Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը. Վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը. Վարչապետ

20:53 05.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը և «Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, ով վարակված է եղել կորոնավիրուսով և ավելի քան երկշաբաթյա բուժումից հետո դուրս գրվել հիվանդանոցից։

Վարչապետը նախ անդրադարձել է պարետատան այսօրվա նիստում տեղի ունեցած քննարկումներին։

 «Չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք մի քանի սցենարներ, այդ թվում՝ տոտալ արգելափակումների փուլ մտնելու, պարետային ժամ հայտարարելու, տնտեսական գործունեությունների հիմնական մասն արգելելու տարբերակներ: Ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի կապակցությամբ: Որովհետև մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լինենք, որ դրանք լուծելու են մեր խնդիրները: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց հարցը հետևյալն է. դա հիմնավորող և ապացուցող որևէ տվյալ չկա: Որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին, այլ ոչ հոկտեմբերին, դեկտեմբերին, նույնիսկ ոչ 2021-ի փետրվարին: Ինչպես տեսնում ենք՝ կորոնավիրուսի վարակն ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկաներով, տարբեր տեմպերով ու հետևաբար, այս առումով անորոշությունները շատ են», – ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ իր պատկերացրած հիմնական լուծումը յուրաքանչյուրդ մարդու անհատական վարքի փոփոխությունն է։

«Ենթադրենք, ինչ-որ հրաշքով, վարչական լծակների օգնությամբ կորոնավիրուսի վարակի ցուցանիշը դարձել է զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի և եթե անհատական վարքագծի կուլտուրան չի փոխվում, ի վերջո, այն պահին, երբ բացվենք աշխարհի առաջ, պոտենցիալ վարակված մարդիկ գալու են Հայաստան և մենք ամեն ինչ սկսելու ենք նորից»,- նշել է վարչապետը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն, որ այսօր որոշում չի կայացվել պարետային ժամ և սահմանափակումների ռեժիմի վերադառնալու վերաբերյալ, դեռ չի նշանակում, որ վաղն այդ որոշումը չի կայացվի։

«Որևէ որոշում կայացնելուց առաջ մենք պետք է 100 տոկոսով համոզված լինենք, որ այդ որոշումն ու դրա կատարման որակը բերելու է որոշակի արդյունքների: Հայաստանում, որտեղ ինձ համար անակնկալ կերպով բացահայտեցինք, որ կա ընդհատակյա կյանք, սկսած ընդհատակյա հարսանիքներից, վերջին զանգերից, խնջույքներից, այլ ռեժիմներում էլ այդ ընդհատակյա կյանքը կարող է շարունակվել նույն տրամաբանությամբ և մենք ունենանք նույն խնդիրները»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը բոլորին կոչ է արել Հայաստանում սկսել զանգվածային հակահամաճարակային շարժում, ինչը կնշանակի, որ մենք հսկողություն ենք սահմանում ոչ միայն անհատական, այլ նաև մեր միջավայրի վարքագծի վրա:

«Մեր խնդիրն է՝ աջակցել մեր առողջապահական համակարգին: Մեր առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում: Մարդիկ հուսահատ, մահամերձ վիճակից վերադառնում են կյանքին: Մեր խնդիրն է այնպես անել, որ առողջապահական համակարգի կարողությունները չսպառվեն: Եթե շատ կոպիտ ձևակերպեմ, մենք պետք է կարողանանք հիվանդանալ, վարակվել այնքան, որքանով մեր առողջապահական համակարգը կարող է ընդունել, ունենալ մահճակալային, վերակենդանացման բաժանմունքի տեղեր: Իհարկե, մենք այս հզորությունները զարգացնում ենք, կառավարությունը ոչ մի միջոց չի խնայի այս հզորությունների զարգացման համար, բայց մյուս կողմից մեզանից յուրաքանչյուրի անհատական վարքագիծը հակահամաճարակային շարժումն է, որով պետք է հաղթահարենք այս անորոշ վիճակը: Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը»,– ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ այս ժամանակահատվածում տեսչական մարմինները հատել են 22 հազար ստուգողական այցերի շրջանակը։ Այդ այցերի արդյունքում կասեցվել է 1490 տնտեսվարողի գործունեություն:

 «Մենք ոստիկանության հետ աշխատանքներ ենք իրականացնում, ինչը տալիս է իր արդյունքները: Արդեն նման միջոցառումներ են իրականացվել Դավիթաշեն, Նորք Մարաշ, Կենտրոն, Արաբկիր վարչական շրջաններում: Նախապես չենք իրազեկելու մեր միջոցառումների մասին, որպեսզի ոչ բարեխիղճ տնտեսվարողները, այո, անակնկալի գան և պատասխանատվություն կրեն իրենց վարքագծի համար: Այս ցանկում ներառված են բոլոր պետական հիմնարկները, օրինակ, մենք այսօր կասեցրել ենք կառավարական 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը»,- ասել է Ասոյանը։

«Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, որն ընդամենը օրերս է հաղթահարել կորոնավիրուսը, մարդկանց հորդորում է արհամարհանքով չվերաբերվել վարակին։

«Ես պատկանել եմ ռիսկի խմբին՝ հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, 68 տարեկան եմ։ Այդ պայմաններում տարել եմ կորոնավիրուսային վարակ, երկկողմանի թոքաբորբ, գտնվում էի շատ ծանր վիճակում։ Ես բուժվում էի իմ կոլեգաների մոտ ու նրանց շնորհիվ կարողացա հաղթահարել։ Հիվանդությունը բավական նամարդ հիվանդություն է, բավական գաղտագողի սողոսկում է մարդու օրգանիզմ եւ կատարում իր չար գործը։ Պետք է լինել շատ զգույշ»,– ասաց նա։

Իր հերթին, Դավիթ Պատրիկյանը քաղաքացիներին կոչ է արել հետևել բոլոր կանոններին և հույս հայտնել, որ դրա արդյունքում մինչև այս ամսվա վերջ կկարողանանք հաղթահարել համավարակը։

«Եթե մենք այս համաճարակի ձեռքն ընկած լինեինք 100 տարի առաջ՝ աշխարհի բնակչության կեսը հաստատ չէր մնա։ Այսօր ի շնորհիվ այն անտիբիոտիկների, հակավիրուսային դեղորայքի, սարքավորումների, որ հնարավոր է ախտորոշվել, կարողանում ենք ճիշտ բուժում գտնել: Այն արժանի է բավականին լուրջ ուշադրության: Իհարկե, երիտասարդների մոտ այն ընթանում է հեշտ, սակայն նրանք վարակում են իրենց ընտանիքի ավագ անդամներին: Վերջիններիս բուժումը շատ աշխատատար է, երբեմն՝ անհնարին», – նշել է բժիշկը՝ ներկայացնելով իր բուժման ընթացքն ու առաջացած դժվարությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զբոսաշրջության ոլորտում հայ-բուլղարական համագործակցությունն ընդլայման հնարավորություններ ունի

23:27 17.07.2025

Զբոսաշրջության ոլորտում հայ-բուլղարական համագործակցությունն ընդլայման հնարավորություններ ունի

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիա։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի 9-րդ նիստին, որի ընթացքում հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Զբոսաշրջության նախարարության խորհրդական Ամելիյա Գեշևայի և Միջազգային և վիզաների հարցերով վարչության գլխավոր փորձագետ Իվան Կոչևի […] ...

Լեհաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

23:21 17.07.2025

Լեհաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Յան Ուրբանը նշանակվել է Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ԼՖՄ պաշտոնական կայքը։ Կողմերի կնքած պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ 63-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է Միխալ Պրոբեժին։ Ուրբանը նախկինում մարզել է լեհական «Գուռնիկ Զաբժեն», Վրոցլավի «Շլյոնսկը», «Լեխը», Վարշավայի «Լեգիան», իսպանական «Օսասունան» և այլ ակումբներ։ ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը «Կլինգենդայլ» ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնի հետ

23:17 17.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը «Կլինգենդայլ» ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնի հետ

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության և «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ փոխգործակցությունը: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է կարողությունների զարգացման և փորձագիտական աջակցության հարցում Ինստիտուտի կողմից Հայաստանին […] ...

Մաստարա գյուղի բնակիչը կանեփ էր աճեցնում․ հայտնաբերվել է կանեփի 151 բույս

23:11 17.07.2025

Մաստարա գյուղի բնակիչը կանեփ էր աճեցնում․ հայտնաբերվել է կանեփի 151 բույս

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մաստարա գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը պահում և օգտագործում է մարիխուանա, իսկ այգում աճեցնում է կանեփ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Հուլիսի 14-ին 61-ամյա տղամարդը Մաստարա գյուղի արոտավայրերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 3 գրամից […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ

23:03 17.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանում համապատասխան լաբորատորիաների տեխնիկական վերազինման և կարողությունների զարգացման […] ...

ՊՍԺ-ն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Դոնարումայի հետ մեկ պայմանով

22:58 17.07.2025

ՊՍԺ-ն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Դոնարումայի հետ մեկ պայմանով

Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է բանակցությունները թիմի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբն առաջարկել է իտալացի դարպասապահին երկարաձգել գործող պայմանագիրը՝ նվազեցնելով աշխատավարձը։ 26-ամյա Դոնարումայի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Այդ պայմանագրով նա վաստակում է տարեկան 12 միլիոն եվրո։ Կողմերը դեռ […] ...

BACK_TO_TOP