեր հասարակությանը, որը սարսափելի է այն տեսանկյունից, որ ուղղակիորեն վնասում է մեր պետական անվտանգությանը, հասարակական անվտանգությանը, հանրային առողջությանը»,- ասաց […]
13:21 05.06.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից այսօր իրականացվել է չնախատեսված շրջայց Գյումրու ավտոկայարան։ Այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից։ Շրջայցի ընթացքում ուսումնասիրվել է ՀՀ պարետի համապատասխան որոշմամբ սահմանված, մարդատար տրանսպորտի գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով, անվտանգության կանոնների կատարման […]
13:15 05.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 27-ամյա բնակիչը 2019թ. դեկտեմբերի 20-ին ընկերուհու անչափահաս որդուց տեղեկանալով, որ վերջինիս անչափահաս ծանոթը խաղալու նպատակով համակարգչի և տպիչի միջոցով պատրաստում և վաճառում է թղթադրամներ, […]
13:02 05.06.2020
Լոռու մարզում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 220 դեպք, որից 64 քաղաքացի արդեն առողջացել է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ մահվան նոր դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել (կորոնավիրուսի հետևանքով մարզում մահացել է 1 մարդ): Մարզպետը տեղեկացրել է, որ ավելացել է նաև «Գլորիա» կարի արտադրամասում վարակված աշխատակիցների թիվը. […]
12:56 05.06.2020
Գեղարքունիքի մարզում մեկնարկել են Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի (Մարտունի քաղաքի միջով անցնող ճանապարհ) կմ64+500-կմ66+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սերյան» ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում իրականացվելու են հողային աշխատանքներ, մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման (մետաղական խողովակների տեղադրում և մաքրում), հեղեղատար կոյուղու կառուցման, կամուրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության […]
12:31 05.06.2020
Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողական ֆինանսական ցուցանիշները ներկայցնելիս ԱԺ-ում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց նաև պետական պարտքի ծավալը։ 2019 թվականի արդյունքներով այն կազմել է 7 միլիարդ 324 միլիոն դոլար։ Դրանից կառավարության պարտքը մոտ 6 միլիարդ 835 միլիոն դոլարն է։ Մնացած մասը, ըստ Ջանջուղազյանի, Կենտրոնական բանկի պարտքն է։ Կառավարության պարտքի մեջ էլ, ըստ Ջանջուղազյանի, արտաքին […]
12:30 05.06.2020
Հունիսի 4-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միսակ Ի․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
12:14 05.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է մեկամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մանկահասակ երեխայի մահվան մի շարք հանգամանքներ, պատճառը: Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 4-ին ծնված փոքրիկը […]
12:00 05.06.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ տարբեր տարիներին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հովհաննիսյանն ու Ա. Հարությունյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և կատարել պաշտոնեական կեղծիք: Ըստ մեղադրանքների` Ա. Հարությունյանը 2016թ.-ին, իսկ Ա. Հովհաննիսյանը` 2016-2019թթ-ին զբաղեցնելով ոստիկանության […]
11:50 05.06.2020
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամենևին հեշտ չէ այս եղանակային պայմաններում աշխատելիս, այն էլ ասֆալտի հետ, դիմակ կրել, բայց 1000 անգամ ավելի հեշտ է, քան հիվանդանոցում բուժում ստանալը։ «Իմ դիմակը փրկում է քեզ, քոնը՝ ինձ…»։
11:44 05.06.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը երախտագիտություն է հայտնել վրացի գործընկերներին՝ օգնության ձեռք մեկնելու համար․ «Վրաստանի սիրելի գործընկերներ, Որպես հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար՝ երախտագիտություն եմ հայտնում ձեզ ու վրաց ժողովրդին Հայաստանի համար այս դժվարին պահին մեզ սատարելու և աջակցության ձեռք մեկնելու համար: Մեր հարազատ ժողովուրդները համատեղ են հաղթահարել հազարամյակների մարտահրավերները և վստահ եմ, որ անտեսանելի […]
11:37 05.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ. Հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ իմ էջում հրապարակվող նյութերը ուրիշների մասին չեն, մեր մասին են: Իմ ու իմ ընտանիքի անդամների, Ձեր ու Ձեր ընտանիքի անդամների: Առանց չափազանցության. մենք նույն ազգն ենք, նույն ժողովուրդն ենք, նույն ընկալումներով եւ վարքագծով: Այդ նյութերում բառիս բուն իմաստով մենք ենք, […]
11:32 05.06.2020
Այսօրվա օրը կորսված է, և պետք է մտածել վաղվա օրվա մասին։ Այս խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում բյուջեի կատարմանը հեռակա մասնակցելիս հիմնավորեց, որ հիմա բարեփոխումներ իրականացնելու ճիշտ ժամանակն է։ Նա ասաց, որ խոսքը գույքահարկի փոփոխության (ենթադրվում է դրույքների փոփոխություն, հիմնականում թանկացում), եկամուտների համատարած հայտարարագրման (բոլոր քաղաքացիները պետք է հարկային ծառայությանը հայտնեն՝ ինչ եկամուտներ են […]
11:31 05.06.2020
Հայաստանում պետք է փոխել պետական պաշտոնյաների վարձատրության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը։ Դա պետք է համադրել կոռուպցիոն սխեմաների բացառման հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստին հեռակա մասնակցելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ քաղաքացին պետք է ուզենա, պետք է պահանջի, պետք է ցանկանա, պետք է պատրաստակամ լինի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ, որովհետև դա արտահայտությունն է […]
11:24 05.06.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 22398 արձանագրություն, իսկ հունիսի 4-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]
11:04 05.06.2020
«Մեր կառավարությունն առայժմ ոչ պատմական տարի ունենալու բախտ չի ունեցել, պատմական տարիներում գործելու հնարավորությունն է վայելում»,-տեսակապի միջոցով իր ելույթում այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովներում 2019թ-ի բյուջեի տարեկան հաշվետվությունները: Վարչապետը մանրամասնել է իր ասածը․ «2018թ-ը պատմական էր ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ու ընտրություններվ, 2019-ը՝ տնտեսական կայունության ցուցանիշներով, իսկ […]
10:55 05.06.2020
Հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, որոնցից 3513-ն` առողջացած, 183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 65161 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 596 նոր դեպք և 45 առողջացած։ Գրանցվել է մահվան 7 դեպք։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան […]
10:49 05.06.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ժամը 10:00-19:00-ն ավտոճանապարհի բարեկարգմանն ուղղված շինարարական աշխատանքների հետևանքով փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Օձուն գյուղի խաչմերուկն ընկած հատվածը: Սահմանվել է այլընտրանքային ավտոճանապարհ․ Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի։
10:30 05.06.2020
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի համաշխարհային օրն է: 1972-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 27-րդ նստաշրջանում հունիսի 5-ը հռչակվել է շրջակա միջավայրի համաշխարհային օրը, որին հաջորդել է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) ստեղծումը: Այն նշվում է ամեն տարի և բոլոր բնապահպանների ու բնապահպանական կազմակերպությունների համար հիմնական միջոցներից մեկն է համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռելու բնապահպանական խնդիրների վրա: Մարդկության գործունեությունն ակտիվորեն […]
10:16 05.06.2020
ՀՀ կառավարությունը ներկայացրել է մեքենայում դիմակ կրելու կարգը։ Մեքենայում միայնակ վարորդը կարող է դիմակ չկրել։ Հանրային բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր է։ Բացառություն են կազմում՝ մինչև 6 տարեկան երեխաները մարզվողները հեծանիվ վարողները Դիմակ չկրելու կամ դիմակի կրման կանոնները խախտելու համար նախատեսված է տուգանք՝ 10.000 դրամի չափով:
09:55 05.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 9-ամյա Արփի Ադամյանի նամակը՝ ի պատասխան գրելով․ «Սիրելի Արփի, խնդրում եմ շարունակիր հետևել անվտանգության բոլոր կանոններին՝ դիմակ կրիր, հաճախ լվա ձեռքերդ և հեռավորություն պահիր մարդկանց հետ շփվելիս, որպեսզի դու և ընկերներդ սեպտեմբերին կարողանաք դպրոց գնալ։ ❗️Խնդրիր ընկերներիդ, որ նրանք նույնպես այդպես վարվեն»։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1244728109046785/?type=3&theater
09:04 05.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքացիների օգնությամբ ի հայտ բերել հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը՝ իր էջում հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2656003008053411/?type=3&theater Երեկ երեկոյան՝ Մալաթիայի բակերից մեկում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/586340168660082/?__xts__[0]=68.ARAyZmNspn6Y-EQlJoZ2vfujMzohzKaYFFYC4GU3zZncAPPdDpc9uR5Y4OT5DS8UhZ4bEcwMq8kXEgiFaHIbPFkKmgShyxpSIsHDWiytKls9rPBmmCRAu7tWyT4wt12CWwoju1L29pLF7S8ip9DGgOSR9tTJeS0-xuUp9HqijuVZSGmligUJZ66sLikHTfGMXq-h6ESqPoBka8RW4zybsSjcwXdGcL2p9UGue5KR8WaXfU45mQZDX77za5zOLxn70SnAqvh0FupHN8pDqkXGzMtDSQ8MbQZatMUfEQgrIUzdcSWlwdBcNaNY91tJONI_gXhTI7JHx9TgRpRV67axbX7ArDKRpAywAs7VbNUZ&__tn__=-R Երեկ երեկոյան՝ Մալաթիայի մեկ այլ բակում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/3652170768132498/
08:27 05.06.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գայի պող. 18 շենքը, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 25/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Միկոյան փ. 2/2 շենքը, Դավիթաշեն 1-ին թաղ. 10Ա շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դրոյի […]
08:18 05.06.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հյուսիսարևելյան սահմանագոտու նոր հենակետն է: Տեղը պատահական չի ընտրվել. հետախուզական, ինժեներական, մյուս ծառայությունները համապատասխան տեղազննում են անցկացրել, որոշել հենց տվյալ տեղանքում նոր դիրք հիմնելու նպատակահարմարությունը: Մի քանի տարի առաջ էլ հենց այդ տեղամասում հակառակորդը դիվերսիոն գործողություն էր իրականացրել, ինչի հետևանքով ցավալի կորուստներ ունեցանք: Նոր դիրքը […]
08:11 05.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել հարսանեկան բազմամարդ արարողությունից՝ կից գրելով․ «Սա, կարծում եմ, մեր ընթացիկ պրոբլեմի ամենավառ արտահայտությունն է»:
23:59 04.06.2020
Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հերթական անգամ խոհանոցային մակարդակի պնդումներ է կատարել Արցախի ընտրությունների, կառավարման համակարգի և Հայաստանում տեղի ունեցող տարբեր զարգացումների մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Խանական մեթոդով գահը ժառանգած և ամենահակաժողովրդավարական մեթոդներով իշխանությունը պահպանող անձն այնքան է կտրվել իրականությունից, որ իրեն իրավունք է վերապահում արհամարհանքով խոսել Արցախի […]
23:54 04.06.2020
Հանրապետության տարածքում՝ Հունիսի 4-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 5-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 4-ին, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: […]
23:40 04.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Օրինապահ երեխաներ։)»:
23:32 04.06.2020
Հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ հանրության մտահոգությունները՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ հայտնել էի ԱԺ ամբիոնից, ձևավորել է աշխատանքային խումբ, որն արդեն հաջորդ շաբաթ ԿԳՄՍ նախարարության կողմից ձևավորվող աշխատանքային խմբի հետ միասին կունենա իր առաջին աշխատանքային քննարկումը՝ այսպիսով մասնակցելով չափորոշիչների և […]