TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երեխայի համար լավագույն միջավայրն ընտանիքն է. Զ. Բաթոյանը շնորհավորել է հունիսի 1-ը

13:17 01.06.2020

«Այսօր աշխարհը նշում է ամենակարևոր օրերից մեկը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը: Այս տարի այն անցնում է մեզ համար անսովոր պայմաններում, չեն լինելու տոնական միջոցառումներ, բայց ստեղծված իրավիճակը լավ առիթ է՝ ընտանեկան միջավայրում երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, նրանց երազանքների և ցանկությունների մասին խոսելու, միմյանց ավելի շատ սեր ու ջերմություն տալու համար»,- ֆեյսբուքյան իր էջում […]

̰
Ինչի՞ն ձեռնպահ մնալ, մարդկանց անվտանգության հարցերի՞ն. կառավարությունը դեմ է ընդդիմության օրինագծին, «Իմ քայլը»՝ կողմ

13:16 01.06.2020

ԱԺ-ն այսօր քննարկել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Նախագծին դեմ է արտահայտվել կառավարության ներկայացուցիչը, որին հաջորդել են հեղինակների՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթները, որոնք ընդգծել են, որ հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչն այլ դիրքորոշում է արտահայտում, բայց գալիս, լիագումար նիստերի դահլիճում կոչ է անում ձեռնպահ մնալ նախագիծն ընդունելուց: «Իմ քայլը» դրական […]

̰
Սիրիայում ՀՀ դեսպանությունը  քաղաքացիների ընդունելության վերաբերյալ հայտարարություն է տարածել

13:13 01.06.2020

Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ 2020թ. հունիսի 1-ից դեսպանության հյուպատոսական բաժինը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը՝ բացառությամբ քաղաքացիության գործերի (դիվանագիտական փոստ ուղարկելու անհնարինության պատճառով): Մուտքը հյուպատոսական բաժին միայն նախնական ժամադրությամբ: Դիմակի առկայությունը պարտադիր է:

̰
Ինչո՞ւ ընտրվեց ուռենին. փոխնախարարը մանրամասնում է

13:12 01.06.2020

Ծառատնկման տարածքները ընտրվել են սեզոնի հետ պայմանավորված, այսինքն՝ այն հատվածներում են կատարվել տնկումները, որտեղ վեգետացիան դեռ չէր սկսվել: Տեսակի ընտրությունը ևս դրանով է եղել պայմանավորված: Այդ մասին հայտնել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը՝ մանրամասնելով, որ չկային բավարար քանակությամբ տնկիներ, իսկ ուռենին կարելի է տնկել կտրոնի միջոցով և այն աճում է հիմնականում գետերի ափերին, […]

̰
Այս տարի այս օրը մի քիչ տխուր է. Երևանի կենդանաբանական այգին շնորհավորում է երեխաներին

13:09 01.06.2020

Երևանի կենդանաբանական այգին շնորհավորական ուղերձ է հրապարակել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ «Սիրելի՛ փոքրիկներ, շնորհավորում ենք ձեզ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Թող այս օրը և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երազանքների ու հրաշքների իրականացմամբ: Թող ձեր մանկությունն անցնի խաղաղ ու անհոգ, մեծանաք առողջ […]

̰
Շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը հաղթահարել է կորոնավիրուսը

13:02 01.06.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը: ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել 47-ամյա Ք. Մակարյանը, որը հաստատված կորոնավիրուսով, երկկողմանի թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքում անց է կացրել շուրջ 44 մահճակալային օր: 47-ամյա կինն ունի մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, իշեմիկ հիվանդություն, […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

13:00 01.06.2020

Մայիսի 31-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 800 քմ, Նոր Նորքի վարչական շրջանում՝ մոտ 800, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 400 քմ։ Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
1 մլն 950 հազար կտրոն արդեն տնկված է. հակաճգնաժամային 15-րդ միջոցառումը մոտենում է ավարտին

12:58 01.06.2020

Մայիսի 21-ից մինչև այսօր տնկվել է 1 մլն 950 հազար կտրոն: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: Նա նշել է, որ նախատեսված ցուցանիշը ավարտին մոտ է, իսկ աշխատանքներին ներգրավված են եղել մոտ 1000 քաղաքացի: Աշխատանքներն իրականցվել են Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում, ինչպես նախապես էր հայտարարվել, […]

̰
Շիրակի մարզում հունիսի 1-ի դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 320 քաղաքացի

12:46 01.06.2020

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ հունիսի 1-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում, 22-ը Շիրակի մարզի բնակիչ է: «Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 263 պացիենտ, որոնցից 185-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի […]

̰
Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին այրվել է փայտյա տնակ․ տուժածներ չկան

12:43 01.06.2020

Հունիսի 1-ին, ժամը 00։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ Ջրառատ թաղամասում, այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:57-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է ինքնաշեն փայտյա տնակ (18 քմ):

̰
Կորոնավիրուսով վարակված վարչապետն անցած շաբաթ ԱԺ-ում է եղել. պատգամավորները կթեստավորվե՞ն

12:33 01.06.2020

Քանի որ անցած շաբաթ վարչապետը եղել է նաև խորհրդարանում, լրագրողները «Իմ քայլը» խմբակցության ղեկավարից հետաքրքրվել են՝ արդյո”ք պատգամավորների շրջանում թեստավորումներ իրականացնելու անհրաժեշտություն տեսնում են: Լիլիթ Մակունցն ասել է, որ այդ օրն իրենք դիմակներով են եղել և կարծում է՝ որևէ խնդիր չի առաջանա: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Երեխաները մեր ներկան ու ապագան են. Տիգրան Ավինյան

12:25 01.06.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով փոքրիկների տոնի առթիվ: «Երեխաները մեր ներկան ու ապագան են: Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ»,- գրել է նա:

̰
Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում. Մանե Գևորգյանը մանրամասներ է հայտնել

12:18 01.06.2020

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսային դրական թեստին: «Ցանկանում եմ հայտնել, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։ Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։ Վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի […]

̰
Փոքրիկ ոստիկանը միացավ ոստիկանության արտակարգ ծառայությանը

12:12 01.06.2020

Ոստիկանության արտակարգ ծառայությանը միացավ նաև փոքրիկ ոստիկանը: Այս մասին նշված է Ոստիկանության ֆեյսբուքյան էջում. «Շնորհավորում ենք բոլոր մանուկներին` երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ»:

̰
Սահմանափակվել է ԵՏՀ և պարետի որոշումներով սահմանված ապրանքների արտահանումը. ՊԵԿ

12:00 01.06.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ուժեղացված հսկողություն է իրականացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՀՀ պարետի որոշումներով հաստատված ցանկերի ապրանքների արտահանման նկատմամբ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 24.03.2020թ. թիվ 41 որոշման համաձայն` բժշկական նշանակության մի խումբ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքից արգելվում է մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ: ԵՏՀ կոլեգիայի 31.03.2020թ. թիվ 43 որոշման համաձայն` մինչև […]

̰
Մենք կարող ենք ամեն օր աշխարհն ավելի լավը դարձնել բոլոր ձագուկների համար. Աննա Հակոբյան

11:53 01.06.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շնորհավորելով երեխաների տոնը: «Սիրելի՛ փոքրիկներ, Շնորհավորում եմ ձեզ տոնացույցի ամենագեղեցիկ ու ամենապարտավորեցնող տոնի՝ երեխաների իրավունքների պաշտպանության տոնի առթիվ։ Աշխարհի բոլոր մանուկները պետք է ունենան անհոգ, երջանիկ, խաղաղ մանկություն։ Պատերազմներից, սովից, անարդարությունից, բռնությունից տառապող յուրաքանչյուր երեխա մեր՝ մեծերիս պարտությունն ու ամոթն է։ Մենք կարող ենք ամեն […]

̰
Վարչապետն անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրեցի, Մարուքյանի հետ սուրճ էր խմում. ԱԺ պատգամավորները մտահոգ են

11:49 01.06.2020

«Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ վարչապետը և իր ընտանիքը վարակված են կորոնավիրուսով, դա նշանակում է, որ վարչապետն ընդամենն օրեր առաջ վարակակիր է եղել, օրինակ՝ անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրեցի, Մարուքյանի հետ սուրճ էր խմում, ձեզանից շատերը կոնտակտի մեջ են եղել, հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ է լինելու»,- հարցն ԱԺ-ում այսօր բարձրացրեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: […]

̰
Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է ստացել Վլադիմիր Պուտինից

11:43 01.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 45-ամյակի առթիվ: Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը: Կցանկանայի հաստատել սերտ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում գործընկերության ամրապնդման ուղղությամբ: […]

̰
Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է

11:41 01.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Քաջարանի բնակչին առևանգելու և այլ դեպքերի առթիվ հարուցված, մեկ վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է 3 անձ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քաջարան քաղաքի 4 բնակիչները, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 1330-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործներ փողոցում գործող ավտոկայանատեղիում, բռնություն գործադրելով՝ ոլորելով Շ. […]

̰
Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել․ News.am

11:33 01.06.2020

Կառավարությունում կորոնավիրուսի հաստատված այլ դեպքեր չկան։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, News.am-ի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել, քանի որ բոլոր նրանք, ովքեր անմիջական շփում են ունեցել վարչապետի հետ, պահպանել են անվտանգության բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավորություն, դիմակների և ձեռնոցների կրում։ Քանի որ չունենք ախտանիշներ այս պահին […]

̰
Անհոգ մանկություն եմ մաղթում. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է երեխաների տոնը

11:26 01.06.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է երեխաների հունիսմեկյան տոնը: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Սիրելի երեխաներ, Շնորհավորում եմ Ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Մեր նախարարության և անձամբ իմ աշխատանքը միտված է նրան, որ ամեն օր ապահովենք Ձեր անհոգ ու երջանիկ մանկությունը՝ վերացնելով այն խոչընդոտները, որոնք առկա են այդ նպատակին հասնելու համար: Վստահ […]

̰
Հունիսմեկյան տոնին կառավարությունը հիշեցնում է՝ պետք է ապահովել երեխաների առողջության պահպանման իրավունքը

11:12 01.06.2020

Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Այս առթիվ ՀՀ կառավարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է. «Համավարակի պայմաններում նրանք առավել շատ ունեն մեծահասակների պաշտպանության կարիքը։ Կրելով դիմակ և պահպանելով կանոնները՝ մենք կկարողանանք ապահովել երեխաների ամենակարևոր՝ առողջության պահպանման և ամրապնդման իրավունքը»։

̰
ԱՆ-ը տեղեկություններ է հայտնել մահացած պացիենտների վերաբերյալ

11:06 01.06.2020

Հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ն` առողջացած, 139-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58668 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 16 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 210-ով, ունենք մահվան 8 դեպք

10:57 01.06.2020

ՀՀ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 9492 դեպք։ Վերջին 1 օրում հաստատված դեպքերի թիվը 210 է։ Առողջացել է ևս 16 պացիենտ, ընդհանուր՝ 3402։ Փաստացի բուժում է ստանում 5896 մարդ։ Ընդհանուր կատարվել է 58668 թեստավորում։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 8-ով՝ հասնելով 139-ի։ Մինչ […]

̰
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան 45-ամյակի կապակցությամբ

10:45 01.06.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ․ «Մեծարգո՛ պարոն վարչապետ Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ, միավորելով մայր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ջանքերն ու ներուժը, մենք համատեղ կկարողանանք ներկա բարդ ու դժվարին պայմաններում հաջողությամբ եւ արդյունավետորեն […]

̰
Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության հարցերով նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ

10:36 01.06.2020

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության հարցերով նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։ Աննա Հակոբյանը շնորհավորել է տիկին Օհանյանին կարևոր և պատասխանատու պաշտոն զբաղեցնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են […]

̰
Կրթված, իրազեկ ու իրար հարգանքով վերաբերվող երեխաներն են մեր վաղվա ապագան․ Թաթոյան

10:25 01.06.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը․ Սիրելի՛ երեխաներ, Շնորհավորում եմ բոլորիդ հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և ձեզ մաղթում անհոգ մանկություն, երջանիկ ընտանիք և հուսալի ապագա։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ դուք ապրեք ընտանիքներում՝ սիրով ու համերաշխությամբ և ազատորեն կարողանաք արտահայտել ձեր կարծիքը ձեզ վերաբերող հարցերում։ […]

̰
Կորոնավիրուսը Փաշինյանի մոտ ընթանում է առանց ախտանշանների․ Ինչպես է վարչապետը վարակվել

10:08 01.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր դառնում է 45 տարեկան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի մասին։ «Այս ժամին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով։ Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է։ Որևէ ախտանշան չեմ ունեցել, պարզապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել, և թեստը դրական դուրս եկավ, ընդ որում, դրանից հետո […]

̰ ̰
Մեր խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ և երջանիկ մանկությունը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

09:34 01.06.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել իր երեխաների հետ՝ կից գրելով․ «Մեր խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ և երջանիկ մանկությունը: Շնորհավոր մեր բալիկների տոնը❤️❤️❤️»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3217261021670458

̰
BACK_TO_TOP