18:20 02.06.2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Տեսչական մարմնի ստուգայցի ընթացքում 2 նախադպրոցական ուսումնական հաստատություններում արձանագրվել են որոշակի խախտումներ և թերություններ՝ օգտագործվող սպասքի, ծորակների ինչպես նաև անկողնային պարագաների ախտահանման հետ կապված: Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեններին հանձնարարվել է անհապաղ միջոցներ ձեռք առնել տվյալ թերությունները […]
18:18 02.06.2020
«Մեյմանդարի» շուկա է ժամանել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, որտեղ գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք դեմ են, որպեսզի շուկան 24 ժամով փակվի ախտահանման նպատակով, հաղորդում է news.am-ը։ «Վիճակագրությունն այնպիսին է, որ կորոնավիրուսով վարակված 100 հոգուց երկուսը մահանում է: Դուք ո՞նց կընդունեք, որ ձեր մեկ օրվա եկամտի պատճառով մարդ մահանա: Էսօր քանի դրամի […]
18:11 02.06.2020
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից։ Ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում ընդունված է կազմակերպել ուխտագնացություններ, արշավներ, խնջույքներ, հավաքույթներ և զանգվածային այլ միջոցառումներ։ Խախտումներ թույլ չտալու համար ոստիկանության վերակարգերը ծառայություն կիրականացնեն ուխտատեղիներում և տեսարժան վայրերում։ Բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում […]
18:08 02.06.2020
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Գյումրիում 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության գործով դատական հերթական նիստը, որին ներկա է եղել ամբաստանյալ Անի Մինասյանը: Նիստի այս փուլում հարցաքննվել են քրեական գործում ներգրաված վկաներից չորսը։ Նախ՝ վկայություն տալու համար նիստերի դահլիճ է հրավիրվել այն բնակարանի սեփականատերը, որտեղ ընտանիքից հեռանալուց հետո վարձով բնակվել է 20-ամյա […]
18:04 02.06.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ 02.06.2020թ.-ին, շրջայց է կատարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների, իսկ մարզային կառույցները՝ մարզերի հանրային սննդի կազմակերպություններում: Արձանագրելով, որ հանրային սննդի կետերի աշխատանքը նկատելիորեն բարելավվել է ու պարետի որոշումներով ամրագրված՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին ուղղված, պահանջները հիմնականում կատարվում են, ՍԱՏՄ տեսուչները, այնուամենայնիվ, հայտնաբերում են խախտումներ՝ պայմանավորված անուշադրության, չիմացության […]
17:55 02.06.2020
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 2-ին եղել է զինված ուժերի զորամասերից մեկում, տեղում ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: ՀՀ ԶՈւ ԳՇ պետը շրջայց է կատարել զորամասում, հետևել միջոցառումների կատարման ընթացքին, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և սպասարկման ամենօրյա աշխատանքներին, ծանոթացել է անձնակազմի կենցաղի և սննդի մատուցման պայմաններին: […]
17:48 02.06.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայրը, կորոնավիրուսն ախտորոշող թեստ է հանձնել: Քիչ առաջ պատգամավորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ ստացել է թեստի պատասխանը: «Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ, լրագրողներ, Ինչպես գիտեք, երեկ հանձնել եմ նոր կորոնավիրուսի թեստ։ Քիչ առաջ ստացա […]
17:44 02.06.2020
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել սոցիալական ձեռներեցությանն ու նորարարությանն աջակցող խորհրդատվական խորհրդի հանդիպումը։ «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանամերձ համայնքներում կանաչ աճը զարկ տալու համար, ծրագիրն իրականացվում է CENN-ի կողմից համատեղ Green Lane-ի (Հայաստան) և KRDF-ի (Վրաստան) հետ։ Ծրագրի թիրախային համայնքները աշխարհագրական առումով գտնվում են Վրաստանի սահմանամերձ Նինոծմինդա, Գորի, Ախթեմա և Հայաստանի […]
17:42 02.06.2020
Գյումրիում շների հարձակմանը ենթարկված 2,5 տարեկան երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիի Մուշ-2 թաղամասում շները հարձակվել էին 2,5 տարեկան երեխայի վրա: Փոքրիկը բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխվել էր «Գյումրիի Մոր ու մանկան» հիվանդանոց, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: […]
17:38 02.06.2020
Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Չարենցավան համայնքում շարունակվում են անցյալ տարվանից մեկնարկած համայնքի բակային հատվածների ասֆալտապատման աշխատանքները: «Չարենցավանի համայնքապետարանի տեղեկատվական հարթակներից տեղեկանում ենք, որ օրերս ասֆալտապատվել են նաև 2-րդ թաղամասի 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 շենքերի բակերը, իսկ 2-րդ թաղամասի 10,11,12,13,14 շենքերի բակերն ամբողջությամբ ասֆալտապատվել էին […]
17:30 02.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել Երևանի Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երևանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։ ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգընթաց՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից անվտանգության նորմերի խախտումների որոշակի նվազում է արձանագրվում։ Նկատելի է միտումը, որ առևտրի […]
17:07 02.06.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 2-ին՝ ժամը 16։30-ից մինչև հունիսի 3-ի ժամը 15։00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
17:00 02.06.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Մասիս Մայիլյանին շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նամակում մասնավորապես ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ պետական գործչի Ձեր հարուստ փորձը և պրոֆեսիոնալիզմը մեծապես կնպաստեն Արցախի Հանրապետության հետագա զարգացմանը և միջազգային վարկի բարձրացմանը: Լիահույս […]
16:52 02.06.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020թ. մարտի 9-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու 57 դեպքով նշանակվել է 4.170.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 2019թ. 4-րդ եռամսյակի բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու 14 դեպքով՝ 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
16:50 02.06.2020
Հունիսի 5-ի ուշ երեկոյան կարելի է ականատես լինել Լուսնի կիսաստվերային խավարման։ Խավարումը տեսանելի կլինի Հայաստանում, եվրոպական շատ երկրներում, Ավստրալիայում և այլուր։ Երևանում այն կսկսվի մեր ժամանակով ժամը 21։45-ին, առավելագույն փուլը կլինի ժամը 23։24-ին, և խավարումը կավարտվի գիշերը ժամը 01։04-ին։ Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ […]
16:33 02.06.2020
ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, «Ինստագրամի» իր միկրոբլոգում գրառում է արել, որտեղ մասնավորապես ասված է. «Շնորհակալ եմ ձեզ ձեր բոլոր բարեմաղթանքների համար։ Իմ, ծնողներիս և քույրերիս մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, այս պահին մենք որևէ ախտանշան չունենք, մենք մեզ լավ ենք զգում։ Այնքան ուրախ եմ, որ վերջին մի քանի օրերին դիմակ եմ կրել: Ես փաստորեն վիրուսակիր […]
16:25 02.06.2020
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը իր ելույթի ժամանակ ոչ թե քննարկվող նախագծին անդրադարձավ, այլ կոչով դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: «Դիմում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, խմբակցության քարտուղար Արման Աբովյանին և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Ուրեմն, եթե դուք խմբակցությունում ունեք պատգամավոր, պատգամավորներ, որոնք լուրջ խնդիրներ, հոգեբանական պրոբլեմներ ունեն, դաստիարակության իսպառ բացակայություն […]
16:20 02.06.2020
ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրել է՝ ծավալուն փաստաթուղթ են մշակել ու ներկայացրել Եվրամիության գործընկերներին՝ իրականացնելու Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ծրագիր: Դրա համար նախատեսվել է հինգ միլիոն եվրո, սեպտեմբերից կմեկնարկեն աշխատանքները: Ծրագրի շրջանակում որոշվել է իրականացնել երեք առաջնահերթ ուղղություն՝ առնվազն մեկ խոշոր ափամերձ համայնքի կենցաղային կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների ստեղծում, […]
16:10 02.06.2020
Արմավիր-Գյումրին այլընտրանքային է Գյումրի-Երևան միջպետական ճանապարհին: Մի քիչ երկար է, բայց շահագործվում է, երբ ձմռանը Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկ-Մարալիկ հատվածն անվտանգ չէ։ Այլընտրանքային ճանապարհով հիմնական երթևեկողները ծանրաքարշ բեռնատարներն են: Ամբողջ ճանապարհը 30 կմ է, բայց քարուքանդ ու խորը փոսերով անանցանելի հատվածը Բագրավան-Սարակապն է մոտ՝ 8 կմ: Հենց այսքանն էլ հիմնանորոգման ծրագրում է։ Ճանապարհաշինության տեխնոլոգիան, որը հիմա […]
16:09 02.06.2020
Ոստիկանությունը, տեսչական մարմիններն ու պետական մյուս կառույցները հանրապետության ողջ տարածքում իրականացնում են արտակարգ ռեժիմով ծառայություն։ Տեղակայվում են հսկիչ-անցակետեր, ամենօրյա ռեյդեր են իրականացվում մայրաքաղաքի տարբեր վարչական տարածքներում, փողոցներում ստուգվում են քաղաքացիների մոտ դիմակների առկայությունը, ստուգվում են տնտեսվարողները, սննդի հանրային օբյեկտները, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք և այլն։ Այս պահից հակահամաճարակային անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավել խստացվելու են։ […]
15:53 02.06.2020
ՀՀ ԿԳՍՄ նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հետո չասեք, թե չենք հիշեցրել։ «Արդեն իսկ հայտագրվել է 5322 առաջին դասարանցի: Հունիսի 1-ի ժամը 9։00-ից hayt.emis.am կայքում մեկնարկել է բուն հայտագրման գործընթացը։ Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվում են հետևյալ հայտատուները՝ 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, 1-ին դասարան գնացող երեխան ունի […]
15:37 02.06.2020
Մայիսի 25-ին և 27-ին Ճամբարակի ոստիկանները ապօրինի ծառահատման երկու դեպք բացահայտեցին: Մայիսի 25-ին՝ ժամը 19-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Թթուջուր գյուղի սկզբնամասի անշարժ պահակետում ստուգել են նույն գյուղի 25-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել […]
15:27 02.06.2020
Ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան: Վաճառողները բողոքում են: Նրանք չեն ցանկանում ընդունել պարետատան խորհուրդը և ապրանքը վաճառել այլ տարածքում: «Ես մնացած ապրանքը ո՞նց ծախեմ»,- ասաց վաճառողներից մեկը՝ նշելով, որ ստիպված կլինի իր ապրանքը դեն նետել: «Եթե այստեղ վիրուսը կա, արդեն շարունակվելու է, ինչ տարբերություն, թե երբ կշարունակվի՝ վաղը, թե մյուս օրերին, վիրուսը տանելու ենք […]
15:24 02.06.2020
Այսօր որոշ լրատվական կայքեր հրապարակել էին կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացած 132 անձանց տվյալները՝ անուն-ազգանուններն ու ծննդյան տարեթվերը։ Factor.am-ը հրապարակված տվյալների իսկության և նախարարության հետագա անելիքների վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանից։ Նիկողոսյանը հաստատել է, որ տվյալները իրական են․ «Մենք պատրաստվում ենք դիմել իրավապահ մարմիններին, պարզելու համար, թե ով է այդ էջի […]
15:18 02.06.2020
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովում։ Ըստ այդ փաթեթի առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր հենց այս քառօրյայի ընթացքում: Այնուհետև […]
15:10 02.06.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 31-ին ավարտվել է ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, և ս.թ. հունիսի 1-ից ԻԻՀ սովորական անձնագրեր կրող քաղաքացիները ՀՀ մուտք գործելու համար ազատվում են ՀՀ մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից: «Միաժամանակ հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում […]
15:10 02.06.2020
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որը հեռավար ռեժիմով վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բացելով նիստը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, չնայած կառավարության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին և պարետատան սահմանած կանոններին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ դեպքերի ամենօրյա աճ է արձանագրվում: Առաջարկում եմ այսօրվա նիստում քննարկել հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի […]
15:05 02.06.2020
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց Ջանոյանը։ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հրապարակման տակ մի օգտատեր […]
14:58 02.06.2020
Այսօր` հունիսի 2-ին, Քաջարանի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում փաստաբանները հանդես են եկել մամլո ասուլիսով: Նրանք ներկայացրել են իրենց դժգոհությունը վարույթ իրականացնող մարմնի նկատմամբ, սակայն առաջնային են համարում այս պահին մեղադրյալ Բաբկեն Համբարձումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերացումը և գրավի կիրառումը, քանի որ նրա անչափահաս երեխան ծանր հիվանդ է: Փաստաբաններն առաջարկել են 3 մլն […]