23:10 01.06.2020
Հունվարի 30-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 17-ամյա մի աղջիկ հաղորդում էր տվել, որ սոցիալական ցանցերից մեկի անհայտ օգտատերը 3 միլիոն դրամ է պահանջել՝ իր մերկ լուսանկարները և տեսանյութերն ընկերներին ու ծանոթներին չուղարկելու համար։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում շորթման հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որն ուղարկվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննության։ Նախաքննության ընթացքում քննչական […]
22:42 01.06.2020
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ՔԿ-ում քննվող քրեական գործով մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ կետով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, ինչը առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ քննիչի որոշմամբ նրա նկատմամբ որպես […]
21:55 01.06.2020
Մայիսի 26-ին, ժամը 9-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ մայիսի 24-26-ը Թալին քաղաքի Գայի փողոցի իր շինանյութի խանութից արհեստագործական ու շինարարական ապրանք են գողացել: Դեպքի վայրի զննությունից հետո գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ իրավապահներն անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին, և հաղորդումից ժամեր անց համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը […]
21:44 01.06.2020
Նիկոլ Փաշինյանը N 706-Ա որոշման որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 6 հավելվածի 1-ին կետում «653» թիվը փոխարինել «726» թվով»,- ասված է որոշման […]
21:26 01.06.2020
Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Վարսեր գյուղի բնակիչ, 28-ամյա Վիգեն Մ.-ն Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում իր վարած «ՅՄԶ» մակնիշի տրակտորով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով տրակտորիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր […]
21:19 01.06.2020
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Նոր Նորքի բաժին ինքնակամ ներկայացել է սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքներով հետախուզվող 34-ամյա Էդուարդ Եղիազարյանը։ Նա կալանավորվել է։ Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Նրան բուժհաստատություն […]
21:03 01.06.2020
Հունիսի 1-ին ուժեղացված ստուգայցեր են իրականացվել Արաբկիր վարչական շրջանում: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
20:57 01.06.2020
Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի տեղական արտադրությունը։ Այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ «Մենք նաև նախաձեռնել ենք թեստավորման արտադրություն ՀՀ-ում: Եվ ներկրված 100 հազար ռեագենտներով արդեն իսկ թեստերի արտադրությունը մեկնարկել է: Վաղն առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն»,- ասաց պարետը: Նրա […]
20:34 01.06.2020
Արտկարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված, ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել մայրուղիներում, երթևեկելի այլ գոտիներում ու հասարակական մարդաշատ վայրերում։ SHANTNEWS-ի նկարահանող խումբը կրկին շրջել է մայրաքաղաքում և տարբեր իրավիճակների ականատեսը դարձել։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/1159973394346474/
20:09 01.06.2020
Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված իրավական անորոշության ոչ մի խնդիր չկա, այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Լրագրողները դատախազից հետաքրքրվել են նաև՝ ինչպե՞ս է ստացվում, որ քրեական գործ հարուցելուց մի քանի օր առաջ անձը փախուստի է դիմում: «Մեր դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ իրավական որոշակիության ոչ […]
19:47 01.06.2020
Մայիսի 26-ի գիշերը ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ակնալիճ գյուղում հարձակվել են բնակիչներից մեկի տան վրա։ Օպերատիվ խումբը գյուղի ճանապարհին էր, երբ ստացվեց հաջորդ ահազանգը. «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ որովայնի շրջանում դանակահարված վիճակում հոսպիտալացվել է Ակնալիճ գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ։ Գյուղ մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ դեպքը տեղի է […]
19:30 01.06.2020
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանությունն արդյունավետ է դառնում, երբ ծնողի ճիշտ դաստիարակությունից բացի, նաև հատուկ մանկավարժներն են նրանց հետ աշխատելու մեթոդներ փնտրում ու գտնում։ Սեդա Համբարյանը մասնագիտությամբ լոգոպեդ է, առողջական տարբեր խնդիրներով փոքրիկների հետ է աշխատում։ Համավարակի պայմանները ստիպեցին կենդանի շփումը փոխարինել վիրտուալով՝ նրանց առօրյա ներմուծելով տելեթերապիան։ Մեկ բան է սենյակային աշխատանքը, մեկ այլ […]
19:20 01.06.2020
Ունեցել ենք 210 նոր արձանագրված դեպք կիրակի օրվա ընթացքում: Այսպիսով, ընդհանուր դեպքերի թիվը հասնում է 9492: Մենք բազմիցս շեշտել էինք, որ եթե պահպանվեին համաճարակաբանական այս տեմպերը, մայիսի վերջին կունենանք մոտ 10 հազար վարակակիր, և փաստացի այդ կանխատեսումները արդարացան: Դժբախտաբար, եղել են նաև մահվան ելքով դեպքեր՝ 8, և ընդհանուր մահվան թիվը ստացվել է 139: Այս մասին […]
19:13 01.06.2020
Հանրապետությունում դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող մեր քաղաքացիները: Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահի դրությամբ: Ասեմ, որ ռեյդերը շարունակվում են այս պահի դրությամբ: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Իհարկե, քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,- տեղեկացրեց […]
19:02 01.06.2020
ՀՀ բուհերում Արցախի դիմորդների համար հատկացվել է 60 անվճար նպատակային տեղ: Այդ մասին ասել է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ ներկայացնելով ընդունելության կարգը, որը տեղադրված է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարության կայքում: Նա նշել է, որ Արցախի բուհեր դիմումների գրանցումը առցանց է, սակայն ներբուհական քննությունները անցկացվելու են անմիջական շփմամբ՝ պահպանելով պարետատան […]
18:50 01.06.2020
Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը և նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները՝ կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի […]
18:40 01.06.2020
Հունիսի 1-ին բրիտանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսազանգը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Նախարար Մնացականյանը շնորհավորեց Ուենդի Մորթնին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր կարևոր առաքելության մեջ: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել հայ-բրիտանական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու […]
18:39 01.06.2020
Հունիսի 1-ին, ժամը 15։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի «Հայփոստի» մոտակայքում՝ չշահագործվող դպրոցում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկուական մարտական հաշվարկ:
18:27 01.06.2020
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, նաև Երևանի Հ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի 85-ամյակը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: «Նշեցինք տիկնիկային համերգով։ Շնորհակալությունս բոլոր մասնակիցներին և հանդիսականին։ Առողջ եղեք»,- գրել է Բաբայանը:
18:17 01.06.2020
Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը: Կայքի միջոցով երեխաները կարող են հայերենով և անգլերենով, ապագայում՝ նաև ռուսերենով հանրամատչելի ուսուցողական տեղեկատվության, տեսանյութերի միջոցով համառոտ ծանոթանալ Հանրապետության նախագահի գործառույթներին: Կայքը հնարավորություն է ընձեռում հայտնվել նախագահի նստավայրում՝ եռաչափ ձևաչափով շրջայց կատարելով վարչական շենքում, ինչպես նաև վիրտուալ մասնակցել Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխին, զբոսնել նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքում, որը […]
18:16 01.06.2020
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա»-ի՝ գազի սակագները վերանայելու հայտն ու առաջարկել անփոփոխ թողնել բնակչությանը, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գործող սակագինը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հանձնաժողովի հրապարակած տեղեկանքից: «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե բնակչության համար, և թե սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 […]
18:12 01.06.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ով կյանքում գոնե մեկ անգամ ճամփորդել է ինքնաթիռով, անվտանգության կանոնների ներկայացման ժամանակ հաստատ լսել է ցուցումը՝ խնդրի դեպքում նախ ինքներդ դրեք դիմակը, ապա այն հագցրեք երեխային։ Թերևս սա ամենակարևոր սկզբունքն է, որ ծնողները պետք է հիշեն ոչ միայն ինքնաթիռում, այլև կյանքի բոլոր […]
18:07 01.06.2020
ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերի կտրուկ աճով պայմանավորված՝ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով ծառայության ստորաբաժանումների 20 տրանսպորտային միջոց՝ մարզերից 11 և Երևանից 9-ը միավոր տեխնիկա՝ կահավորված բարձրախոսով, ներգրավվել է ՀՀ բնակչության շրջանում վարքագծի կանոնների քարոզչության իրականացմանն ուղղված շրջայցին:
18:05 01.06.2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը՝ համագործակցելով այլ տեսչական մարմինների և ոստիկանության հետ, շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մանկապարտեզներում: Այսօր Տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներում։ Ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից հաստատած կանոնների կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։ Թերություններ եղել են երկու մանկապարտեզներում՝ խմբասենյակներում եղել է գորգ և փափուկ խաղալիքներ, որոնց գործածությունը չի […]
17:55 01.06.2020
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 1-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Ողջունելով ԱՀ ԱԺ նորընտիր նախագահին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Արթուր Թովմասյանի գործունեությունն արդեն նոր կարգավիճակում առավել քան արդյունավետ է լինելու, և այդ առումով՝ երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների աշխատանքը մեծապես շահելու է: Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ […]
17:42 01.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երևանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։ Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Այդուհանդերձ, ամենահաճախակի խախտումները գեղեցկության […]
17:39 01.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին: «Հարգելի Նիկոլ Վովայի Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Դուք Ձեր ամբողջ ուժն ու եռանդը ներդնում եք Ձեր ժողովրդին ծառայության, պետական և հասարակական կյանքի տարբեր […]